Posted in Գրականություն 8

Հովհ. Թումանյան,«Երկաթուղու շինությունը», 04.03.2025

1.Կարդա՛ պատմվածքը, քո բառերով փոխադրի՛ր:
1898 թվականին Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղի էր բացվել։ Մի երեկո Լոռու գյուղերից մեկում Ուհանես բիձեն նստած էր իր տան մոտ ու զրույց էր անում գյուղացիների հետ։ Ուհանեսը պատմում էր, թե ինչպես սկսվեց երկաթուղու շինությունը։ Մի օր նա ու իր բարեկամ Սիմոնը անտառում ճիպոտ էին կտրում, երբ տեսան, որ մի քանի շլապկավոր մարդիկ ներքևից բարձրացան ու շարժվեցին ջրի ուղղությամբ։ Ուհանես բիձեն անմիջապես հասկացավ, որ ինչ-որ բան է կատարվում, բայց Սիմոնը կարծում էր, որ սովորական նրանք ճանապարհորդներ են։ Սակայն որոշ ժամանակ անց պարզվեց, որ իրոք ինչ-որ բան փոխվում էր։ Տերսանց ջաղացի մոտ մի սպիտակ փայտ էին տնկել, ինչը Ուհանես բիձուն էլ ավելի կասկածելի թվաց։ Մի փոքր ժամանակ անց լուր եկավ, որ այստեղով երկաթուղու գիծ են անցկացնելու։ Ուհանես բիձեն Սիմոնին ասաց, որ վերջ ի վերջո նրա կասկածանքները ճիշտ էին։ Գյուղացիների միջև վեճ սկսեց՝ արդյոք երկաթուղին բարիք էր բերելու, թե վնաս։ Որսկան Օսեփը դժգոհում էր, որ գնացքի աղմուկից ամբողջ անտառը կենդանիներից դատարկվել է։ Հովիվներից մեկն էլ ասում էր, որ երբ տեսնում է, թե ինչպես են քանդում ձորերը, սիրտը ցավում է, ասես հարազատ մի բան կործանվում է։ Այդ պահին երկաթուղու վրա աշխատող օտարականներից մեկը դուրս եկավ ձորից ու մոտեցավ գյուղացիներին ալյուր գնելու համար։ Ուհանես բիձեն սկսեց հարցուփորձ անել, թե որտեղից է եկել։ Երբ գյուղացիները իմացան, որ նա Սիվասից է՝ զարմացան, թե ինչպես է այդքան հեռվից մարդ եկել այստեղ աշխատելու։ Հարսներից մեկը ալյուրը բերեց, իսկ երբ օտարականը փորձեց վճարել, Ուհանես բիձեն հրաժարվեց վերցնել գումարը՝ ասելով, որ իրենց գյուղում անծանոթներից հացի փող չեն վերցնում։ Երբ օտարականը ալյուրով հեռացավ, գյուղացիներից ոմանք դժգոհեցին, որ չի կարելի բոլորին անվճար ալյուր տալ՝ պաշարները կվերջանան։ Սակայն Ուհանես բիձեն պնդում էր, որ ով էլ գա, իրենց գյուղի ավանդույթով պետք է հյուրասիրել։ Հենց այդ պահին, հեռվում լսվեց գնացքի սուլոցը։ Երկաթուղին արդեն մտել էր նրանց ձորերը։
2. Դո՛ւրս գրիր խոսակցական և բարբառային բառերը, բացատրի՛ր բառարանով:

Բիձա — ծերունի
ղարիբ — անծանոթ
մուֆտա — անկապ, անվճար
ճալում — արոտավայր
ճիպոտ — բարակ ճյուղ, ձող
կազեթ — թերթ
խրտնեցին — վախեցան, փախան
պախրա — վայրի կաթնասուն կենդանի
մղկտում — թախծում
դագանակ — հովվական երկար ցուպ, նեցուկ
վռչացին — ձայն տվեցին
3. Քո կարծիքով, երկաթուղին ի՞նչ վնաս և օգուտ կբերի գյուղին:

Իմ կարծիքով որոշ գյուղացիներին վնաս կբերի մի քանի պատճառներով, օրինակ՝ որսորդները դժգոհ էն, քանի որ գնացքի աղմուկից ամբողջ անտառը կենդանիներից դատարկվել է։ Հովիվներից մեկն էլ ասում էր, որ երբ տեսնում է, թե ինչպես են քանդում ձորերը և արոտավայրերը, սիրտը ցավում է։ Բայց ամեն դեպքում, իմ կարծիքով երկաթուղու օգնությամբ ավելի հարմար կլինի գյուղից դուրս գալ ուրիշ տարածքներ։
4. Ըստ գյուղացիների՝ երկաթուղին ինչ վնաս և օգուտ կբերի գյուղին:

Որսկան Օսեփը դժգոհում էր, որ գնացքի աղմուկից ամբողջ անտառը կենդանիներից դատարկվել է։ Հովիվներից մեկն էլ ասում էր, որ երբ տեսնում է, թե ինչպես են քանդում ձորերը, սիրտը ցավում է։
5. Թումանյանը այս պատմվածքի միջոցով ինչ էր ուզում ասել իր ընթերցողին. ի՞նչ հասկացար:

1898 թվին նոր էր բացվել Թիֆլիսից Կարս գնացող երկաթուղին։ Լոռու գյուղերից մեկում մի իրիկնադեմ Ուհանես բիձու դռան գերանների վրա նստոտած զրույց էինք անում։ Ուհանես բիձեն մեզ պատմում էր, թե ինչպես սկսվեց երկաթուղու շինությունը։
«Մի տարի ես ու մեր Սիմոնը ներքի ճալումը ճիպոտ էինք կտրում»։— Էսպես էր պատմում նա։
«Մին էլ տեսանք մի քանի սիպտակ շլապկավոր մարդիկ ներքևից դուրս եկան ու ջուրնիվեր, ջուրնիվեր գնացին։
— Ասի՝ հե՛ Սիմոն։
— Թե՝ ի՞նչ ա։
— Ասի՝ էստեղ մի բան կա։
— Թե՝ ի՞նչ պըտի ըլիլ, ճամփորդ մարդիկ են, կարելի ա ճամփեն կորցրել են, իրենց համար գնում են։
— Ասի՝ չէ, էստեղ մի բան կա, ետնա կիմանաս։
Եկանք տեսանք Տերսանց ջաղացի կտերը մի սիպտակ փետ ա տնկած։
— Ասի՝ հե՛ Սիմոն։
— Թե՝ ի՞նչ ա։
— Ասի՝ հիմի տեսնո՞ւմ ես։
— Թե՝ էս ի՞նչ ա որ։
— Ասի՝ հալա դեռ կաց, ետնա կիմանաս․․․
Սրանից մի քանի ժամանակ անցկացավ— մին էլ տեսնենք կազեթ եկավ, թե՝ բա՜ երկաթուղու ճամփեն դեսն են տանում․․․
— Ասի՝ հե՛ Սիմոն։ ​— Թե՝ ի՞նչ ա։
— Ասի՝ հիմի տեսա՞ր՝ խոսքս որտեղ դուրս եկավ…
— Ա՛յ լեզուդ պապանձվեր, հա՛,— ձայն տվեց էն կողմից որսկան Օսեփը։
— Ա՛յ աղա, ընչի՞ ես էդպես ասում, ի՞նչ մի վնաս բան ա երկաթուղին,— մեջ մտան մի քանի գյուղացի։
— Վնաս չի, բա ի՞նչ ա, եկավ ձորերումը ծղրտաց, էլ պախրա չմնաց, կխտար չմնաց, ձենիցը խրտնեցին, փախան կորան։
— Պախրեն ու կխտարը չէ, հավատա, ես էլ կկորչեմ,— խոսքն առավ մի հովիվ, որ դագանակին հենված կանգնած էր։— Գնում եմ քարի գլխին կանգնում եմ, ձորերին մտիկ եմ անում, որ էն քարափները քանդելիս տեսնում եմ, սրտիս ծերը մղկտում ա, ոնց որ թե մարդի երեխեն թշնամու ձեռին քրքրելիս ըլեն, ու մարդ կարենա ոչ թե օգնի…
— Չէ՜, շատ բան կփչանա,– սրա հետ էլ հառաչեցին մի քանիսը։
Ու սկսվեց վեճը երկաթուղու վրա, թե երկաթուղին օգուտ էր բերելու, թե վնաս։
Էդ վեճի ժամանակ երկաթուղու գծի վրա աշխատող օտարականներից մինը ձորիցը դուրս եկավ ու մոտեցավ մեզ։
— Բարի իրիկուն ձեզ։
— Աստծու բարին, ուստա։
— Ինձ մի չափ ալյուր է հարկավոր, ձեզանից ո՞վ ալյուր կծախի,— դիմեց օտարականը ամենքիս։
— Ո՞րտեղացի ես, ուստա,— հարցրեց Ուհանես բիձեն։
— Օսմանլվի հողիցն եմ։
— Ուհանես բիձա, հալա մի հարցրու տես ո՞ր քաղաքիցն ա,— խնդրեց մի գյուղացի։
— Քու քաղաքի անունն ի՞նչ ա, բարեկամ,— կրկին հարցրեց Ուհանես բիձեն։
— Սըվազ։
— Սըվա՜զ,— երկարացնելով ու խորհրդավոր կրկնեց Ուհանես բիձեն։
— Ի՞նչ ասավ, Ուհանես բիձա։ ​ — Սըվազ…
— Պա՛հ, քու տունը չքանդվի…— ծափ տվին ու ծիծաղեցին մի քանի գյուղացի։
— Էնտեղից էստեղ քանի՞ ամսվա ճանապարհ է,— շարունակում էր իր հարցուփորձը Ուհանես բիձեն։
— Երեք ամսվա։
— Պա հո՜…— միաբերան զարմացան ամենքը։
— Համեցեք, ղարիբ ախպեր, նստի, հաց բերեն, հաց անուշ արա։
— Չէ՛, շնորհակալ եմ, վռազ եմ. ձեզանից ո՞վ ալյուր կծախի, մի չափ ալյուր տա՝ գնամ։
— Ախչի, մի չափ ալյուր դուրս բերեք,— դռնից ձեն տվեց Ուհանես բիձեն,— գլուխ-գլուխ լցրեք։
Հարսներից մինը մի չափ ալյուր դուրս բերեց, ուզեց դատարկի մեջը, բայց նա թող չարավ։
— Ի՞նչ արժե…
— Ածա, դեռ ածա տոպրակիդ մեջը։
— Չէ, առաջ մի գինն իմանանք։
— Դեռ ածա, հետո կիմանաս, թե որ թանգ ըլի, դարտակելը հեշտ ա։
Ուստեն իր տոպրակը բաց արավ, հարսն ալյուրը մեջը դատարկեց ու գնաց։
— Դե հիմի ի՞նչ տամ,— հարցրեց ուստեն՝ ծոցից քսակը հանելով։
— Ոչինչ, ուստա, ոչինչ չի հարկավոր, քեզ փեշքեշ, մեր աշխարքումը ղարիբից հացի փող չեն առնիլ, էդ տեսակ ադաթ չկա…— ասավ Ուհանես բիձեն ու շարունակեց իր չիբուխը ծխել։
Ուստեն մի քիչ շփոթվեց, չեմ ու չում արավ ու գնաց։
Ուստի գնալուց հետո մի կարճատև լռություն տիրեց, ապա թե խոսեց մի գյուղացի.
— Էն օրը մինն եկել ա, թե՝ մածոն եմ ուզում։ Հարսները մածոն դրին առաջին, կերավ պրծավ, հիմի վեր ա կացել, թե՝ ի՞նչ արժե…
— Ասում եմ՝ ի՞նչը…
Թե՝ մածոնը… ​ — Ասի՝ ա՛յ մարդ, գլխիցս քաշվի, էդպես բաներ մի խոսիլ, թե չէ՝ ոչխարի էլած կաթն էլ կցամաքի…
— Ա՜յ տղա, բա ի՞նչպես անենք… էն լա՞վ ա, որ ով գա մուֆտա ուտի ու տանի՞… էս վրա քանիսն են գալի, գիտե՞ս, թե չէ… էն օրը մնին էլ ես եմ մի խան ալյուր չափել տվել… էդ ո՞ւր կերթա,— մեջ ընկավ Ուհանես բիձու փոքր ախպերը։
— Որ գա՝ մին էլ տուր…— գլուխը վեր քաշելով հանդարտ խոսեց Ուհանես բիձեն։
— Օջախդ շեն կենա,— վռչացին մի քանի ծերեր։
— Աչքս լուս էլի՜. Սըվազից սկսած ով գա՝ չափի տուր, կասես ես նրանց համար եմ աշխատել… Ով գալիս ա՝ բարով, հազար բարի, բան ա ուզում՝ փողը բերի՝ տանի…
Ու սկսեցին վիճել։ Ուհանես բիձեն էլ տաքացավ, աղմուկը մեծացավ։
— Ո՜ւ-ո՜ւ-ո՜ւ…— ձորերում սուլում էր երկաթուղին։
Նոր էր մտել նա մեր ձորերը:

Posted in Գրականություն 8

Հովհաննես Թումանյան, քառյակներ․04․02․- 06․02․2025թ․

1․ Անգիր սովորի՛ր 10 քառյակ՝ քո ընտրությամբ։
2․ Քո ընտրությամբ 10 քառյակ վերլուծիր։

* * *
Վերջացա՜վ…
Կյանքս մաշվեց, վերջացա՜վ.
Ինչ հույս արի` փուչ ելավ,
Ինչ խնդություն` վերջը ցա՜վ։
Տվյալ քառյակում Թումանյանը նկարագրում է մարդու դժվար և դաժան կյանքը, որը վերջացավ ցավով։

* * *
Ա՛նց կացա՜ն…
Օրերս թռան, ա՛նց կացա՜ն.
Ախ ու վախով, դարդերով
Սիրտըս կերա՜ն, ա՛նց կացա՜ն։
Այս քառյակում խոսքը գնում է կյանքի արագ տևողության մասին։ Կյանքը անցավ ախ ու վախով, ցավերով և դարդերով։

* * *
Ո՞ւր կորա՜ն…
Մոտիկներըս ո՞ւր կորա՜ն.
Ինչքան լացի, ձեն ածի`
Ձեն չի տվին, լո՜ւռ կորան։
Հեղինակը պատմում է իր ցավի մասին, երբ կորցրեց իր մոտիկներին՝ մտերիմ մարդկանց։ Ինչքան էլ նա իրեն կոտորեր, միևնույնն է՝ նրանք կորած են։

* * *
Ե՛տ չեկավ…
Գնա՜ց գնա՜ց, ետ չեկավ,
Անկուշտ մահին, սև հողին
Գերի մնաց, ետ չեկավ։
Իմ կարծիքով Թումանյանը այս քառյակում ուզում էր ցույց տալ, թե ինչպես են մարդկանց կյանքերը անհայտ կորում և գերի մնում մահին։ Թե ինչպես է մահը անխիղճ տանում ժողովրդին։

* * *
Երկու դարի արանքում,
Երկու քարի արանքում,
Հոգնել եմ նոր ընկերի
Ու հին ցավի արանքում։
Այս քառյակում խոսվում է այն մարդու մասին, ում փոխարինել անհնար է։ Այո, նա գտավ նոր ընկեր, բայց միևնույնն է նա հին ընկերոջ նման չէ։ Այստեղ խոսվում է ցավալի կարոտի մասին։

* * *
Հին աշխարհքը ամեն օր
Հազար մարդ է մտնում նոր,
Հազար տարվան փորձն ու գործ
Ըսկսում է ամեն օր։
Թումանյանը ուզում էր ասել, որ ամեն օր մի նոր հոգի է լույս աշխարհ դուրս գալիս։ Ամեն օր մենք նոր փորձ ենք ձեռք բերում։

* * *
Լինե՜ր հեռու մի անկյուն,
Լինե՜ր մանկան արդար քուն,
Երազի մեջ երջանիկ,
Հաշտ ու խաղաղ մարդկություն։
Թումանյանը այստեղ խոսում է նրա մասին, թե ինչքան շատ է նա սպասում նրան, որ երկրում խաղաղութոյւն տիրի։

* * *
Ո՜վ իմանա` ո՛ւր ընկանք,
Քանի՛ օրվա հյուր ընկանք,
Սերն ու սիրտն էլ երբ չկա`
Կրա՜կ ընկանք, զո՜ւր ընկանք։
Այս քառյակից ես հասկանում եմ, որ ոչ ոք չգիտի, թե ինչքան է կյանքը տևելու, ինչքան ենք մենք այս երկում լինելու և ինչ է մեզ սպասում։

* * *
Ինչքա՜ն ցավ եմ տեսել ես,
Նենգ ու դավ եմ տեսել ես,
Տարել, ներել ու սիրել,-
Վատը` լավ եմ տեսել ես։
Թումանյանը կյանքում շատ դժվարություններ է հանդիպել, բայց չնայած չարությանը և վատությանը, նա միշտ փորձում էր ինչ-որ մի լավ բան գտնել ամեն տեղ։

***
Երազումս մի մաքի
Մոտս եկավ Հարցմունքի.
― Աստված պահի քո որդին,
Ո՞նց էր համը իմ ձագի…
Այս քառյակում Թումանյանը պատմում է իր կարոտի մասին, քանի որ նա կորցրել էր իր որդուն։

Posted in Պատմություն 8

Համաշխարհային պատմություն

Առաջադրանք 1
ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԵՎ ԱՌՕՐՅԱ ԿՅԱՆՔԸ (XVIII-XIX ԴԱՐԻ ԱՌԱՋԻՆ ԿԵՍ),/պատմել էջ 88-94, հարցերին պատասխանել/


1. Կրթության համակարգում ի՞նչ փոփոխություններ տեղի ունեցան։

Աճեց դպրոցների թիվը։ Մի շարք երկրներում ներդրվեց պարտադիր տարրական կրթություն։ Գլխավոր փոփոխությունը կրթության աշխարհիկ բովանդակության հաստատումն էր։ Վերելք ապրեցին հատկապես մաթեմատիկան և բնական գիտությունները՝ ֆիզիկա, քիմիա, աշխարհագրություն, կենսաբանություն և այլն։
2. Քո կարծիքով ինչո՞ւ մտավորականության թիվը կտրուկ աճեց։

Արդյունաբերական հասարակության առաջացման կարևոր սոցիալական հետևանքներից մեկն էլ մտավոր աշխատանքով զբաղվող մարդկանց թվաքանակի կտրուկ աճն էր: Ստավորականությունը դարձավ բազմամարդ` գիտնականներ, ճարտարագետներ, իրավաբաններ, ուսուցիչներ, բժիշկներ և այլն:
3. Դասանյութում տրված գիտնականներից ովքե՞ր են քեզ ծանոթ։
4. Ինչո՞վ էր պայմանավորված քաղաքների դերի և քանակի աճը։

Մարդիկ սկսեցին ապրել ավելի հարմարավետ պայմաններում։ Առողջապահության ոլորտի զարգացումը հնարավորություն տվեց բուժելու շատ հիվանդություններ։ Ստեղծվեցին նոր դեղամիջոցներ։ Մարդկանց կյանքի տևողությունն ավելացավ։ Բնակչության քանակը սկսեց աճել։

Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագծի և շեղանկյան մակերեսը

1)Զուգահեռագծի սուր անկյունը 30օ է, իսկ բութ անկյան գագաթից տարված բարձրությունները հավասար են 2 սմ և 3 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

4×3=12սմ2

2)Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 40 սմ2 է, իսկ կողմերը՝ 10 սմ և 8 սմ։

40 : 5 = 8

<A = 30o

<B = 150o

<C = 30o

<D = 150o

3)Քառակուսին և քառակուսի չհանդիսացող շեղանկյունն ունեն հավասար պարագծեր։ Համեմատեք այդ պատկերների մակերեսները։

Sշ<Sք

4)Գտեք զուգահեռագծի անկյունները, եթե նրա մակերեսը 20 սմ2 է, իսկ բութ անկյան գագաթից կողմերից մեկին տարված բարձրությունը այդ կողմը տրոհում է 2 սմ և 8 սմ երկարությամբ հատվածների՝ սկսած սուր անկյան գագաթից։

<A=45o

<B=135o

<C=45o

<D=135o

5)Համեմատեք ուղղանկյան և զուգահեռագծի մակերեսները, եթե նրանք ունեն հավասար հիմքեր և հավասար պարագծեր։

Sու>Sզ

6)ABCD զուգահեռագծի B անկյունը բութ է։ AD կողմի շարունակության վրա՝ D կետից դեպի աջ նշված է E կետն այնպես, որ <ECD = 60o, <CED = 90o, AB = 4 սմ, AD = 10 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

20սմ2

7)MPKT զուգահեռագծի MT կողմի վրա նշված է E կետը, <PEM = 90o , <EPT = 45o , ME = 4 սմ, ET = 7 սմ։ Գտեք զուգահեռագծի մակերեսը։

77սմ2

Posted in Հանրահաշիվ 8

Թվաբանական քառակուսի արմատ

1) Գտե՛ք թիվ, որի քառակուսին հավասար է՝
ա) 4 — 2
բ) 100 — 10
գ) -6 — չկա
դ) 81 — 9
ե) -0,25 — չկա
զ) 0 — 0
է) 0,09 — 0,3
ը) 1,21 — 1,1

2) Հաշվե՛ք․
ա) 2 + √1=3
բ) 15 — √36=9
գ) √9 + √4=5
դ) √16 + √25=9
ե) √49 — √1=6
զ) √81 — √49=2
է) √100 — √36=4
ը) √144 — √121=1
թ) √0,36 + √0,49=1,3

3) Հաշվե՛ք․

ա) 2 • √81=18
բ) 1/3 • √100=10/3
գ) √4 • √0,25=1
դ) √0,16 • √9=1,2
ե) √0,27 : √3=0,3
զ) √49 : √0,01=70
է) √1/9 • √81=3
ը) √0,36 : √1/36=3,6
թ) √1,69 : √0,0625=5,2

4) Հաշվե՛ք․
ա) (√2)2 =2
բ) (√3)2 =3
գ) (√13)2 =13
դ) (√17)2 =17

5) Հաշվե՛ք․
ա)

7/9

բ)

8/10

գ)

4/3

դ)

3/2

ե)

13/29

6) Համեմատե՛ք թվերը․
ա) √100 և √81
10 > 9
բ) √100 և √121
10 < 11
գ) √4 և 3
2 < 3
դ) 1/5 և √0,25
0,2 < 0,5
ե) 2 և √1/16
2 > 0,25
զ) 9/5 և √4/49
1,8 > 0,04
է) √0,09 և √4/25
0,3 < 0,4
ը) √1/4 և 1/4
0,5 < 0,25

Posted in русский 8

русский 

Я очень люблю смотреть фильмы, в течение дня смотрю от трёх до четырёх фильмов. Мои любимые жанры – экшен, фантастика, комедия.

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն.17.02-19.02

Օրինակ`Գրքի արժանիքներից մեկն էլ ….(այդ խոսքերը)  էր:- Գրքի արժանիքներից մեկն էլ լեզուն էր: Գրքի արժանիքներից մեկն էլ հեշտ կարդացվելն էր:Նկարում ամենահետաքրքիրը լուսնի կաթնագույն…

.(շողը) էր: Նրա տեսած առարկան (շատ գեղեցիկ) էր: Մթության մեջ բոլոր առարկաները ….(հետաքրքիր)  են:  Թռիչքի տևողությունը….(45 րոպե) է:   Ջերմության աղբյուրը ….(շատ մաքուր) է:   Դրա պատճառը…(մարդիկ) են:

6.Նախադասություններն ընդարձակի՛ր՝  ավելացնելով բառեր կամ բառակապակցություններ, որոնք բնութագրեն  (նկարագրեն, բնորոշեն) ենթակային: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Ի՞նչ անուն կտաս դրանց:

Օրինակ`Այդ երևույթը բացատրելի է:-Գունային այդ երևույթը բացատրելի է: 

Մթնշաղի մեջ գույների խամրելու երևույթը բացատրելի է:-քանի-որ այս տարացքներում շատ է դա լինում։

Որդիներն անհանգստանում էին:Ընկերդ արդեն գնացելէ:

Ընկերդ արդեն գնացել է ասաց կարևոր գործեր ունի:

Արշավախումբը վերադարձավ լեռներից:

շատ հոգնած և տանջված եր։

Քո երգը գրավեց մարդկանց:

Վարագույրը փակվեց:

Հյուրը խոսելով մոտեցավ:

7. Նախադասության ո՞ր բառին կարող ես` բնութագրող, նկարագրող բառեր կամ  բառակապակցություններ ավելացրո՛ւ: Ի՞նչ հարցի են պատասխանում ավելացված լրացումները: Փորձի՛ր բացատրել, թե դրանք ինչո՞ւ են կոչվում  որոշիչ:Օրինակ` Քաղաքում մարդիկ էին ապրում:-  Մեծ ու քաոսային քաղաքում բարձրահասակ ու կարճահասակ, գեր ու նիհար, կենսասեր, միայն ապրելով ու ստեղծելով երջանիկ մարդիկ էին ապրում:Աֆրիկայի ափերին ջայլամներն են հսկում հոտերին:Աշխարհի համարյա բոլոր ժողովուրդները պատմում են ջրհեղեղի մասին:Այդ ճամփորդության պատմությունը բարդ ու խճճված էր, մանավանդ երբ ինքն էր պատմում:Այդ կետում դրված թուղթը կայրվի:Սառույցի կտորն իր շուրջը ցուրտ է տարածում:Հզոր լամպի ճառագայթներն անդրադառնում էին հայելուց:

8. Տրված  նախադասություններն ընդարձակի՛ր` ընդգծված գոյականներին բառով կամ բառակապակցությամբ արտահայտված որոշիչներ ավելացրնելով:Օրինակ` Հայացքը սահում է առարկաների վրայով :- Տարտամ ու անհանգիստ հայացքը սահում էր դես ու դեն ցրված առարկաների վրայով:Ձկնորսի  ցանցը մի ձկնիկ ընկավ: Նայում էր ծովի ալիքներին:Նավից ապշահար հետևում էին հնդկացիներին:Պատասխանը ճիշտ էր:Բացատրությունը չհամոզեց:

Posted in русский 8

адания для 8 класса по русскому языку.

Задание № 47:

  1. мясо с рисом
  2. бутерброд с рыбой
  3. творог со сметаной
  4. суп с мясом
  5. салат с яйцом
  6. хлеб с ветчиной
  7. Вчера я был в цирке с братом.
  8. Я хочу поговорить с преподавателем.
  9. Антон танцевал с Олей.
  10. Миша играл в шахматы с сестрой.
  11. Я хочу пойти в театр с другом.
  12. Иван хочет пойти в кино с подругой.
  13. Преподаватель разговаривал с Игорем.
  14. Декан говорит со студентами.
  15. У нас была встреча с писателем.
  16. Андрей был на вечере с Таней.

Задание № 48:

  1. чай с лимоном
  2. кофе с сахаром
  3. какао с молоком
  4. бутерброд с колбасой

Задание № 55:

  1. Маша идёт из библиотеки.
  2. Студенты едут в общежитие.
  3. Мама пришла с почты.
  4. Мы идём на станцию метро.
  5. Преподаватель сейчас в аудитории.
  6. Сергей учится в институте.
  7. Дети идут в школу.
  8. Виктор живёт в общежитии.
  9. Антон приехал из Петербурга.
  10. Наташа работает в поликлинике.
  11. Ли приехал из Китая.
  12. Вчера мы были на концерте.
  13. Откуда ты идёшь? — Из общежития.
  14. Кирилл идёт на лекцию.

Задание № 88:

  1. Вчера студенты ездили в Суздаль.
  2. В следующее воскресенье мы поедем на экскурсию во Владимир.
  3. В прошлом году летом Мария ездила на родину.
  4. Вы хотите поехать в Петербург?
  5. Сейчас 5 часов. Люди едут с работы домой.
  6. Вы давно ездили в Киев?
  7. Здравствуй, Виктор! Куда ты едешь?
  8. В субботу мы хотим поехать за город.
  9. Завтра я поеду в лес за грибами.
  10. Осторожно! Сюда едет машина!

Упражнение 35: Беспрестанно гудят паровозы, уходят длинные шелоны, сколько было песен перепето, как смеялась старая гармошка. А что именно вы хотите мне подарить? Какие-нибудь игрушки для детей. Стой, кто идет? И вдруг за окном раздалось чудное пение — то был маленький живой соловей. Он узнал, что император заболел, и прилетел, чтобы утешить его. Он сидел на ветке и пел.

Поезд уже ушел, а я стоял еще на платформе. В руке у меня был маленький предмет. Этот пакет оставил мне при прощании американский профессор. Дома я развернул бумагу и увидел коричневый листок.

Posted in Հանրահաշիվ 8

Թվաբանական քառակուսի արմատ

Առաջադրանքներ․

1)Արդյո՞ք նշված արտահայտությունն իմաստ ունի.

ա իմաստ չունի
բ իմաստ ունի
գ իմաստ չունի
դ իմաստ չունի
ե իմաստ չունի
զ իմաստ ունի
է իմաստ ունի
ը իմաստ ունի
թ իմաստ չունի
ժ իմաստ ունի

2)Գտե՛ք տրված կողմի երկարությամբ քառակուսու մակերեսը: Հարմարության համար կարելի է փոխել չափման միավորը.

ա) 3 մ
9 մ
բ) 9 կմ
81 կմ
գ) 0.05 կմ
0․025
դ) 2.8 սմ

ե) 200 սմ
400 սմ
զ) 6000 մմ
360000 սմ
է) 80 դմ
1600 դմ
ը) 0.9մ
81 մ
թ) 1.3 սմ
169 մմ
ժ) 0.000003 կմ
9 մմ
3)Թիվը բարձրացրե՛ք քառակուսի.

ա 1,
բ 49,
գ 1․44,
դ 0․01,
ե 5,
զ 1․222,
է 14,
ը 0,
թ 0,
ժ -6․8։

4)Գտե՛ք քառակուսու կողմի երկարությունը, եթե նրա մակերեսը հավասար է.

ա) 25 մ² =

բ) 100 մմ² =

գ) 49 մ² =

դ) 0.01 սմ² =

ե) 64 դմ² =

զ) 0.09 սմ² =

է) 2.56 մ² =

ը) 10000 սմ² =



թ) 144 սմ² =

ժ) 1.69 կմ² =

5)Հաշվե՛ք արտահայտության արժեքը.

Posted in Uncategorized

քիմիա տնային Մարտի 10-14

Տնային

Սովորել.
Նյութի քանակ մոլ

Լուծել խնդիրներ.

  • Որքան է 4,03* 10  23 թվով երկաթի մոլեկուլների քանակը (մոլ):

n=N/Na

n=4,03* 10 23/6,02 x 10 23 = 4,03/6,02

  • Որքան է 0,4 մոլ քանակով ջրածնի ատոմների թիվը:

n=0,4

Na=N*n

Na = 0.4*6.02*1023 =2,408 x 1023

  • Տրված է’ K2SO4, Na2O, CaCO3, CO2, NaOH, H2SO4, AgCl, Cu(OH)2, N2O5, Fe(OH)3, HCl, Ba(OH)2, HNO3, ընտրիր ա) օքսիդի, բ) հիմքի, գ) թթվի, դ) աղի բանաձև(եր)ը

ա) օքսիդի-Na2O, CO2, N2O5

բ) հիմքի- NaOH, Cu(OH)2, Fe(OH)3, Ba(OH)2

գ) թթվի-HNO3, HCl, H2SO4

դ) աղի բանաձև(եր)ը- K2SO4, AgCl, CaCO3,

Դասարանական

1•Գրեք ածխածնի (II) օքսիդի, ածխածնի (IV) օքսիդի, կալիումի օքսիդի, երկաթի (II) օքսիդի երկաթի (III) օքսիդի, ֆոսֆորի (V) օքսիդի, ցինկի օքսիդի բանաձևերը։

CO, CO2, K2O, FeO, Fe2O3, P2O5, ZnO

2•Ներկայացնել ածխածին, ֆոսֆոր, ծծումբ, յոդ, կալցիում, ալյումին և քրոմ տարրերի օքսիդների բանաձևերը, որոնցում նշված տարրերի օքսիդացման աստիճանները թվապես հավասար են պարբերական համակարգում իրենց խմբերի համարներին։

CO2

P2O5

SO3

I2O7

K2O

Al2O3

CrO3

3•Կազմել թվարկված ոչ մետաղների օքսիդների բանաձևերը. P (V), S (IV), S (VI), C (IV), N (II), N(IV) Si (IV):

P2O5, SO2, SO3, CO2, NO, NO2, SiO2

4•Որքան է 803* 10  23 թվով ֆոսֆորի մոլեկուլների քանակը (մոլ):

n=N/Na

n=8,03* 10 23/6,02 x 10 23 = 8,03/6,02

5•Որքան է 0,6 մոլ քանակով պղնձի ատոմների թիվը:

Na=N*n

Na=0,6*6,02*1023= 3,612*1023