Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն  Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին․

1․ Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 
2․ Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի
դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում։

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ)
3․ Ինչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջ րերի փոխանակության վրա:

Մարդու մակերիկամի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է Էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են  ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա։ Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող աղրենոկորտիկոտրոպ հորմոնով։ Միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ։ Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը։

Posted in Քիմիա 8

Քիմիա Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4

1.Պատմի՛ր կատարած փորձի մասին(թթվածնի ստացում) :

Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից. Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ. Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փորձանոթը բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը թթվածինն  է:

2.Սովորի՛ր պատմել Էջ 67 — 70 Թթվածին

3.Բնութագրե՛ք թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կազմե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները: Նյութերի բանաձևերի տակ գրե՛ք դրանց անունները, հաշվեք բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr), իսկ բանաձևերի վերևում դրե՛ք միացությունների մեջ տարրերի ցուցաբերած ՕԱ-ները:

  1. Ֆիզիկական հատկություններ
    Թթվածինը (O₂) անգույն, անգո և անհամ գազ է։ Նրա խտությունը մոտ 1.429 գ/լ է (0°C և 1ատմ պայմաններում)։ Թթվածինը վատ է լուծվում ջրում, բայց կենսաբանական գործընթացների համար բավարար է։ −183°C ջերմաստիճանում թթվածինը հեղուկանում է, դառնալով երկնագույն հեղուկ։
  2. Քիմիական հատկություններ
    Թթվածինը քիմիապես ակտիվ տարր է։ Նրա օքսիդացման աստիճանը սովորաբար −2 է։ Թթվածինը ռեակցիաներում հանդես է գալիս որպես օքսիդիչ նյութ, մասնավորապես՝ մետաղների և ոչ մետաղների հետ առաջացնելով օքսիդներ։ Այն կարող է մասնակցել այրման և օքսիդացման ռեակցիաներին։

օրինակ՝ C + O2 → CO2 

ՕԱ

C-     0

O2 —   0

CO2 =  C+4 / O-2

Mr (CO2)= 12+16+16=44

Posted in Աշխարագրություն 8

Գերմանիա

1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ և հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են։
2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան զարգանում է ժողովրդի աշխատասեր լինելով, լավ աշխարհագրական դիրք ունենալով և զարգացած հարևան երկրներով։ Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ։ Գերմանիան ամենածարգացած երկրներից մեկն է։
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:

Գերմանիան կաղմված է 16 դաշտային երկրամասերից։
6. Թվարկի՛ր խոշոր գետերը:

Ռեյն, Էլբա, Վեզեռ, Դանուբ, Մայն։
7. Բնակչության մասին ի՞նչ գիտես:

Բնակչության թվով Գերմանիան Եվրոպայի ամենամեծ երկիրն է (Ռուսաստանը չհաշված): Երկրորդ համաշխարհային պատերազմում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության թվաքանակը մինչպատերազմական ժամանակաշրջանի համեմատ չպակասեց, որովհետև Եվրոպայի մի շարք երկրներից Գերմանիայում վերաբնակեցվեցին մոտ 12 միլիոն գերմանացիներ: Գերմանիայի բնակչության ազգային կազմը միատարր է: Ընդունված է գերմանացիների ազգային բնավորության գիծ համարել կարգապահությունը, ճշտապահությունը, հաշվենկատությունը, օրինապահությունը և աշխատա սիրությունը:

Posted in Գրականություն 8

Ավետիք Իսահակյանը՝ Կոմիտասի մասին․01․10․2024թ․

Կոմիտասը ինձ ժամանակակից մարդ էր. «Եղբայր Սողոմոնը», ինչպես կոչում էինք նրան Գևորգյան ճեմարանում. տարիներ ապրել ենք նույն հարկի տակ, խոսել, կատակել: Ճամփորդել ենք միասին հայ գյուղերն ու ուխտատեղիները (Սևան, Հառիճ), ուրնա երգեր էր հավաքում: Եղել ենք միասին Եվրոպայում, Ստամբուլում. բայց այս ամենը թվում է ինձ ո՛չ իրական: Կոմիտասը ինձ համար հիմա լեգենդ է, հեռավոր առասպել, և նրա կյանքն ու փառապանծ գործը մի չքնաղ հրաշապատում։
Կոմիտասը մեր ժողովրդի հպարտությունն է. նրա գործը՝ մեր ազգային անսպառ հարստությունը:

Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին…

Կոմիտասը անխոջ աշխատասիրությամբ, իր հանճարի ուժով, իր զարմանալի ինտուիցիայի շնորհիվ, նաև իր տեսական լուրջ պատրաստությամբ ապացուցեց հակառակը, ապացուցեց հայ երաժշտության ինքնուրույն գոյությունը՝ բխած հայ ժողովրդի հոգուց և դարերի միջով մեզ հասած: Նա դիմեց հայ երգի ակունքին՝ հայ շինականի, գեղջուկի, աշխատավորի երգին: Արարատյան դաշտի, Շիրակի, Վանի, Մուշի ժողովրդական երգերին: Նա ուզեց հայկական երկրի բնության մեջ, հայ գեղջուկի շրթունքներից լսել հայ եղանակներն ու երգի խոսքերը:

Նա խառնվեց այդ երգերը ստեղծող ժողովրդի հետ, ներձուլվեց նրա հետ. ներապրեց նրա երգերը և սրտով հասկացավ, որ հայ երգի ոճը թաքնված է ժողովրդի այդ երգերի մեջ, միայն պետք է մաքրել այդ երգերը օտարամուտ ժանգից ու անտեղի զարդերից, որոնք աղարտել էին հայ երգը: Եվ ցույց տվեց աշխարհին մեր ազգային երգը՝ մաքրած, ինքնուրույն և անաղարտ:

Կոլտուրական ժողովուրդները՝ ռուսները, ֆրանսիացիները, իտալացիները ընդունեցին հայ երաժշտության ինքնուրույնությունը և հիացմունքով տեսան մի նոր գեղեցկություն, մի նոր երգ, մի նոր համամարդկային հարստություն:

Հիշում եմ մի գեղեցիկ օր: Էջմիածնում հյուր էի Կոմիտասի մոտ. նստել էինք նրա փոքրիկ պարտեզում, ստվերաշատ տանձենու տակ: Կոմիտասը նոր էր գտել «Մոկաց Միրզան» և մշակել էր այդ էպիկական հուժկու երգը: Շատ ոգևորված և երջանիկ էր զգում իրեն այդ գյուտով: Կատարեց ինձ մոտ արվեստի բացարձակ կատարելությամբ: Ես հիացաց էի և նույնպես երջանկացած: Դեռ միչև այսօր ես հոգուս մեջ տեսնում եմ ոգևորված Կոմիտասին և լսում նրա սրտաբուխ ձայնը: Կոմիտասը հրապուրել, հմայել էր ինձ:

– Այս երգը շատ հին է,- ասաց նա,- հեթանոսական դարերից, թերևս: Տե՛ս, ի՜նչ հզոր ձայներ կան, ի՜նչ խրոխտ շեշտեր: Մեր բարձր լեռներից, շառաչուն ջրերից, խոժոռ ժայռերից են ծագում առել: Մեր քաջ նահատակների հոգուց է բխել այս առնական երգը: Այնքա՜ն հին է նա, որ անշուշտ Ձենով Օհանը երգել է, Սասունցի Դավիթը լսել…

Եվ ուրախությունից փայլում էին նրա աչքերը: Մեր գյուղական ժողովրդից վերցրած երգը Կոմիտասը բյուրեղացրած վերադարձրեց նրան: Այդ երգը եկավ քաղաք, բարձրացավ բեմերի վրա, հաղթական հնչեց բոլոր հանդեսներում:

Ուր որ հայ կա, այնտեղ է և Կոմիտասի երգը: Նրա երգով մեր ժողովուրդը ավելի գիտակցաբար զգաց իրեն, ավելի կապվեց իրար հետ, ինքնաճանաչեց: Հայ հասարակությունը զգաց աշխատավոր ժողովրդի վիշտն ու հրճվանքը, նրա աշխատանքի պաֆոսը, նրա սերը դեպի իր հայրենի բնությունը:

Կոմիտասը հայ երգով լույս աշխարհ հանեց դարերի խավարի մեջ կեղեքված ժողովրդի խուլ բողոքն ու ցասումը բռնության, ստրկության դեմ. Նրա խեղդված վիշտը, իրավազուրկ կյանքը և պայծառ ապագայի հանդեպ տածած հավատը…

Առաջադրանքներ
1. Ի՞նչ է ասում Իսահակյանը՝
ա․ հայ ազգային երգի մասին

«Ինչո՞վ է արժանացել նա մեր ժողովրդի այս բարձր գնահատանքին: Նա ո՛չ օպերաներ է գրել, ո՛չ օրատորիաներ, թերևս մի քանի արիաներ կամ ռոմանսներ միայն: Բայց ավելի մեծ գործ է կատարել, քան այդ բոլորը: Նա հայտնագործել է մեր ազգային երգը, հայկական երաժշտությունը, ազգային մելոսը՝ ինքնուրույն, ինքնատիպ և անաղարտ: Նա հիմն է դրել ազգային երաժշտական կուլտուրայի:
Մարդիկ կային, հայեր և օտարներ, որոնք պնդում էին, թե հայ ժողովուրդը ազգային երաժշտություն չունի, թե նրա երգը նմանողություն է եվրոպականին, թրքականին, քրդականին:»

բ․ Կոմիտասի մասին
Ավետիք Իսահակյանը հիանում էր Կոմիտասով և նրա մեծ ներդրումով հայ երաժշտության և մշակույթի մեջ։ Իսահակյանը հաճախ գովում էր Կոմիտասին, քանի որ այն բավականին զարգացած էր գեղարվեստական ոլորտում, Կոմիտասը շատ լավ կարողանում էր ընկալել երաժշտությունը, ինչով զարմացնում էր Ավետիքին։ Նրանց կապը ընդգծում է գրականության և երաժշտության խորը կապերը հայկական ժառանգության մեջ:

2․Իսկ ո՞վ է Կոմիտասը քեզ համար։
Կոմիտասը ինձ համար այն մարդն է, ով հայ մշակութ մի ահռելի ներդրում է բերել։ Նա օգնել է հայ երաժշտությանը չանհետանալուն և հայ մշակույթը զարգացնելուն։ Ես իսկապես հիանում եմ Կոմիտասի գեղարվեստական ունակություններով, իմ կարծիքով նա ամենալավ մշակույթային երգահաններից մեկ է։

3. Դուրս գրի՛ր անհասկանալի բառերը և բացատրի՛ր: 
Ցասում – Սաստիկ զայրույթ՝ բարկություն, կատաղություն։

Posted in Երկրաչափություն 8

Զուգահեռագիծ

1. Ըստ գծագրի տվյալների հաշվել BM-ը։

<A=45o
<D=135o
<B=45o
BM=AM
BM=10

2. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի անկյունները։

<A=80o
<B=100o
<C=80o
<D=100o

3. Ըստ գծագրի տվյալների հաշվել KLRS զուգահեռագծի պարագիծը։

<L=30o
KE=LK/2=1
1+4=5
P=5+5+2+2=14

4. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

AB=2+3=5
BC=3
P=5+5+3+3=16

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1. Ըստ գծագրի տվյալների հաշվել ABCD զուգահեռագծի պարագիծը։

CD=8
BE=2
EC=8
BC=2+8=10
P=8+8+10+10=36

2. Ըստ գծագրի տվյալների հաշվել MNKR զուգահեռագծի պարագիծը։

MN=5

Posted in English 8

English September 16-20

September 16-20

English in mind, pages 12-15
What did they invent?

What is the greatest invention of the year?
What do you think an inventor’s life is like?
What is the world’s most dangerous invention?
What is the coolest invention ever?
Have you ever thought about inventing anything?
Posted in Կենսաբանություն 8

Ճանապարհորդության Պատում

Մեր արակծային ճանապարհորդությունը Իջևանում՝ Համիկ Ուզունյանի և Շուշան Սարդարյանի հետ։

Առաջին օր։

Ճանապորդությունը սկսվեց Սուրբ Երորդություն եկեղեցու մոտ՝ առաոտյան Ժամը՝ 9։00-ին։ Մասանակցեցինք ժամերգությանը ու ճանապարհ ընկանք դեպի Իջևան։ Երկար ճանապարհից հետո կանգ առանք Երեմավանք եկեղեցու մոտ։ Եկեղեցին ուսումնասիրենցիք, տարածքը ու գնացինք հյուրատուն։ Տեղավորվեցինք, հանգստացանք, ճաշեցինք և գնացինք զբոսնելու Իջևանում։ Այցելել էինք նաև Դետրոպարկ։

Եկրորդ օր։

Օրը սկսեցինք նախաճաշով ու մեկ ժամ հետո պատրաստվեցինք ու ճանապարհ ընկաննք դեպի Լաստիվեր։ Տեղ հասնելով սկսեցինք մեր արշավը՝ 7 կիլոմետր դժվար, խորդ ու բորդ ճանապարհներից հետո հասանք լասիտիվեր ու ընթացքում հանկարծակի մեր վրա հարձակվեցին վայրի մեղուները։ Այստեղից 911 ծառայությունը մեր խմբին տեղափոխեց հիվանդանոց։

Երորրդ օր։

Օրը կրկին սկսեցվեց նախաճաշով, իսկ հետո պատրաստվեցինք և հավաքեցինք սենյակները ու ընկանք ճանապարհ դեպի Երևան։ Ճանապարհին կանգ առանք Գոշավանքում։ Մեծ և հաճելի տպավորություններով հասանք տեղ։

Այս հրաշալի և արկածալի ճանապարհորդության համար շնորհակալություն եմ հայտնում՝ Համիկ Ուզունյանին և Շուշան Սարդարյանին։