Posted in ֆիզիկա 8

ալբերտ այնշտայն

Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:

Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:

Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:

Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:

Ըստ այդ տեսության, եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղի, նրա երկարությունը կփոքրանա, իսկ զանգվածը կաճի: Այդ տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկիանում 300 հզ. կմ-ի:

Էյնշտեյնի տեսությունը նաև կապ է հաստատում էներգիայի ու զանգվածի միջև և արտահայտվում է E=mc2 բանաձևով, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c-ն`   լույսի արագությունը: 1914թ.-ին Էյնշտեյնը վերադառնում է Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր է դառնում ողջ աշխարհում և 1921թ.-ին արժանանում ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ, սակայն, ազգությամբ հրեա Ալբերտ Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվում է ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռում է թողնել Գերմանիան և 1933թ.-ին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը:

Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր: Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին:

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան «Կոտրված անիվը» վերլուծություն

 Այս պատմությունից հասկացա, որ որքան էլ մեծ լինենք, միշտ էլ հոգու խորքում մանուկ ենք լինելու։ Հասկացա, որ ոչ ամեն ծիծաղի հետև ուրախություն կա, հնարավոր է, որ չնայած ծիծաղին մարդը դվար ժամանակներ է ունենում։

Posted in Հանրահաշիվ 8

Առաջադրանքներ․

1.Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

x+y=5

y=5-x

2x-y=3
y=2x-3

x+y-5=0
y=5-x

2x-y+2=0
y=2x-2

3x+5y=8
5y=8-3x

-3x+2y=7

2.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝

ա)Երկու թվերի գումարը հավասար է 10:
x-y=0

բ)2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։
x+y=990

3.a-ի ի՞նչ արժեքի դեպքում (3,-2) թվազույգը 3x-ay-4=0 հավասարման լուծում է։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1.Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

4x-y+3=0

x-3y+6=0

3x+y-2=0

3x+2y-5=0

2.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝

ա)Երկու թվերի գումարը հավասար է 20:

բ)3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։

3.b-ի ի՞նչ արժեքի դեպքում (-1,-4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։

Posted in Քիմիա 8

Քիմիա Սեպտեմբեր 16-20

Տնային

  1. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:
  2. Բլոգում պատմի՛ր կատարածդ փորձի մասին:
  3. Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.

ա )CO2 , H2Se, NO , SiO2, 

բ) BaO, N2O5, P2O5, NH3

ա )CO2=+4, -2
H2Se= +1, -2
NO= +2, -2
SiO2= +4, -2 

բ) BaO=+2, -2
N2O5= +5, -2
P2O5= +5, -2
NH3= -3, +1

Posted in Uncategorized

Բջիջ, հյուսվածք

1. Ի՞նչ է բջիջը։
Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
2․ Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։

Օրգանը հյուսվածքներից կազմված, օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև, տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա։ Օրգանները համարվում են մարդու անբաժան մասնիկ, քանի որ առանձ որևէ օրգանի մարդը երկար չի կարող գոյատևել։ Օրգանները լինում են ներքին և արտաքին։
3․ Ի՞նչ օրգան — համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։

Օրգան-համակարգերը 10-ն են՝ ծածկող, իմունային, սիրտ-անոթային, նյարդային, հենաշարժիչ, շնչառական, սեռական, մարսողական, արտազատական, ներզատական։

Posted in Հանրահաշիվ 8

Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ

Առաջադրանքներ․
1) Գրե՛ք անհայտների գործակիցները և ազատ անդամը
ա) 3x — y + 5 = 0
գործակից՝ 3, -1
ազատ անդամ՝ 5

բ) 2x — 5y — 1 =0
գործակից՝ 2, -5
ազատ անդամ՝ -1

գ) 2x + 3y — 1 = 0
գործակից՝ 2, 3
ազատ անդամ՝ -1

դ) 4x — 7y — 4 = 0
գործակից՝ 4, -7
ազատ անդամ՝ -4
2) Ցույց տվեք, որ (1; -1), (5; -7), (-3; 5) թվազույգերը 3x + 2y — 1 = 0 հավասարման լուծումներ են
(1; -1)=3-2-1=0
(5; -7)=15-14-1=0
(-3; 5)= (-9)+10-1=0
3) Հետևյալ թվազույգերը 2x — y + 4 = 0 հավասարման լուծումնե՞ր են
ա) (1; -2)
բ) (0; 4)
գ) (-2; 1)
դ) (3; 4)
ե) (5; 0)
զ) (-2; 0)

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Տրված a, b և c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում
ա) a = 5, b = 4, c = -2=5x+4y-2
բ) a = 0, b = -3, c = 4
գ) a = 0, b = 2, c = -1
դ) a = -5, b = -1, c = 0
2) (1;3) թվազույգը հավասարման լուծո՞ւմ է
ա) 2x — 3y + 5 = 0
բ) -x + y — 2 = 0
գ) x — y — 6 = 0
դ) 7x — 3,2y + 4= 0
ե) x + 2y — 7 = 0
զ) 4x — 7y + 21 = 0
3) Ցո՛ւյց տվեք, որ (2;1) թվազույգը 2x — 6y = -2 հավասարման լուծում է, իսկ (1;2) թվազույգը՝ ոչ։
(2;1) 2*2-6*1=4-6=-2
(1;2) 2*1-6*2=2-12=-10

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական առաջադրանքներ. 18.09.2024

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան ։ (երևալ, անհետանալ, առկայծել)


2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում են, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)


3․ Վարպետը անջատել է հաստոցը, վերցրել է պատրաստած դետալը և  համեմատել է գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)


4․ Դաշնակահարի մատները սահում են ստեղների վրայով, և դահլիճը . ողողել հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)


5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ  թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ,  գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի,  նոսր, ողորկ, 
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ,  ստորոտ,
թանձր, անբասիր։

3.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցեց նրաց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան :
Այլևս առավոտներն չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավեկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)


6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես 
Բ. նսեմ 
Գ. ցնծություն 
Դ. երես 
Ե. ցնծալ –


8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։

Posted in English 8

English homework:

What is the greatest invention of the year?

In 2021, biologist Allison Werner of the federal National Renewable Energy Lab published a paper about a bacteria she’d engineered to break down single-use PET-plastic monomers (commonly used in food packaging) into a molecule that can be upcycled into high-performance nylon and I think it’s a great invention for the earth.

What do you think an inventor’s life is like?”””””””””””””

I think it’s filled with serious meetings and they for sure lead a very busy life.

What is the world’s most dangerous invention?

I think atomic bombs and atomic guns.

What is the coolest invention ever?

I think for me the coolest invention were cars.

Have you ever thought about inventing anything?

Yes. I want to make a filter that will filter out bad toxins that comes out from cars, so that cars would not cause harm to earth.

Posted in Երկրաչափություն 8

Երկրաչափություն Բազմանկյուններ

1) Քառանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 3:4:5:7: Գտե՛ք քառանկյան կողմերը, եթե պարագիծը 380սմ է։

380 : 19 = 20
ա) 20
բ) 60
գ) 80
դ) 100
ե) 140

2) ABCD ուռուցիկ քառանկյունում <A = 20o , <B = 90o, իսկ C անկյունը 30օ-ով մեծ է D անկյունից։ Գտե՛ք <C-ն և <D-ն։

90 + 20 = 110
250 – 30 = 220
220 : 2 = 110
110 + 30 = 140

3) Քանի՞ կողմ ունի ուռուցիկ բազմանկյունը, եթե նրա անկյունների գումարը 540o է։

180(n – 2) = 540
540 : 180 = 3
3 + 2 = 5
5 – 2 = 140
Հինգը հատ կլինի

4) Գտե’ք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանցից մեկը մյուսներից մեծ է համապատասխանաբար 10o-ով, 20o-ով, 30o-ով։

10 + 20 + 30 = 60
360 + 60 = 420
420 : 4 = 105
105 – 10 = 95
105 – 20 = 85
105 – 30 = 75

5) Գտե’ք ուռուցիկ հնգանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 5, 6, 4, 6, 6 թվերին։

6 + 6 + 6 + 5 + 4 = 27
540 = 27x
540 : 27 = 20
20 x 6 = 120
20 x 5 = 100
20 x 4 = 80

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1) Գտե՛ք ABCD քառանկյան պարագիծը, եթե AB = 12սմ, BC = 21սմ, CD = 14սմ, AD = 15սմ։

12 + 21 = 33
33 + 14 = 47
47 + 15 = 63

2)Հնգանկյան կողմերը հարաբերում են, ինչպես 2:3:5:7:8: Գտե՛ք հնգանկյան պարագիծը, եթե դրա ամենամեծ կողմը 16սմ է։

3)Գտե՛ք ուռուցիկ քառանկյան անկյունները, եթե դրանք համեմատական են 1, 2, 4, 5 թվերին։

Posted in Պատմություն 8

Պատմություն

1045 թ. Անիի Բագրատունյաց թագավորության անկումից հետո դեռ գոյություն ունեին Վանանդի (Կարսի), Տաշիր-Ձորագետի (Լոռու) և Սյունիքի հայկական թագավորությունները։
Բացի հայկական հիշյալ թագավորություններից՝ Հայաստանի
հյուսիս-արևելյան և հարավային լեռնային վայրերում իրենց ինքնավարությունը պահպանում էին մի շարք հայկական իշխանություններ (Արցախի Խաչենի իշխանությունը, Սասունի, Մոկաց լեռնային իշխանությունները և այլն): Այդուամենայնիվ, վերոհիշյալ հայկական թագավորություններն ու իշխանությունները չկարողացան լուրջ դեր ստանձնել երկրի միավորման գործում և զերծ պահել երկիրն արտաքին ներխուժում­ներից։

Բյուզանդիայի քաղաքականությունը Հայաստանում։
Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո Բյուզանդիայի նպատակն էր հայերին իրեն ենթարկել թե՛ քաղաքական, թե՛ կրոնական և թե՛ մշակութային առում­ներով։ Առաջնահերթ խնդիրներից էին Հայաստանի ռազմական ուժերի թուլացումն ու ոչնչացումը։ Հաջորդ նպատակն էր Հայոց եկեղեցու վերահսկողությունն իր ձեռքն առնելը։ Իր նպատակներին հասնելու համար Բյուզանդիան նվաճված հայկական տարածքների կառավարիչներ էր նշանակում հիմնականում ծագումով հույներին։ Հայ պաշտոնյաները կա՛մ հեռացվում էին պաշտոններից կա՛մ էլ վարում երկրորդական և ստորադաս պաշտոններ։ Հայաստանի ռազմական ուժերը թուլացնելու նպատակով կիրառվեց նախ և առաջ հայերին Հայաստանից գաղթեցնելու (տեղահանելու) քաղաքականությունը։ Բյուզանդիան հայ իշխաններին կայսրության՝ Հայաստանից արևմուտք ընկած տարածքներում շնորհում էր բարձր պատվաստիճաններ և ընդարձակ կալվածքներ։ Ազնվականների և նրանց ռազմական ուժերի հետ միասին հայրենիքից գաղթում էին նաև արհեստավորներն ու գյուղացիները։ Ամենաաղետայինը, սակայն, եղավ այն, որ որոշ ժամանակ անց լուծարվեց տեղական հայկական զորքերի մեծ մասը, և դրանց փոխարեն բերվեցին բյուզանդական վարձկան զինվորներ։ Լեռնաշխարհի ընդարձակ տարածքներում գերիշխող նախարարական համակարգը, ըստ էության, փլուզվեց։ Այն պահպանվեց միայն անմատչելի լեռնային շրջաններում։ Հայոց եկեղեցու նկատմամբ վերահսկողություն հաստատելու նպատակով բյուզանդացիների նախաձեռնությամբ նվաճված հայկական հողերում
հիմ­նադրում էին քաղկեդոնական եկեղեցիներ և համայնքներ։ Նպատակն էր հեշտացնել հայերին դավանափոխ անելու գործը, ինչպես նաև ամուր հենարան ստեղծել նվաճված տարածքներում։ Ավելին՝ կաթողիկոսությունն Անիից տեղափոխվեց արևմուտք՝ Կոստանդնուպոլիս, իսկ հետո՝ Սեբաստիա։ Որոշ ժամանակ անց կաթողիկոս Պետրոս Գետադարձը կանչվեց Կոստանդնուպոլիս (1049 թ.) և մի քանի տարի այնտեղ պահվեց «պատվավոր աքսորում»։ «Կոստանդնուպոլիսյան
գերության» արժանացավ նաև հաջորդ կաթողիկոսը։ Այսպիսով՝ Բյուզանդիայի վարած վարչական և կրոնական քաղաքականության պատճառով հայ ժողովրդի ռազմական և դիմադրական ուժն աստիճանաբար պակասում էր։ Կայսրության արևելյան սահմանները թուլացան, և տարածաշրջանը շուտով անպաշտպան մնաց սելջուկների առջև:

ԲԱՌԱՐԱՆ
կայազոր — քաղաքում կամ բերդում տեղավորված զորք (մշտական կամ ժամանակավոր)


Առաջադրանք
1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ քաղաքականություն էր վարում Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո:
Բյուզանդիան Հայաստանի մեծագույն մասի բռնակցումից հետո փորձում էր հայերին կրոնափոխ անել և մնացած զորքը լուծարել։

Սելջուկները Հայաստանում
Սելջուկների նախնիները Միջին Ասիայի թյուրքալեզու քոչվոր ցեղերից էին։ Կոչվել են իրենց առաջնորդի՝ Սելջուկի անունով։ Մոտ X դ. վերջերին Սելջուկն ու իր ժողովուրդն իսլամ ընդունեցին։ Ծառայության անցնելով Աբբասյան խալիֆայության զորքերում՝ սելջուկներն իրենց ռազմական հմտությունների շնորհիվ աստիճանաբար ընդլայնեցին իրենց քաղաքական և ռազմական հնարավորությունները: Աբբասյանների թուլացմանը զուգընթաց ավելի ուժեղացող սե լջուկներն աստիճանաբար շարժվեցին դեպի Պարսկաստան, իսկ հետո՝ Հայաստան։ Այդ ժամանակ Հայաստանն արդեն մնացել էր բյուզանդական կայազորի պաշտպանության հույսին։ Բյուզանդական կայազորը, ինչպես գիտենք, կազմված էր հիմ­նականում օտարերկրյա վարձկաններից։ Դրանք այնքան էլ շահագրգռված չէին հեռավոր երկրի ու օտար ժողովրդի պաշտպանությամբ։ Հայաստանում տեղական ուժերը բավարար չէին, որ կարողանային երկիրն ու ժողովրդին պաշտպանել օտարներից և թույլ չտալ, որ նրանք մշտական բնակություն հաստատեն այստեղ։

Հայաստանի նվաճումն ու հայերի զանգվածային արտագաղթը։
Անիի Բագրատունյաց թագավորության անկումից երկու տարի անց՝ 1047 թ., սելջուկները ներխուժեցին Հայաստան։ Օգտվելով բյուզանդական բանակի անգործությունից՝ նրանք գրավեցին և հիմ­նահատակ ոչնչացրին արհեստագործության ու առևտրի խոշորագույն կենտրոն Արծն քաղաքը (1049 թ.)։ Դեպի Հայաստան սելջուկյան պարբերաբար կրկնվող արշավանքներից մեկը՝ 1054 թ. արշավանքը, գլխավորում էր անձամբ սելջուկյան պետության ղեկավար Տուղրիլ բեկը։ Այս անգամ նրանք տեղտեղ՝ հատկապես Կարինում, Կարսում և Մանազկերտում, հանդիպեցին լուրջ դիմադրության։ Այդուամենայնիվ, սելջուկները կողոպտեցին, հրկիզեցին և ոչնչացրին երկրի հարուստ քաղաքներից շատերը, բազմաթիվ ավաններ ու գյուղեր։ Այս փուլում սելջուկների արշավանքները նաև նվաճված տարածքներում թյուրքական ցեղախմբերի բնակեցման նպատակ էին հետապնդում։ Տուղրիլ բեկի արշավանքների հետևանքով մեծապես թուլացան Հայաստանի և Բյուզանդիայի արևել­յան պաշտպանական գծերը, և հեշտացավ Հայաստանի ու Փոքր Ասիայի նվաճումը։ Իրավիճակը չշտկվեց, երբ բյուզանդացիները, հասկանալով իրենց վարած քաղաքականության սխալը, սկսեցին հայ բնակչության հարկերը թեթևացնելու և սիրաշահելու քաղաքականություն վարել։ 1064 թ. Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։

Առաջադրանք

  • Բացատրի՛ր։ Ինչո՞վ էր պայմանավորված 1071 թ.
    Մանազկերտի ճակատամարտում Բյուզանդիայի
    պարտությունը։

  •  Անիի գրավումից հետո սելջուկների և բյուզանդացիների վճռական բախումը տեղի ունեցավ 1071 թ. Մանազկերտի մոտ։ Այս ճակատամարտում Ալփ Արսլանի գլխավորությամբ սելջուկները ջախջախեցին բյուզանդացիներին, իսկ նրանց կայսրը գերի ընկավ։ Այդուհետ Բյուզանդիայի կայսրերը ստիպված եղան հրաժարվել իրենց արևելյան տարածքների վերջին մնացորդներից: Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։

  • ‘Վերլուծի՛ր։ Ի՞նչ հետևանքներ ունեցան
    Բյուզանդիայի քաղաքականությունն ու
    սելջուկների արշավանքները հայության համար։

Սելջուկներն աստիճանաբար վերահսկողություն հաստատեցին Փոքր Ասիայի կենտրոնի նկատմամբ։ Հայաստանն ամբողջությամբ ներառվեց սելջուկների հսկայածավալ կայսրության մեջ։ Սելջուկների կրկնվող արշավանքների հետևանքով աստիճանաբար մեծ ծավալ ստացավ հայության՝ Բյուզանդիայի կայսրերի քաղաքականությամբ սկսված գաղթը դեպի հարավարևմուտք (Կիլիկիա) և հյուսիս (Վրաստան)։