Posted in Հասարակագիտություն 8

Հասարակագիտություն

Վրաստան

Առաջացել է 15-րդ դարի 2-րդ կեսին։ Մայրաքաղաքն էր Թիֆլիսը։ Գոյատևել է մինչև 1762 թվականը, երբ Հերակլ 2-րդ թագավորի օրոք Քարթլին միավորվել է Կախեթի հետ մեկ, միասնական՝ Քարթլի–Կախեթի թագավորության մեջ։ Քարթլի-Կախեթի թագավորության տնտեսությունը հիմնված էր բնատնտեսության վրա։

Վրաստանը դարավոր պատմություն ունեցող բազմազգ երկիր է՝ հարուստ բազմաթիվ հանճարեղ հուշարձաններով և գունագեղ բնությամբ: Այն գտնվում է Մեծ և Փոքր Կովկասի լեռների միջև: Այստեղ կան ավելի քան 300 լեռնային, ծովային, կլիմատիկ, բելնեոլոգիական և ցեխային հանգստավայրեր.

Վրաստանը գտնվում է Եվրոպայի հարավ-արևելքում և գրավում է Անդրկովկասի կենտրոնական և արևմտյան հատվածները: Հյուսիսում այն հարևան է Ռուսատանին, արևելքում՝ Ադրբեջանին, հարավում՝ Հայաստանին և Թուրքիային: Արևմուտքում այն ողողվում է Սև ծովի ջրերով: Վրաստանի տարածքը հիմնականում լեռնային է՝ դրա մեկ երրորդից ավելին ծածկաված է խիտ անտառներով: Հյուսիսում Ռուսաստանի հետ սահմանը անցնում Կովկասյան լեռնաշխթայի վրայով, որտեղ գտնվում են երկրի ամենբարձր կետերը, որոնցից ամենաբարձրը Շխարա լեռն է (5068 մ): Փոքր Կովկասի լեռնաշխթան անցնում է Վրաստանի հարավով, այստեղ ամենաբարձ կետը չի գերազանցում 3000 մետրը: Ընդհանուր տարածքը կազմում է 69,7 հազ. քառ. կմ.

Աշխարհագրական դիրք՝ Սև ծովի ափ
Բնակչություն՝ 4,72 մլն
Մայրքաղաք՝ Թիֆլիս
Պետական լեզու՝ վրացերեն

Իրան

Իրանի պատմություն, համաշխարհային քաղաքակրթության պատմության մի մասը։ Իրանը հնագույն կենտրոններից է։ Արդեն մ.թ.ա. 4-3 հազարամյակներում Իրանում գոյություն ուներ զարգացած մշակույթ։ Իրանի ոչ պաշտոնական պատմության մեջ, պահպանված  բազմաթիվ հուշարձանների և հիշատակությունների համաձայն՝ Իրանը մի քանի հազար տարվա քաղաքակրթություն ունեցող երկիր է, քաղաքակրթություն, որի արմատները խորանում են մ.թ.ա․ հազարամյակների խորքերը, և դեռ այն ժամանակ Իրանը ժամանակի հարուստ մշակույթ և փայլուն, բայց երբեմն ոչ լիարժեք ու ողջ շքեղությամբ ճանաչված ու հայտնի, բայց մեծ քաղաքակրթություն ունեցող երկիր էր։

Թեհրան, Իրանի մայրաքաղաքը։ 8,7 միլիոն բնակչությամբ Թեհրանը Իրանի և Արևմտյան Ասիայի խոշորագույն քաղաքն է և երկրորդ ամենախոշոր մետրոպոլիտենային տարածքը Միջին Արևելքում (Կահիրեից հետո)։ Մետրոպոլիտենային տարածքի բնակչությամբ քաղաքը 24-րդն է աշխարհում։

1. Իրանը արաբական երկիր չէ, իրանցիները պարսիկներ են.

Մերձավոր Արևելքի երկրների մեծ մասում խոսում են արաբերեն, բայց իրանցիները խոսում են պարսկերեն։

2. Իրանն ունի իր օրացույցը.

Իրանի մասին հետաքրքիր փաստերից մեկն այն է, որ իրանցիներն օգտագործում են իրենց սեփական օրացույցը, որը արևային օրացույց է, ինչը նշանակում է, որ դրա ժամանակի հաշվարկը հիմնված է Արեգակի շուրջ Երկրի շարժումների վրա:

Տարվա առաջին օրը գարնան առաջին օրն է և այն կոչվում է Նովրուզ։ Տարվա ռաջին 6 ամիսններն ունեն 31 օր, հաջորդ 5 ամիսները՝ 30 օր, իսկ վերջին ամիսը սովորաբար ունի 29 օր, իսկ նահանջ տարիներին՝ 30 օր։

3. Իրան թե Պարսկաստան.

Պարսկաստանը Իրանի հին անունն է։ 1935 թվականին Իրանի թագավոր Ռեզա շահը փոխել է երկրի անունը Պարսկաստանից Իրան։ Իրան նշանակում է արիացիների երկիր։

4.Իրանցիներն ունեն հայերիս նման հետաքրքիր արտահայտություններ.

Ընկերների կամ ընտանիքի անդամների հետ խոսելիս հաճախ են օգտագործում մենք «Ղորբունեթ բերամ» կամ «Ֆադատ» արտահայտությունները, որ մոտավորապես նույնն են, ինչ «մեռնեմ քեզ», «մեռնեմ ջանիդ»:

5.Իրանցիները սիրում են թեյ.🍵

Իրանական թեյը եփած սև թեյ է՝ առանց կաթի։ Իրանում յուրաքանչյուր հավաքույթի ժամանակ թեյ են մատուցում, և իրանցիների մեծ մասը թեյ է խմում յուրաքանչյուր ճաշից հետո:

Ադրբաեջան

Ադրբեջան, պաշտոնական անվանումը՝ Ադրբեջանական Հանրապետություն (ադրբ.՝ Azərbaycan Respublikası), ինքնիշխան պետություն Հարավային Կովկասում՝ Արևելյան Եվրոպայի և Հարավարևմտյան Ասիայի սահմանագծին։ Արևելքում ափերը ողողում են Կասպից ծովի ջրերը, հյուսիսում սահմանակցում է Ռուսաստանի Դաշնությանը, հյուսիս-արևմուտքում՝ Վրաստանին, արևմուտքում՝ Հայաստանին և Արցախի Հանրապետությանը, իսկ հարավում՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը։ Խորհրդային տարիներին Ադրբեջանին բռնակցված Նախիջևանի Ինքնավար Հանրապետությունը, որպես էքսկլավ, հյուսիսում և արևելքում շրջապատված է Հայաստանով, հարավում և արևելքում սահմանակցում է Իրանին, իսկ հյուսիս-արևմուտքում ձգվում է շուրջ 10 կմ երկարությամբ սահմանը Թուրքիայի հետ։

Ադրբեջանը Համարվում է Անդրկովկասի խոշորագույն պետությունը՝ ըստ տարածքի և բնակչության թվի։ Ադրբեջանի ցամաքային սահմանի ընդհանուր երկարությունը կազմում է 2448 կմ (1645 մղոն)։ Ամենաերկարը Հայաստանի հետ սահմանն է՝ 1007 կմ երկարությամբ։ Սահմանակցում է նաև Իրանի Իսլամական Հանրապետությանը (756 կմ), Վրաստանին (480 կմ), Ռուսաստանի Դաշնությանը (390 կմ) և Թուրքիային (15 կմ)։ 

Թուրքիա

Թուրքիայի մայրաքաղաքը Անկարան է, իսկ խոշորագույն քաղաքը՝ Ստամբուլը։ Ստամբուլը խոշորագույն քաղաքը լինելուց բացի հանդիսանում է նաև երկրի մշակութային և առևտրային գլխավոր կենտրոնը։ Այն բնակչության թվաքանակով Եվրոպայի ամենամեծ քաղաքն է։ Թուրքիան բազմազգ պետություն է։ Թուրքերը կազմում են երկրի բնակչության 70 %-ը։ Օրինական կերպով ճանաչված ազգային փոքրամասնություններն են հայերը, հույները և հրեաները, իսկ չճանաչված էթնիկ խմբերից են քրդերը, արաբները, չերքեզները, ալբանացիները, բոսնիացիները, վրացիները և այլն։ Քրդերը երկրի ամենամեծ ազգային փոքրամասնություններն են (հիմնականում բնակվում են Արևմտյան Հայաստանի տարածքում), որոնք կազմում են երկրի բնակչության 20%-ը։

Posted in Պատմություն 8

Պատմությաուն Սեպտեմբերի 9-13-ը,

Առաջադրանք 1

Վերհիշել 7-րդ դասարանի թեմաներից

1. Ո՞վ էր Բագրատունիների հիմնադիր թագավորը (նշիր թագավորության հիմնադրման թվականը կամ դարաշրջանը):

Աշոտ Առաջին։ 855-865

2․Բագրատունյաց Հայաստանի ժամանակաշրջանում կառուցվել են միջնադարյան հայկական ճարտարապետության բազմաթիվ գլուխգործոցներ նշիր մի քանիսը։

3.Ե՞րբ անկում ապրեց Բագրատունյաց թագավորությունը։

1045 թվականին։

Առաջադրանք 2

Դասարանական աշխատանք

Պատրաստվում ենք քննարկման

Բաժանվում ենք երկու խմբի, յուրաքանչյուր խումբ հիմնավորում է իր պատասխանը:

Ձեր կարծիքով՝ հայ գործիչները Հայաստանի ազատագրության հարցը պետք է կապեին Եվրոպայի՞, թե՞ Ռուսաստանի հետ:

Տանը

Մեկ խմբի տեսանկյունից պատասխանի հիմնավորում/մեկ էջի սահմանում

Posted in русский 8

Уроки 9-13 сентября

Прочитайте текст.
С давних времён в человеческом обществе существует традиция помощи слабым и обездоленным людям. В любую эпоху, в любой стране всегда находились люди, готовые бескорыстно помогать другим людям, попавшим в трудную ситуацию.
Благотворительная деятельность таких людей со временем привела к появлению понятия «милосердие». Милосердие  — искреннее желание приносить пользу людям, не думая при этом о какой-либо награде.
Самые древние примеры оказания помощи ближнему дошли до нас из эпохи первобытного строя. Археологи во время раскопок обнаружили захоронение первобытных людей, которые ещё несколько лет после получения серьёзных травм жили за счёт поддержки своих соплеменников.
Что же такое милосердие? Это слово в русском языке буквально можно понять как «милость сердца», то есть, говоря о милосердии, мы говорим о любви ко всем окружающим нас людям.
Милосердие, проявляемое человеком по отношению к другим людям, делает самого милосердного человека лучше, обогащает его духовно. Человек, стремящийся к развитию, духовному совершенству, не может не быть милосердным.
Чтобы проявить милосердие, надо освободить свою душу от мелочных обид,

Posted in Հայոց Լեզու 8

Ուղղագրություն.05.09.2024թ.

.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:

Մեռյալ ծովի ջուրն այնքան աղի է, որ այնտեղ ոչ մի կենդանի էակ չի կարող ապրել: Արևմտյան Ասիայի տոդակեզ անանձրև. կլիմայի պատճառով ան․դ.ատ շատ ջուր է գոլորշ.անում ծովի մակեր.ույթից, իսկ լուծվա. աղերը մնում են ծովում ու մեծացնում ջրի աղ.ությունը: Ծովում խորանալուն զուգընթաց` աղիությունն աճում է: Աղերը Մեռյալ ծովի քարորդ մասն են կազմում, նրա մեջ աղերի ընդհանուր քանակը քարասուն միլիոն տոննա է

 2.Բաց թողնված տառերը լրացրո՛ւ:  

Ամերիկյան մի ակումբում, որտեղ երաժշտությունն անդադար որոտում է, կարելի   է անդորր գտնել: Ավտոմատի մեջ տասը ցենտ են գցում, և այն երեք րոպեով անջատվում է: Տասը ցենտը քիչ չէ, բայց ինչքա՜ն հաճելի էր թվում այն անդորրը, որի համար անձամբ կանխիկ վճարել ես: Հազար ինը հարյուր հիսունինը թվին ամերիկյան ռադիոն մի անսովոր հաղորդում տվեց: Ունկնդիրների ուշադրությանը ներկայացրին մի լուր` աղմուկի դեմ պայքարող կազմակերպություն ստեղծելու մասին, ու ընդ.ուպ մինչև տասնհինգ րոպեանոց հադոր ման վերջը տվող լռություն:

3.Բաց թողնված տառերը լրացրու՛:

Մարդուն իր ամբողջ կյանքում ուղեկցում է ձայնը: Մարդը բացարձակ լռության    պայմաններում վատ է զգում և նրան պատում է  երկուղի ու անհարմարության զգացում: Բացարձակ լռությունը խանգարում է մարդու նյարդային համակարգն այնպես, ինչպես և անվերջ աղմուկը: Որոտը, հրաբուխների ձայնը, ծովային մասիկները և այլ աղմուկներ անհանգստացնում են մարդուն: Կան բնական աղմուկներ էլ, ինչպես թռչունների դայլայլը, աղբյուրների կարկաչնը, ծովի ալիքների համընթաց ճողփյունը, հաճելի են մարդկանց համար, բարերար են ներգործում նրանց նյարդային համակարգի վրա: Տհաճ աղմուկը քայքայում է մարդու առողջությունը: Աղմուկի հետ են կապվում լսողության կորուստը, նյարդահոգեկան հիվանդությունների աճը, ֆիզիկական և մտավոր ընդունակությունների նվազումը:

Posted in Հայոց Լեզու 8

Հայոց Լեզու

1.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Երփներանգ, արփի, փրփրել, փափուկ, սրփազան (սրբազան), ճամփորդ, համփերություն (համբերություն), դափնի, շամփուր:
Բ. Կարթ, խորթ, զվարթ, պարթև, նյարթ (նյարդ), թարթել,երթվել (երդվել), փարթամ:

2.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Համարձակ, բարձունք, վերադարձ, վարձատրել, հարձուփորձ (հարցուփորձ), հարձակում, մրձույթ (մրցույք):
Բ. Դեղձ, դաղձ, դեղձանիկ, բաղձանք, օցանման (օձամնան), ատաղծագործ:

3.Գտի՛ր սխալ գրությամբ բառերը և ուղղի՛ր:
Ա. Զմրուխտ, ապուխտ, բախտավոր, թախտ, խեխտել (խեղդել), կխտար, խրոխտ, ոխկույզ (ողկույզ), տախտակ, նախկին:
Բ. Ճեղքել, կմաղք, աղքատ, կողպեք, վղտալ (վխտալ), եղբայր, սանդուղք:

4. Տրված բառերի կազմությունն ու գրությունը բացատրի՛ր:
ա) Անհյուրընկալ — ան (նախածանց) + հյուր (արմատ) + ընկալ (արմատ) բարդ ածանցավոր
զրուցընկեր — զրույց (արմատ) + ընկեր (արմատ) բարդ
դյուրընկալ — դյուր (արմատ) + ընկալ (արմատ) բարդ
գահընկեց — գահ (արմատ) + ընկեց (վերջածանց) ածանցավոր
անընդհատ — ան (նախածանց) + ընդհատ (արմատ) ածանցավոր
համընթաց — համ (արմատ) + ընթաց (արմատ) բարդ

բ) Միջօրե — միջ (արմատ) + օր (արմատ) + ե (վերջածանց) բարդ ածանցավոր
հանապազօրյա — հանապ (արմատ) + ա (հոդակապ) + զոր (արմատ) + յա (վերջածանց) բարդ ածանցավոր
ոսկեզօծ — ոսկի (արմատ) + ա (հոդակապ) + զ (նախդիր) + օծ (արմատ) բարդ
ապօրինի — ապ (նախածանց) + օրինի (արմատ) ածանցավոր
առօրյա — առ + օր + յա բարդ ածանցավոր
առօրեական
բացօթյա — բաց + օթ + յա բարդ ածանցավոր
բարօրություն — բար + օր + ություն բարդ ածանցավոր
զօրուգիշեր — զօր + ու + գիշեր բարդ 

գ) Մանրէ — մանր + է բարդ
վայրէջք — վայր + էջ + ք բարդ ածանցավոր
հնէաբան — հն + է + ա + բան բարդ 
որևէ — որ + և + է ածանցավոր 
երբևէ — երբ + և + է ածանցավոր

5.Որտեղ անհրաժեշտ է, ը գրի՛ր:
Անակնկալ, անըմբռնելի, օրըստօրե, ակնթարթ, անընդմեջ, լուսնկա, մթնկա, համընդհանուր, մերթընդմերթ, անընթեռնելի, ակնհայտ, անընդհատ, անհյուրընկալ, սրընթաց:

6.Կետերի փոխարեն դհ, դ, կամ  թ գրի՛ր:
Ընթացք, ընթարձակ, անընդհատ, ընդմիջել, ընդհանուր, ընդհամենը, ընթանալ, ընթրել, ակնթարթ, անդադար, ընթերցել, ընդառաջ, անընթեռնելի։

7.Պարզի՛ր, թե ինչի՛ հիման վրա է կազմվել բառաշարքը և ավելացրո՛ւ նոր բառեր:
 Արևմտաեվրոպական, Ոսկեվազ, դափնեվարդ, Եվրոպական, ոսկեվառ, ոսկեվաճառ:

8.Յուրաքանչյուր շարքում կետերը փոխարինի՛ր նման հնչողություն ունեցող տրված արմատներով:
Ող, ոխ, ուղտ, ուխտ, թյուր, թույր, բույր, բյուր, բարկ, բարք, վարկ, վարք, աղտ, ախտ:

Թոքախտաղտոտել, ոխակալ, ողնաշար, վարքուբարքվարկաբեկել, ուխտադրուժ, ուղտատեր, վարքուբարքբարկություն, թյուրիմացություն, ձյունաթույր, համբույրբյուրավոր:

9.Կետերը փոխարինի՛ր կրկնակ բաղաձայններով:
ճռռալ, բզզալ, ֆշշալ, թշշալ, ուղղակի, ուղղանկյուն, Աննա, Էմմա, թռչուններ, հենարաններ, իննսուն, իննական, օ․․ան, երրորդ, չորրորդ, տարրական, տարրալուծել, անդորր, բերրի, մրրկածուփ:

10. Կետերի փոխարեն գրի՛ր մ կամ ն (ո՞ր դեպքում է ն գրվում)։
Անբնական, ամբիոն, ամբողջ, ամպամած, անպայման, զամբյուղ, անբասիր, ամփոփել, անփոփոխ, անպետք, ամբարել, ամբարտավան:

Posted in Քիմիա 8

Սեպտեմբերի 2-6-ի նախագծային ուսումնական շաբաթ:

Առաջադրանք 1. <<Մաքուր նյութ՝ կերակրի աղի ստացումը քարաղից,  բաժանման տարբեր ֆիզիկական եղանակների կիրառմամբ>>

Անհրաժեշտ սարքեր և նյութեր. Քարաղ, բաժակ, լաբորատոր կալան,  ֆիլտրի թուղթ, Շոտի ֆիլտր, ցենտրիֆուգ, 
ապակե ձողիկ, ճենապակե  թասիկ, սպիրտայրոց, լուցկի:

Աշխատանքի ընթացքը. 
1. Նախ  բաժակի մեջ լցրեք մոտ 5 գ մանրացրած  քարաղ, ավելացրեք 20 մլ  ջուր և խառնեք ապակե ձողիկով: 
Ստացված պղտոր  հեղուկը  թողեք  հանգիստ վիճակում,  բաժակի հատակին կնստեն  կավն  ու  ավազը, ինչու՞:  
2. Ավազի  վրայի  պղտոր  հեղուկը  զգուշությամբ լցրեք  մեկ  այլ  բաժակի մեջ և կատարեք զտում (ֆիլտրում), 
որպեզի խառնուրդում  մնացած չլուծված մասնիկները  բաժանեք: Կատարեք զտումը ֆիլտրի թղթթով, Շոտի ֆիլտրով կամ ցենտրիֆուգով:  
3. Ստացված թափանցիկ ֆիլտրատը (զտահեղուկը) լցրեք ճենապակե թասի մեջ, տեղադրեք կալանիօղի  վրա: Վառեք  սպիրտայրոցը, տեղադրեք օղիտակ՝ այնպես, որ բոցի արտաքին  մասը  հպվի թասի հատակին, լուծույթը տաքացրեք, և մերթ ընդ մերթ խառնեք ապակե ձողով, որ չցայտի: Երբ թասիմեջ լուծույթը թանձրանա և  թասի պատերիննկատեք կերակրի  աղի   խորանարդաձև բյուրեղիկները, տաքացումը  դադարեցրեք և   թողեքայնքան, որ  բյուրեղացումը  ավարտվի: 

Հարցադրումներ. 
1. Քարաղից մաքուր նյութ՝  կերակրի  աղի ստացման  համար, ինչպիսի՞ բաժանման ֆիզիկական եղանակներ օգտագործեցիք, թվարկեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
2. Ինչպե՞ս  կհիմնավորեք , որ ստացել  եք մաքուր կերակրի  աղ:
Փոխվեց նմուշի գույնը
3. Խառնուրդներից մաքուր նյութերի  ստացման ինչպիսի՞  
ֆիզիկական եղանակներ գիտեք:
Նստեցում, ֆիլտրում, շոգեացում
4. Գրի՛ր կերակրի աղի բանաձևը եթե հայտնի է, որ մոլեկուլը կազմված է նատրիումի և քլորի մեկական ատոմներից:
NaCl
5. Հաշվի՛ր կերակրի աղի հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr)-ը:

NaCl (Mr) = 23+35.5=58.5

Posted in Պատմություն 8

ԻՄ մասին։

Ես Մհեր Մկրտչյան եմ։ 13 տարեկան արդեն 8 տարի է սովորում եմ Մխիթար Սեբաստացի կրթահամալիրում։ Ես տարբեր նախասիրություններ և հոբբիներ ունեմ։ Փոքր տարիքից ինձ հտաքրքել է ավտոմեքենաները և ավտոսպորտը, հաճախակի գնացել եմ ավտոսպորտի՝ տարբեր տեսակի մրցումները դիտելու։ սովորում եմ ծրագրավորում և խաղերի ստեղծում, նաև շատ հետաքրրված եմ թրենդինգով և կրիպտո արժութով։ Ես ինձ ոչոքի չեմ նմանեցնում, որովհետև ես նման եմ ինձ։

Posted in русский 8

Проект «Мои личные границы. И жизнь без каких-либо границ»

Ход проекта:
1 урок. Обсуждение в классе.

Ход проекта.
1 урок. Дискуссия в классе.

Задание 1. Дайте свое определение понятий: свобода, индивидуальность, личное мнение,
свобода для меня заключается в том, что человек живет своей свободной жизнью и никто ему ничего не запрещает.

Задание 2. Дайте ответы на вопросы

Ход проекта:
1 урок. Обсуждение в классе.

Задание 1. Дайте свое определение понятиям: свобода, личность, личное мнение, личное пространство, личная жизнь, личные границы.
Свобода — свобода для меня это, когда человек сам решает что ему нужно, принимает решения сам, сам решает свои проблемы и живет так, как хочет
личность — во первых личность формируется на чем то определенном. Личность это то, чем живет человек. Личностью человек может выделяться среди толпы других.
личное мнение — личное мнение это мнение самого человека, которое не зависит от чужого мнения. Но оправдывать хамство и оскорбляния личным мнением нельзя.
личное пространство — это личные границы человека, про которые не все должны знать. Это личное для человека и нарушать этот комфорт ну нужно.
личная жизнь — личная жизнь это по сути жизнь человека, в которой именно он решает что ему делать. Никто другой не иммет права как-то указывать человеку что делать в его личной жизни, ведь это не касается его.
личные границы — личные границы есыь у каждого, это то, что человеку нужно для комфорта. Человек не хочет, чтобы кто-то трогал или переходил эти границы.

Задание 2. Дайте ответы на вопросы

Считаете ли вы себя свободным человеком и почему?
Да, хоть я и подросток, я совершенно свободен.

Нужно ли устанавливать личные границы при общении с людьми?
Важно уметь защищать и устанавливать личные границы. Но в моем узком кругу друзей шаманов нет.

Вам нужно научиться говорить «НЕТ»?
да.

  1. На ваш взгляд, где заканчивается понятие свободы и начинается безответственность и вседозволенность?
    Когда человек начинает делать что-то неподобающее, аргументируя это тем, что это его личная жизнь и никто не имеет права ему что-либо запрещать. Да, мы должны жить свободно, но только в пределах дозволенного, чтобы не соблюдались законы, не мешали другим людям и чтобы не было плохих последствий.
  2. Какие ресурсы или инструменты могут помочь развить навыки управления личными границами?
    Например, несколько книг по психологии и тому, как защитить личные границы.

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան: Մաղադանոսի այգին

Մի օր օգոստոսին Էլ Քոնդրաջը թափառում էր Վուլվորթի հանրախանութում, մի պեննի անգամ չունենալով գրպանում, երբ հանկարծ փոքրիկ մուրճ տեսավ, ոչ խաղալիք, այլ իսկական մուրճ, և դրան տիրանալու ուժեղ ցանկություն ունեցավ: Նա համոզված էր, որ դա հենց այն է, ինչ իրեն պետք է, ինչով կարելի է կոտրել միօրինակությունը և դեռ մի բան էլ սարքել:
Նա բավականին լավ մեխեր էր հավաքել Ֆալիի փաթեթավորող ձեռնարկությունից, ուր արկղ պատրաստողները անփութորեն շաղ էին տվել ամենաքիչը տասնհինգ սենթ արժողությամբ այդ հիանալի մեխերը: Նա հաճույքով մեկիկ-մեկիկ հավաքել էր դրանք, համարելով, որ այդպիսի մեխերը նրա մոտ էին, երևի մի կես ֆունտ կլինեին, երկու հարյուրից ոչ պակաս, թղթի տոպրակի մեջ լցված, դրված խնձորի արկղում, ուր վաղուց արդեն նա պահում էր հնոտիքը:
Այժմ, տեսնելով տասը սենթանոց այդ մուրճը, նա մտածեց, որ կկարողանա մի բան սարքել արկղի փայտերից ու հավաքված մեխերից, չնայած ինքն էլ դեռ չգիտեր թե ինչ: Գուցե սեղանիկ կամ փոքրիկ նստարան:
Ինչևէ, նա վերցրեց մուրճն ու զգուշորեն սահեցրեց իր լայն շալվարի գրպանը, սակայն, այդ անելուն պես, մի մարդ ամուր բռնեց նրա թևն ու առանց մի բառ ասելու քարշ տվեց, մտցրեց մի փոքրիկ գրասենյակ:
Մի ուրիշ մարդ, տարիքով ավելի մեծ, գրասենյակի մոտ նստած աշխատում էր:
Երիտասարդը, որ բռնել էր նրան, հուզված էր, ճակատին քրտինք կար: -Ահա, ասաց նա, — մեկին էլ բռնեցինք:
Գրասեղանի մոտ նստածը ոտքի ելավ և վերից վար չափեց Էլ Քոնդրաջին:
-Ի՞նչ է թռցրել:
-Մուրճ, — երիտասարդը ատելությամբ նայեց Էլին: — Հապա մի այստեղ տուր, — ասաց նա:
Տղան գրպանից հանեց մուրճն ու պարզեց երիտասարդին, որն ասաց.
-Սրանով պիտի գլխիդ հասցնեի, այ թե ինչ պետք է անեի:
Նա դիմեց տարիքով մարդուն՝ խանութի տիրոջը և ասաց.
-Սրան ի՞նչ անեմ:
-Թող ինձ մոտ, — ասաց մարդը:
Երիտասարդը դուրս եկավ գրասենյակից, իսկ տարիքոտ մարդը կրկին նստեց գրասեղանի մոտ և շարունակեց աշխատել: Էլ Քոնդրաջը արդեն տասնհինգ րոպե կլիներ կանգնած էր գրասենյակում, երբ մարդը նորից նայեց նրա կողմը:
-Դե, — ասաց նա:
Էլը չգիտեր ինչ ասեր: Մարդը նրան չէր նայում: Նայում էր դռանը: Վերջապես Էլն ասաց.
-Ես չէի ուզում գողանալ, — պարզապես մուրճն ինձ պետք էր, իսկ ես փող չունեի:
-Այն, որ դու փող չունես, չի նշանակում, թե գողություն անելու իրավունք ունես, — ասաց նա: — Ճիշտ չէ՞:
-Այո, պարոն:
-Դե, ի՞նչ անեմ քեզ: Ոստիկանությա՞նը հանձնեմ:
Էլը ոչինչ չասաց, նա, իհարկե, չէր ուզում ոստիկանատուն ընկնել:
Նա ատում էր այդ մարդուն, բայց, միաժամանակ շատ լավ գիտակցում էր, որ մեկ ուրիշը անհամեմատ ավելի խիստ կվարվեր իր հետ:
-Եթե քեզ բաց թողնեմ, խոստանու՞մ ես, որ այլևս երբեք ոչինչ չես գողանա այս խանութից:
-Այո, պարոն:
-Լավ, — ասաց մարդը, — այ այսպես դուրս արի և մեկ էլ առանց փող ոտք չդնես այս խանութ:
Նա բացեց նախասենյակի դուռը, որտեղից կարելի էր ուղիղ նրբանցք դուրս գալ, և Էլ Քոնդրաջը արագ անցնելով, այդ սենյակով հայտնվեց մի նեղ փողոցում: Ծիծաղեց, երբ հասկացավ, որ ազատ է, սակայն զգում էր, որ իրեն ստորացրին և շատ էր ամաչում:
Նրան բնավ հատուկ չէր վերցնել բաներ, որ իրեն չեն պատկանում:
Նա ատում էր այն երիտասարդին, որի ձեռքն ընկավ, ատում էր խանութի տիրոջը, որ ստիպեց իրեն այդքան երկար ժամանակ լուռ կանգնել: Հատկապես տհաճ էր երիտասարդի ասածը, թե մեծ հաճույքով այդ մուրճով նրա գլխին կհասցներ: Ինքը պետք է քաջություն ունենար և կարողանար ուղիղ նրա աչքերի մեջ նայել ու հարցնել:
-Մենակ դու՞, թե՞ ուրիշներն էլ:
Իհարկե, նա գողացել էր այդ մուրճը, և նրան բռնել էին, սակայն իր կարծիքով, նրան այդպես չպետք է ստորացնեին: Երեք թաղամաս անցնելուց հետո, զգաց, որ դեռ չի ուզում տուն գնալ, շրջվեց և նորից քայլեց դեպի քաղաք: Նա գրեթե հավատում էր, որ ուզում է վերադառնալ այն նույն խանութ և մի երկու խոսք ասել այն երիտասարդին:
Սակայն վստահ չէր, թե մտքին մուրճ գողանալը չէ, միևնույն է, այնպես արեցին, որ նա հիմա իրեն իսկական գող է զգում, ուրեմն պետք է, որ գոնե մուրճը գողանա:
Դեռ խանութ չմտած, նա արդեն շփոթվել էր:
Փողոցում կանգնած մոտ տասը րոպե նայում էր խանութի ներսը:
Հետո, ընկճված ու մոլորված, ու հետն էլ դեռ ամոթահար, նախ, որ գողություն էր արել, հետո, որ իրեն բռնել էին ու ստորացրել, և, վերջապես, որ այնքան քաջություն չունեցավ վերադառնալու ուզածն անելու, նա նորից քայլեց դեպի տուն և այնքան հուզված էր, որ նույնիսկ չբարևեց իր բարեկամ Պիտ Վովչեկին, երբ նրանք դեմ դիմաց դուրս եկան երկաթեղենի խանութի մոտ:
Երբ տուն հասավ, ամոթից չկարողացավ ներս մտնել, ուստի գնաց ետնաբակ ու այնտեղ երկար, շատ երկար ջուր էր խմում ծորակից:
Այդ ջրի ծորակից օգտվում էր մայրը՝ ջրելու համար բանջարեղենն ու կանաչեղենը, որ տնկում էր ամեն տարի՝ փիփերթ, պղպեղ, պոմիդոր, վարունգ, սոխ, սխտոր, դաղձ, բադրիջան և մաղադանոս:
Մայրն այդ եղած – չեղածը կոչում է մաղադանոսի այգի և ամեն երեկո ամռանը տնից աթոռներ էր բերում, շարում էր սեղանի շուրջը, որ տասնհինգ սենթով նրա համար պատրաստել էր հարևան վարպետը, նստում էր սեղանի մոտ, վայելում այգու զովն ու իր տնկած ու խնամած բույսերի բուրմունքը:
Երբեմն սալաթ էր պատրաստում, թրջում հին երկրի բարակ թխած հացը, մի քիչ սպիտակ պանիր էր կտրում, և երկուսով ընթրում էին մաղադանոսի այգում:
Ընթրիքից հետո, նա ջրի ծորակին էր միացնում փողրակն ու ջրում էր մարգերը, և շուրջը ավելի էր զովանում, հիանալի բուրմունք էր տարածվում, թարմության, զովության ու կանաչի բուրմունք, բոլոր այդ բույսերը մի փոքրիկ կանաչ այգի էին կազմում՝ իր բույրով, իր օդ ու ջրով:
Նա ջուր խմեց և առանց շտապելու կերավ: Հետո տուն մտավ և իր հետ պատահածը պատմեց մորը:
Նա պատմեց նույնիսկ այն, թե ինչ էր ուզում անել, երբ իրեն բաց էին թողել: Վերադառնալ և կրկին գողանալ այդ մուրճը:
-Չեմ ուզում, որ գողություն անես, — ասաց մայրը:- Ահա քեզ տասը սենթ: Գնա այն մարդու մոտ, տուր փողը և տուն բեր մուրճը:
-Ոչ, — ասաց Էլ Քոնդրաջը, — ես քեզնից փող չեմ վերցնի մի բանի համար, որի կարիքը իրականում չունեմ: Ես պարզապես մտածեցի, որ վատ չի լինի մուրճ ունենամ և եթե տրամադրվեի, կարող էի մի բան սարքել: Ես շատ մեխ ունեմ, փայտի արկղ, բայց մուրճ չունեի:
-Գնա և գնիր այդ մուրճը, — ասաց մայրը:
-Ոչ, — ասաց Էլը:
-Լավ, — ասաց մայրը, — սուս:
Նա միշտ այդպես էր ասում, երբ չգիտեր՝ ուրիշ ինչ ասի:
Էլը դուրս եկավ և նստեց սանդուղքին: Ստորացման զգացմունքը գնալով սկսում էր ավելի ցավ պատճառել նրան: Նա որոշեց մի քիչ թափառել երկաթուղագծի երկայնությամբ դեպի Ֆոլիի ձեռնարկությունը, պատահածը հանգիստ չէր տալիս նրան, և նա պետք ուներ մտածելու այդ ամենի մասին: Ֆոլիի մոտ նա տեսավ Ջոնի Գեյլին, որը տասը րոպեում կարողանում էր արկղ սարքել, սակայն Ջոնին շատ էր զբաղված նրան նկատելու և խոսելու համար, թեև մի օր կիրակնօրյա դպրոցում, երկու կամ երեք տարի առաջ, Ջոնին բարևեց նրան և ասաց. “Ինչպե՞ս ես, տղա “: Ջոնին աշխատում էր արկղ պատրաստողի փոքրիկ կացնով և Ֆրեզնոյում բոլորն էին ասում, որ նա ամենաարագ արկղ սարքողն է ամբողջ քաղաքում: Նա աշխատում էր ոնց որ մեքենա, որի նմանը ոչ մի փաթեթավորող ձեռնարկություն երբեք չէր տեսել: Ինքը՝ Ֆոլին էլ շատ էր հպարտանում Ջոնի Գեյլով:
Ի վերջո Էլ Քոնդրաջը քայլեց դեպի տուն, քանի որ չէր ուզում Ջոնին խանգարած լինել:
Չէր ուզում, որ այդպես լարված աշխատող մարդը նկատի, թե նա ինչպես է հետևում իրեն և գուցե նույնիսկ ասի: “ Դե, արի մի մեխ խփի “: Նա չէր ուզում, որ Ջոնի Գեյլը նման մի բան անի: Նորից նվաստանալ չէր ուզում: Տան ճանապարհին նա փող էր փնտրում, սակայն, ինչպես միշտ, միայն ջարդված ապակու կտորտանք և ժանգոտ մեխեր էր գտնում, բաներ , որ ամեն ամառ պատռտում, արնոտում էին նրա բոբիկ ոտքերը:
Երբ տուն եկավ, մայրն արդեն սեղանը գցել էր ու սալաթ էր պատրաստել, նա նստեց սեղանի մոտ, ուտում էր անտարբեր, չէր էլ հասկանում, թե ինչ է ուտում:
Վեր կացավ և գնաց ներս, երեք սենյականոց իրենց տունը, իր սենյակի անկյունից հանեց խնձորի արկղն ու ստուգեց միջի եղածը:
Ամեն ինչ տեղում էր, ինչպես երեկ:
Թափառելով, նա կրկին վերադարձավ քաղաք, եկավ ու կանգնեց արդեն փակ խանութի առաջ, ատելով այն երիտասարդին, որն իրեն բռնել էր, հետո քայլեց դեպի ձիարշավարան ու նայեց այնտեղ ցուցադրված լուսանկարները:
Հետո քայլեց դեպի հանրային գրադարան, որ մի անգամ էլ աչք գցի գրքերին, բայց ոչինչ չհավանեց, մի քիչ էլ թափառեց քաղաքում և ութն անց կեսի մոտերքը գնաց տուն և անկողին մտավ:
Մայրն արդեն պառկած էր, քանի որ պետք է ժամը հինգին արթնանար և գնար թուզ փաթեթավորող ձեռնարկություն: Լինում էին օրեր, որ աշխատում էին ամբողջ օրը, պատահում էր և որ աշխատում էին օրվա միայն կեսը և այն, ինչ մայրը վաստակում էր ամռանը, ողջ տարվա համար էր: Այդ գիշեր նա շատ քիչ քնեց, չէր կարողանում ազատվել պատահածի ազդեցությունից և կատարվածն ուղղելու, վեց թե յոթ ձև էր մտածել: Նույնիսկ այն մտքին հասավ, թե պետք է սպանել իրեն բռնող երիտասարդին: Ու նաև, որ հետագայում պետք է ավելի ճարպկորեն, ավելի հաջող կերպով գողություն անել: Տոթ գիշեր էր, և նա չէր կարողանում քնել: Վերջապես մայրը վեր կացավ և ոտաբոբիկ գնաց խոհանոց ջուր խմելու, վերադառնալիս շատ մեղմ ասաց.
-Սուս մնա:
Երբ մայրն առավոտյան ժամը հինգին արթնացավ, տղան արդեն տանը չէր: Սակայն այդպես շատ էր պատահել: Նա շատ անհանգիստ տղա էր և ամռանը շարունակ թափառում էր: Սխալներ էր անում և ինքն էլ տակից դուրս գալիս, փորձել էր բան գողանալ, բռնվել էր և հիմա հանգիստը կորցրել էր: Մայրը մի բան կերավ, փաթաթեց իր կեսօրյա նախաճաշն ու դուրս եկավ տնից, հույսով, որ լրիվ օր կաշխատեն:
Աշխատեցին մի լրիվ օր, իսկ հետո էլ՝ արտաժամյա և չնայած ուտելիք արդեն չուներ, վճռեց, միևնույն է, աշխատել՝ լրացուցիչ փողի համար:
Մյուս փաթեթավորողներն էլ գրեթե բոլորը շարունակում էին աշխատել և իրենց դիմացի տանը ապրող հարևանուհին՝ Լիզա Ահբութը շատ մեղմ ասաց.
-Արի աշխատենք, մինչև գործը վերջանա, հետո տուն կգնանք միասին, միասին ընթրիք կպատրաստենք և կընթրենք քո մաղադանոսի այգում, կզովանանք:
Շոգ օր է, և հիմարություն կլինի լրացուցիչ մի հիսուն կամ վաթսուն սենթ չաշխատելը:
Երբ կանայք մտան այգի, համարյա ժամը ինն էր, սակայն դեռևս լույս էր, և մայրը տեսավ, որ տղան մուրճը ձեռքին ինչ-որ բան է սարքում, իրար մխելով փայտի կտորները: Սարքածը պիտի որ նստարան լիներ:
Նա արդեն այգին ջրել էր, կարգի էր բերել բակի մնացած մասը, և շուրջը հաճելի էր, իսկ տղան էլ շատ լուրջ ու զբաղված տեսք ուներ:
Մայրը և Լիզան միանգամից գործի անցան. Քաղեցին պղպեղ, պոմիդոր, վարունգ և բավականին շատ մաղադանոս սալաթի համար:
Հետո Լիզան գնաց իր տնից մի քիչ հաց բերի, որ թխել էր անցյալ գիշեր և մի քիչ էլ սպիտակ պանիր. Մի քանի րոպեից արդեն միասին ընթրում էին, ուրախ խոսելով իրենց հաջող օրվա մասին:
Ընթրիքից հետո բակում թուրքական սուրճ պատրաստեցին կրակի վրա:
Խմեցին սուրճն ու մեկական սիգարեթ ծխեցին, պատմում էին միմյանց իրենց կյանքից, հին երկրում ու Ֆրեզնոյում ապրած օրերից, հետո էլ սկսեցին իրենց բաժակները նայել՝ տեսնել, թե առջևում ինչ հաջողություն կա, ու երկուսի տեսածն էլ մեկ էր. Առողջություն, աշխատանք, բացօթյա ընթրիք ամռան օրերին և փող՝ տարվա մնացած ամիսների համար:
Էլ Քոնդրաջը աշխատում էր և ակամա լսում որոշ բաներ նրանց ասածներից, հետո Լիզան տուն գնաց քնելու, և մայրն ասաց.
-Որտեղի՞ց քեզ այդ մուրճը, Էլ:
-Խանութից:
-Ինչպե՞ս ես վերցրել: Գողացե՞լ ես:
-Էլ Քոնդրաջը գործը վերջացրեց ու նստեց իր սարքած նստարանին:
-Ոչ, — ասաց նա, — չեմ գողացել:
-Ուրեմն, որտեղի՞ց:
-Աշխատեցի խանութում դրա դիմաց, — ասաց Էլը:
-Այն խանութում, որտեղից երեկ գողացել էիր:
-Այո:
-Քեզ ո՞վ գործ տվեց:
-Խանութի տերը:
-Ի՞նչ էիր անում:
-Տարբեր վաճառասեղաններին տարբեր բաներ էի տանում:
-Դե ինչ, լավ է, — ասաց կինը:- Ինչքա՞ն ժամանակ աշխատեցիր այդ փոքրիկ մուրճի համար:
-Ամբողջ օրը, — ասաց Էլը: — Պարոն Բլեմմերը մուրճն ինձ տվեց մի ժամ աշխատելուց հետո, բայց էլի շարունակեցի աշխատել: Տղան, որ երեկ ինձ բռնել էր, ցույց էր տալիս, թե ինչ անեմ, մենք միասին էինք աշխատում: Չէինք խոսում իրար հետ, բայց օրվա վերջում նա տարավ ինձ պարոն Բլեմմերի սենյակ և ասաց նրան, որ ես ամբողջ օրն աշխատել եմ, և ինձ պետք է վճարել առնվազն մի դոլար:
-Լավ է, ասաց կինը:
-Եվ պարոն Բլեմմերը մի արծաթյա դոլար դրեց իր սեղանին ինձ համար, իսկ հետո, տղան, որը երեկ ինձ բռնել էր, ասաց նրան, որ խանութը այսպիսի տղայի կարիք ունի օրը մի դոլար վարձով, և պարոն Բլեմմերն ասաց, որ ես կարող եմ աշխատել:
-Շատ լավ է, — ասաց կինը, — կարող ես ինքդ քեզ համար մի քիչ փող աշխատել:
-Ես թողեցի այն դոլարը պարոն Բլեմմերի սեղանին, — ասաց Էլ Քոնդրաջը, — և երկուսին էլ ասացի, որ չեմ ուզում աշխատել:
-Ինչո՞ւ այդպես արեցիր, — ասաց կինը:- Տասնմեկ տարեկան տղայի համար օրը մի դոլար վատ չէ: Ինչո՞ւ չհամաձայնվեցիր:
-Որովհետև երկուսին էլ ատում եմ, — ասաց տղան:- Երբեք չեմ աշխատի այդպիսի մարդկանց հետ: Ես միայն նայեցի նրանց, վերցրի մուրճս ու դուրս եկա: Եկա տուն ու սարքեցի այս նստարանը:
-Լավ, — ասաց մայրը: — Սուս:
Մայրը տուն եկավ ու պառկեց քնելու, իսկ Էլ Քոնդրաջը նստել էր իր սարքած նստարանին, շնչում էր մաղադանոսի այգու բուրմունքն ու այլևս իրեն նվաստացած չէր զգում:
Բայց միևնույն է, նա հիմա էլ ատում էր այն երկու տղամարդկանց, թեև գիտեր, որ նրանք չէին արել այնպիսի մի բան, որ չպիտի անեին:

Հարցեր և առաջադրանքներ

1. Բացատրական բառարանի օգնությամբ բացատրիր տրված բառերը՝ մաղադանոս, հնոտիք, փողրակ, պեննի, սենթ:
մաղադանոս — կանաչի
հնոտիք — հնամաշ հագուստներ, կտորներ
փողրակ — ջրմուղ, խողովակ
պեննի — ֆիննական մանրադրամ
սենթ — ամերիկյան մանրադրամ
2. Ի՞նչը մղեց Էլ Քոնդրաջին գողություն անել, արդարացնո՞ւմ եք այդ արարքը:

Նա գողություն արեց, քանի որ ուզում էր այդ մուրճով մի բան պատրաստեր, բայց գումար չուներ, որ վճարեր մուրճի համար։ Ես չեմ արդարացնում նրա արարքը, քանի որ մայրը նրան գումար առաջարկեց, որպեսզի գներ մուրճը։ Գողություն ընդհանրապես պետք չէր անել։
3. Ազատ արձակվելուց հետո ինչու՞ էր իրեն այդքան նվաստացած զգում Էլը:

Էլը նեղվեց, քանի որ իր արարքից հետո նրան ստիպեցին 15 րոպե լռության մեջ կանգնել, նաև, քանի որ նրան բռնած երիտասարդը ասաց, որ հաճույքով նրա գլխին կհարվածեր այդ մուրճով։
4. Ինչու՞ կրկին որոշեց գնալ և գողանալ մուրճը: Ինչպե՞ս կվարվեիր դու:

Նա կրկին գնաց մուրճը գողոնալու, որ զայրույթը անցկացներ և վրեժ լուծեր իրեն նվաստացնելու համար։ Ես այդպես չէի վարվի, ես ուղղակի կմոռանաի այդ ամենի մասին և կշարունակեի իմ գործերով զբաղվել։
5. Բնութագրիր Էլի մորը:

Էլի մայրը բարի, աշխատասեր, համբերատար և հասկացող կին էր, որը միշտ իր երեխուն կօգներ։
6. Ո՞րն է ստեղծագործության ասելիքը:

Ամեն ինչին պետք է հասնել ինքնութույն, արդար աշխատելով, ոչ մի բան անվճար չի կարելի ստանալ։
7. Հոմանիշների բառարանից գտիր տրված բառերի հոմանիշները՝անփութորեն, միօրինակություն, փողրակ, թափառել, մեղմ, ակամա, առնվազն։

անփութորեն
միօրինակություն
փողրակ
թափառել
մեղմ
ակամա
առնվազն

Posted in русский 7

Отчет по русскому языку 2023-2024

Сентябрь

русский

русский

русский 

Приставки на З и С

Октябрь

Наречие.

Средства художественной выразительности. 6 — 7 октября.

Проект «Красота в нас и вокруг нас»

 Трусиха. 16-18 октября. русский  

русский 

 «Как прошли мои осенние каникулы»

Проект «Как прошли мои осенние каникулы».

ноябрь

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев.

Проект «Развитие туризма в Армении».

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев.

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев.

Проект «Дни Се». Туризм глазами себастийцев.

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев.

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев.

Проект «Дни Себастаци». Туризм глазами себастийцев.

Декабрь

Сроки выполнения – 1 – 5 декабря.

Интеллектуальная игра «Самый умный» по русскому языку, приуроченная к празднованию дня иностранных языков.

Проект «Основы стихосложения»

Проект «Новогодняя литература»

Январь

Сравнение сказок «Аленький цветочек» и «Райский цветок»

Предметы быта русских

Котёнок

Февраль`

Проект «День Святого Саркиса»

Туманян, Ованес Тадевосович

Обращение

Обращение

Самостоятельная работа в блогах 7-8 класс (выполняется на уроке)

Март

8 марта

1 урок проекта «Любовь — вечная тема искусства»

Контрольная работа для учеников 7-8 классов (на уроке).Контрольная работа для учеников 7-8 классов (на уроке).


Апрель

4 урок проекта «Любовь -вечная тема в искусстве»

«Я помню чудное мгновенье» А. С. Пушкин

5 урок проекта «Любовь- вечная тема в искусстве»

Имя числительное

Диагностическая работа для учеников 7-8 класса (выполняется на уроке)


Май

Работа с текстом

Проект «Моя любимая книга» (НА УРОКЕ

Итоговая работа

Ссылка на майский флешмоб