Posted in English 9

Examination Card 6.

Task 1. Read the text, translate the last passage into English.
Task 2. Change the sentences into the Indirect Speech.
Task 3. Present the English section of your blog, choose any item you want from the English section of your blog and talk about it.
Task 4. Choose one of the topics which you like and speak about it.
1. SOS – Save Our Space. We need your help to clean up our city. What  have you ever done or are going to do to keep it clean?
2. Your school trips. Tell about your last trip or about the trip which you liked most of all.
3. If you could change one important thing in your country, what would you change? Use reasons and specific examples to support your answers.
4. My favorite corner in the school. Where do you like to spend your time? Why?
5. Our school web-site. Do you find it useful? If yes, why. If no, why. Suggest some ways to make it better.
6. The Internet in my life. The advantages and disadvantages of Media education.
7. Blog as an educational tool (area). How long have you had your blog? How often do you update your blog? The advantages and disadvantages of using blog as an educational tool?
8. Educational camps in our school. Which camp do you prefer-summer or winter? Why? Tell about your favorite activity during the camps.
9. Folk music and dance classes in our school. The song and dance which I like most of all.
10. Sport centers in our school. Which sport have you chosen? Why?

Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Հայոց լեզու։ ԹԵՍՏ 1

Մաս 1
1․ Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում ուղղագրական սխալ չկա:
1) սահմռկել, վերամբարձ, երբեմն
2) սանդուղք, տախտակամած, որդատունկ
3) սայթակել, շեղջ, ծանրորդ
4) սիգապանծ, նշխարհ, երփներանգ
2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է, իսկ ո- ն՝ օ:
1) ինքնաեռ, անորակ
2) փոքրոգի, աներևույթ
3) անորսալի, կիսաեփ
4) հնաոճ, քայլերթ
3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:
1) հաշվարկ, գրաբար, արևմտյան
2) հոգաբարձու, խճուղի, ննջարան
3) գետնամած, մտավոր, սնափառ
4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանց կա:
1) գաղտնի, ձևավոր, խարտյաշ
2) փոխադարձ, լրատու, համանման
3) կեսգիշեր, խավոտ, վազքուղի
4) հավիտյան, այրվածք, ուժգին
5․ Ո՞ր տարբերակի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ։
1) մոլեգին, կատաղի, անզուսպ
2) երկբայություն, տարակուսանք, կասկած
3) խանդաղատանք, քնքշություն, գորով
4) անշեջ, մշտաբորբոք, անուրանալի

Posted in Աշխարհագրություն 9

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

1. Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:
Բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա ազդում են կլիմայական պայմանները, բարձրությունը, ՏԱԴ-ն, լեռները և սարահարթերը։
2. Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

ՀՀ–ում բնակչության մեծ մասը բնակվում է ցածր և միջին բարձրություններում, իսկ բարձր լեռնային գոտիները սակավաբնակ են՝ բնական և սոցիալ–տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով։
3. Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

1914թ–ին ՀՀ ժամանակակից տարածքում քաղաքներ էին Երևանը, Գյումրին, Գավառը և Գորիսը:
Դրանցում ապրում էր բնակչության 10.4 %–ը: Հետագայում գյուղերի խոշորացման և նոր գործառույթների կատարման շնորհիվ քաղաքներ դարձան Հրազդանը, Վանաձորը, Կապանը, Արտաշատը, Աբովյանը և այլն: Արդյունաբերության շնորհիվ հիմնվեցին Չարենցավան, Քաջարան, Բյուրեղավան և այլ քաղաքներ: 1980–ականների վերջերին ՀՀ–ում կար 58 քաղաքային բնակավայր:
4. Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

Վերջին 100 տարում ՀՀ–ում նվազել է մանր, փոքր և միջին մեծության գյուղերի թիվը: Արարատյան դաշտում և հարակից տարածքներում նոր հողերի յուրացման շնորհիվ հիմնվել են շուրջ 100 նոր գյուղեր:
5. Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից

ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԿոտայքՀրազդան
ԼոռիՎանաձոր
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան
ՏավուշԻջևան
Վայոց ձորԵղեգնաձոր
Posted in Գրականություն 9

 վերլուծություն

«Ջրհորի մոտ» պատմվածքը ցույց է տալիս պատերազմի անմարդկային էությունը և մարդու մարդ մնալու կարողությունը նույնիսկ կռվի պայմաններում։ Զինվորները, լինելով թշնամի բանակներից, ջրհորի մոտ մոռանում են պատերազմը և շփվում են որպես սովորական մարդիկ։ Ջուրը դառնում է կյանքի և միավորման խորհրդանիշ։ Վաշտապետ Վասիլի Վլասիչը, ով մարդասիրությամբ է մոտենում զինվորներին, դրա համար պատժվում է և սպանվում։ Պատմվածքը ընդգծում է, որ պատերազմը ստիպում է մարդկանց կրակել միմյանց վրա, մինչդեռ իրականում նրանք չեն ուզում սպանել։

Posted in Հանրահաշիվ 9

ՎԵՐԱԾՎՈՂ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Առաջադրանքներ․
1) Լուծե՛ք վերածվող հավասարումը.
ա) (x + 5)(x — 7) = 0

x∈{-5;7}
բ) 4x2 = 0

x=0
գ) 2(x — 5)2 = 0
x=5
դ) (3x + 12)(4 — x) = 0

x∈{-4;4}
ե) — 2x2(x + 1) = 0

x∈{0;1}
զ) (5 — x)(x — 9) = 0
x∈{5;9}

2) Լուծեք հավասարումը․
ա) (x2 + 5x + 6)(x + 2) = 0

x∈{-3;-2}
բ) (x2 — 9x + 14)(x — 7) = 0

x∈{2;7}
գ) (x2 + 7x + 10)(x2 — 25) = 0

x∈{-5;-2-5)
դ) (x2 — 7x + 12)(x2 — 6x + 10) = 0

x∈{3;4}
ե) (x2 — 15x — 16)(x2 + 8x + 7) = 0

x∈{-7;-1;16}
զ) (x2 — 4x + 3)(x2 + 4x + 3) = 0

x∈{-3;-1;1;3}

Posted in Երկրաչափություն 9

Սինուսների և կոսինուսների թեորեմը

Առաջադրանքներ
1) ABC եռանկյունում AC = √2 սմ, BC = 1 սմ, <ABC = 45օ ։ Գտե՛ք BAC անկյունը:

√2 : √2/2=2
2=1/sinα
sinα=1/2
α=30o
2) Եռանկյան կողմը 12 սմ է, իսկ դրա դիմացի անկյունը` 45°: Գտե՛ք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

12/ 2* √2/2=12/√2
12√2/√2=6√2
R=6√2
3) Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը 5 դմ է, անկյուններից մեկը՝ 60°: Գտեք այդ անկյան դիմացի կողմը:

a : √3/2=10
a=2*5*√3/2=5√3
4) Եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը հավասար է կողմերից մեկին: Գտե՛ք այդ կողմի դիմացի անկյունը:
5) Հավասարասրուն եռանկյան հիմքը 12√3 սմ է, հիմքին առընթեր անկյունը 60° է: Գտեք այդ եռանկյանն արտագծած շրջանագծի շառավիղը:

180-60-60=60՝ եռանկյունը հավասարակողմ է
12√3=2R*√3/2
12√3=R√3
R=12
6) Եռանկյան 6 սմ և 2√3 սմ երկարությամբ կողմերը կազմում են 30° անկյուն: Գտե՛ք երրորդ կողմը:

c2=62+2√32-24√3*√3/2
c2=48-36=12
c=√12=2√3
7) Եռանկյան 3 դմ և 8 դմ երկարությամբ կողմերը կազմում են 120° անկյուն: Գտե՛ք երրորդ կողմը:
a2=b2+c2-2bc*(-1/2)
a2=73-48*(0,5)=73+24=97
a=√97
8) Գտե՛ք 5 սմ, 7 սմ, 9 սմ երկարությամբ կողմերով եռանկյան ամենամեծ անկյան կոսինուսը:
92=72+52-70*cosC
cosC=25+49-81/70=-7/70=-1/10
cosC=-0.1
9) Եռանկյան կողմերը 6 դմ և 2√7 դմ են: Երկրորդ կողմի դիմացի անկյունը 60° է: Գտե՛ք եռանկյան երրորդ կողմը:

Posted in Պատմություն 9

Առաջին ուսումնական շրջանի ամփոփում պատմություն առարկայից/9-րդ դասարան/

Հաշվետվոթյուն

Սեմտեմբեր

Հայոց ցեղասպանության քաղաքականության սկիզբը Օսմանյան կայսրությունում

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին

Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների տիրապետության տակ XX դ. սկզբին

Հոկտեմբեր

Առաջին համաշխարհային պատերազմը (1914–1918 թթ.)

ՀԱՅԱՍՏԱՆԸ ԱՆԿԱԽՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԿԱՆԳՆՄԱՆ ՃԱՆԱՊԱՐՀԻՆ: ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՌԱՋԻՆՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅՈՒՆԸ

Նոյեմներ

Հայաստանը 1917 թ. արմատական փոփոխությունների փուլում

էսսե Նռնենիներ-սփյուրքահայթյուն

Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում 

ԷՍՍԵ Խենթը և Արամ Մանուկյանը

Դեկտեմբեր

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը

ԷՍՍԵ
ԽՈՐՀՐԴԱՅԻՆ ՀԱՅԱՍՏԱԸ 1920-1991 ԹԹ.

Էսսե։ Թեմա՝ «Խենթը-անգրագիտության վերացում»։

1. Պանիսլամիզմ, պանթյուրքիզմ

  • Պանիսլամիզմ – գաղափարախոսություն, որի նպատակն է բոլոր մահմեդական ժողովուրդների միավորումը մեկ քաղաքական և կրոնական միասնականության մեջ։
  • Պանթյուրքիզմ – գաղափարախոսություն, որը ձգտում էր միավորել բոլոր թյուրքախոս ժողովուրդներին մեկ պետության կամ դաշինքի մեջ՝ հիմնականում Թուրքիայի առաջնորդությամբ։

2. Համիդյան ծրագիր և համիդյան ջարդեր

  • Համիդյան ծրագիր – սուլթան Աբդուլ Համիդ II-ի քաղաքականությունը՝ ուղղված հայ բնակչության ճնշմանն ու թուլացմանը։
  • Համիդյան ջարդեր (1894–1896) – զանգվածային կոտորածներ Օսմանյան կայսրությունում։
  • Հետևանքներ – մարդկային մեծ կորուստներ, տեղահանություններ, տնտեսական և մշակութային ավերածություններ։
  • Միջազգային արձագանք – եվրոպական պետությունների դատապարտում, բայց առանց գործնական միջամտության։

3. Հայաստանը Ռուսական և Օսմանյան կայսրությունների կազմում

  • Ռուսական կայսրություն – հայերը ունեին ավելի ապահով կյանք, դպրոցներ, մշակութային զարգացում։
  • Օսմանյան կայսրություն – ազգային ճնշում, իրավազրկում, բռնություններ։
  • Եզրակացություն – պայմանները ռուսական տիրապետության տակ համեմատաբար բարենպաստ էին։

4. Հայկական հարց

  • Հայկական հարց – Օսմանյան կայսրությունում հայերի իրավունքների, անվտանգության և ինքնակառավարման խնդիրը։
  • Վերաբացումը (1912–1914) – կապված էր Բալկանյան պատերազմների և եվրոպական պետությունների միջամտության փորձերի հետ։

5. Առաջին համաշխարհային պատերազմը և Հայոց ցեղասպանությունը

  • Պատերազմի տարիներին Օսմանյան իշխանությունները իրականացրին հայ ժողովրդի զանգվածային բնաջնջում։
  • Հետևանքներ – մարդկային մեծ կորուստներ, հայրենիքի կորուստ, սփյուռքի ձևավորում։
  • Դատապարտում – ցեղասպանությունը ճանաչվել և դատապարտվել է բազմաթիվ պետությունների ու միջազգային կառույցների կողմից։

6. Բրեստ-Լիտովսկի պայմանագիր (1918)

  • Կնքվել է Խորհրդային Ռուսաստանի և Կենտրոնական պետությունների միջև։
  • Ռուսաստանը հրաժարվեց Արևմտյան Հայաստանի մի մասից՝ հօգուտ Օսմանյան կայսրության։

7. Բաթումիի խորհրդաժողովը (1918)

  • Բանակցություններ Հայաստանի, Վրաստանի, Ադրբեջանի և Օսմանյան կայսրության միջև։
  • Հայաստանը ստիպված էր ընդունել ծանր պայմաններ։

8. Մայիսյան հերոսամարտեր, ՀՀ հռչակում, Բաթումի պայմանագիր

  • Մայիսյան հերոսամարտեր – Սարդարապատ, Բաշ Ապարան, Ղարաքիլիսա։
  • 1918 թ. մայիսի 28 – հռչակվեց Հայաստանի Հանրապետությունը։
  • Բաթումի պայմանագիր – ծանր, բայց պետականության պահպանման համար անհրաժեշտ։

9. Հայկական հարցը Փարիզի խաղաղության խորհրդաժողովում

  • Հայաստանը ներկայացրեց իր պահանջները։
  • Քննարկվեց անկախ և միավորված Հայաստանի ստեղծման հարցը, սակայն լիարժեք չիրագործվեց։

10. Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Քեմալական Թուրքիայի թիրախում

  • Երկկողմ ճնշում Հայաստանի վրա։
  • 1920 թ. – Հայաստանի Հանրապետության անկումը և խորհրդայնացումը։

11. Հայաստանի հարաբերությունները հարևանների հետ (19-րդ դարի վերջ – 20-րդ դարի սկիզբ)

  • Օսմանյան կայսրություն – թշնամական։
  • Պարսկաստան – սահմանափակ ազդեցություն։
  • Վրաստան, Ադրբեջան – տարածքային վեճեր։
  • Ռուսաստան – սկզբում պաշտպանիչ, ապա՝ վերահսկող։
Posted in Երկրաչափություն 9

Անկյան սինուսը, կոսինուսը և տանգենսը

Հիշե՛ք եռանկյունաչափական հիմնական նույնությունը՝ sin2α + cos2α = 1:

1)Գտե՛ք sinɑ -ն, եթե.
ա) cosɑ = 0
բ) cosɑ = — 1/2
գ)cosɑ = √3/2
դ)cosɑ = — 1

2)Գտեք sinɑ -ն ու ctgɑ -ն, եթե
ա)cosɑ = -√3/2
բ)cosɑ = -√2/2

3)Գտեք cosɑ–ն, եթե՝
ա)sinɑ = √3/2
բ)sinɑ = 1/4
գ)sinɑ =0.

4)Գտե՛ք արտահայտության արժեքը.

Posted in Պատմություն 9

Էսսե։ Թեմա՝ «Խենթը-անգրագիտության վերացում»։

Խենթը՝ անգրագիտության վերացում

Հասարակության զարգացման ճանապարհին ամենամեծ խոչընդոտներից մեկը անգրագիտությունն է։ Անգրագետ մարդը հաճախ զրկված է ինքնարտահայտվելու, իր իրավունքները պաշտպանելու և հասարակական կյանքին լիարժեք մասնակցելու հնարավորությունից։ Այդ պատճառով պատմության ընթացքում միշտ եղել են մարդիկ, ովքեր համարձակվել են պայքարել անգրագիտության դեմ՝ երբեմն ընկալվելով որպես «խենթ»։

«Խենթը» այս թեմայում խորհրդանշում է այն մարդուն, ով չի հարմարվում հասարակության անտարբերությանը։ Նա հավատում է, որ կրթությունը կարող է փոխել մարդու ճակատագիրը և ամբողջ հասարակությունը։ Թեև շատերը նրան չեն հասկանում կամ ծաղրում են, նա շարունակում է իր գործը՝ սովորեցնել, լուսավորել, բացել մարդկանց աչքերը գիտելիքի ուժի նկատմամբ։

Կրթությունը ոչ միայն գիտելիք է փոխանցում, այլև ձևավորում է մտածողություն, պատասխանատվություն և արժանապատվություն։ Անգրագիտության վերացումը նպաստում է սոցիալական հավասարությանը, տնտեսական առաջընթացին և ազգային զարգացմանը։ Այդ ճանապարհին «խենթերը» իրականում առաջամարտիկներ են, ովքեր իրենց նվիրվածությամբ կերտում են ապագան։

Եզրափակելով՝ կարելի է ասել, որ անգրագիտության դեմ պայքարող «խենթը» հասարակության ամենախելացի ու կարևոր մարդկանցից մեկն է։ Նրա շնորհիվ կրթությունը դառնում է ոչ թե արտոնություն, այլ իրավունք, իսկ հասարակությունը՝ ավելի լուսավոր և ուժեղ։

Posted in ֆիզիկա 9

Դաս 9․ Լաբորատոր աշխատանքներ։ Օհմի օրենքը շղթայի տեղամասի համար

Փորձ 1. Շղթայում հոսանքի ուժի կախումը լարումից

Աշխատանքի նպատակը․ ցույց տալ հաղորդչում հոսանքի ուժի կախումը հաղորդչի ծայրերին կիրառված լարումից։
Անհրաժեշտ սարքեր և նյութեր. հոսանքի աղբյուր (ուղղիչ), ամպերաչափ, վոլտաչափ, հետազոտվող հաղորդիչ, անջատիչ, հաղորդալարեր։
Աշխատանքի ընթացքը. հավաքել շղթան ըստ նկարի։ Հիշեք, որ ամպերաչափ, հետազոտվող հաղորդչին միցվում է հաջորդաբար, իսկ վոլտաչափ զուգահեռ Հաղորդչի ծայրերին կիրառված լարումը կարելի փոփոխել շղթային միացնելով տարբեր մարտկոցներ, մեր պարագայում ուղղիչով։ Փակենք շղթան և գրանցենք հոսանքի ուժի I1 և լարման U1 արժեքները։ Այնուհետև ուղղիչով փոխենք լարումը, գրանցենք հոսանքի ուժի I2 և լարման U2 արժեքները։ Չափումները կատարեք 4-5 տարբեր դեպքերի համար։ Չափման արդյունքները գրանցել։ Չափման արդյունքների հիման վրա կառուցել հոսանքի ուժի կախումը լարումից պատկերող գրաֆիկը։ Ընտրելով համապատասխան մասշտաբ՝ աբսցիղների առանցքի վրա տեղադրեք լարման, իսկ օրդինատների առանցքի վրա հոսանքի ուժի արժեքները, կատարել եզրակացություն։

U1=2Վ
I1=0.4Ա
U2=4Վ
I2=0.8Ա
U3=6Վ
I3=1.2Ա