Posted in Հայոց Լեզու 9

Թեստային աշխատանք բառակազմությունից 03․11.2025

1․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Քառակուսի, վարքագիր, հացկերույթ, բազմատեսակ
  2. Գրչատուփ, ճենապակյա, խելքահան, բնութագիր
  3. Լիցքակար, շրջանաձև, բանակատեղ, վարչակազմ
  4. Սևահոնք, խցանահան, տկարամիտ, լիալուսին

2․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Խորհրդակցություն = խորհ+(ու)րդ+ա+կ(ի)ց+ություն
  2. Ապերջանիկ = ապ+երջան+իկ
  3. Վայելչագրություն = վայել+(ու)չ+ա+գ(ի)ր+ություն
  4. Կառամատույց = կառ+ա+մատ+ույց

3․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Ունկնդրում = ունկն+դ(ի)ր+ում
  2. Ապօրինաբար = ապ+օրին(օրեն)+ա+բար
  3. Բաժանմունք = բաժան+ մունք
  4. Երկարաքղանցք = երկար+ա+ք(ու)ղ+անց+ք

4․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Խմբագրել = խ(ու)մբ+ա+գիր+ել
  2. Խճանկար = խ(ի)ճ+ա+նկար
  3. Տարորոշել = տար(ր)+որոշ+ել
  4. Հակառակորդ = հակ+առ+ակ+որդ

5․ Տրված բառերի բառակազմական վերլուծություններից ո՞րն է սխալ։

  1. Առաջնություն = առ+աջ+(ի)ն+ություն
  2. Հետախուզել = հետ+ա+խուզել
  3. Հետաքննչական = հետ+ա+քն(ի)ն+(ի)չ+ական
  4. Ուսուցչապետ = ուս+ու(յ)ց+(ի)չ+ա+պետ

6․ Ո՞ր բառի բաղադրիչների քանակն է սխալ նշված։

  1. Թղթակցություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
  2. Երկարաքղանցք = 3արմատ, 1ածանց, 1հոդակապ
  3. Բթամտություն = 2արմատ, 1ածանց, 1հոդակապ
  4. Գերատեսչական = 2արմատ, 2ածանց, 1հոդակապ

7․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ։

  1. Անկայուն
  2. Ապերասան
  3. Տարօրինակ
  4. Չվերթ

8․ Տրված բառերից ո՞րի կազմությունն ՝ նախածանց+հոդակապ+
արմատ։

  1. Անվավեր
  2. Նախագահ
  3. Գերարագ
  4. Փոխանուն

9․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+
վերջածանց։

  1. Թանկագին
  2. Ծերանոց
  3. Այգեպան
  4. Սննդարար

10․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց։

  1. Անընդունելի
  2. Արձակուրդ
  3. Կայունություն
  4. Առողջություն

11․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
վերջածանց։

  1. Ապստամբություն
  2. Անհեռատես
  3. Անարգանք
  4. Անջատում

12․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+ածանց+արմատ (առանց հոդակապի)։

  1. Շրջանավարտ
  2. Բերքահավաք
  3. Հարսնատես
  4. Հատկապես

13․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+արմատ։

  1. Բնութագիր
  2. Հանրակառք
  3. Աշխարհասփյուռ
  4. Շրջանավարտ

14․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ։

  1. Կատվազգի
  2. Ավարառու
  3. Եռաստիճան
  4. Դերասան

15․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
արմատ (առանց հոդակապի)։

  1. Անգրագետ
  2. Աներկբա
  3. Անկողմնակալ
  4. Համընդհանուր

16․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+արմատ+
վերջածանց։

  1. Երկնակամար
  2. Ակնառու
  3. Տարեկետում
  4. Ալեհավաք

17․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+վերջածանց+
վերջածանց։

  1. Պարապմունք
  2. Սառցարան
  3. Փափկասուն
  4. Բանակային

18․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
հոդակապ+արմատ։

  1. Անբարբառ
  2. Առողջապահ
  3. Անհավասար
  4. Անժամանակ

19․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ արմատ+հոդակապ+
արմատ+վերջածանց։

  1. Բայահիմք
  2. Պերճաշուք
  3. Դերանվանական
  4. Վերաբացում

20․ Տրված բառերից ո՞րի կազմությունն է՝ նախածանց+արմատ+
արմատ+վերջածանց (առանց հոդակապի)։

  1. Նախազորակոչային
  2. Անմեղսունակ
  3. Ապադասակարգային
  4. Փոխհամաձայնություն

21․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ԵԱՀԿ, ՍիԷնԷն, ՀՀ ԿԳՆ
  2. արտգործնախարար, ժողգործիքներ, բնակվարձ
  3. ԱյԲիԷն, զինտեխնիկա, Սևանհէկ
  4. ուսմասվար, փոխտնօրեն, ՉԺՀ

22․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. պետկրկես, կոմկուս, Երևանջէկ
  2. ԵԱՀԿ, բուժմիավորում, բուժակ
  3. սանհանգույց, դասղեկ, զինուժ
  4. ՈւԵՖԱ, քիմկոմբինատ, ԱՊՀ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, զինծառայող, ուսխորհուրդ, շինջոկատ
  2. նորընտիր, կոմկուս, քաղբանտարկյալ, պետպատվեր
  3. ուսմասվար, մարզկենտրոն, գրապահոց, սոցհարցում
  4. բանավան, շինհրապարակ, զինադադար, պետեկամուտ

24․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են հապավումներ։

  1. ժողդատարան, պետբյուջե, ԱՄՆ, զինղեկ
  2. աշխգրքույկ, Եվրասիա, բուժկենտրոն, ՈւԳԸ
  3. գիտխորհուրդ, ավտոտեսուչ, տեխզննում, կուսակից
  4. ԶԼՄ, տնտհաշվարկ, պետնախարար, պետկրկես

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հապավումներ։

  1. բուժկենտրոն, զինգրքույկ, միջբուհական, երկկողմ
  2. կրթօջախ, խնայդրամարկղ, մարզպետ, շինաղբ
  3. քաղբաժին, երթուղի, դասղեկ, ծնողկոմիտե
  4. ՄԱԿ, պետհամարանիշ, քաղմաս, ֆիզֆակ
Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Թեստային աշխատանք 29․10.2025

1․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։

  1. Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննանկացումը դաս լինի մյուսներին։ սնանկացումը
  2. Աղջկան տեսնում էր թէ չէ, միանգամից անակնկալի էր գալիս։
  3. Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց։
  4. Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում։

2․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։

  1. Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար։
  2. Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն։
  3. Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից
  4. Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոջ աշխատանքով։ անխոնջ

3․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

  1. Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին։
  2. Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել։
  3. Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին։ հատնում
  4. Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ։

4․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։

  1. Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
  2. Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
  3. Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
  4. Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

5․ Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։

  1. Ձերբազատվել
  2. Ձեռնպահ
  3. Ձեղնահարկ
  4. Ձեռնածու

6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։

  1. Արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
  2. Գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
  3. Զարմիկ, դադար, գալար, հովար
  4. Հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ

7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։

  1. Ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
  2. Մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
  3. Աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
  4. Հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ

8․  Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
  2. Տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
  3. Հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
  4. Փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ

9․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Հանրահավաք, վեհաշուք, լռակյաց, ոսկեգույն
  2. Հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
  3. Նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
  4. Վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար

10․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում
  2. Ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով
  3. Ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք
  4. Ինչքան, մշտապես, որտեղ, այսօր

11․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Ոչինչ, ասուլիս, սնանկ, գետնուղի
  2. Այլազգի, ոսկեդար, օդաչու, հեծանիվ
  3. Սիգապանծ, ջրածին, հանածո, քեռայր
  4. Բյուրեղապակի, քաղցրահունչ, սարալանջ, ջերմագին

12․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։

  1. Իշայծյամ, տնաբույս, կատվախաղ, ալյակ
  2. Գինետուն, իրարամերժ, խնդրագիրք, ծաղկաբույս
  3. Ձնաբուք, նարնջագույն, կապկանման, սպիտակամորթ
  4. Կոշկակար, բարեկամ, հրավիրատոմս, լավատես

13․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով։

  1. Հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
  2. Ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
  3. Բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
  4. Անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց

14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր։

  1. Առողջ, դիմադիր, հավք, անորոշ
  2. Կախյալ, մինչև, առանց, գերաճ
  3. Լցոն, փառք, օրինակ, բաժին
  4. Հասուն, միջև, որովհետև, միջոց

15․  Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ան- նախածանց կա։

  1. Անբասիր, անբավ, անբնակ, անբիծ
  2. Անդեմ, անդորր, անդադար, անդատ
  3. Անզարմ, անզգայունակ, անզորություն, անզուգական
  4. Անժամկետ, անժամանակ, անժպիտ, անժույժ

16․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։

  1. Առերես, առևտուր, առհավետ, առաջ
  2. Տարանջատ, տարբեր, տարակույս, տարարմատ
  3. Նախնի, նախագահ, նախահաշիվ, նախանձ
  4. Վերադարձ, վերակարգ, վերընթաց, վերնատուն

17․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։

  1. Անստույգ, անպատիժ, անձավ, անծուխ
  2. Արտաքին, արտեզր, արտասահման, արտակարգ
  3. Գերազանց, գերծանր, գերարագ, գերեվաճառ
  4. Ենթագլուխ, ենթաշերտ, ենթակա, ենթամաշկ

18․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –իչ վերջածանցը։

  1. Բաղադրիչ, չամիչ, վայելչադեմ, կործանիչ
  2. Թռիչք, քննչական, գրավչություն, ուսուցչանոց
  3. Տեսչություն, ավերիչ, ամբարձիչ, արտահայտչամիջոց
  4. Լուսանկարչական, ավետարանիչ, փախչել, երգչախումբ

19․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ին  վերջածանցը։

  1. Մանրազնին, վերջին, դյուրին, նրբին
  2. Մտացածին, խորին, խրթին, հետնախորշ
  3. Դյուրին, վերին, ահագին, մասնագետ
  4. Արտաքին, վերնահարկ, միջնադար, կարգին

20․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –յակ վերջածանցը։

  1. Մանյակ, տասնյակ, պատանյակ, սպասյակ
  2. Ալյակ, հնգյակ, եռամսյակ, կիսամյակ
  3. Քառյակ, խոյակ, վեցօրյակ, որդյակ
  4. Տասնօրյակ, ոսպնյակ, հարսնյակ, երկվորյակ

21․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –որդ վերջածանցը։

  1. Երրորդ, ճամփորդական, բաժանորդագրվել, հայցորդ
  2. Կցորդ, որերորդ, հաճախորդ, զուգորդում
  3. Անձրևորդ, ուղղորդել, տասներորդ, վարորդական
  4. Անմնացորդ, քառորդ, միջնորդել, հանապազորդ

22․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ուտ վերջածանցը։

  1. Տանձուտ, աղուտ, կապուտակ, ավազուտ
  2. Ծմակուտ, եղեգնուտ, տղմուտ, մացառուտ
  3. Մայրամուտ, բրուտանոց, ջլուտ, թփուտ
  4. Կարկուտ, ծանծաղուտ, մկանուտ, քարքարուտ

23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ
  2. Գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան
  3. Անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի
  4. Թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղ, հեռուստացույց

24․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Տանտիրուհի, մարգագետին, կեսգիշերային, զորաբանակ
  2. Հետաքննություն, բազմախորհուրդ, բարեհնչյուն, դյուցազնական
  3. Հինգհարկանի, միաբանություն, շանթարգել, ուխտադրժորեն
  4. Երկփթանոց, հիվանդանոց, հետախուզական, ծովանկարիչ

25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։

  1. Հոգեբանություն, մարդասպան, դերասան, ողբերգակ
  2. Համաքաղաքացի, տնտեսական, մանրապատում, սևահոնք
  3. Ամանորյա, բարեբախտաբար, անգրագետ, անակնկալ
  4. Ծայրաստիճան, դասասենյակ, տասնօրյակ, արևմուտք
Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Թեստային աշխատանք բառակազմությունից 17․10.2025

1. Ո՞ր բառի մեջ հակ-ը նախածանց չէ։
1) հակընդդեմ
2) հակոտնյա
3) հակամետ
4) հակասություն

2. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ապ- նախածանցով:
1) ապօրինի, ապարանք, ապերախտություն, ապերջանիկ
2) ապավինել, ապուխտ, ապօրինաբար, ապաթարց
3) ապերասան, ապշել, ապազգային, ապառիկ
4) ապահովություն, ապակողմնորոշում, ապաբախտ, ապաքաղաքական

3. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված մակ- նախածանցով:
1) մակերես, մակաբուծաբան, մակարդ, մակաբույս
2) մակագրություն, մակբայական, մակերևույթ, մակընթացություն
3) մակնիշ, մակերիկամ, մակաղել, մականախաղ
4) մակուղեղ, մականուն, մակդիր, մակույկ

4. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված ներ- նախածանցով:
1) ներգործություն, ներկայացում, ներշնչանք, ներդաշնակ
2) ներողամիտ, ներդիր, ներթափանցել, ներկուսակցական
3) ներերակային, ներծծվել, ներկանյութ, ներմուծել
4) ներուժ, ներքին, ներպետական, ներսուզում

5. Ո՞ր շարքի բոլոր բառերն են կազմված փոխ- նախածանցով:

1) փոխադրություն, փոխանակում, փոխարքա, փոխհրաձգություն
2) փոխհատուցել, փոխնիփոխ, փոխարեն, փոխշահավետ
3) փոխնորդ, փոխծովակալ, փոխանցում, փոխազդեցություն
4) փոխտնօրեն, փոխակերպում, փոխայցելություն, փոխաբերական

6. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր։
1) վարձկան, ճամփորդ, ցավագին, թանկագին
2) արգելակ, կոճակ, ալյակ, պատանեկան
3) լայնակի, հայրենի, հոսանք, մարդատար
4) մրցակից, գնդակ, սփռոց, կառույց

7. Ո՞ր շարքի բոլոր բառերն են վերջածանցավոր:
1) երկաթյա, ազդու, առու, ջլուտ
2) լավություն, փեսացու, դանակ, ձեռք
3) տարեկան, բացատ, գյուղացի, նորագույն
4) հոտավետ, գործոն, գառնարած, խորոված

8. Ո՞ր բառում ֊իք վերջածանց չկա:
1) կարծիք
2) ավետիք
3) խաղալիք
4) աղիք

9. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ակ վերջածանց:
1) գնդակահարել, դանակահարություն, զսպանակ, պահակային
2) արգելակում, թռչնակ, հոգյակ, խոզանակ
3) հրապարակային, գանձանակ, էակ, դիմակ
4) բանակային, լեզվական, առվակ, շրջանակ

10. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ական վերջածանց:
1) հայկական, քսանական, ընտանեկան, արքայական
2) ժողովրդական, լրատվական, տարեկան, խռովկան
3) խորհրդական, հոգևորական, վարձկան, դպրոցական
4) հայցական, բանական, հոգեկան, սրտամկան

11. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -անոց վերջածանց:
1) պարանոց, հիվանդանոց, հովանոց, դարբնոց
2) մատնոց, արհեստանոց, գլխանոց, բանջարանոց
3) մետրանոց, գերեզմանոց, զինանոց, հյուրանոց
4) ամառանոց, բազմահազարանոց, կուսանոց, հավանոց

12. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ան վերջածանց:

1) ավազան, շրջանային, հորան, զարմանալի
2) խարան, խուժան, զորակայան, սուտասան
3) փչան, բաժանորդ, անվարան, ձգան
4) դերձան, խարազան, շարան, անարժան

13. Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -ացի վերջածանց:
1) բերանացի, իրավացի, քաղաքացիական, բառացիորեն
2) դրացի, գավառացի, եվրոպացի, փարիսեցի
3) խելացիորեն, կանացիություն, վրացական, մարսեցի
4) համագյուղացի, երևանցի, նշանացի, տառացի

14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն -եղ վերջածանց:
1) ահեղագոչ, մարմնեղ, ուժեղանալ, շքեղաշուք
2) բաղեղ, ձվածեղ, թիկնեղ, լուսեղ
3) հյութեղ, կանթեղ, հրաշագեղ, հոնեղ
4) մարմնեղ, հնչեղ, փառահեղ, հեղեղատ

15․ Ո՞ր շարքի բոլոր բառերին ունեն -ենի վերջածանց:
1) մասրենի, մայրենի, վայրկենաբար, արծվենի
2) արժանանալ, դեղձենի, քաղքենիություն, քաղցրավենիք
3) հայրենական, վայրենանալ, նռնենի, թզենի
4) ընձենավոր, խնկենի, հավիտենական, բալենի

Posted in Հայոց Լեզու 9, նախագծեր 2025

Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները և դրանց ազդեցությունը ժամանակակից կոմպոզիտորների վրա

Նախագծի Մասնակիցներ՝

Մհեր Մկրտչյան

Երվանդ Խաչատրյան

Այաան Մանգալ

Մարկ Վարդանյան

Կոմիտասի կենսագրություն

Կոմիտաս Վարդապետը (իսկական անունը՝ Սողոմոն Սողոմոնյան) ծնվել է 1869 թվականի սեպտեմբերի 26-ին, քաղաք Կյոթահիայում (այժմ՝ Թուրքիա)։ Մանկուց կորցնելով ծնողներին՝ նա տեղափոխվել է Էջմիածին, որտեղ կրթվել է Գևորգյան ճեմարանում։ Այստեղ նա նվաճեց բոլորի սերն ու հարգանքը իր բացառիկ երաժշտական ունակություններով և գեղեցիկ ձայնով։


Կոմիտասի դերը

Կոմիտասը համարվում է հայ ազգային երաժշտության հիմնադիրը։ Նա ոչ միայն կոմպոզիտոր և երգահավաք էր, այլև գիտնական, երաժշտագետ և հոգևորական։ Իր գործունեությամբ Կոմիտասը ցույց տվեց, որ հայ ժողովրդական երաժշտությունը ունի ինքնատիպ, բարձրարվեստ և համամարդկային արժեք։

Կոմիտասյան երաժշտության առանձնահատկությունները

  • Ազգային ոճի հիմնադրումը – Կոմիտասն առաջինն էր, ով գիտական և ստեղծագործական ձևով հիմնավորեց հայկական ժողովրդական երաժշտության ինքնատիպությունը՝ դրան տալով նոր, մշակված ձևեր։
  • Ժողովրդական հիմք – Նրա ստեղծագործությունների հիմքում ընկած են հայկական ժողովրդական երգերն ու պարերը, որոնք նա հավաքել, վերլուծել և վերամշակել է բարձրարվեստ ձևով:
  • Մելոդիկ պարզություն և խոր արտահայտչականություն – Կոմիտասի մեղեդիները պարզ են, բնական և հոգեհարազատ, սակայն միաժամանակ ունեն հոգեբանական խորություն և ազգային հնչեղություն։
  • Բազմաձայնության յուրօրինակ մոտեցում – Կոմիտասն ստեղծեց ազգային բազմաձայնության նոր ձևեր, որոնք հիմնված էին հայկական հնչողության առանձնահատկությունների վրա, ոչ թե արևմտյան կանոնների։

Ազդեցությունը ժամանակակից կոմպոզիտորների վրա

  1. Ազգային ինքնության պահպանումը երաժշտության մեջ – Կոմիտասը օրինակ դարձավ հետագա սերունդների համար, ցույց տալով, որ ազգային արմատներից կարելի է ստեղծել համաշխարհային արժեք ունեցող երաժշտություն։
  2. Ժողովրդական նյութի մշակման նոր եղանակներ – Շարունակելով Կոմիտասի ավանդույթները՝ կոմպոզիտորներ ինչպես Արամ Խաչատրյանը, Տիգրան Մանսուրյանը, Էդգար Հովհաննիսյանը և ուրիշներ, իրենց գործերում համադրել են ժողովրդական և դասական տարրերը։
  3. Հոգևոր և փիլիսոփայական խորություն – Կոմիտասյան հոգևոր երաժշտության ազդեցությամբ ժամանակակից հեղինակները հաճախ ձգտում են ավելի ներքին, մտորող հնչերանգների։
  4. Վոկալ և քորալ արվեստի զարգացում – Նրա մշակած քորալային մշակույթը դարձավ հիմք հայ ժամանակակից խմբերգային դպրոցի ձևավորման համար։
Posted in Հայոց Լեզու 9

Աշխատանք բառագիտությունից 15․10

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) նիրհել, ննջել, քնել, մրափել
2) վախենալ, երկյուղել, ընկրկել, զարհուրել
3) տխմար, տգետ, բթամիտ, ողորմելի
4) փոս, վիրապ, վեմ, խրամատ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) ապստամբել, ընդվզել, ընդդիմանալ, ընկրկել
2) անհրապույր, տմարդի, անհաճո, տհաճ
3) շտապել, հապաղել, փութալ, աճապարել
4) դժխեմ, անագորույն, ժանտ, դաժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) շոգ, տոթ, տապ, տենդ
2) ճողոպրել, ճախրել, թռչել, սավառնել
3) նժույգ, հովատակ, երիվար, զամբիկ
4) ակնապիշ, սևեռուն, ակնբախ, անքթիթ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) աժդահա, վիթխարի, հսկա, ահավոր
2) ականավոր, տաղանդավոր, նշանավոր, ակնկոր
3) պարան, ելարան, ճոպան, թոկ
4) հրապուրել, դյութել, հմայել, գերել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) գովել, դրվատել, պախարակել, փառաբանել
2) բիլ, լուրթ, կապուտակ, մով
3) հեծկլտալ, փղձկալ, ործկալ, արտասվել
4) դժվար, դյուրին, բարդ, խրթին

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) հանդիմանել, կշտամբել, նզովել, դատապարտել
2) անվայելուչ, անպարկեշտ, լպիրշ, լկտի
3) չքնաղ, չքմեղ, աննման, չնաշխարհիկ
4) պոռթկալ, հրկիզել, բռնկվել, պայթել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) պաղատել, թախանձել, խնդրել, աղաչել
2) պատատուկ, պատնեշ, պարիսպ, պատ
3) քամահրել, վատաբանել, դժգոհել, նախատել
4) չարախոսել, բամբասել, զրպարտել, կեղեքել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) ոստնել, ցատկել, թռչել, գայթել
2) փոկ, գոտի, ամրան, պարան
3) մերձ, մոտ, կիպ, սերտ
4) ապաքինել, բուժել, դարմանել, սրսկել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) արգելել, շանթարգել, խոչընդոտել, կաշկանդել
2) արդար, աչառու, իրավացի, անմեղ
3) դեղին, շիկավուն, դեղձանիկ, խարտյաշ
4) վարագուրել, քողարկել, թաքցնել, սքողել

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) շոգ, ջերմ, տոթ, տաք
2) զիջել, զեղչել, ընկրկել, նահանջել
3) հակիրճ, սեղմ, համառ, կարճ
4) կտրուկ, ստեպ-ստեպ, հաճախ, շատ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ։

1) պաշտել, աստվածարել, երկրպագել
2) կասկած, վարանում, տարակուսանք
3) պչրել, ծեքծեքել, սեթևեթել
4) խոհեմ, շրջահայաց, թանձրամիտ

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) երկնագույն, խաժ, լուրթ
2) իջևան, հանգրվան, օթևան
3) զավեշտ, ծաղր, հեգնանք
4) ամենևին, բնավ, երբեմն

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերն են իրար հոմանիշ:

1) երևի, գուցե, թերևս
2) ընդամենը, սոսկ, միայն
3) նախապես, վաղօրոք, կանխապես
4) կատակաբան, զազրաբան, զավեշտախոս

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) թեթևաքայլ-թեթևաշարժ, թափուր-դատարկ
2) ըստ երևույթին֊երևի, տոհմ-գերդաստան
3) եղծել֊արատավորել, եզրահանգել-մտասևեռվել
4) ենթադրաբար֊հավանորեն, սանդուղք-ելարան

  1. Ո՞ր շարքի ոչ բոլոր բառազույգերն են կազմված հոմանիշներից:

1) դրսևորել֊հանդես բերել, բռի-անտաշ
2) գովք֊փառաբանում, զարհուրելի-սահմռկեցուցիչ
3) ստահակ֊սինլքոր, խոկալ-խոնջանալ
4) շաղակրատ֊դատարկախոս, դավադիր-դրուժան

  1. Ո՞ր շարքի բոլոր բառազույգերն են կազմված հականիշներից:

1) առաքինի֊անպարկեշտ, անբասիր-անմաքուր
2) անաչառ-անկողմնապահ, համառ-զիջող
3) խճաքար-արահետ, հանդիմանություն-գովեստ
4) համարձակ-աներկյուղ, պարկեշտ-անազնիվ

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում անջատ:

1) հանել(բերել), ոտք(ոտքի), կրակ(ու)բոց, ծափ(ողջույն)
2) հիթ (շքերթ), հաշտ(ու)համերաշխ, գալ(լցվել), տնե(տուն)
3) ներս(առնել), քաջ(գիտակցել), կիսով(չափ), հավաքել(տալ)
4) աջ(ու)ահյակ, կուժ(կոտրուկ), սարն(ի)վեր, ձեռք(ձեռքի)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում միասին:

1) ծուռտիկ (մուռտիկ), զին(ուժ), հետ(միջօրե), վերից(վար)
2) կարոտ(ախտ), ձեռք(բերում), ձայն(երիզ), կաթիլ(առ)կաթիլ
3) ծայր(ի)ծայր, որոտ(ընդ)ոստ, սարե(սար), առ(հավետ)
4) խաղող(օրհնեք), վաղուց(ի)վեր, գետ(անցում), ափ(հանում)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

1) երկու(երրորդ), Տեր(Պետրոսյան), ուշ(ուշ), գիր(գրականություն)
2) անուն(ազգանուն), ձեռք(ձեռքի), հայերեն(անգլերեն), հեն), Սայաթ(Նովա)
3) ազգային (ազատագրական), մեկ(երկու), քափ(քրտինք), քչից(շատից)
4) գոռում գոչյուն), կռել(կոփել), մեն(մենակ), դեմ(դիմաց)

  1. Ո՞ր շարքի բոլոր բառերի բաղադրիչներն են գրվում գծիկով:

1) ալ(կարմիր), քաշել(մոտեցնել), ուրախ(զվարթ), տալ(առնել)
2) (Տեր)Ավագյան, քաշել(քաշքշել), քաղաք(ամրոց), փայել(փայփայել)
3) ունեցած(չունեցած), ուսանող(ուսանողուհի), վառ(նարնջագույն), ստորակետ(գիծ)
4) սուս(փուս), ջրմուղ(կոյուղի), պատեհ(անպատեհ), չորս(միլիոն)անոց

  1. Ո՞ր կապակցությունը դարձվածային իմաստ չունի:

1) աստղը շողշողալ
2) աստղը խավարել
3) աստղով լինել
4) աստղ ընկնել

  1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա:

1) Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննկացումը դաս լինի մյուսներին:
2) Աղջկան տեսնում էր թե չէ, միանգամից անակնկալի էր գալիս: 3) Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց:
4) Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում:

  1. Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա:

1) Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար:
2) Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն:
3) Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից:
4 ) Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոնջ աշխատանքով:

  1. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին:
2) Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել:
3) Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին:
4) Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ:

25. Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա:

1) Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
2) Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
3) Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
4) Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։

  1. Ո՞ր շարքում դարձվածքի իմաստի սխալ բացատրություն կա:

1) աչք ածել — շուրջը նայել, հոգու աչքեր — ներզգացողություն
2) կոտր ընկնել — հակառակվել, սրտում կրակ վառել — ոգեշնչել
3) ուղտը պոչով կուլ տալ — գռփող լինել, օձի կծած — չար և անգութ
4) աջ ու ձախ նայել — քայլերը կշռադատել, սիրամարգի փետուրներով ագռավ — արտաքին շքեղությամբ ներքին դատարկությունը ծածկող մարդ

  1. Ոտքերն ընկնել դարձվածքին ո՞ր իմաստը չի համապատասխանում:

1) մեկի հովանավորությանը դիմել
2) ստորաքարշություն անել
3) մեկի հանդեպ հիացմունքով լցվել
4) խնդրել, աղերսել

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Մեղադրյալը, դողը սրտին, սպասում էր իր դատավճռին:
2) Վախից սիրտս դող ընկավ:
3) Մարմնումս հանկարծ անսովոր դող զգացի:
4) Սեքենայի դողը փոխել էր պետք:

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Պատվական անգին ջավահիր, լալ — Բադեշխան իս ինձ ամա:
2) Ուզում եմ լալ բախտիս համար:
3) Թե կարող ես լալ, մի՛ զսպիր արցունքներդ․ դրանք մաքրում են հոգին:
4) Շատրվաններն սկսեցին հեծկլտալ ու լալ:

  1. Ո՞ր նախադասության ընդգծված բառն է մյուս երեքին համանուն:

1) Սուր վերցնողը սրից էլ կընկնի:
2) Իմ սո՜ւր, արթուն ականջում Մի խոր ձեն է միշտ հընչում:
3) Ետևը սո՜ւր, առաջը ջո՜ւր, Սու՜գ, վայնասո՜ւն, իրարանցո՜ւմ…
4) Սուր ճոճելով ոչ մի լավ բանի էլ չես հասնի:

Posted in Հայոց Լեզու 9

Հնչյունափոխություն 13․10.2025

1․ Ո՞ր շարքի բոլոր բառերում «ի» ձայնավորի հնչյունափոխություն կա:

1) գրաբար, սնափառ, արևմտյան, խճուղի
2) գետնամած, մրցավար, թախծալի, կոշկակար
3) երկնային, հոգաբարձու, տարեվերջ, սաստկաձայն
4) մտավոր, դեղնաբույր, կծկվել, ննջարան


2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է «ի» ձայնավորը հնչյունափոխվել «ը»-ի:

1) տարեմուտ, մտավախություն, ուսուցչական, նշաձող
2) վշտակից, հետնադուռ, ալեծուփ, մշտադալար
3) լսարան, հոգյակ, սրտակից, վերնատուն
4) ձգողական, կրավորական, թվական, հանգստարան


3․ Ո՞ր շարքում կա բառ, որում «ե» ձայնավորի հնչյունափոխություն չկա:
1) գիրուկ, գիսավոր, դիմակ, դիպված
2) իջնել, մահճակալ, միջակ, շիջել
3) պիտանի, վիմագիր, տիրույթ, Ներսիսյան
4) զինվոր, հանդիսություն, իգական, գիտունիկ


4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի հնչյունափոխություն կա:1) կղզյակ, քրտնաթոր, տրտմաշուք, բուսական
2) պատրանք, գնացուցակ, ընչազուրկ, վերստին
3) ուղեկալ, ծուլություն, աստղանիշ, մրջնաթթու
4) սրախողխող, լուսարձակ, վիրակապ, երկնասլաց


5․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ձայնավորի կամ երկհնչյունի սղում կա:
1) կապտաթույր, պատրանք, աստղաբույլ, ձանձրույթ
2) պատմական, բարենպաստ, դյուցազներգություն, գործնական
3) ոճրագործ, բուրավետ, երկրաչափություն, վրեժխնդրություն
4) դեղնակտուց, ակնոցավոր, մարդկություն, կցակառույց


6․ Ո՞ր շարքի բոլոր բառերում երկհնչյունի հնչյունափոխություն կա:
1) մեհենական, վայրկյան, հուզախառն, կղզեխումբ
2) ատենակալ, աշխուժորեն,
ալեծուփ, ալրաթաթախ

3) արնախում, վարագուրել, քրիստոնեական, լուսապսակ
4) թուլակազմ, հեծելազոր, թրադաշույն, բուսաշխարհ


7․ Ո՞ր շարքում երկհնչյունի սղումով կազմված բառ կա:
1) մատենագիր, հարուցել, հեքիաթասաց, ակնաբուժարան
2) ժանեկազարդ, սառցաբեկոր, հայեցակարգ, մարգարեություն
3) ցուցասրան, հուսահատ, սենեկապետ, ատենակալ
4) շահութաբեր, լռելյայն, քնքշագին, հրապուրանք


8․ Նշված ածանցներին միանալիս ո՞ր շարքի բոլոր բառերում կկատարվի երկհնչյունի հնչյունափոխություն:
1) թույն (ոտ), գույն (ավոր), սյուն (ակ), թույլ (անալ)
2) բյուր (ավոր), բույր (ավետ), արյուն (ալի), տույժ (ած)
3) կույր (անալ), հույն (արեն), բույս (ական), բույժ (ակ)
4) լույս (եղ), կույս (ական), անկյուն (ակ), գույժ (կան


9․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանցի հնչյունափոխություն կա:
1) զարթուցիչ, վարքագրություն, ցուցակ, վերնախավ
2) զրուցարան, մատնաչափ, գրչակ, մշակութային
3) ուսուցչանոց, գիշատչային, գործնական, կառուցվածք
4) փափկասուն, սննդարար, վարչատարածքային, վերնագիր


10․ Ո՞ր շարքի բոլոր բառերում արմատի հնչյունափոխություն կա:

1) երևութական, կորստյան, բնամթերք, շնաձուկ
2) դիտանցք, կտրուկ, երգչախումբ, հնչաբառ
3) միջանցք, տնօրինել, դպրոց, գլխագիր
4) մնջախաղ, արնախում, վարչակազմ, ծանրամարտիկ

Posted in Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն 06․10.2025

1․ Լրացնել բաց թողնված տառերը և կետադրել։
Տեսել եմ Ձեր նկարը: Երկար դիտել եմ։ Մեծ բավականություն եմ ստացել ու լաց եղել սքանչացած մռթմռթում էր նա քայլելով նկարչի կողքից և ստեպ-ստեպ մայթից սալահատակ իջնելով որպեսզի ճանապարհ տա հանդիպակաց անցորդներին։ Մինչև հոգուս խորքը ցնցեց ինձ։ Քարանալու աստիճան։ Եվ շատ տարօրինակ ձևով եղավ դա։ Անցնում էի տաճարի կողքով։ Մեկ էլ տեսա մոտենում են չորս կառք և կանգ առնում դռան մոտ: Դուրս են գալիս ինչ–որ պ□նված տիկիններ նրանց հետ երկու հոգի քաղաքացիական հագուստով։ Գնացին տաճար: Պահապաններն էլ պարզ է անմիջապես վազեցին նրանց հետևից և ես էլ այդ միջոցին հապշտապ ներս խցկվեցի: Այդ ժամանակ մի քիչ հարբած էի ուստի և քաջ: Բախտիցս էլ չորս կողմում ոչ մի ոստիկան չկար: Մտա տաճար։ Նայեցի Ձեր որմնանկարին և դող ընկավ մարմինս։ Սարսռացի։ Ահա կանգնած է նա բարձունքի վրա կարծես ճախրում է օդում: Պայծառ ու հեզ աչքերը նայում են ինձ շեշտակի բայց ոչ զայրացկոտ: Իսկ ես կեղտոտ ու քրջոտ հենց նոր էի որջիցս դուրս նետվել։

2․ Անհրաժեշտ բառերում թո՛ղ մեծատառերը։
ա․ Հինավուրց հիշատակներով հայտնի Աղթամար կղզին տարածվում է Վանա լճի հարավարևելյան մասում. նրա դիմաց Հայկական Տավրոս լեռնաշղթայի մաս կազմող Առնոս և Կապուտկող լեռներն են:
բ․ Առավոտյան Աատղիկը՝ Տարոնի դիցուհին, շրջապատված յոթ նաժիշտներով, իջնում էր քարքրե լեռան բարձո ձունաքից՝ Արածանիի՝ հայոց սրբազան գետի արծաթափայլ ալիքների մեջ լողանալու։
գ․ Մայրաքաղաքից մի ճանապարհ գետառի ձորով կտրուկ դուրս է գալիս Նոր Նորք։ Այդ մայրուղուց են սկիզբ առնում Մարաշ, Նոր Արեշ և Ջրվեժ ձգվող ճանապարհները։
դ․Մեր երկիրն ունեցել է շատ մայրաքաղաքներ` Արմավիր, Դվին, Անի, Արտաշատ… վերջինը Երևանն է:
ե․ Մի քանի տարում մայրաքաղաքի շուրջն ստեղծվեցին բազմաթիվ նոր թաղամասեր՝ մեր կորցրած եզերքների պատմական անուններով՝ Նոր Բութանիա, Մալաթիա, Զեյթուն, Կիլիկիա, Արաբկիր։

3․ Կետերի փոխարեն ավելացնել յ հնչյունը այն բառերում, որոնց մեջ գրվում է.
Վերարկուի, միջօրեի, վայրկյան, Սերգեյի, կարկաչյուն(գոյ), կարկաչուն(ած.), ճյուղ, թեյի, շյուղ, Կարինեի, Կարոի, մրջյուն, տույժ, հեռակայել, Միքայել, լռելյայն, ջղային, ատամնաբույժ, սկեսրայր, վիլայեթ, աշխույժ, հայելազարդ, Ռաֆայել, շրջագայել, Անդրեյի, երկրպագուի, երեխայի, Քրիստինեի, միակ, Իսրայել, էական, Մարոյի, հարսնացուից, հայեցակետ, միայնակ, խնայել, խոխոջյուն(գոյ.), խոխոջուն(ած.), հայելի, լեգեոն, Նաիրի, նաիրյան, հմայել, այրուձիի, դիմակայել, հարյուրյակ, սյունակ, վաշխառուի, պայուսակ, Սոնայի, Անիի, սերմնացուով, ժողովածուում, զգույշ, եղբոր, վայելուչ, մսացուից, վայելչագրություն, աղյուսակ, մարգարեություն, ձիեր, հետիոտն, տիեզերք, րոպեական, արքայորդի, գայիսոն, շառաչյուն(գոյ.), շառաչուն(ած.), բուի, անասնաբույժ, հայեցակարգ, քնքույշ, զգուշավոր:

Posted in Հայոց Լեզու 9

Հայոց լեզու

1.Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն չկա.

ա. համբուրել, հանգուցալուծում, սրտամոտ, դերասանական

բ. կրավորական, կծվահամ, միջնադարյան, գործնական

գ. մշտավառ, շքահանդես, մրճաձուկ, վարկաբեկել

դ. նյարդայնանալ, խճանկար, գծապատկեր, վիպագիր

ե. թխամորթ, բնական, սառցաբեկոր, թվանշան

զ. սերնդակից, ձեռագրաբան, կատվախոտ, քաղքենի

է. ճչակ, սնդուկ, ձիթապտուղ, փետրազարք

ը. գեղեցկադեմ, խուզարկու, շիկավուն, ընդգծում

թ. քմահաճ, լրահավաք, գնանկում, բաժնետոմս

Ժ. հատկանիշ, ոճրագործ, մթամած, հոգեբուժարան

ժա. վճռաբեկ, կրթված, օժտել, սարդոստայն

ժբ. թվազույգ, քղանցք, իրիկնային, կորուսյալ

ժգ. բարեսրտորեն, հնավանդ, մարդկայնորեն, պատանեկան

ժդ. հավասարազոր, որկրամոլ, փոշեխառն, հնչուն

ժե. հավիտենական, մշակութային, զրախոսություն, հնձվոր

ժզ. կրկնուսույց, ատենադպիր, ողջունել, կապտորակ

2.Ո՞ր բառում ածանցի հնչյունափոխություն կա.

ա. ազնվայր, սնահավատ, սիգաճեմ, սրճաման

բ. սիզախոտ, մամլել, շարժման, հնագետ

գ. պատմվածք, մարմնական, վարչական, սնանկանալ

դ. ուսուցչական, ձեռագիր, պատրանք, մահճակալ

ե. առօրեական, որդյակ, բարորակ, դռնապան

զ. գրավչություն, կալանավայր, արդուկ, վիպասք

է. հայրենադարձ, ալյակ, ամրակ, ջնջոց

ը. լսարան, սննդամթերք, գյուղատնտես, զսպանակ

թ. զմռսել, առաձգական, այժմեական, տավղահար

ժ. բնութագիր, կարկաչյուն, կուրացնել, երկվայրկյան

ժա. բուժակ, դստրիկ, ըմպել, գալստյան

ժբ. ծածկամիտ, գործնականորեն, հմտանալ, պատժաչափ

3․ Ո՞ր բառում արմատի հնչյունափոխություն կա.

ա. նախնադար, կառուցվածք, դեղնազօծ, լրտես
բ. գործնական, սերնդափոխություն, հրթիռ, վայրենություն
գ. հավերժական, ականջալուր, ներարկել, սրահայաց
դ. գուժկան, ուսուցչանոց, առաջնային, միաբան
ե. վերջնագիր, վիմարձան, ուխտադրուժ, հասկանալ
զ. սուզակ, սառցաբեկոր, դպիր, կոչնակ
է. կարծրամիտ, վկայական, կարգազանց, դերուսույց
ը. հրավերք, ենթարկվել, բրդել, մկրատել


4․ Նշեք այն բառը, որում երկհնչյունը սղվել է.

ա. սփռոց, հորաքույր, կուրացուցիչ, վերջալույս
բ. ձնհալ, սառցաբեկոր, սուրալ, կտակել
գ. արնավառ, ձնեմարդ, փայլփլել, լուծարում
դ. բուրաստան, բնավեր, սյունազարդ, կապտավուն
ե. ժանեկազարդ, խոխոջուն, քնքշանալ, ալրաղաց
զ. բուսակեր, համայնական, հեծելազոր, սփռել
է. ձնագնդի, սառցահատ, վայրիվերո, նույնանման
ը. գունեղ, պաշտոնեական, արնանման, անուշահամ


5․ Նշեք այն բառը, որում ձայնավորի սղում չկա.

ա. մարդկային, կրկնուսույց, ճահճապատ, գրագիր
բ. դեղնազօծ, լրագիր, ձեռագրաբան, բաժնետեր
գ. երգչախումբ, լուսատու, նախրապան, քննություն
դ. վայրենանալ, գրչագիր, քաղքենիություն, հուսաբեկ
ե. ջլապինդ, գործնական, քնքշանալ, առջև
զ. վճռաբեկ, ծխախոտ, ծնրադիր, զննել
է. անդադրում, ծաղկավոր, թերահավատ, ծնունդ
ը. ամրակ, խտանալ, պանրաջուր, քենակալ
թ. կաղնեփայտ, ոճրագործ, կռել, խորտկարան
Ժ. բնակիչ, կանխարգելել, որկրամոլ, մասրենի
ժա. ատենադպիր, ճմռել, հովվական, շիրմաքար
ժբ. բռնցքամարտ, մարմնական, միջնադար, հայրենասեր
ժգ. երկնասլաց, բաժնետեր, մրցանակ, բարություն
ժդ. թթվածին, մարմնեղ, դեղնազօծ, բարօրություն
ժե. բազմակի, մանկաբարձ, կաղնուտ, գնացուցակ
ժզ. վեհանձնորեն, տամկանալ, ամսավարձ, սնանկ


6․ Նշեք այն բառը, որում ձայնավորը հնչյունափոխվել է՝ վերածվելով բաղաձայնի.

ա. հոգյակ, հոգեբան, ատենակալ, հոգեվիճակ
բ. բարետես, բարօրություն, մեղվաբույծ, վայրկենական
գ. կռնատ, մատնացույց, մագլցել, պատանյակ
դ. վիմագիր, հաշվապահ, կատվառյուծ, վրձնահարված
ե. պատվական, ազնվազարմ, լեզվակիր, հազվագյուտ
զ. անվադող, հովվական, չվերթ, մատռվակ
է. ալյակ, յոթնյակ, կիսամյակ, լուսնյակ
ը. աղավնյակ, հարսնյակ, տասնյակ, օթյակ


7․ Նշեք այն բառը, որում հնչյունափոխություն չկա.

ա. հրապուրանք, խարխլել, կուսակալ, սպառնալ
բ. կուրացուցիչ, մրմռոց, սպարապետ, չարաճճի
գ. մրցավեճ, վարձկան, ցրիչ, ճռնչոց
դ. լսարան, քրմապետ, խճճել, հացթուխ
ե. ուսուցիչ, կործանիչ, կտրիչ, հաշվիչ
զ. հաստաբեստ, քրմապետ, պատմել, ամրակ
է. կոխկռտել, լեզվանի, սղաճ, պտուտակ
ը. հացազգի, փամփշտակալ, բարձրահասակ, հոգևոր
թ. գանգրահեր, մատենագիր, արկղիկ, հանդուգն
Ժ. դուստրեր, բազպան, առվեզր, քրտնաթոր
ժա. կատակախոս, մաքրամաքուր, մանրավաճառ, արթնանալ
ժբ. առաջնածին, զուգալող, կազմարար, կամրջակ


8․ Ո՞ր բառն է կազմված առանց հնչյունափոխության.

ա. թուլակազմ, կլանել, գրչագիր, անդադրում, հորատել
բ. թխամորթ, գրգամոլ, վատորակ, ճահճապատ, պարսկական
գ. վարելահող, ձեռագրաբան, ռմբակոծել, մեղվարում
դ. ճարպկություն, կարկտաբեր, փաղաքշանք, կծկել, մորի
ե. հանդգնել, հարստանալ, սնահավատ, փչակ, վարձկան
զ. տարեգիր, փթթել, օժտված, գեղանկար, հաշվենկատ
է. աղմկահույզ, ամսաթիվ, ներկատու, գիշակեր, զուգապար
ը. շիկահեր, տրամագիծ, պատմել, խախտել, խարսխակայան
թ. սարահարթ, սաստկաձայն, նշագեղձ, դպրատուն, դրժել
Ժ. դռնապան, համալսարան, եղջերվամիս, սիրալիր, հանքահոր
ժա. ջահակիր, ջղային, դալկահար, ստուգայց, ստրկամիտ
ժբ. փխրուն, խուզարկու, իրիկնային, դիպված, կանաչավուն
ժգ. աղեկտուր, դիտարան, ժայռակղզի, ուրվական, փետրազար
ժդ. դիմադիր, տերևաթափ, երեսնական, փշրել, երդմնազանց
ժե. ալեհավաք, մաքրամաքուր, սյունազարդ, լրահավաք, ծածկոց
ժզ. լերդանալ, պարպել, պարսպապատ, մրջնաթթու, համարձակ
ժէ. ժուժկալ, տնաբույս, քնքշանալ, քմահաճ, մահարձան
ժը. դասագիրք, մածնաբրդոշ, դդմապուր, թզաչափ, մտածմունք
ժթ. վրիպանք, զրուցարան, լռակյաց, մեծախոս, երաժշտագետ
ի. դստրիկ, աղմկել, նկարակալ, լուսամուտ, պարտիզակ
իա. լվիճ, սնափառ, արևմտահայ, պաստառապատ, նշաձող

Posted in Հայոց Լեզու 9

Գործնական աշխատանք․19․09.2025

1․ Լրացնել բաց թողնված տառերը

Աշտիշատի հինավուր վանքի խցերից մեկում` ըն ձարձակ թա խտի վրա, նստել էին երեք երիտասարդ: Ձեթի ճրա հան իր պ ստոր լույսով լուսավորում էր երեք բազմահո գ դեմքերը: Երիտասարդներից մեկը հա ղթանդամ, բար ձրահասակ, խոշոր կազմվա ծքով և փառահեղ մի տղամար դ էր: Երկրոր դը, ըն դհակառակը, ավելի կարճահասակ, քան մի ջահասակ էր և ավելի նրբա կազմ, քան հա ղթանդամ: Այդ քնքուշ կազմվա ծքի վրա բնությունը դրել էր մի շնոր հալի գլուխ, որին ավելի պատշաճ կլիներ մի պար փև մարմին: Նա խոսում էր ա րական ձայնով, որի ելև եջները հնչում էին պողպատային հնչ երանգներով: Վա ռվռուն աչ քերի մեջ նշմարվում էին թ րթռուն կրակներ:

Ե րրորդ երիտասարդը օ ժտված էր ա նբասիր գեղեցկությամբ: Փար թամ գիսակները սփ ռվել էին թիկունքին, վերին շրթունքին նկատվում էր նորածիլ ըն ձացքը: Իսկ սև եռակ աչ քերի մեջ նշմարվում էր անբացատրելի վրդո վմունք: Առա ջինը Սահակ Պար թեևն էր, երկրոր դը Մեսրոպ Մաշտոցը, ե րրորդը Սա մվելը` երեքն էլ աշխու րժ , ե ռանդով լի երիտասարդներ:


2․ Հոգնակի ձևերը

  • մարդ → մարդիկ
  • կին → կանայք
  • դասագիրք → դասագրքեր
  • վերնատուն → վերնատներ
  • առանձնատուն → առանձնատներ
  • մեծատուն → մեծատներ
  • վիպագիր → վիպագիրներ
  • տապանագիր → տապանագրեր
  • ձուկ → ձկներ
  • գառ → գառներ
  • տնամերձ → տնամերձներ
  • արոտավայր → արոտավայրեր
  • թռչուն → թռչուններ
  • էլեկտրասյուն → էլեկտրասյուներ
  • ոտնաձայն → ոտնաձայններ

3․ Բառակազմական վերլուծություն

  • պարզկա = պարզ + կա
  • հիսնամյակ = հիսուն + ամյակ
  • լուսե = լուս + ե
  • թփուտ = թուփ + ուտ
  • արդուկ = ար + տուկ
  • հարթուկ = հարթ + ուկ
  • այրուձի = այրու + ձի
  • մայրաքաղաքային = մայրաքաղաք + ական + ին
  • պահածո = պահ + ած + ո
  • վախեցնել = վախ + եց + նել
  • թռչկոտել = թռչ + կոտ + ել

4․ Բառերի բացատրությունը

  • բարձրուղեշ – հպարտ, մեծամիտ
  • ախոյան – հակառակորդ, մրցակից
  • անձկալի – ցանկալի, բաղձալի
  • անձկություն – տագնապ, անհանգստություն
  • գամել – ամուր կապել, կպցնել
  • ստեպ-ստեպ – հաճախակի, կրկին ու կրկին
  • հապճեպ – շտապ, անհամբեր ձևով
  • նողկանք – զզվանք, սրտխառնոց առաջացնող զգացում
  • ջլատել – թուլացնել, ուժազրկել
  • զերծ – հեռու, ազատ ինչ-որ բանից

5․ Նախադասություններ “ակ” և “հարկ” բառերով

Ակ
1․ Լեռան լանջին պսպղում էր սառցե ակը։ (ակ = աղբյուր)
2․ Նա աչքի ակն էր ծնողների համար։ (ակ = թանկ բան, սիրված մեկը)

Հարկ
1․ Մեր տունը երկհարկանի է։ (հարկ = շինության մակարդակ)
2․ Անհրաժեշտության դեպքում հարկ կլինի գնալ։ (հարկ = անհրաժեշտություն)

Posted in Հայոց Լեզու 9

Գործնական քերականություն․ 15․09․2025

1․ Լրացնել բաց թողնված տառերը  

Ամառային այդ տա՛ք միջա՛օրեին, երբ հանկար՛ծակի մոլեգնա՛ծ մրրկահողմը անթափանց փոշու ամպե՛ր էր բարո՛ւրացնում, Էջմիածնի բարեզա՛շեն Մայր տաճարի դարա՛սներից ներս ընդարձակ քառակուսի բակում, հավաքվում էին սրա՛վողած հոգևորականները:
Ոմանք սև պարեգո՛տները ամփոփել էին գոտիներով, ոմանք՝ թողել ազատա՛կ:
Ոմանք կնո՛ուղով էին, ոմանք գլխաբաց: Չնայած անախորժ քամուն նրանք, խառնիճաղանծ խմբերով կանգնած սաղարթախիտ ծառերի հովա՛նու տակ, արտակարգ հուզված խոսում էին` տրտունջոտ դեմքերին ինչ-որ չարագույժ մտահոգություն:

Ողջ միաբանությունը իր բոլոր եպիսկոպոսներով, վարդապետներով, սարկավա՛գներով այնտեղ էր:
Այնտեղ էր պարուևահասակ Հակո՛բ եպիսկոպոսը վշտալի՛ուկ դեմքով մի մարդ, նիհարա՛կազմ Եղիազար վարդապետը զայրույթից սփրփրունա՛ծ, Գրիգորի՛ս թարգմանիչը, անծա՛մ մառանապետ Հովհաննեսը, որ երբևե՛մ որևիցե՛ բանի չէր խառնվում:

Հավաքվածների մեջ կային նաև կմախք հիշեցնող ճգե՛նավորներ, որոնք հագել էին կոշտ հանդերձներ և պարանե գոտիներով պրկել մեջքը:
Նրանք ծնկալ էին և դժոխքի սարսափի ներքո խե՛ղդում էին աղաղակը՝ իրենց նվիրելով քաջությունի՛, ծանրա՛վինի, աղոթքի՛։


2․ Բաղադրյալ հատուկ անունները

  • Չինական Ժողովրդական Հանրապետություն
  • Փոքր Մասիս
  • Նոր Արեշ
  • Պետրոս Առաջին
  • «Ամբոխները խելագարված» պոեմ
  • Անվտանգության խորհուրդ
  • Շախմատի Համաշխարհային Ֆեդերացիա
  • Նոր Տարի
  • Ժողովրդական Կրթության Գերազանցիկ Կրծքանշան

3․ Դարձվածքներով նախադասություններ

  • Բախտը ժպտալ – Վերջապես բախտը ժպտաց նրան, և նա հաղթեց մրցույթում։
  • Քանի գլխանի է – Չգիտեմ քանի գլխանի է այս հարցը, բայց պիտի լուծենք։
  • Հողին հավասարեցնել – Երկրաշարժը ամբողջ գյուղը հողին հավասարեցրեց։
  • Կյանքի կոչել – Նոր ծրագիրը կյանքի կոչեցին շնորհիվ համառ աշխատանքի։
  • Պոչը կտրել – Նրանց հնարավոր չէ վստահել, պետք է պոչը կտրել ու վերջ տալ։

4․ Հոմանիշներ

  • Մաքուր – սուրբ, անաղարտ, անբիծ
  • Ահաբեկել – վախեցնել, սարսափեցնել, ահեցնել
  • Անվանարկել – բամբասել, վարկաբեկել, զրպարտել
  • Հապաղել – ուշանալ, ձգձգել, դանդաղել
  • Ախտահանել – մաքրել, ստերիլացնել, քիմմաքրել
  • Ըմպել – խմել
  • Շողոքորթ – հաճոյախոս, քծնող
  • Անարգել – վիրավորել, անպատվել
  • Հնազանդվել – ենթարկվել, պահել խոսքը
  • Անբիծ – անարատ, անաղարտ

5․ Բնորոշ հատկանիշներ

  • Գիրք – հաստ, թղթե, հետաքրքիր, ուսուցողական, գեղարվեստական
  • Բժիշկ – խելացի, ուշադիր, հոգատար, բարի, մասնագետ
  • Քաղաք – մեծ, բազմամարդ, աղմկոտ, ժամանակակից, հինավուրց
  • Դասարան – լուսավոր, մաքուր, բազմազգ, աշխույժ, աշխատասեր

6․ Հականիշների խմբավորում

  • Մաքուր – Կեղտոտ
  • Անբիծ, անարատ, անսիրտ, անաղարտ – դաժան, անգութ, չար, անագորույն
  • Արտասվել – Ծիծաղել, ուրախանալ, հրճվել, ցնծալ
  • Գաղտնի – Բացահայտ, ի լուր ամենքի, բացեիբաց
  • Գրոհել, հարձակվել – Նահանջել, հետ քաշվել
  • Ինքնակամ – Բռնի

7․ Ածանցավոր բառեր

Տ նախածանցով

  • Տկարություն
  • Տղամարդ
  • Տգեղատես
  • Տհաճ
  • Տգետ
  • Տհասանելի

Տար նախածանցով

  • Տարաձայնություն
  • Տարաբախտ
  • Տարեգիր
  • Տարակուսել
  • Տարօրինակ
  • Տարածք

Ակ վերջածանցով

  • Երկրակ
  • Հյուղակ
  • Աղյուսակ
  • Վտիտակ
  • Կողմակ
  • Սենյակ