Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 6

Դաս 6.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Հաշվել.

ա) (72 – 36 · (– 8) – 24) : (– 8)

-42

բ) – 420 : (–14 – 7) · 3 – 7

-53

գ) (180 – 11 · (– 6) – 18) : (– 3)

-44

դ)  – 250 : (– 17 + 7) · 4 – 8

-92

ե) -8 ·(-7+23):64+3

1

2) Ի՞նչ կենդանի է պատկերված.

  (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0),

   (4; – 1,5), (3; – 1), (3; – 1,5), (4; – 2,5), (4,5; – 2,5), (- 4,5; – 3), (3,5; – 3), (2; – 1,5),

   (2; – 1), (- 2; – 2), (- 2; – 2,5), (- 1; – 2,5), (- 1; – 3), (- 3; – 3), (- 3; – 2), (- 2; – 1),

   (- 3; – 1), (- 4; – 2), (- 7; – 2), (- 8; – 1), (- 7; 0), (- 3; 0).

Աչք`  (5; 2).

Լրացուցիչ(տանը)

3) Ի՞նչ կենդանի է պատկերված.

(14; – 3), (6,5; 0), (4; 7), (2; 9), (3; 11), (3; 13), (0; 10), (- 2; 10), (- 8; 5,5), (-8; 3), (- 7; 2), (- 5; 3),   (- 5; 4,5), (0; 4), (- 2; 0), (- 2; – 3), (- 5; – 1), (- 7; – 2), (- 5; – 10), (- 2; – 11), (- 2; – 8,5), (- 4; – 8), (- 4; – 4), (0; – 7,5), (3; – 5).

Աչք`  (- 2; 7).

բ)    (- 3; 0), (- 2; 1), (3; 1), (3; 2), (5; 5), (5; 3), (6; 2), (7; 2), (7; 1,5), (5; 0), (4; 0),

    (4; – 1,5), (3; – 1), (3; – 1,5), (4; – 2,5), (4,5; – 2,5), (- 4,5; – 3), (3,5; – 3), (2; – 1,5),

    (2; – 1), (- 2; – 2), (- 2; – 2,5), (- 1; – 2,5), (- 1; – 3), (- 3; – 3), (- 3; – 2), (- 2; – 1),

    (- 3; – 1), (- 4; – 2), (- 7; – 2), (- 8; – 1), (- 7; 0), (- 3; 0).

Աչք`  (5; 2).

գ)

(- 1; 2), (5; 6), (7; 13), (10; 11), (7; 5), (1; – 4), (- 2; – 4), (- 5; 0), (- 3; 0), (- 1; 2),

  (- 2; 4), (- 5; 5), (- 7; 3), (- 11; 1), (- 6; 1), (- 7; 3), (- 5; 0), (- 6; 0), (- 10; – 1), (- 7; 1),

  (- 6; 0).

Թևեր`  (0; 0), (7; 3), (6; 1), (1; – 3), (0; 0).

           (1; – 4), (1; – 7).

           (- 1; – 4), (- 1; – 7).

Աչք` (- 5; 3).

4) Հաշվել.

ա) -(98+49)-(102-49),

-102

բ) (123-254)-(23-354),

200

գ) (149+237)-(137+49),

-200

դ) -(95+105)-(398-98),

-100

ե) (49+35)-(49-35):

-70

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Չորեքշաբթի ( 21.12.2022թ)

Հանս Քրիստիան Անդերսեն՝ « Ծեր կաղնու վերջին երազը»

Անտառում՝ զառիվայրին, ծովափին մոտ, կանգնած էր մի ծեր կաղնի: Նա ընդամենը երեք հարյուր վաթսունհինգ տարեկան էր: Ծառերի այդ տարիքը հավասար է մարդկային կյանքի օրերին: Մենք արթնանում ենք առավոտյան, քնում՝ գիշերը ու երազ տեսնում: Ծառերի մոտ այլ է. նա ստիպված է արթուն մնալ տարվա երեք եղանակներին եւ քնել միայն ձմեռնամուտին: Ձմեռը նրա հանգստի ժամանակն է: Իր գիշերը՝ երկա՜ր գարունից, ամառվանից ու աշունից հետո: Ամառային տաք օրերին, փոքրիկ Էֆեմերաները (այդպես են կոչվում մեկ օր ապրող թիթեռները) պտտվում էին կաղնու շուրջը, վայելում կյանքն ու երկար պարելուց հետո հանգստանում կաղնու լայն տերեւների վրա:

-Խե՜ղճ, փոքրիկ արարած: Ողջ կյանքդ բաղկացած է այս մեկ օրից: Ի՜նչ կարճ է: Պետք է, որ թախծես, – այսպես էր ասում ծեր կաղնին ամենօր:

-Թախծե՞մ: Ինչպե՞ս, – թիթեռների հիմնական պատասխանն էր: – Իմ շուրջը ամեն-ինչ այնքան գեղեցիկ է, այնքան լուսավոր ու ջերմ, որ ես միշտ երջանիկ եմ:
-Բայց ընդամենը մեկ օր, հետո ամեն-ինչ վերջանում է:
-Վերջանո՞ւմ, – կրկնեց թիթեռը, – ինչպե՞ս է վերջանում: Դու նույնպե՞ս վերջանում ես:
-Ոչ: Ես գուցե ապրեմ քո կյանքի նման հազարավոր օրեր ու դա այնքան երկար է, որ դու չես կարող հիշել:
-Ես չեմ հասկանում, դու ապրում ես հազարավոր օրեր, իսկ ես՝ հազարավոր պահեր, ու ես երջանիկ եմ լինում: Արդյոք ամբողջ գեղեցկությունը վերջանո՞ւմ է, երբ դու մեռնում ես:
-Ոչ, – պատասխանեց ծառը, – այն շա՜տ ավելի երկար է տեւում, հավերժության չափ երկար, չեմ կարող անգամ ասել՝ որքան երկար:
-Դե, ուրեմն, – ասաց թիթեռը, – մենք միեւնույն ժամանակը ունենք ապրելու համար, միայն թե մենք տարբեր կերպ ենք հաշվում:
Ու այդ փոքրիկ արարածը պարեց ու լողաց օդում, զվարճացավ՝ մետաքսե ու թավշյա թեւերը թափահարելով բուրավետ քամիների մեջ, որոնք վայրի վարդերի ու ծաղկած ծառերի բույրով էին լցված: Երկար ու գեղեցիկ օրն այնքան լի էր անուշահոտությամբ ու ուրախությամբ, որ թիթեռը հոգնեց սեփական երջանկությունից ու վայելքից: Նրա թեւերը այլեւս անկարող էին թափահարել, ու նա դանդաղորեն ու զգուշորեն իջավ ու նստեց կանաչ խոտի վրա, գլուխը թափահարեց ու քնեց: Նա մահացավ:
-Խե՜ղճ, փոքրի՜կ Էֆեմերա, – բացականչեց կաղնին, – ի՜նչ կարճ կյանք ունեցար:
Եւ այդպես ամռան յուրաքանչյուր օր կրկնվում էր միեւնույն պարը, տրվում էին միեւնույն հարցերը ու ստացվում միեւնույն պատասխանները: Միեւնույնը կրկնվում էր արդեն տասնամյակներ: Նրանցից յուրաքանչյուրը հավասարապես երջանիկ եւ ուրախ էր:

Կաղնին արթուն մնաց գարնանային առավոտներին, ամառային կեսօրերին ու աշնանային երեկոներին: Հանգստի ժամանակն էր մոտենում: Ձմեռ էր գալիս: Փոթորիկները սկսել էին իրենց երգը:
-Բարի գիշե՜ր, բարի գիշե՜ր…
Այստեղ ու այնտեղ սկսեցին տերեւներ ընկնել:
-Մենք քեզ համար օրորոցային կերգենք ու կօրորենք քեզ: Քնի՜ր, քնի՜ր: Մենք հաճույքով կերգենք քեզ համար: Մենք կօրորենք քո ճյուղերը ու նրանք կշառաչեն հաճույքից: Անու՜շ քուն, անու՜շ քուն, սա քո երեք հարյուր վաաթսունհինգերորդ գիշերն է: Դու ամենաերիտասարդն ես աշխարհում: Անո՜ւշ քուն, ամպերը ձյուն կթափեն քո վրա ու կծածկեն քեզ՝ ջերմ ու ապահով: Անո՜ւշ քուն ու բարի երազնե՜ր:
Ու կանգուն կաղնին, տերեւներից մերկացած, հանգստի անցավ երկար ձմռան ընթացքում: Նա պետք է շատ երազներ ու կյանքում պատահած դեպքերը տեսներ, ինչպես մարդիկ են տեսնում: Այդ հսկա ծառը, նույնպես, մի ժամանակ փոքրիկ ճյուղ է եղել:
Ըստ մարդկանց կյանքի տեւողության, կաղնին արդեն ապրում էր իր չորրորդ դարը: Այն ամենամեծ ծառն էր անտառում: Նրա գագաթը ծածկում էր կողքի ծառերը ու երեւում էր անգամ ծովից: Նավաստիների համար այն ուղենիշ էր համարվում:
Եթե միայն իմանար, թե քանի մարդու աչք է հետեւում իրեն ամեն օր: Աղավնիները բույն էին կառուցել իր գագաթի ճյուղերի վրա, կկուները երգում էին ու իրենց ձայնը տարածում ողջ անտառով, իսկ աշնանը տերեւները կարմրում էին, թռչունների երամները հանգստանում ճյուղերի վրա, մինչ տաք երկրներ չվելը: Բայց արդեն ձմեռ էր, ծառը տերեւազուրկ էր ու տեսանելի էին նրա կորացած ճյուղերն ու բունը: Ագռավները հերթով գալիս-նստում էին նրանց վրա ու խոսում սկսվող դժվար ժամանակների մասին:
Հենց Սուրբ ծննդյան գիշերն էր, երբ կաղնին երազ տեսավ: Նա զգում էր՝ ինչպես է մոտենում տոնական ժամանակը ու երազում լսում էր եկեղեցիների զանգի ձայները ու ջերմություն զգում, ինչպես ամռան մի շոգ օր կզգար: Նրա հզոր գագաթը խոնարհվում էր կանաչ սաղարթի վրա, արեւի շողերը խաղում էին իր տերեւների ու ճյուղերի արանքում, իսկ օդը լի էր բույսերի ու ծաղիկների բույրով, գունավոր թիթեռները պարում էին իր շուրջը, ու ասես ամբողջ աշխարհը ստեղծվել է հենց նրանց համար: Ու այն ամենը, ինչ տեղի էր ունեցել կաղնու կյանքում, յուրաքանչյուր տարի, նա տեսնում էր իր երազում: Նա տեսնում էր հին ժամանակների ասպետներին, ազնվական կանանց՝ ձիերը հեծած իր կողքով անցնելիս:
Որսի սկիզբն ազդարարող շչակների հնչյուններն ու շների հաչոցը: Նա տեսավ թշնամու զինվորներին՝ գունավոր հագուստներով ու փայլուն զենքերով, աղեղներով ու վահաններով, ովքեր իրենց վրաններն էին տեղադրում ու հենց այդտեղից էլ հարձակվում: Հսկման խարույկները կրկին վառվեցին, տղամարդիկ սկսեցին երգել ու քնեցին իր հաստ բնի շուրջ: Նա տեսավ սիրահար զույգերի, ովքեր իրենց երջանկությունն էին գտնում իր հյուրընկալ ճյուղերի ու լուսնի լույսի տակ: Նրանք իրենց անուններն էին քանդակում իր կանաչ բնի վրա: Մի օր, երկար տարիներ առաջ, ուրախ զբոսաշրջիկները կիթառներ ու տավիղներ էին կախել իր կանաչ ճյուղերից: Հիմա, կարծես, կրկին կախված են, նա կրկին լսում է նրանց նվագի ձայնը: Աղավնիները երգում էին՝ կաղնու զգացողությունների մասին ու պատմում այն տարիների մասին, որ կաղնին դեռ պիտի ապրեր:
Ու, մի պահ, թվաց, թե ծառի յուրաքանչյուր ճյուղի ու արմատի մեջ նոր կյանք է սկսվում: Ծառը սկսեց ձգվել ու տարածվել: Որքան բարձրանում էր, նույնքան էլ հզորանում, լայնանում ու լիանում, չափերով մեծանում, ինքնաբավությունը ավելանում ու դրա հետ ավելանում էր նաեւ երջանկությունը, ջերմությունն ու պայծառությունը: Նրա գագաթային ճյուղերը արդեն ամպերից վեր էին անցել, իսկ թռչունների երամները հենց ճյուղերի տակով էին անցնում: Աստղերը նույնիսկ կեսօրին էին տեսանելի՝ վառ ու շողշողուն: Ի՜նչ երջանիկ պահեր էր ապրում ծեր կաղնին, ի՜նչ ուրախ ու անհոգ:
-Իսկ որտե՞ղ են կապույտ ծաղիկները, որ աճում են ջրի վրա, – հարցրեց կաղնին:
Նա ցանկանում էր, որ իր բոլոր սիրելիները իր կողքին լինեն:
-Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգում էին նրանք:
-Իսկ որտե՞ղ է անուշաբույր ուրցը, որ ամռանն աճեց, եւ ջրաշուշանները, որոնք անցած ամռանը ծածկեցին երկիրը իրենց բույրով, եւ վայրի խնձորենիները՝ իրենց ծաղիկներով, եւ խիտ անտառը, որ ամեն տարի ավելի ու ավելի է հարստանում:
– Մենք այստեղ ենք, մենք այստեղ ենք, – երգեցին նրանք միաձայն: Նրանք կարծես նախապես էին հայտնվել կաղնու երազի մեջ:
– Սա շա՜տ գեղեցիկ է, չափազա՜նց գեղեցիկ իրական լինելու համար:- Նրանք բոլորն այստեղ են՝ մեծ ու փոքր: Կարո՞ղ է այսքան երջանկություն մեկ տեղում լինել:
– Երկնքում ու հավերժական կյանքում հնարավոր է,- կրկին միաձայն երգեցին բոլորը:
Ու ծեր կաղնին ավելի ու ավելի էր բարձրանում ու հանկարծ զգաց, թե ինչպես են արմատները պոկվում հողից:
-Այսպես ճիշտ է, այսպես շա՜տ լավ է, – ասաց ծառը, – այլեւս չկան ինձ պահող շղթաներ: Ես հիմա կարող եմ ավելի վեր բարձրանալ՝ դեպի լույսն ու փառքը: Ու բոլորը, ում ես սիրում եմ, ինձ հետ են գալիս: Բոլորը այստեղ են:
Այսպիսին էր ծեր կաղնու երազը: Ու մինչ նա երազում էր, հզոր փոթորիկը նրան տապալեց Սուրբ Ծնդդյան օրը: Ու ծովն ալեկոծվեց: Կաղնու արմատները պոկվեցին հողից հենց այն պահին, երբ նա երազում տեսնում էր իր բարձրանալը: Նա ընկավ ու իր երեք հարյուր վաթսունհինգ տարիները ավարտվեցին, ինչպես Էֆեմերաների մեկ օրը:
Ափին մոտենալուն պես նավաստիները նկատեցին ընկած կաղնուն:
-Ծառը ընկել է… ծեր կաղնին, մեր նշանակետը այլեւս չկա: Փոթորիկն է եղել պատճառը: Ո՞վ կփոխարինի նրան: Ավա՜ղ, ոչ-ոք, – բացականչեցին նավաստիները:
Սա կաղնու մահախոսականն էր՝ կարճ, բայց իմաստալի:
Արեւը դուրս եկավ ու փոթորիկն անցավ: Բոլոր եկեղեցիների զանգերը սկսեցին ղողանջել ու սկսվեց Սուրբծննդյան պատարագը:
Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները: Իսկ կաղնին ավելի՜ ու ավելի էր բարձրանում իր վերջին երազում:

Հարցեր և առաջադրանքներ։

1.Բազում անծանոթ բառեր կան, բացատրիր բառարանի օգնությամ։

2.Խոսիր ինքնաբավ բառի իմաստի մասին։

3.Հնչում էին շարականներն ու ջերմացնում մարդկանց հոգիները , բացատրիր ,թե ի՞նչ է շարականը և ինչպե՞ս կարող է ջերմացնել քո հոգին։

4.Պատմիր քո ամանորյա նախապատրաստական աշխատանքների՝ տոնածառի զարդարման, ամանորյա նվերների պատրաստման, ամանորյա գնումների մասին։Կարող ես տեսանյութ պատրաստել։

5.Լրացնել բաց թողնված տառերը։

Նոյեմբերի վեր…ն էր, գրեթե ձմեռ: Տեղացող անձր․․․ներից ու քամուց ծառերը համարյա մերկացել էին: Ող… այգին լցվել էր ոսկեզ…ծ տերևներով: Վար․․․ի թու…ն էր միայն կանա՜չ-կանա՜չ: Նրա վրա դեռ հեռվից կարմրին էին տալիս երկու մեծ, կիսաբա… կոկո…:

Վարդենին կո…քի մասրենուն նայում էր վերևից: Մասրենին ցցել էր սուր-սուր փշերը, որպեսզի քամուց պաշտ…անի իր մի քանի դեղնա… տերևները:

— Տեսնու՞մ ես՝ ես միշտ դալար եմ, միշտ կանաչ, ձմռանն ան…ամ ուրախացնում եմ մարկանց իմ տեսքով ու վար…երով, իսկ դու չոր ճղեր… ես ար…են թափահարում քամուց,- ասաց վար…ենին մասրենուն:

Մասրենին տխուր քմծիծաղով նայեց վարդենուն վարից վեր.

— Դու մոռացել ես, որ ցրտադիմացկուն դար․․․ար ինձ վրա պատվաստվելու շնորհիվ:

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երեքշաբթի ( 20.12.2022թ. )

Երեքշաբթի ( 20.12.2022թ. )

  1. Տրված բառերը տեղադրի՛ր կետերի փոխարեն՝ համապատասխանեցնելով նախադասություններին:

Խռպոտ, դժոխք, գործընկեր, ոգևորվել, զառիվայր, անկոտրում, ընդհատել, միանգամայն:

Տոթ էր, աղմուկ ու խառնաշփոթ. կարծես դժոխք լիներ:

Գլորվում էր զառիվայր լանջով:

Ձայնն էլ խզված էր ու Խռպոտ:

Առանց ոգևորվել լսեցին նրա ամբողջ ելույթը ու հետո նստեցին մտամոլոր:

Դու միանգամայն անտեղյակ ես, դրա համար էլ խոսքդ չեն լսում ու աղմկում են:

անկոտրում ոգի ունի, հեշտ չէ նրան ծնկի բերել:

Միանգամից ոգևվորվում է ու կպչում գործի:

2. Բառարանի օգնությամբ գրիր տրված բառերի բացատրությունը:

Տրտմել-տխրել                         ,                

վաղորդայն-արավոտյան

մեղանչել-փոշմանել

մաքառել-պայքարել

անտունի-Ժողովրդական երգ

դրվատել-գովալ

երկնչել-խնդրել

3.  Տրված առածները ընդգծված բառերի հականիշների օգնությամբ լրացրո՛ւ:
Ամառվա փուշը ձմեռվա նուշն է :
Բարեկամ կորցնելը հեշտ է, գտնելը դժավար:
Դուրսը քահանա, սատան:
Գիտունին գերի եղիր, անգետին տեր մի եղիր:
Գիտունի հետ քար քաշի, անգետի գործ մի բռնի:
Իր աչքի գերանը չի տեսնում, ուրիշի աչկի չոփն է տեսնում:

4. Տրված դարձվածքներով նախադասություններ կազմի՛ր:
Աչքերով ուտել, խելքը ուտել, լույս աշխարհ գալ, գիշերը ցերեկ անել, գլխի ընկնել, ծակուծուկ մտնել:

Նա Աչքերով ուտումեր իր ուզածը։ Տղայի ընկերը նրա խելքը ուտումեր։ Երեխան լույս աշխարհարհ եկավ։ Այդ տեսնելով նա գլխի ընկավ։ Տաղան շատ ծակուծուկ մտավ։

5. Ընդգծված բառակապակցությունները փոխարինի՛ր բաղադրյալ բառերով:

Հայաստանը հայտնի է որպես տուֆի ու բազալտի երկիր: Հրաբուխից առաջացող քարերի տեսակները  վաղուց օգտագործվել են որպես շինանյութ: Տուֆով կառուցված եկեղեցիներ, կամուրջներ ու բազմաթիվ ժամանակակից նոր կառուցված բաներ կան: Բազալտի ու տուֆի հետ մեր երկրից դուրս են հանվել բարձորակ ունեցող մարմար, գրանիտ ու պեմզա:

6. Ընդգծված բաղադրյալ բառերը փոխարինի՛ր բառակապակցություններով:

Մարգարտի հատիկները տարբեր մեծության են լինում: Աշխարհում ամենց մեծը լոնդոնյան թանգարանի մեծահռչակ ութսունհինգ գրամ ունեցող մարգարիտն է: Համպարը թանկ արժեքով նյութ է, որը գործածվում է լավագույն օծանելիքների արտադրության մեջ: Դա սև գույնի, քարանման նյութ է, որը միայն կաշալոտի աղիներում է լինում: Դա մեծ մասամբ հանում են տեգ կրակած կաշալոտի աղիներից, բայց երբեմն ծովափին էլ կարող են գտնել:

Posted in Uncategorized

Բնագիտություն Թեմանների ամփոփում

1. Ի՞նչ է մարմնի կշիռը:
Այն ուժը, որով մարմինը Երկրի ձգողության հետևանքով ազդում է անշարժ հորիզոնական հենարանի կամ ուղղաձիգ կախոցի վրա, կոչվում է մարմնի կշիռ։
2. Ո՞ր երևույթն են անվանում տիեզերական ձգողությունը:
Տիեզերական ձգողության շնորհիվ բոլոր մոլորակները, այդ թվում նաև Երկիրը, պտտվում են Արեգակի շուրջը:
3. Ո՞ր ուժն է կոչվում ծանրության ուժ:
Ծանրության ուժը այն ուժն է, որով Երկիրն դեպի իրեն ձգում է որև մարմին:
4. Ո՞ր ուժն է կոչվում առանձգականության ուժ:
Առաձգականության ուժ կոչվում է այն ուժը, որն առաջանում է մարմնի դեֆորմացիայի ժամանակ և աշխատում է վերականգնել մարմնի սկզբնական ձևն ու չափեր։
5. Ե՞րբ են առաջանում մարմինների ձևափոխություն:
Այլ մարմինների ազդեցության շնորհիվ կարող են փոխվել ոչ միայն տվյալ մարմնի արագությունը, այլև`ձևն ու չափերը: Մարմինը կարող է սեղմվել, ձգվել, ծռվել, ոլորվել:Արտաքին ազդեցության հետևանքով մարմնի ձևի, չափերի փոփոխությունը կոչվում է դեֆորմացիա կամ ձևափոխություն:
6. Ուժի չափման միավորը ի՞նչպես է կոչվում:
Ուժի չափման միավորը Նյուտոնն է (1 Ն):
1կՆ=1000Ն:
7. Ինչու՞ չի կարելի այրել կենցաղային աղբը:
Կենցաղային աղբը չի կարելի այրել, որովհետև առաջանում էն շատ վտանգավոր նյութեր և վիրուսներ։
8. Ո՞ր երևույթն են անվանում քիմիական ռեակցիա։
Քիմիական ռեակցիա անվանում են այն երևույթներին, երբ արդյունքում առաջանում է նոր նյութ։
9. Թվարկե՛ք քիմիական ռեակցիաների բնորոշ մի քանի հատկանիշ։
Քիմիական ռեակցիաները, որպես կանոն, ուղեկցվում են կամ ջերմության անջատում, նաև կլանումով, ժանգոտում։
10. Քանի՞ տեսակի ձևափոխություններ գիտեք:
Պլաստիկ և առանձկական: Պլաստիկ ձևափոխության տեսակի ժամանակ, առարկան դիֆորմացվում է, և այդպես էլ մնում։ Իսկ առանձկնականի ժամանակ, առարկան դիֆորմացվում է և հետ վերածվում իր առաջվա տեսքին։
11. Ի՞նչ է բնութագրում ուժը:
Ուժը բնութագրում է մարմինների փոխազդեցության քանակական չափը
12. Ի՞նչ տառով ենք նշանակում ուժը:
Ուժը նշանակում ենք F (էֆ) տառով։
13. Կարո՞ղ են արդյոք մարմինները փոխազդել առանց միմյանց հպվելու:
Ոչ, չեն կարող։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի Երկուշաբթի ( 19.12.2022թ.)

Երկուշաբթի ( 19.12.2022թ.)

  1. Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվի։

ծաղկից Մեղուն հյութ է քաղում է։
Անձրևից հետո սունկ դուրս եկավ։
Երկու գյուղացի ճամփա էին գնում։
Կարմիր Գլխարկը ընկավ ճանապարհ։
Ես գույնզգույն ծաղիկներ նվիրեցի տատիկիս։

2. Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։

Ցողն անձրև չէ բայց էլի օգուտ է։    

Պտղատու ծառի ճյուղերը կռացած կլինեն։  

Զանգակի ձայնը հեռվից քաղցր է հնչում։                             

Ում սայլին նստի նրա հորովելը կերգի։                           

3. Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր՝
 մշակ-մաշկ, ափսե-փեսա, ժանր-նժար, վիճակ-կավիճ, գավառ-ագռավ, վտակ-կտավ, մկրատ-, պարկ-կրապ, վկա-կավ:

4. Բառերից ստացիր տեղ ցույց տվող գոյականներ:

հայ- Հայաստան
ռուս-Ռուսաստան
հույն-Հունաստան
վրացի-Վրաստան
հնդիկ-Հնդկաստան
չինացի-Չինաստան
ֆրանսիացի-Ֆրանսիա

5. Պատմիր Հին հայերի Նոր տարվա`  Կաղանդի, Նավասարդի, Ամանորի մասին:

Ի՞նչը կուզենաիր ավելացնել կամ վերացնել հայկական  Նոր տարին նշելու ավանդույթում։

6. Լար, դուր, սար, հուր, կետ, բեկ, լար բառերում ձայնավորի փոփոխությամբ կազմիր նոր գոյականներ:

  • Ըստ ասացվածքի՝ Քանի լեզու գիտես, այնքան մարդ ես։
    Գիտուն, մարդ, խելացի, գրագետ, զարգացած։
  • Տրված բառերից ո՞րե -իկ ածանցով փորացնող, փաղաքշական իմաստ չի ստանա:
    Ուլ, գունդ, մարդ, շուն բադ:
  • ածանցով-Ուլիկ,
  • Լավ լուր հաղորդողը մեկ բառով կլինի՝ գուժկան, բոթաբեր, բարեբեր,ավետաբեր, նվիրաբեր:

7. Բառաշարքերում առանձնացնել հոմանիշ գոյականների հինգ զույգ:


Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք, աղքատություն, թակարդ, երկյուղ, հրապուրանք, աղերսանք:
Հռչակ, առաջաբան, ավար, հարգանք, համբավ, կողոպուտ, բաղձանք, ներածություն, ավար, տենչանք։

Ահ, ծուղակ, թախանձանք, ընչազրկություն, թովչանք,
երկյուղ, թակարդ, աղերսանք, աղքատություն, հրապուրանք,

8. Բառաշարքում առանձնացնել հականիշ գոյականների հինգ զույգ:
Խաղաղություն, կորուստ, բերկրանք, վերնահարկ, պատերազմ, ըմբոստություն, ձեռքբերում, թախիծ, ներքնահարկ, հնազանդություն:

Խաղաղություն-պատերազմ, կորուստ-ձեռքբերում, բերկրանք-թախիծ, վերնահարկ-ներքնահարկ, ըմբոստություն- հնազանդություն,

9. Գրե՛ ք տրված բառերի նույնարմատ հականիշները:
Կուշտ-կշտացող
անխռով-խռոված
երերուն-երերացող
երջանիկ-եռջանկություն
ուժեղ-ուժեղանալ
տարակուսելի-տարկուսանք
կախյալ-կախիչ
աղմկոտ-աղմկարար
արատավոր-արատով
զարդարուն-զարդարանք
բարձրաձայն-բարձրաձայնել
քաղցրահամ-քաղցրահանուշ
ընչատեր-ընչաքախց
շնորհալի-շնորհակալ
երախտագետ-երախտապարտ
գիտուն-գիտունիկ

Posted in Uncategorized

Պատմություն

Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա

Դաս 5.

Կրկնենք անցածը

Առաջադրանքներ(դասարանում)

1) Աստղանիշի փոխարեն տեղադրե՛ք > կամ < նշաններից որևէ մեկն

այնպես, որ ստացվի ճիշտ անհավասարություն.

ա) 5 · 7 > –1, 

բ) 0 < (–3) · (–4), 

գ) (–1) · (–4) > –1,

դ) –4 < 2 · 3, 

ե) (–5) · 2 < 0, 

զ) 5 · 7 < (–4) · (–9)։

2) Կատարե՛ք գործողությունները.

ա) (–2) · (|–4| – |–8|), 

-4

բ) (|–21|+|+4|) ։ (–5),

-21

գ) ((–3) · (–7) – (–2) · |–4|) · (–6), 

69

դ) (|–9|+|–1|) ։ (18–(–|6|))։

3) Ո՞ր թվանշանով է վերջանում 5-ի բաժանվող զույգ թիվը։

0

4)120-ը 480-ի քանի տոկոսն է։

120×100=12000 12000:480=25%

Լրացուցիչ(տանը)

5) Տրված է երկու կոտորակ։ Առաջին կոտորակի համարիչը 6 անգամ

մեծ է երկրորդ կոտորակի համարիչից, իսկ հայտարարը 5 անգամ

փոքր է երկրորդ կոտորակի հայտարարից։ Ինչի՞ է հավասար

առաջին և երկրորդ կոտորակների հարաբերությունը։

18/10
3/50
18/10:3/50=30

6) Թվի կեսի կեսը հավասար է 12-ի։ Գտե՛ք այդ թիվը։

12×2=24 Պատ՝ 24

7) Առաջին փականագործին 120 մանրակ պատրաստելու համար

պետք է 3 ժամ, իսկ երկրորդին՝ երկու անգամ ավելի։ Ինչքա՞ն

ժամանակում փականագործները, աշխատելով միասին, կպատրաստեն 600 մանրակ։

120:3=40
120:6=20
40+20=60
600:60=10

Posted in Uncategorized

Պատմություն

1․ Հայաստանը Ք․ա․ 4-րդ դարի վերջին։ էջ 73-74 

2․ Հայոց թագավորությունները և Սելևկյանները։ էջ 73-74

3․ Երվանդական թագավորության անկումը։ էջ 74-75

4․ Հայկական թագավորությունների անկախացումը։ էջ 76-80

ԿԱՏԱՐԵ՛Ք ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐԸ։

1․ Ք․ա․ 4-րդ դարի վերջին ո՞ր հզոր տերությունն էր Հայաստանի հարավային հարևանը։
Հայաստանի հարավային հարևանը Սելեվկյան պետությունն է եղել:


2․ Ք․ա․ 3-րդ դարում ի՞նչ հայկական թագավորություններ գոյություն ունեին։ Մեծ Հայք, Փոքր Հայք, Ծոփք և Կոմմագենեի թագավորություն:


3․ Ովքե՞ր էին իշխում Կոմմագենեում և Ծոփքում։
Կոմագենեում իշխում էր Սամոսը (Շամ), իսկ Ծոփքում՝ Արշամը։


4․ Ովքե՞ր էին Արտաշես 1-ինը և Զարեհը, և ինչպե՞ս գրավեցին Մեծ Հայքն ու Ծոփքը։
 Արտաշեսը և Զարեհը զորավարներ էին։ Անտիոքոս III-ի զորքերը Արտաշեսը և Զարեհը զորավարների գլղավորությամբ Ք․ ա․ 201թ․ արշավեցին Հայաստան։ Երվանդ IV Վերջինը զոհվեց մայրաքաղաք Երվանդաշատի մոտ զոհվեց։ Հետո գրավեցին հոգևոր կենտրոն Բագարանը։ Սպանեցին Երվազ քրմապետին, որը Երվանդ IV-ի եղբայրն էր։ Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում նշանակվեցին սելևկյան կառավարիչներ՝ ստրատեգոսներ։ Սակայն Ք․ա․ 190թ․ Մագնեսիայի ճակատամարտի ժամանակ Հռոմը հաղթեց սելևկյաններին։ Դրանից հետո Արտաշեսը Մեծ Հայքում, իսկ Զարեհը Ծոփքում իրենց հռչակեցին թագավորներ։ Հռոմը ճանաչեց նրանց անկախությունը։
5․ Ինչպե՞ս և ե՞րբ անկախացան Մեծ Հայքն ու Ծոփքը։


Ք․ ա․ 190 թ․ տեղի ունեցած Մագնեսիայի ճակատամարտում Սելևկյանները պարտություն կրեցին Հռոմից։ Առաջացած նպաստավոր միջազգային իրադրությունից օգտվելով՝ Ք․ ա․ 189 թ․ Արտաշեսը Մեծ Հայքում և Զարեհը Ծոփքում վերականգնեցին հայոց անկախությունը։


6․ Արտաշես 1-ինը ո՞ր երկրներից ետ վերադարձրեց հայկական հողերը։ 
Մարաստանից (Ատրպատականից), Վրաստանից, Պոնտոսից և Սելևկյան տերությունից։