Posted in Մատեմատիկա 6.4

Մաթեմատիկա դաս 9

Առաջադրանքներ(դասարանում)

1) Կատարե՛ք հանում.

ա) 3,56 – 2,14 =1,42

գ) 111,782 – 65,327 =46,455

ե) 0,625 – 0,1 =0,525

բ) 81,22 – 53,12 =28,1

դ) 17,1 – 8,256 =8,844

զ) 7,35 – 6,35 =1

2) Ինչքանո՞վ է 27 մ 38 սմ-ը մեծ 1381 սմ‐ից։

1381 սմ=13մ 81 սմ

1357 սմ

3) Լուծե՛ք հավասարումը.

ա) 7,86 + x = 10,05

X=10,05-7,86

X=2,19

գ) 117,18 – x = 38,241

X =117,180-38,241

X=78,939

բ) 43,19 + x = 45,114

X=45,114 -43,19

X=1,924

դ) 53,27 + x = 90։

4) Գտե՛ք 20‐ից փոքր բոլոր զույգ թվերի գումարը։

Լրացուցիչ(տանը)

5) Կատարե՛ք հանում.

ա) 1,037 – 1 , գ) 8,002 – 8 , ե) 107,03 – 56 ,

բ) 3,263 – 2 , դ) 11,397 – 9 , զ) 34,56 – 29 ։

6) Ուղղանկյան կողմերի երկարությունները 6,37 դմ և 10,01 դմ են։

Ուղղանկյան մեծ կողմը փոքրացրել են 3,2 դմ-ով, իսկ փոքր

կողմը՝ 5,5 դմ-ով։ Որքա՞ն է ստացված ուղղանկյան պարագիծը։

7) Գտե՛ք արտահայտության արժեքը.

ա) (0,241 – 0,15) ⋅ 100 + (3,72 + 14,25) ⋅ 10 ,

բ) (56,37 – 43,21) ։ 10 – (2,36 – 2,01) ։ 100 ։

8) Կոտորակը ներկայացրե՛ք ամբողջ թվի և մեկից փոքր տասնորդական կոտորակի տարբերության տեսքով.

ա) 9,3 , գ) 3,681 , ե) 28,07 , է) 46,893 ,

բ) 2,84 , դ) 15,001 , զ) 30,609 , ը)100,202 ։

Posted in Մայրենի 6․4

Մայրենի

Չորեքշաբթի ( 19.04.2023թ)

Ալեքսանդր Շիրվանզադե

Ի՞ նչ գիտենք Շիրվանզադեի մասին։ Ի՞ նչ թեմաներով է ստեղծագործել։ ( Նշե՛ լ նրա հայտնի ստեղծագործություններից) ։

Կետադրի՛ր հետևյալ հատվածը.

Օրանջիայի ձորակում, ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը ,դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները փորի մաշկը դեղին, պարկում են տաք քարերի վրա լեզուները հանում

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային։ Տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանում վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ, այժմ այդ արահետն էլ չկա։

Մանաս ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեիր որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները, հագին մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում և մտքում դրեց, ձորակում ամարաթ կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած, ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր, վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

Հենց գիտես թե դատ ու դատաստան չկա էլի,  որ զոռ ես անում ասաց Մանասը, Օրանջիայում ես պիտի տուն շինեմ Առաքել։

Մանաս իմացի՜ր, առաջդ ով ա կանգնած, ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ առ հա մի հատ Մանասի գլխին ձեռքի դագանակով։ Իրար անցան աղմուկ, աղաղակ եղավ, Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց էլի սպառնաց և գնաց տուն։