Ժայռից մասուր է կաթում»
***
Ժայռից մասուր է կաթում,
Կարմիր սարսուռ է կաթում,
Ձորում մշուշ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Ի՜նչ էլ աշխույժ է:
Առուն բարի է այնպես,
Հասկանալի է այնպես,
Այնպես անուշ է:
Նա երկնչում է քարից,
Բայց երբ թռչում է քարից,
Ահռելի ուժ է:
Առուն ինչպես կլռի,
Սերս եկել է ջրի,
Ձեռքինը կուժ է:
Առուն մասուր է տանում,
Կարմիր սարսուռ է տանում,
Աշուն է, ուշ է:
Առաջադրանքներ
Առաջադրանքներ
1․ Անծանոթ բառերը դո՛ւրս գրիր և բառարանի օգնությամբ բացատրի՛ր։
Սարսուռ – դողդողանք
2․ Դո՛ւրս գրիր այն պատկերները, որոնք հուշում են, որ աշուն է ներկայացված։
Կարմիր սարսուռ է կաթում։
Կարմիր սարսուռ է տանում։
Այնպես անուշ է։
Բայց երբ թռչում է քարից։
3․ Բնության ո՞ր երևույթն է իբրև անձ ներկայացված (անձնավորված)։
Առուն ինչպես կլռի,
Ձեռքինը կուժ է:
4․ Տրված փոխաբերությունը բացատրի՛ր․
Ժայռից մասուր է կաթում․․․
Ժայռից տերևներն ու մասուրներն են թափվում։
5․ Փոխաբերական իմաստով գործածված արտահայտություն գտի՛ր։
6․ Նկարի՛ր կամ պատկերացրո՛ւ մի նկար՝ բանասեղծությունը ձևավորելու համար։ Պատմի՛ր այդ նկարը։
7․ Անգի՛ր սովորել «Ժայռից մասուր է կաթում» բանաստեղծությունը և ևս մեկ բանաստեղծություն՝ ձեր ընտրությամբ։
Տեսաֆիլմեր
Դիտել եմ։
« Այս իմ հրաշք աշխարհն է»
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Գլխիվայր են ծառերն աճում,
Եվ ջրվեժներն ալեփրփուր
Դեպի երկինք են շառաչում։
Սարը սարից ամպ է խլում,
Ջուր է խմում ձորը ձորից,
Երկնքի մեջ արտ է ծլում,
Ու երկինք է բուսնում հողից…
Այս իմ հրաշք աշխարհն է, ուր
Շողքը տեր է, շվաքը՝ հյուր։
« Հայաստան ասելիս»
Հայաստան ասելիս այտերս այրվում են,
Հայաստան ասելիս ծնկներս ծալվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս շրթունքս ճաքում է,
Հայաստան ասելիս հասակս ծաղկում է,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աչքերս լցվում են,
Հայաստան ասելիս թևերս բացվում են,
Չգիտեմ ինչու է այդպես:
Հայաստան ասելիս աշխարհը իմ տունն է,
Հայաստան ասելիս էլ մահը ո՞ւմ շունն է…
Կմնամ, կլինեմ այսպես:
… Ի՞նչ է ասում ճամփորդներին
Հալված-մաշված այս կածանը,
Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը,
Անցող-դարձող քարավանի
Ծանր ու դանդաղ ոտքերի տակ
Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնածտանջված այս կածանը,
Մեծ աշխարհի մեծաժխոր
Ճանապարհից հեռու քաշված,
Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
Համո Սահյան
Ջուրն ընկանք, կրակն ընկանք, Չմեռանք, բայց և չամրացանք, Խլացանք շատ լսելուց Եվ շատ լռելուց համրացանք: Որպեսզի թեթև ապրենք, Մեկմեկու ուսին ծանրացանք… Ախր մենք ափսոս էինք, Այս ինչո՞ւ այսքան մանրացանք:
( Մի տեսակ տագնապ կա, որ
Չես ասի ոչ մի բառով… ):
Հ. Սահյան
« Հայոց լեզու»
Քեզանով է պայթել հունդը մեր գոյության,
Քեզանով ենք դարձել տուն ու երկիր,
Շառաչել ես դու հին հողում Արարատյան
Մինչև հնչյունը քո դարձել է գիր։

