երից որի՞ տառերի թվային արժեքների գումարն է ամենափոքրը։
Ա. շունչ =1
Բ. գայլ = 2
Գ.մարդ = 3
Դ.բերդ = 4
2. Աշխարհ, ընդհանուր, շնորհալի,նշխարh., ընդամենը, անընդhատ, ապաշխարել, մենաշնոր. բառերը բաժանվել են երկու բանակի` կախված այն բանից , թե կետի փոխարեն հ գրվո՞ւմ է, թե՞ ոչ։ Տարբերակներում բերված ո՞ր պնդումն է ճիշտ։
Ա.Բանակներում բառերի թվերը հավասար են։
Բ.Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից մեծ է երկուսով։
Գ. Բանակներից մեկում բառերի թիվը մյուսի բառերի թվից փոքր է չորսով։
3.Խիճ, կարճ, դղյակ, ծածկ, եղինջ, զրահ, կարգ, խիտ բառերից ամենաշատը քանի՞սը նոր շունչ կստանան, եթե բառամիջում ավելացնենք մեկ տառ:
Ա. 4
Բ. 5
Գ. 6
Դ. 7
4. Ո՞ր նախադասությունն է զերծ մնացել «մակաբույծ» բառերից:
Ա. Նա մեր դպրոցի ամենից լավագույն աշակերտներից մեկն է:
Բ. Հարցը կայանում է նրանում, որ ամեն ինչ այդքան հեշտ չի տրվում:
Գ. Տնօրենը հավանաբար իր մոտ է, կարող եք մոտենալ նրան:
Դ. Ճանապարհի կեսից հետ վերադառնալու կարիք չկա:
Ե. Այս ամենից հետո նրան հաջողվեց գրագրի պաշտոն ստանալ:
5.Ո՞ր բառի բացատրությունն է սխալ:
սակարկել — բանակցել ինչ-որ գործարքի ժամանակ
դագանակ — գավազան
քեռայր — քեռու տղա
քթոց — ոստերից հյուսված կողով
սվին — սառը զենք
6. Պատասխանի տարբերակներից ո՞րն իր «ընկերը» չունի բերված նախադասության մեջ: Արևածագին փայտփորիկը նստեց կաղնու ճյուղին, սևեռուն նայեց կեղևի տակ վխտացող բզեզներին։
Ա. վաղորդայն
Բ. կտցահար
Գ. ոստ
Դ. թռչուն
Ե.ակնապիշ
7.Երգիծանքի նշված տեսակների համապատասխան նկարագրությունները խառնվել են, դասավորի՛ր։
8. Քեզ ծանոթ աղբյուրներից ընտրի’ր գրաբարյան որևէ ասույթ, փոխադրի’ր աշխարհաբար։
9.Ամբողջացրու՛ առածը. «Թրի կտրածը կլավանա, … » ։
Ա. եթե ժամանակին միջոցներ ձեռնարկես
Բ.լեզվի կտրածը չի լավանա
Գ. դանակի կտրածը` ոչ
Դ.կորած ընկերը չի վերադառնա
10. Ստեղծագործի’ր հետեւյալ վերնագրով`«Ազատ լինել չի նշանակում անգործության մատնվել, այլ․․․»։