Խաղողի ոսկևորազ դաշտերի մոտ՝ մի բլրակի վրա կանգնած, սեվեռուն նայում ենք ոսկևորված անդաստաններին ոսկևառ հորիզոններին, գյուղը գոտեվորող գին-ետ արտերին: Արեգակի ոսկևարս ճառագայթները ոսկեզօծել են շուրջբոլորը, օդը լցված է սերկեվենու բույրով: Մեղմ սյուքը ասես մոտենում է դափն-արդերին, եղր-անիներին, սեթևեթանքով հպվում, փարվում ապա պանում դեպի այգևետ գյուղերը` թեթ-ացնելու տապը: Օրվա այդ շոգ պահին դաշտում եռում է աշխատանքը; Տար-երջյան քննություններից հետո մեծերին օգնելու են եկել դպրոցականները: Ար-առ դեմքերին ոգևորություն` աշխատում են եռանդով: Գիտեն` ամառը շուտով հոգ-արք կապրի, և իրենք դարձյալ կգնան դպրոց՝ հոգ-որ սնունդ ստանալու: Իսկ առայժմ բոլորը` կին թե տղամարդ, ալ-որ թե պատանի, պիտի աշխատեն: Ալ-ետ այգիներն առատ բերք են խոստանում: Գյուղացու ուշադրությունը բ-եռված է միայն հողին, որը կարճ ժամանակ անց կհատուցի պարգ-ելով բարիքների առատություն:
1․Փակագծերում տրված տարբերակներից ընտրիր ճիշտը՝: Այդպես արեց այն (հույսով, հուսով), որ հաջողության կհասնի։ 2․ Նա ունի (առաջվանից, առաջուց) ավելի լավ տեսք։ 3․ Մի շուն գտանք, որ փախել էր իր դաժան (տերից, տիրոջից)։ 4․ Ձմեռ պապը հանեց իր պարկի (տփերից, տուփերից) մի քանիսը և բաժանեց երեխաներին։
Բառերն այնպես դասավորի՛ր, որ նախադասություն ստացվեն։
Մեղուն հյութ ծաղկից քաղում է։ Անձրևից սունկ դուրս եկավ հետո։ Երկու ճամփա գյուղացի էին գնում։ Կարմիր ընկավ ճանապարհ Գլխարկը։ Ես ծաղիկներ նվիրեցի գույնզգույն տատիկիս։
Գտի՛ր առածների սկիզբն ու վերջը։
Ցողն անձրև չէ, կռացած կլինեն։
Պտղատու ծառի ճյուղերը բայց էլի օգուտ է։
Զանգակի ձայնը նրա հորովելը կերգի։
Ում սայլին նստի, հեռվից քաղցր է հնչում։
Հետևյալ բառերի տառերի վերադասավորումով ստացիր նոր բառեր: Մարդ, երգ, մշակ, ափսե, ժանր, վիճակ, գավառ, վտակ, մկրատ, պարկ, վկա:
Կարդացե՛ք ստեղծագործությունը և կատարե՛ք առաջադրանքը: Ընտրե՛ք այն մտքերը, որոնք արտահայտում են պատմվածքի գաղափարը, համապատասխանում են հեղինակի ասելիքին և հիմնավորե՛ք։
Իմաստ չունի մանրուքների ետևից ընկնել, երբ կենցաղում ամեն ինչ նորմալ է։ Մարդիկ հարմարվում են գործող օրենքներին, ինչքան էլ դրանք անհեթեթ լինեն, և ոչինչ նրանց ոտքի չի կանգնեցնի։ Բավական է մի կայծ, և հրդեհ կբռնկվի։
Կատարում ենք նախորդ շաբաթվա ամփոփում։ ( Ստեղծագործական նյութերը հրապարակում ենք և չմոռանաք ՝ իմ « աութլուքին» ուղարկել հղումները) ։
Նախկին առաջադրանքներից ընտրում ենք մեզ դուր եկած 10 առաջադրանք և նմանատիպ առաջադրանքներ կազմելով կատարում ենք այդ ( կազմած) առաջադդանքները։
Ջանի Ռոդարի
« Սև քթերի երկիրը»
Երկրագնդի շուրջ իմ ուղևորությունների ժամանակ, ես այցելեցի Ներոնիա կղզին, որտեղ օրենքը պահանջում էր, որ բոլոր բնակիչները ունենային սև քիթ: Սև ինչպես ածուխը, թանաքը կամ ֆուտբոլային մրցավարների համազգեստը: Սկզբում պտտվելով Ներոնիայի ճանապարհներով, կարծեցի, թե դիմակահանդես էր. մարդիկ ունեին կանոնավոր դեմքեր` բնական գույներով, ոմանք սպիտակ մաշկով էին, ոմանք՝ մի քիչ արևից խանձված, ոմանք էլ՝ վարդագույն. բայց դեմքերի մեջտեղում բոլորը ունեին սև քթեր, որ ասես դուրս էին եկել կոշիկի վաքսի տուփից:
Մտա մի պանդոկ ու պանդոկապանին, ում քիթն իհարկե ավելի սև էր, քան իր շշերը, զվարթորեն հարցրի.
— Պատահաբար մի քիչ կանաչ ներկ չէի՞ք ունենա:
— Պարո՛ն, -ասաց նա, — եթե տեղացի չեք, ապա լավ կանեիք, եթե չկատակեիք, իսկ եթե օտարերկրացի եք, ընդունեք իմ խորհուրդը. անմիջապես ձեր քիթը սև ներկեք, կամ էլ, վերադարձեք այն ճանապարհով, որով եկել եք ու հեռացեք առանց շրջվելու:
— Ես օտարերկրացի եմ, — պատասխանեցի,- բայց չեմ հեռանա: Ավելին, սև քթերի այս դեպքն ինձ շատ է հետաքրքրում, ու եթե ինձ չբացատրեք, կկանգնեմ ձեր պանդոկի դռան մեջ՝ գրավելու համար ոստիկանների ուշադրությունը:
— Աստծո՛ սիրուն, — բացականչեց պանդոկապանը՝ ձեռքերը պաղատագին պարզելով, — նման բան չանե՛ք, թե չէ ստիպված կլինեմ փակել կրպակս: Պետք է իմանաք, որ Ներոնիա կղզում մի հինավուրց օրենք կա, ըստ որի՝ բոլոր մարդիկ պետք է ունենան սև քթեր:
— Իսկ ի՞նչ կպատահի, եթե մեկը, առավոտյան, չհիշի, որ իր քիթը պիտի սև ներկի:
— Ամենաքիչը, որ կարող է նրան պատահել, ձերբակալվելն է ու քթին հարյուր մտրակի հարված ստանալը: Բնականաբար նա կկորցնի նաև իր աշխատատեղն ու ստիպված կլինի ողորմություն խնդրել: Եթե երկրորդ անգամ նրան բռնեն առանց սև քթի, ցմահ բանտ կնետեն, ու նա այնտեղ կմնա նաև մահվանից հետո, քանզի բանտում նաև գերեզմանատուն կա:
— Եվ դուք հանդուրժո՞ւմ եք այս ամենը:
— Ես պանդոկապան եմ, սիրելի պարոն. ես իմ գործով եմ զբաղված: Ամեն երեկո հաշիվներս եմ անում` այսքան ծախս, այսքան շահույթ: Ի՜նձ ինչ, թե ինչ գույնի է քիթս:
Պանդոկապանին թողնելով իր հաշիվների ու բախտի հետ, գնացի զբոսնելու այդ կղզում իմ քթով, որ ուներ քթի գույն: Մարդիկ, սկզբում, սարսափահար հայացք նետելով վրաս, ձևացնում էին, թե չեն տեսնում ինձ, կամ պարզապես այնպես էին պահում իրենց, ասես ես գոյություն չունեմ, կամ էլ, նայում էին իմ մարմնի միջով, ասես թափանցիկ եմ:
Մարդկանց մի փոքր խումբ էր հավաքվել մեր շուրջ: Հենց այդ պահին սկսեց անձրևել: Վայրկյանների ընթացքում անձրևը լվաց նրանց քթերի ներկը, որոնք երբևէ արևի երես տեսած չլինելով` այնպես էին սպիտակել, ասես հենց նոր էին ելել լվացքից:
-Դուք ևս խախտել եք օրենքը, -ասացի ոստիկանին:- Ձեր քիթը իմից սպիտակ է:
— Ճի՛շտ է,- ասաց մի տղա, որը լրագրեր էր վաճառում: — Ոստիկանի քիթն էլ է սպիտակ: Մենք բոլորս սպիտակ քթեր ունենք:
— Աստծո՛ւ սիրուն,- սկսեց աղաչել ոստիկանը,- ես ընտանիք ունեմ, հինգ երեխա եմ պահում: Հացս մի՛ կտրեք: Հետևեցե՛ք ինձ:
— Ավելի շուտ, ի՛նձ հետևեք , — գոռացի հավաքվածներին:
— Գնա՛նք թագավորի պալատ ու ցույց տանք մեր սպիտակ քթերը:
— Գնա՛նք, — գոռաց տղեկը, ու նրա հետ գոռաց ողջ բազմությունը:
— Արդեն զզվե՛լ ենք այս սև քթերից, — բղավեց ինչ-որ մեկը:
Ու այդպես սկսվեց հեղափոխությունը Ներոնիայում. Մի քանի ժամվա ընթացքում ճանապարհները լցվեցին սպիտակ քթավոր մարդկանցով. թագավորն ու իր նախարարները փախան, պանդոկապանը երդվեց, որ միշտ, երբ գնում էր նկուղ` գինին շշերի մեջ լցնելու, քթի սև ներկը հանում էր, իսկ ոստիկանները վարձակալում էին իրենց հարևանների երեխաներին, որպեսզի ցույց տային, թե շատ երեխաներ ունեն:
Ու հիմա ես կասկածում եմ, թե չլինի՞ անսպասելի անձրևի շնորհիվ եղավ այդ ամենը, կամ այն միակ քաղաքացու շնորհիվ, որն օտարերկրացի էր ու առաջինը քաջություն ունեցավ ցույց տալու իր սպիտակ քիթը շողացող արևի տակ: