Հինգշաբթի
1.Խմբավորիր բառերն ըստ հոմանիշների։ Քանի՞ բառ հոմանիշ չունի այսշարքում։
Նիրհել, վախենալ, տխմար, փոս, ննջել, երկյուղել, սրդողել, քնել, տգետ, վիրապ, մրափել, զարհուրել, բթամիտ, վեմ, ողորմելի, խրամատ։
2. Գտիր դաժան բառի հոմանիշները:
Սինլքոր, անագորույն, ամբարտավան, ժանտ, դժնի, դժկամ, դժխեմ, բիրտ, անողորմ, դժոխալուր։
3.Տրված բառացանկից առանձնացրու հոմանիշային զույգերը.
անթաքույց, ճոխ, վեհանձն, շքեղ, բացահայտ, տարօրինակ, մեծահոգի, արտասովոր։
4.Տրված շարքից առանձնացրու պերճ բառի հականիշները.
շքեղ, անշուք, շլացուցիչ, հասարակ, ճոխ, հիասքանչ, պարզ, զգլխիչ, փառահեղ, անզարդ, պերճաշուք։
Լրացնել բաց թողնված տառերը` զ կամ ս:
Ալեհույ- էր Հելլադայի մեծագույն քանդակագործ Ֆիդիա-ը: Գրակալի առաջ մտասույ- նստած` քննախույ- հայացքը հառել էր դիմացը փռված գծագրերին: Պիտի կերտեր Զև-ի արձանը: Նրա հոգին բ-կտում էր այն միտքը, թե կկարողանա կյանք ու հոգի տալ անշունչ մարմարին:
Պար-կա գիշեր էր: Պար-կական երկնակամարում փայլփլում էին աստղերը: Հա-կերտի հրավերով Վասակը` Հայաստանի մար-պանը, ժամանել էր Տի-բոն և այժմ բաց նստած` նայում էր մ-կիթների երկնասույ- մինարենիներին: Անհույ- էր, թե գործերը հարթ կգնան:Պարտի-պանը Թիֆլի-ից բերված թաղարները տեղադրում էր հողի մեջ: Շուտով այդ մասում կաճեն գույն-գույն ծաղիկներ և հետ-հետե կտարածվեն շուրջբոլորը: Ավտոբու-ի պատուհանից հիպնո-ված նայում էի շրջակայքի գեղեցկություներին: