Posted in русский 7

русский

Проект «Слова-паразиты»

1. Как вы поняли, что такое «слова-паразиты»?
Слова-паразиты это слова которые многие используют в своей речи, эти слова делают речь не очень красивой.
2. Какие «слова-паразиты» вам известны»?
Как бы, так вот, короче, типа, в принципе, ну, значит, понимаешь, допустим, фактически.
3. Какие «слова-паразиты» вы употребляете в своей речи?
Короче, фактически, ну, в общем, типо, допустим.
4. Что такое «чистота речи»?
Чистота речи — это грамотная речь без слов-паразитов.
5. Почему необходимо избавляться от «слов-паразитов»?
Если избавиться от слов-паразитов — речь станет чище.

Найдите в тексте «слова-паразиты».


Пожар.

Видит как-то гражданин,
Что сарай пылает.
Он звонит по «01»,
Срочно сообщает:
— Я не знаю, как начать…
Но, как говорится,
Я звоню вам, так сказать,
Чтобы поделиться..
В общем, значит, стало быть,
Ну такое дело…
Можно трубку положить:
Всё уже сгорело!

Кот.

Кот нахально влез на стол,
Тянется к котлете.
Тут хозяин подошёл
И коту заметил:
— Вы, Василий, не того,
Знаете ли, бросьте!
Не для вас для одного…
Будут, значит, гости.
В общем, я хотел сказать,
Что терпеть не стану…
Кот давно котлету съел,
Взялся за сметану.

Posted in русский 7

русский

Моего друга зовут Ерванд. Он очень любит футбол и очень хорошо играет. Его любимая команда Барселона. Он любит смотреть фильмы, его любимый фильм (джон уик). Он очень хороший друг.

Posted in Գրականություն

Գրականություն: Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Մայրս առողջ էր, ժիր և սիրուն։
Մորս հիշելիս՝ ես միշտ հիշում եմ նաև մեր պարտեզի նոճին։ Նրան շատ էր նման։
Նա բռնում էր ջրով լցված տաշտը, վեր էր բարձրացնում և, առանց ճիգի, միայն դաստակների ուժով, թափում էր։ Մի որևէ սեղան, մի ծանր առարկա տեղափոխելիս՝ չէր կանչի ո՛չ ոքին օգնության։ Բոլորն ինքն էր անում, անում էր թեթև, կարծես մի փոքրիկ ճյուղ էր տեղափոխում։Ծննդաբերությունից միայն կես ժամ առաջ նա հրաժարվում էր աշխատելուց, դեմքի վրա հազիվ նշմարվում էր ցավագին ինչ֊որ ծամածռություն, ապա ժպտում էր ջինջ, գնում, առանձնանում, բռնում կողերը, և ահա ծնված էր լինում մեզանից մեկնումեկը։

Ասում էին, որ մեզանից մեկ֊երկուսը դեռ ամբողջովին լույս չտեսած, ոտները մորս մարմնի մեջ, սկսել են ճչալ։ Անզուսպ, առողջ մանուկներ, որոնց արյունն այնքան շատ էր լինում երբեմն, որ վախենում էին խեղդվելուց։ Մեզանից մեկն այդպես էլ խեղդվել էր մեկ֊երկու ամսական եղած ժամանակ։

Մա՜յր, հիշում եմ քո երջանկությունը, մայրական բերկրանքը, երբ ես և եղբայրներս ըմպում էինք կաթը քո մարմնի արևային խորությունից։
Նստել եմ շատ գրկեր, բայց ո՛չ մի գիրկ, մա՜յր, չի օրորել ինձ այնպես անուշ, ինչպես քո գրկի քնարը։

Մայրը՝ դա հավիտենական, մշտաթարմ և մշտադալար լիրիկան է, դա ոսկյա ծառն է երկնքի կապույտ դաշտում բուսած։

Ամենամռայլ թախիծն է պատում ինձ այժմ, երբ հիշում եմ, որ մի քանի անգամ կաթկթել են մորս արցունքներն իմ անառակությունների պատճառով։

Ես ուզում եմ, որ այժմ մեկն ինձ դաժան կերպով խոշտանգի այդ անառակությունների համար, որպեսզի հանգստանա իմ թշվառ հոգին, որպեսզի խաղաղի մշտնջենական ողբն իմ ողբագին հոգում։

Իջնում է թանձրակարմիր և մեծաթև մի վերջալույս իմ ճակատի վրա։ Կոծում են հողմերը։ Աշխարհը ցուրտ է։
Փակեցե՛ք դուռը աշխարհի դեմ։

Բայց մայրս ժպտում է մեր կապույտ լեռներից բարձրացող արևի միջից, տեսնում եմ նրա ծամերը արևի շողերին խառնված և լսում եմ նրա շողերի ձայնը․

«Տուր թախիծդ ինձ, մանո՜ւկ իմ, ե՜րգն իմ կողերի, ցնծա գարնան մեջ, գարո՜ւն իմ ցնծագին, վազի՛ր բաց և դալար դաշտերում, իմ եղնի՜կ թեթևասույր, սուրա՛ փրփրադեզ ալիքների վրա, ժպտա, ջերմագին է աշխարհը, իմ զավա՜կ, իմ ծա՜ռ երկնասլաց, իմ խնդությո՜ւն, իմ սե՜ր»։

Եվ բացվում է մի մեծ առավոտ, որի թևերը ոսկեզօծում են իմ հոգու մռայլ ափունքները։

Սավառնում է տիեզերական ցնծությունը։

Արևի միջից լսում եմ նրա ձայնը։

Արևը ինքը՝ մայր է խարտյաշ աչքերով և ոսկյա մազերով։ Թափվում է կանաչների վրա նրա ոսկեհնչյուն երգը։

Առաջադրանքներ:
1.Կարդալ հատվածը, անհասկանալի բառերը բացատրել բառարանի օգնությամբ:

ոքին-

քնարը-հին երաշտական գործիք

փրփրադեզ-Փրփուրի դեզերով պատված


2.Ո՞վ է մայրը հեղինակի համար: Ինչպե՞ս է նա ներկայացնում մորը:

Հեղաիակը իր մորը ներկայացնում է շատ գեղեցի, խելիցի, սիրալիր, և աշխատասեր։


3.Ո՞վ է մայրը քեզ համար: Նկարագրիր և բնութգրիր մայրիկիդ:

Իմ համար, իմ մայրը աշխարհի ամենալավ մարդն է և ինձ համար անփոխարելի։

Posted in Քիմիա

Քիմիա Հարցեր և առաջադրանքներ

  • Բնագիտության դասընթացից ձեռք բերած գի­տելիքներից օգտվելով՝ առօրյա փորձի հիման վրա բերե՛ք ֆիզիկական եւ քիմիական երեւույթ­ների, ինչպես նաեւ մարդու կողմից դրանց օգտագործման օրինակներ:

քիմական Ֆիզիկական

երկաթի ժանգոտումը։ ալումինի հալումը

բենզինի այրումը, ջրի սառչումը:

2. Նշված երեւույթներից որո՞նք են ֆիզիկական, որոնք՝ քիմիական. ա)

երկաթի ժանգոտումը քիմական,
բ) ջրի սառչումը, Ֆիզիկական
գ) բենզինի այրումը, քիմական

դ) ալումինի հալումը Ֆիզիկական : Բացատրե՛ք:

3. Որո՞նք են քիմիական փոխարկումերի արտաքին նշանները: Պարզաբանե՛ք կոնկրետ օրինակներով:

Քիմիական երեույթներ Ֆիզիկական երեույթներ

համի, հոտի, գույնի, փոփողություն

Փորձ 1
Բոցի մեջ շիկացրե՛ք պղնձե թիթեղը կամ պղնձա­ լարը: Այնուհետեւ բոցից հանե՛ք այն, վրայից դա­ նակով մաքրե՛ք եւ թղթի կտորի վրա լցրե՛ք առա­ ջացող սեւ փառը: Փորձը կրկնե՛ք մի քանի անգամ:
Հարց
Համեմատե՛ք առաջացած սեւ փոշու եւ մետաղա­ կան պղնձի հատկությունները: Ի՞նչ երեւույթ նկա­ տեցիք այդ փորձի դեպքում:
Փորձ 2
Փորձանոթի մեջ լցրե՛ք 1 մլ ջրածնի պերօքսիդ եւ վրան ավելացրե՛ք քիչ մանգանի (IV) օքսիդ: Փորձ­ անոթի մեջ իջեցրե՛ք առկայծող մարխը: Տեղի է ունենում գազի բուռն անջատում: Առկայծող մարխը բռնկվում է:
Հարց
Ի՞նչ գազ անջատվեց: Ո՞ր հատկանիշներով է ապացուցվում, որ տեղի է ունեցել քիմիական ռեակցիա:

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

1. — Արո՛ւս, պիտակները խամրել են:  Նախկինում ի՞նչ գույն ունեին պիտակները:

 Պատասխանը թաքնված է ընդգծված նախադասության մեջ: Ա. դեղին Բ. կանաչ Գ. գորշ Դ. սպիտակ Ե. ծիրանի:

2. Պատասխանի ո՞ր տարբերակում է «թաքնվել» անուրջ-ի ընկերը: 

Ա. հաղթական Բ. գերազանցիկ Գ. պարզորոշ Դ. ոսկեշունչ Ե. հարազատ:

3. Անխնա, մուծում, մուրալ, քաղաք, պարապ բոլոր բառերն ունեն նույն զարմանալի հատկությունը, սակայն դրանցից մեկը «երկերեսանի» է։ Ո՞ր բառն է «երկերեսանի»:

4.Ո՞ր տառը նույն ձևով կմիանա բադ, բակ, կաթ, մատ, հաց, կակաչ բոլոր բառերին և կկազմի նոր բառեր:
 Ն, ու, ր, յ, ե:

5. Պատասխանի տարբերակներից ո՞րն է կազմվում երկնակամար բառի բոլոր տառերով:
Ա․ ամեն կամար
 Բ․ մեկ ներկարար
 Գ․ ակամա ներկա
Դ․ երկար նամակ
 Ե․ նման երամակ

6. Հույզ, սեր, հատ, սույլ, սուր, երգ բառերից ո՞րը չկարողացավ գնալ — իչ -ի տուն։
Ա. սեր Բ. սույլ Գ. երգ Դ. սուր Ե. հատ

7. Ո՞ր բառի ընկերոջը կստանանք, եթե վարսահարդար բառից հանենք վախը,
այնուհետև ծամը։
Ա. նեղսիրտ
Բ. մեծամիտ
Գ. սիրելի
Դ. ազնիվ
Ե. չքնաղ

8. Անին լումա, լեզու, ծառա, նյութ, գրամ, ուզել, հյութ, առած, ամուլ, թույն, մարգ
բառերից տասով միևնույն օրինաչափությամբ կազմեց հինգ բառազույգ։ Ո՞ր
բառով բառազույգ չկազմվեց։
Ա. նյութ
Բ. հյութ
Գ. ուզել
Դ. ծառա
Ե. լումա

Posted in Հանրահաշիվ

Տնային և դասարնական առաջադրաքներ

վարժություն, 1

ա)-3-ի 3աստիճան=3x3x3=27 բ)-8-ի 2աստիճան=8×8=64 գ)-6-ի 4աստիճան=6x6x6x6=1296 դ)-1-ի 2000աստիճան=1×2000=2000

Վարժություն2

ա) 2x2x2=2-ի 3 աստիճան

բ)5x5x5x5x5x5=5-ի 6աստիճան

գ)2-ի 3աստիճան x 2×2=2-ի 5աստիճան

Վարժություն4

ա) 10n =10-ի 100․000աստիճան

բ)10n= 10-ի 1000000աստիճան

գ)10n= 10ի 10000000աստիճան


Վարժություն5

ա) 10-ի 3աստիճան x 6-ի 2 աստիճան= 1000×36=36000

Վարժություն6

ա) 5ի 3աստիճան և 3ի 5աստիճան
125 <243

բ) (-2)3աստիճան և (-3)2աստիճան
-8 <9

Վարժություն7

ա)բացասական թվի 3րդ աստիճանը բացասական է

բ) բացասական թվի 4րդ մասը դրական է

Վարժություն8

ա) 2ի 30աստիճան 2-ի 31աստիճան
134217728 < 268435456

բ) 7ի 10աստիճան և 9ի 10աստիճան

282475249<3486784401

Վարժություն9

ա) 3×10ի 2աստիճան +17=3×100+17=317

Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»

Հարցեր և առաջադրանքներ
1. Կարդալ և համառոտ՝ տասը նախադասությամբ փոխադրել պատմվածքը:
Պատմվածքը մի տղայի մասին էր։ Նա պատմում է, որ շատ էր սիրում տանձեր և երկար ամիսներ շարունակ դպրոց գնալիս նրա ճանապահին հանդիպում էր մի տանձենի, որի վրա ժամանակ անց երևացին առաջին բողբոջները և հետո առաջին տանձերը։ Նա մի ժամանակ հիանում էր այդ ծառով, բայց ուղղակի հիանալը դառել է անհետաքրքիր։ Եվ երբ տանձերը հասունանում են տղան որոշում է քաղել մի քանի տանձ։ Նա ցատկելով փորձեց քաղել տանձերը, բայց հետո լսեց զանգի ձայնը։ Բայց իրեն չեր հետաքրքրում, որ դասից կուշանա և կպատժվի։ Նա քաղում է 5 տանձ։ Նրանց մեկը կերավ ծառի մոտ, իսկ 4 տանձերը ձեռքում որպես ապացույց վերադարձավ դասարան մի քանի րոպե ուշացումով։ Ուսուցչուհին շտապ տարավ տղային տնօրենի գրասենյակ։ Տնորենը ասում է տղաին, որ տեղյակ է գողության մասին և հարցնում է թե որտեղ են տանձերը։ Տղան մտածելով, որ տնօրենը նույնպես ուզում էր տարնձ ուտել տխուր արդարանում է, որ կերել է։ Տնօրենը որոշում է պատժել նրան մտրակահարելով։
2. Ի՞նչ զգացիր պատմվածքն ընթերցելուց հետո. մեկ-երկու նախադասությամբ գրիր զգացողություններիդ մասին:

Հեղինակը ուզում էր ասել, որ վաղ հասակի դժբախտությունն այն է, որ չի կարողանում խոսել, երբ ամենից շատ ասելիքն ունի, և արդարանալ շատ դժվար է։
3. Քո կարծիքով, տղան արժանի՞ էր նման պատժի. հիմնավորի՛ր կարծիքդ:

Գողությունը վատ բան է, բայց իմ կարծիքով տղային հերիք կլիներ ուղղակի անկյուն կանգնացնել։

Լեզվական առաջադրանք
Բառարանի օգնությամբ գտիր մոգոնել, խստամբեր, խորշել, անհետել, մտորել, ձաղկել, պատսպարել, փափագել,հորջորջել, շլմորել, մոլեգին, քինախնդրություն բառերի հոմանիշները և դրանցով կազմել մեկական նախադասություն:

Մոգոնել – հորինել
Անին նորից պատմվածք է հորինում։

Խստամբեր – խիստ
Տղայի ծնողները խիստ են։

Խորշել – զզվել
Մանեն զզվում է գորտերից։

Անհետել – անհետանալ
Սուսաննայի գրիչը անհետացավ։

Մտորել – մտածել
Աշոտը մտածում է, որ Մարկն է վերցրել իր տետրը։

Ձաղկել – հարվածել
Տղան հարվածեց սեղանը։

Պատսպարել – պաշտպանել
Լանան պաշտպանում է փոքրիկ կատվին շնից։

Փափագել – ցանկանալ, ուզենալ
Լիան այգում զբոսնել է ուզում։

Հորջորջել – անվանել
Սոնան իր շանը անվանում է ձյունիկ։

Շլմորել – շփոթվել, շշմել
Արմենը շշմած կանգնել էր։

Մոլեգին – կատաղի, վայրենի
Անտառում լսվում եին գայլերի կատաղի ձայները։