․ 1․Հետևյալ բառերը դասակարգի՛ր ըստ հոլովների՝ ուղղական, սեռական, տրական,հայցական,բացառական,գործիական, ներգոյական․
տիկին-ուղական hոլով, հատակին-տրական, խոսակից-գործիական, խոսնակից-Բացառական, կորով-գործիական, այգում-ներգոյական, ոռոգում-ուղական, մարտին-տրական, կողակից-բացառական, ժողով-ուղական, տողով-ուղական, խաղում-ներգոյաան, հակազդում,-ուղական կաղին-ուղական, կողին-տրական,թութակից-բացառակն, կողով-գործիական, շենքում-ներգոյական, ջրվեժին-տրական, լծակից-բացառական, նավով-գործիական, կավով-գործիական, շտկում-ւողական,գետին-տրական, հաղարջին-տրական, կղզյակից, տաղով, երկնքում, անկում, օրվա, տեսքով, գիշերվանից, շարժմամբ, կրակի, այգուց, որդու, Հակոբենց, անտառում, որդուց, վահանով, հարթակում:
2․Ինչպե՞ս պիտի ձևափոխել դերասան և գիրք գոյականները, որ պատասխանեն ո՞ւմ, ինչի՞(ն), ումի՞ց, ինչի՞ց, ումո՞վ, ինչո՞վ, ինչո՞ւմ, ովքե՞ր, ինչե՞ր(ը), ինչերի՞(ն), ինչերի՞ց, ինչերո՞վ, ինչերո՞ւմ հարցերին։
3․Նախադասությունները լրացրո՛ւ փակագծերում տրված բառերով։
ա) … սովորաբար ներկայացվում են աղյուսակի տեսքով։
բ) Թեք … մեծ մասամբ կազմվում են ուղղական հոլովից, երբեմն՝
սեռական-տրականից։
գ) Անձնանիշ գոյականներին բնորոշ չէ … հոլովը։
դ) -ից, -ով, -ուց, -բ մասնիկները … վերջավորություններ են։
ե) Հոլովման ժամանակ որոշ բառերի մեջ կատարվող ա/ո կամ ու/ա հնչյունափոխությունը կոչվում է …։
(թեքույթ, հոլովոկերտ, հարացույց, հոլովաձ, ներգոյական)
ՀՄՏՈՒԹՅՈՒՆ. ԳԻՏԵԼԻՔԻ ԿԻՐԱՌՈՒՄ 4․Փակագծերում տրված բառերը անհրաժեշտ հոլովներով տեղադրի՛ր նախադասություններում։
ա) Հյուսնը աշխատում էր …։
բ) Պապս գինու խաղողը ճզմում էր …։
գ) Նա ձեռքով արեց հեռվից իրեն բարևող …։
դ … ոչ պակաս կարևոր է աշխատասիրությունը։
ե) Բոլոր … կարելի է հարթել փոխզիջմամբ։
(ընկեր, ուրագ, վեճ, օժտվածություն, հնձան)
ՔՆՆԱՐԿՈՒՄ 5․Ուղղական հոլովը հոլովակերտ չի ստանում, բայց մյուս հոլովների պես
համարվում է հոլովաձև։ Ո՞րն է տրամաբանությունը։
6․Անտուան դը Սենտ Էքզյուպերիի «Աղոթք» գրվածքից դո՛ւրս գրիր գոյականները՝ որոշելով հոլովները,հոլովումները,առումը,թիվը։ Աստվա՛ծ իմ, չեմ խնդրում հրաշքներ և տեսիլքներ, այլ խնդրում եմ ուժ` ամենօրյա կյանքի համար: Սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը:Դարձրո՛ւ ինձ ուշադիր և հնարամիտ, որպեսզի ճիշտ ժամանակին ձեռք բերեմ ինձ պետքական գիտելիք ու փորձ և առօրյա խայտաբղետության մեջ գլուխ հանեմ ինձ վերաբերող դեպքերից:
Սովորեցրո՛ւ ինձ ճիշտ տնօրինել կյանքիս ժամանակը: Նվիրի՛ր ինձ
այն նուրբ զգացողությունը, որով կտարբերեմ առաջնահերթը երկրորդականից:
Քեզնից խնդրում եմ չափավորություն և զսպվածություն, որպեսզի
կյանքումս չգայթակղվեմ և չսայթաքեմ, այլ կարողանամ խելամիտ
ծրագրել իմ օրը, կարողանամ տեսնել բարձունքներն ու հեռուները և
գոնե երբեմն ժամանակ գտնեմ արվեստը վայելելու համար:
Թույլ մի՛ տուր, որ երազանքների հույսին մնամ, ո՛չ անցյալի, ո՛չ ապագայի մասին երազանքների։ Օգնի՛ր ինձ լինելու այստեղ և հիմա, ընդունելու այս րոպեն՝ որպես ամենակարևորը, հնարավորինս ճիշտ անելու
հաջորդ քայլս:
Պահպանի՛ր ինձ այն միամիտ հավատից, թե այս կյանքում ամեն ինչ
պետք է հարթ լինի: Տո՛ւր ինձ սթափ գիտակցումն այն բանի, որ դժվարությունները, պարտությունները, անկումներն ու ձախողումները
կյանքի սոսկ բնական բաղադրիչներն են, որոնց շնորհիվ աճում ենք ու
հասունանում:
Հիշեցրո՛ւ ինձ, որ հաճախ սիրտը վիճում է բանականության հետ:
Անհրաժեշտ պահին ինձ մո՛տ ուղարկիր ինչ-որ մեկին, ով քաջություն
կունենա ասելու ճշմարտությունը, բայց ասելու սիրով:
Գիտեմ, որ շատ խնդիրներ լուծվում են, երբ ոչինչ էլ չես ձեռնարկում: Ուրեմն տո՛ւր ինձ համբերություն:Նշի՛ր՝ ինչ իմաստով է կիրառված խնդիր բառը։
Գիտես, թե որքան շատ եմ զգում ընկերության և սիրո կարիքը: Թո՛ւյլ
տուր՝ գլուխ հանեմ կյանքի այդ ամենադժվար խնդրից, և թող արժանի
լինեմ ճակատագրի այդ ամենաչքնաղ ու քնքուշ նվերին:
Շնորհի՛ր ինձ հարուստ երևակայություն, որպեսզի ճիշտ պահին և
ճիշտ տեղում լուռ կամ խոսքով նվիրեմ ինչ-որ մեկին անհրաժեշտ ջերմությունն ու բարությունը։
Դարձրո՛ւ ինձ մարդունակ թակելու նրանց դռները, ովքեր ամենաներքևում են: Պահպանի՛ր ինձ այն վախից, թե կարող եմ ինչ-որ բան բաց թողնել կյանքում: Տո՛ւր ինձ ոչ թե այն, ինչ ուզում եմ, այլ այն, ինչն իսկապես անհրաժեշտ է ինձ: Եվ խնդրում եմ նորից սովորեցրո՛ւ ինձ փոքրիկ քայլերի արվեստը:Գրի՛ր թելադրությունը։ Դո՛ւրս գրիր գոյականները՝ նշելով դրանց հոլովները։


