Posted in Երկրաչափություն

Ինքնուրույն աշխատանք

Կրկնողության հարցեր

  1. Բացատրեք, թե որ պատկերն է կոչվում եռանկյուն: Գծագրեք եռանկյուն և ցույց տվեք նրա կողմերը, գագաթները և անկ- յունները: Ի՞նչ է եռանկյան պարագիծը:
    Այն պատկերը, որի ունի երեք գագաթ երեք անկյուն երեք կողմ կոչվում է եռանկյուն։
  2. Ո՞ր եռանկյուններն են կոչվում հավասար: Եթե երկու եռանկյան կողմերը և դրանց անկյունները համապատասխանաբար հավասար են, ապա եռանկյունները հավասար են։
  3. Ձևակերպեք եռանկյունների հավասարության առաջին հայտանիշն արտահայտող թեորեմը։ Եթե երկու եռանկյունների երկու կողմերը և դրանց կազմաց անկյունները համապատասխանաբար հավասար են ապա եռանկյունները հավասար են։
  4. Բացատրեք, թե որ հատվածն է կոչվում տրված կետից տրված ուղղին տարված ուղղահայաց։ բարձրություն։
  5. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան միջնագիծ: Եռանկյան գագաթը դրա դիմացի կողմի միջնակետին միացնող հատվածը կոչվում է եռանկյան միջնագիծ։Եռանկյունը ունի երեք միջնագիծ։Եռանկյան միջնագծերը հատվում են մի կետում։
  6. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան կիսորդ։ Եռանկյունը քանի՞ կիսորդ ունի:
    :Այն հատվածը որը կիսում է տրված անկյունը կոչվում է կիսորդ։Եռանկյունը ունի երեք կիսորդ։Եռանկյան կիսորդները հատվում են մի կետում։
  7. Ո՞ր հատվածն է կոչվում եռանկյան բարձրություն: Եռանկյունը քանի՞ բարձրություն ունի:Եռանկյան գագաթից դրա դիմացի կողմը պարունակող ուղղին տարված ուղղհայացը կոչվում է եռանկյան բարձրություն։Եռանկյունը ունի երեք բարձրություն։
  8. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարասրուն: Ինչպե՞ս են կոչվում նրա կողմերը։Եթե եռանկյան երկու կողմերը հավասար են ապա եռանկյունը հավասարասրուն է։
  9. Ո՞ր եռանկյունն է կոչվում հավասարակողմ։Այն եռանկյունը որի բոլոր կողմերը և բոլոր անկյունները հավասար են կոչվում է հավասարակողմ։
  10. Ապացուցեք, որ հավասարասրուն եռանկյան հիմքին առընթեր անկյունները հավասար են:
  11. Ձևակերպեք և ապացուցեք թեորեմ՝ հավասարասրուն եռանկյան կիսորդի մասին:Հավասարասրուն եռանկյան բարձրությունը և միջնագիծ է և կիսորդ։

10.

Եթե երկու եռանկյունների երկու կողմերը և դրանց կազմաց անկյունները համապատասխանաբար հավասար են ապա եռանկյունները հավասար են։

11.

Եռանկյուն ABC-հավասարասրուն է։Այսինքն AB=BC : Նշանակում է <ABD=<ACD

AD-Ընդհանուր է։Ըստ եռ․ հավասարության 1 հայտանիշի եռ․ ABD=Եռ․ ACD

Leave a comment