







1․ Ընդգծե՛ք ածականները և նշե՛ք տեսակը։
Համբարձման գիշեր, էն դյութիչ գիշեր,
Կա հըրաշալի, երջանիկ վայրկյան.
Բացվում են ոսկի երկընքի դըռներ,
Ներքև պապանձում, լըռում ամեն բան,
ՈՒ աստվածային անհաս խորհըրդով
Լըցվում բովանդակ նըրա սուրբ գըթով:
Էն վեհ վայրկենին չըքնաղ գիշերի`
Երկընքի անհու՜ն, հեռու խորքերից,
Անմուրազ մեռած սիրահարների
Աստղերը թըռած իրար են գալիս,
Գալի՜ս` կարոտով մի հեղ համբուրվում
Աշխարհքից հեռու ՜ , լազուր կամարում:
2․ Կապակցության իմաստն արտահայտե՛ք մեկ ածական անվամբ․
Ճահիճներով պատված — ճահճապատ
մանրէներ ծնող — մանրէծին
մորը սիրող — մայրասեր
մարդկանց ատող — մարդատյաց
մաքուր գրած — մաքրագիր
միայնակ կյանք վարող — մենակյաց
մեգով պատված — միգապատ
միշտ փթթած — մշտափթիթ
թախծոտ դեմքով — թաղծադեմ
միրգ տվող — մրգատու
նոր տնկած — նորատունկ
նվեր տվող — նվերատու
նուրբ հնչող — նրբահնչյուն
շահույթ բերող — շահույթաբեր
շեկ վարսերով — շիկահեր
շատ շնորհներ ունեցող — շնորհաշատ
ինչքից զուրկ — ընչազուրկ
ոսկուց ձուլված — ոսկեձույլ
ուշքը կորցրած — ուշակորույս
ջուր տանող — ջրատար
3․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք որակական 5 ածական․
ա․ մայրենի, բազմաքանակ, կիրակնօրյա, գիշերային, բարձրակարգ, ջղային, խուճուճ, գեղագրական, քարակոփ, թմբլիկ
բ․ ոսկեհյուս, մեծաթիվ, հարմար, հնգամյա, առավոտյան, թթվաշ, բազմաշերտ, նկարչական, սակավակեր, ենթամաշկային
գ․ տտիպ, կավաշեն, անկարգ, մագաղաթյա, հովվական, ցանցառ, երևանյան, հողե, թարմ, սարսափելի
4․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք հարաբերական 5 ածական․
ա․ առաջնակարգ, պղնձակոփ, առևտրային, փոքրաթիվ, սառցեղեն, խառնակ, պարզկա, արտաժամյա, գրավոր, խելացի
բ․ տաղտկալի, պողպատակուռ, փխրուն, հաճախադեպ, կերային, վիրավորական, օտարերկրյա, մտավոր, ոճական, դժգոհ
գ․ թվականական, ահռելի, կավաշեն, ձախափնյա, խաղաղ, թավշե, գունային, ծանծաղ, թթվաշ, անհարթ
5․ Յուրաքանչյուր շարքում ընդգծե՛ք գերադրական աստիճանի 3 ածական․
ա․ խստագույն, շագանակագույն, վատթարագույն, վիթխարագույն, կպրագույն, միագույն
բ․ մանուշակագույն, արջնագույն, հիմարագույն, դժվարագույն, չարագույն, բոցագույն
գ․ արնագույն, գերագույն, բարձրագույն, պողպատագույն, ծայրագույն, մաշկագույն
դ․ հզորագույն, ածխագույն, յուղագույն, նորագույն, խոշորագույն, նռնագույն
ե․ մերձավորագույն, ցորնագույն, ստորագույն, կարևորագույն, ելակագույն, մշուշագույն
զ․ ամպագույն, ավշագույն, քաղցրագույն փոքրագույն, կավագույն, կրտսերագույն
է․ ամենազգաց, ամենակոշտ, ամենասուր, ամենակործան, ամենիմաց, ամենաքիչ
ը․ ամենանուրբ, ամենափրկիչ, ամենատենչ, ամենաստեղծ, ամենաճկուն, ամենանվաստ
թ․ ամենանվաճ, ամենաթթու, ամենասփյուռ, ամենասեր, ամենաթեժ, ամենափափուկ
ժ․ ամենաթույլ, ամենանվեր, ամենակոշտ, ամենանկատ, ամենապաղ, ամենաշնորհ
Դասարանում

Տանը

188․
ա) x2+9x+18
բ) 6a2-13a-28
գ) 81x3-16x
դ) 6y4+5b2y2-4b4
ե) a2-b2
զ) 49ab+21a-21b-9
189.
ա) abx2-ax9+5bx-5
բ) -49b4+9a6
գ) y2-y-2
դ) -x2+6x-5