1. Ի՞նչ առաջադեմ գաղափարներ է զարգացրել Անանիա Շիրակացին տիեզերագիտության և մաթեմատիկայի իր ուսումնասիրություններում:
Անանիա Շիրակացին ներկայացրել է մաթեմատիկական 4 գործողությունները, ստեղծել մաթեմատիկական հանելուկների և խնդիրնորի առաջին գրքերը։ Շիրակացին պնդել է, որ Երկիրը գնդաձև է, և աշխարհի կառուցվածքը համեմատել է ձվի հետ։ Նա նաև հիմնավորել է, որ Արեգակը մեծ է Լուսնից և Երկրից և շատ հեռու է։ Շիրակացին ճշգրիտ բացատրել է Արեգակի և Լուսնի խավարումները, Լուսնի փուլերը և Ծիր Կաթինի կառուցվածքը։ Գիտնականը այն նկարագրել է որպես «կուտակված բազմաթիվ մեծ ու փոքր աստղեր»։
2. Ե՞րբ է սահմանվել հայոց մեծ թվականը: Ինչո՞վ էր դա կարևոր:
Հայոց մեծ թվականը սահմանվել է 554 թ․ Դվինի երկրորդ ժողովին, նրա սկիզբը համարվում է 552 թ․ հուլսի 11-ը։ Այդ օրվանից Հայոց եկեղեցին առանձնացել է մյուս եկեղեցիներից և իր տոներն ու օրացույցը սահմանել է այդ օրվանից սկսած հաշվարկով։
3. Ինչո՞ւ միայն քրիստոնեության ընդունմամբ հնարավոր չէր պահպանել մշակութային առանձնահատկությունները և միասնականությունը:
Քրիստոնեության ընդունումից հետո հայոց եկեղեցիներում օգտագործվում էր ասորորենն ու հունարենը։ Անհրաժեշտություն էր առաջացել ազգային ինքնության պահպանման համար ստեղծել հայոց գիրը, թարգմանել գրքերը հայերեն և տարածել դրանք ժողովրդի մեջ։ Բացի այդ եկեղեցին և նախարարները հասկանում էին, որ ժողովրդի միասնականության պահպանման համար պետք է ստեղծել մշակութային արժեքներ, որոնք կլինեն ինքնատիպ ու միաժամանակ կարտահայտեն ազգային ավանդույթները, ժովովրդի կենցաղը, նախասիրությունները և առաջ կտանեն ազգի զարգացումը։
4. Ի՞նչ փոփոխություններ կրեց քանդակագործությունը: Ինչպիսի՞ բովանդակությամբ քանդակներ էին տիրապետող: Ինչո՞ւ:
Միջնադարում հայ մշակույթի խորհրդանիշն են դառնում խաչքարերը, ստեղծվում են բարձրաքանդակներն և հարթաքանդակներ։ Շենքերի, եկեղեցիների, պալատների և կոթողների վրա քանդակվում էին տարբեր տեսակի պատկերներ ու տեսարաններ։ Քանդակները մեծ մասամբ կրոնական բովանդակություն էին ունենում, նաև լինում էին վերնախավի կենցաղին և բնակչության զբաղմունքներին վերաբերող պատկերներ։
5. Ինչո՞ւ էր եկեղեցին անհանգստացած ժողովրդի թատերասիրությամբ:
Միջնադարյան Հայաստանում զարգացում է ապրում նաև թատրոնը։ Ստեղծվում են փոքր թատերական խմբեր, որտեղ լինում են լարախաղացներ, ծաղրածուներ, դերասաններ, պարուհիներ։ Նրանք թափառում էին տարբեր քաղաքներով և զվարճացնում մարդկանց։ Բնակչությունը տարվում է թատրոնով, ինչն էլ եկեղեցու անհանգստության պատճառ է դառնում։ Կարծում եմ, եկեղեցին անհանգստանում էր, որ ժողովուրդը, տարվելով թատրոնով, կարող է եկեղեցուց և կրոնից հեռվանալ։ Եկեղեցին նույնիսկ դեմ է գնում թատրոնին, իսկ հետո իր ծիսակատարություններում թատերական տարրեր է մտցնում։
6. Ի՞նչ բնույթի կառույցներ են մեզ ավելի շատ հասել վաղ միջնադարից: Ինչո՞վ է դա բացատրվում:
Վաղ միջնադարում Հայաստանում գերակշռող էր դեռ նախաքրիստոնեական ժամանակներից ժառանգված ճարտարապետական «բազիլիկ» ոճը։ Դրանք երկարավուն շինություններ են եղել, որոնց ծածկը բաժանված էր մեկ, երեք կամ հինգ այսպես կոչված նավերի։ Տարածված էր հատկապես եռանավ տեսակը։ Տաճարաշինության մեջ էլ որոշ բաներ փոխվեցին։ V դ. հաստատվեցին գմբեթավոր եկեղեցու երկու՝ գմբեթավոր բազիլիկ և կենտրոնագմբեթ տեսակները։ Մեզ են հասել Սուրբ Հռիփսիմեի տաճարը և Զվարթնոցի տաճարը, որի ավերակները գտնվում են Երևանից Էջմիածին տանող ճանապարհին։ Տաճարը կառուցվել է յոթնաստիճան պատվանդանի կենտրոնում, շրջանաձև հատակագծով։
Day: December 16, 2023
Ածականի գործածությունը, գործնական աշխատանք 15.12.23
1. Հետևյալ հատուկ և հասարակ գոյականներից կազմի՛ր ածականներ.
Հայաստան — հայաստանյան
Երևան - երևանյան
Շվեյցարիա — շվեյցարական
Սանկտ Պետերբուրգ — սանկտ պետերբուրգյան
Լոս Անջելես — լոս անջելեսյան
սեր — սիրային, սիրելի
քույր — քույրական, քրոջական
ընկեր — ընկերական
ծաղիկ — ծաղկային
փողոց — փողոցային
ուսուցիչ — ուսուցչական
քաղաք — քաղաքային, քաղաքական
2. Տեքստի սեռական հոլովով գոյականները փոխարինել այդ գոյականներից կազմված հարաբերական ածականներով:
Ցանկապատի երկաթի (երկաթե, երկաթյա) ճաղերը ներկված էին սև գույնով: Լուսիկը լեռան (լեռնային) ծաղիկների մի փունջ էր բերել իր հետ: Օտար երկրներում թափառելով՝ Արմենակը միշտ հոր (հայրական) տան կարոտն էր քաշում: Գյուղի (գլուղական) համայնքը իր միջոցներով վերանորոգում է դաշտի (դաշտային) ճանապարհները: Փչում էր գիշերվա (գիշերային) զով քամին: Հեռվից լսվում էր հովվի (հովվական) սրնգի ձայնը: Այստեղից սկսվում է անտառների (անտառային) գոտին: Գյուղի (գյուղական) կենտրոնում բարձրանում են կառուցվող դպրոցի շենքի քարի (քարե) պատերը:
3. Դու՛րս գրիր ածականները, որոշի՛ր դրանց տեսակը և լրացրու՛ բաց թողնված տառերը։
Հին ժամանակ ապրում էրն մի ասպետ՝ գեղեցիկ, սլացիկ ու բարի: Նրա ձիու սմբակները չէին տրորում քնքուշ ու նուրբ ծաղիկները, զմրուխտյա մարգագետինները: Մի օր էլ բարձր լեռների գոտում նկատեց մի շողշողուն լճակ: Նրա վճիտ ու ողորկ հայելու մեջ տեսավ մի չքնաղ աղջկա լուսեղեն դեմք: Ոսկյա մազերով աղջիկը նստած էր մարմարյա պատշգամբում: Խիզախ պատանին խթանեց ձին և սուզվեց մթին լճակի խորքը՝ հասնելու հեքիաթային աննման գեղեցկուհուն: