Posted in Գրականություն

Առաջին ուսումնական շրջանի գրականության հաշվետվություն

Սեպտեմբեր:

Վիլյամ Սարոյան,«Հինգ հասուն տանձերը»

Գրականություն: Կյանքը հին հռովմեական ճանապարհի վրա

Վիլյամ Սարոյան. «Ընկերների մեղքով

Վիլյամ Սարոյան, «Առաջին օրը դպրոցում»

Հոկտեմբեր:

Վահան Թոթովենց, «Մարանը»

Մուշեղ Գալշոյան, Սպասում

Կոմիտասյան նախագիծ

Նոյեմբեր

Մուշեղ Գալշոյան «Մամփրե արքան» 

Մուշեղ Գալշոյան, «Էս հին ու նոր օրեր․․․»

Վանո Սիրադեղյան, Պարտուսի գերին 

«Կարդում ենք Մուշեղ Գալշոյան» նախագծի ամփոփում,

Դեկտեմբեր

Հանս Քրիստիան Անդերսեն «Եղևնին»

Պաոլո Կոելյո, «Խստաշունչ ձմեռը և ցնցոտիներով ծերունին» 

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 

՛ 
Նախագծերը

Կարդում ենք Մուշեղ Գալշոյան

Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն

Կոմիտասյան նախագիծ

Posted in Գրականություն

Սուրբ Ծննդյան ծառի ամենահայտնի լեգենդը 

Երկրի վրա իջավ խորհրդավոր սուրբ գիշերը` մեծ ուրախություն պարգևելով մարդկանց: Բեթղեհեմի լքված քարայրերից մեկում ծնվեց աշխարհի Փրկիչը: Ականջ դնելով հրեշտակների երգեցողությանը` հովիվները փառաբանում և երախտագիտություն էին հայտնում Աստծուն, հետևելով ուղեցույց աստղին` մոգերը հեռավոր արևելքից շտապում էին` խոնարհվելու Աստվածային Մանկանը: Ոչ միայն մարդիկ, այլև քարայրը շրջապատող ծառերն ու ծաղիկներն էին յուրովի մասնակցում մեծ խորհրդին: Նրանք ուրախ տարուբերվում էին` ասես խոնարհվելով Օրհնյալ Մանկանը: Բոլորն էլ ցանկանում էին տեսնել նորածին Փրկչին. ծառերն ու թփերը տարածում էին իրենց ճյուղերը, ծաղիկները` բարձրացնում գլուխները` ջանալով տեսնել քարայրի ներսը:
Բոլորից երջանիկ էին քարայրի մուտքի մոտ կանգուն երեք ծառերը, նրանց լավ տեսանելի էր մսուրը և այնտեղ պառկած Մանուկը` շրջապատված հրեշտակների դասով: Այդ ծառերն էին` սլացիկ արմավենին, հրաշալի բուրող ձիթենին և համեստ, կանաչ եղևնին: Եվ ահա լսվեց հետևյալ խոսակցությունը.
— Գնանք մենք էլ խոնարհվենք Աստվածային Մանկանը և նրան մատուցենք մեր նվերները, — ասաց ձիթենին` դիմելով արմավենուն:
— Ինձ էլ տարեք ձեզ հետ, — ամաչկոտ ասաց համեստ եղևնին:
— Ո՞ւր` մեզ հետ, — արհամարհանքով նայելով նրան` հպարտորեն ասաց արմավենին:
— Իսկ դու ի՞նչ նվեր կարող ես տալ Աստվածային Մանկանը, — ավելացրեց ձիթենին: — Դու ի՞նչ ունես. միայն ծակող ասեղներ և զզվելի կպչուն խեժ:
Լռեց խեղճ եղևնին և հնազանդորեն ետ քաշվեց` չհամարձակվելով մտնել քարայր:
Սակայն հրեշտակը լսեց ծառերի խոսակցությունը, տեսավ թե արմավենու և ձիթենու հպարտությունն ու գոռոզությունը, թե եղևնու համեստությունը: Հրեշտակը խղճաց եղևնուն և կամեցավ օգնել նրան:
Փարթամ արմավենին խոնարհվեց Մանկանը և Նրան տվեց իր շքեղ պսակի լավագույն տերևը.
— Թող այն Քեզ զովություն պարգևի շոգ օրերին, — ասաց նա:
Իսկ ձիթենին խոնարհեց իր ճյուղերն ու հոտավետ յուղ կաթեցրեց, և ամբողջ քարայրը լցվեց անուշ բույրով:
Եղևնին հետևում էր նրանց տխուր, սակայն` առանց նախանձի:
«Նրանք իրավացի են, ինչպե՞ս կարող եմ համեմատվել նրանց հետ: Ես այնքան խեղճ եմ, չնչին, արդյո՞ք արժանի եմ մոտենալու Աստվածային Մանկանը», — մտածում էր նա:
Սակայն հրեշտակն ասաց նրան.
— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
Եվ հրեշտակը երկնքին նայեց, մութ երկինքը փայլեց պայծառ աստղերով: Հրեշտակը նշան արեց, և աստղերը մեկը մյուսի ետևից սկսեցին թափվել ցած, ուղիղ եղեևնու կանաչ ճյուղերի վրա, և շուտով եղևնին փայլեց վառ կրակներով: Իսկ երբ Աստվածային Մանուկն արթնացավ, Նրա ուշադրությունը գրավեցին ոչ թե քարայրի սքանչելի բույրը և արմավենու շքեղ հովհարը, այլ փայլփլուն եղևնին: Մանուկը նայեց եղևնուն, ժպտաց և թաթիկները մեկնեց դեպի եղևնին: Հրճվեց եղևնին, սակայն չհպարտացավ, չմեծամտացավ և իր ողջ փայլով ջանաց լուսավորել ստվերում կանգնած ձիթենուն և արմավենուն: Չարին նա պատասխանեց բարով: Իսկ հրեշտակը տեսավ դա և ասաց.
— Սիրելի եղևնի, դու բարի ես, և դրա համար էլ կպարգևատրվես: Ամեն տարի այդ նույն ժամանակ դու կզարդարվես լույսերի փայլով, և թե երեխաները, թե մանուկները կուրախանան` նայելով քեզ: Եվ դու, համեստ, կանաչ եղևնի, այսուհետև կդառնաս Սբ. Ծննդյան ուրախ տոնի խորհրդանիշը:

Հարցեր և առաջադրանքներ
1․Կարդա պատմությունը և առանձնացրու կարևոր միտքը։

— Քո համեստությամբ ինքդ քեզ նվաստացնում ես, սիրելի եղևնի, սակայն ես քեզ կմեծարեմ և քույրերիցդ ավելի լավ կզարդարեմ:
2․Ի՞նչ հասկացար, ի՞նչ զգացիր և ի՞նչ տեսար՝ պատմությունը կարդալով։

Պատմությունը կարդալուց ես հասկացա, որ պետք չէ չափից շատ համես լինել։ Մի քիչ էլ պետք է ինքնավստահություն և մեր հանդեպ հարգանք ունենալ։
3․Փորձիր հակիրճ ներկայացնել բովանդակությունը /5-6 նախադասությամբ/։

4․ Ի՞նչը քեզ ամենաշատը դուր եկավ պատմության մեջ։

Ինձ դուր եկավ հրեշտակի ուշադրությունը։ Նա նկատեց համեստ եղևնուն, նկատեց, որ նա իրեն վատ էր զգում, և օգնեց։
5․Ուրիշ ի՞նչ խորհրդանիշներ են քեզ հայտնի․պատմիր դրանց մասին։

Ինձ հայտնի խորհրդանիշներից են՝ Ձմեռ Պապը, Ձյունանուշը, այդ տարվա կենդանիները և եղևնին։

Լրացուցիչ աշխատանք
Հացը` հին հայերի ամանորյա խորհրդանիշ:
Ամանորյա հայկական մաղթանքներ:
Հին հայերի Նոր տարին`  Կաղանդ, Նավասարդ, Ամանոր:

Հին հայերի տոնածառը:
Հին հայերի Ձմեռ պապը
։
Հայկական Ամանորի ավանդական խոհանոցը:
Ընտրիր վերը նշված թեմաներից մեկը և ուսումնասիրիր՝ ստեղծելով տեսաձայնագրություն կամ ռադիոնյութ դրա վերաբերյալ։

Posted in Հայոց լեզու

առաջին ուսումնական շրջանի հաշվետություն։ Հայոց լեզու

Մենք ուսումնասիրել ենք խոսքի մասերը, հնչյունները, ուղղագրությունը, ուղղախոսությունը, թարգմանություններ, կատարել ենք թեստային աշխատանքներ և ստեղծագործել ենք։

՛

Սեմտեմբեր։

Հայոց լեզու

Հայոց լեզու 

Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

Հայոց լեզու

հոտեմբեր։՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛՛

Հայոց լեզու

Հայոց լեզու

Գրաբարյան թարգմանություններ

Գրաբարյան թարգմանություն

՛Գրաբարյան թարգմանություն,Վահագնի ծնունդը ՝ ըստ Մովսես Խորենացու,16․10․23

՛Հայոց լեզու

Նոյենբեր։

Գոյականը որպես անուն խոսքի մաս,01․11-03․11

Հայոց լեզու

 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

հայոց լեզու Գոյականի հոլովները,13.11-22.11

Հայոց լեզու Հոլով, հոլովում,15․11․23

Գոյականի հոլովները.ամփոփում,22․11․23

Հայոց լեզու

Գոյականի հոլովումները 24.11.23

 ՀԱՅՈՑ ԼԵԶՈՒ

Դեկտեմբեր։

«Օրերից մի օր ես հյուր գնացի Գոյականին»

Թեստային աշխատանք,04.12.23

Ածականի տեսակները,գործնական քերականություն,11․12․23

Ածականի գործածությունը, գործնական աշխատանք 15.12.23

Նախագծեր։՛

Կարդում ենք Մուշեղ Գալշոյան

Մխիթար Սեբաստացու օրեր՝ Կրթահամալիրի տոն