Posted in Կենսաբանություն

Քորդավորների բազմազանությունը

1. Թվարկեք քորդավորներին բնորոշ հատկանիշները
Բոլոր քորդավորների մոտ գոյություն ունի օրգան, որը կոչվում է «քորդա»։ Այն ճկուն լարի նման այն ձգվում է մարմնի ողջ երկարությամբ ու կատարում է ներքին առանցքային կմախքի դեր: Քորդի առջև որոշ քորդավորների մոտ տեղադրված են խռիկներ ու իրենք պահպանվում են ողջ կյանքի ժամանակ, բայց որոշ քորդավորների մոտ այն վաղ զարգացման ժամանակ դառնում են թոքեր։
2. Քանի՞ անգամ է ամենամեծ չափերով քորդավոր կենդանին իր չափերով գերազանցում ամենափոքրին։

Գոյություն ունի քորդավորների որոշակի տեսակ։ Նրանց չափը ընդամենը մի 0,3 միլիմետր է: Ամենամեծ քորդավոր կենդանին կապույտ կետն է, որի երկարությունը հասնում է մինչև 33 մետր։
3. Ի՞նչ է քորդան

Քորդան առաջանում է կենդանիների զարգացման վաղ փուլերում: Ողնաշարավորների մեծ մասի քորդան դեռևս սաղմնային զարգացման ընթացքում փոխարինվում է ողնաշարով, որը զարգանալով քորդայի շուրջը՝ դուրս է մղում այն:

Posted in Հայոց լեզու

Ցուցական դերանուններ․14․02

Ցուցական դերանունները մատնացույց են անում առարկա կամ հատկություն՝ առանց անվանելու:

Լինում են չորս տեսակի՝

• գոյականական՝ սա, դա, նա,

• ածականական՝ այս, այդ, այն, սույն, նույն, միևնույն, մյուս, այսպիսի, այդպիսի, այնպիսի, նույնպիսի,

• թվականական՝ այսքան, այդքան, այնքան, նույնքան, մակբայական՝ ձևի՝ այսպես, այդպես, այնպես, նույնպես, չափի՝ այսչափ, այդչափ, այնչափ, նույնչափ, տեղի՝ այստեղ, այդտեղ, այնտեղ:

   Ծանոթություն: Գրքային են աստ («այստեղ») և անդ («այնտեղ») մակբա- յական դերանունները:

Սա – դա – նա, այս – այդ – այն, այստեղ – այդտեղ – այնտեղ և — նման եռյակների անդամները միմյանցից տարբերվում են իրենց մատ- նանշած տարածական հարաբերություններով, այսինքն՝

• առաջին անդամը (սա, այս, այսպիսի, այսքան, այսպես, այսչափ, այստեղ) մատնացույց է անում խոսողին մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ,

• երկրորդ անդամը (դա, այդ, այդպիսի, այդքան, այդպես, այդչափ, այդտեղ) մատնացույց է անում խոսակցին մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ,

• երրորդ անդամը (նա, այն, այնպիսի, այնքան, այնպես, այնչափ, այնտեղ) մատնացույց է անում խոսողից ու խոսակցից հեռու կամ նրանց չվերաբերող, իսկ հաճախ՝ մի 3–րդ անձի մոտ կամ նրան վերաբերող առարկա կամ հատկանիշ:

 Այս կարգի բաղադրյալ կազմությամբ եռյակները մեծ մասամբ ունեն նաև չորրորդ անդամը (նույն, նույնպիսի, նույնքան, նույնպես, նույնչափ)։

Առաջադրանքներ

1.Գտի՛ր տրված բառերի բոլոր նմանությունները (ձևի, իմաստի):

ա) Ես, սա, այս: առաջի դմեք։

բ) Դու, դա, այդ: եկրորդ դմեք։

գ) Նա, այն։ երորդ դեմք։

2. Կետերի փոխարեն գրի՛ր փակագծում տրված մենք  անձնական դերանվան համապատասխան ձևերը:

մեր քաղաքում հիմա շատ բան է փոխվել:
Երկար ժամանակ մեզ պատմում էր, թե որտե՛ղ է եղել և ինչե՛ր է տեսել:

Հիմա նա մեզանից հեռու է հազարավոր կիլոմետրերով:
Գրում է, թե մեզ է ապրում ու մենք սպասելով է անցկացնում ժամանակը:
Մի  քանի տարի մեր տանը ապրեց:
Տատս մեզ բողոքում է, բայց առանց մեզ էլ չի դիմանում:

3. Հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք անձնական դերանունների համապատասխան ձևերով:

Ո՞վ եկավ:

Ո՞ւմ  պայուսակը:
Մոտենալ ո՞ւմ :
Հեռանալ ումի՞ց:
Հիանալ ումո՞վ:

4. Ընդգծված գոյականները և հարցական դերանունները փոխարինի՛ր ես, դու, մենք, դուք դերանունների համապատասխան ձևերով (տրական հոլովով):

Եղբոր խաղալիքն էր ջարդել:

Առանց եղբոր տեղ չէր գնում:
Ընկերոջ ճառելն առաջին անգամ էր տեսնում:
Հանուն ընկերոջ ամբողջ ամառը մնաց շոգ քաղաքում:
Ո՞ւմ պարտեզն է օր օրի կանաչում ու գեղեցկանում:

Հանձնաժողովն ո՞ւմ տվեց մրցանակը:

5.Դերանունների տրված զույգերի մեջ առանձնացրո՛ւ տրական հոլովով դրվածները: Խմբավորի՛ր բառազույգերի մյուս անդամները և դրանք անվանի՛ր:

Իմ, ինձ

քո, քեզ,

նրա, նրան,

իր, իրեն,

մեր, մեզ,

ձեր, ձեզ:

6. Տրված դերանուններով (սեռական հոլով) նախադասություններ կազմի՛ր և լրացրո՛ւ նախադասությունը:

Իմ, քո, նրա, իր, մեր, ձեր:
Սեռական հոլովը ցույց է տալիս այն առարկան,…:

7. Հոլովման աղյուսակում գրի՛ր տրված դերաննուների համապատասխան ձևերը  և պատասխանի՛ր հարցերին:

Ես, դու, նա, ինքը, մենք, դուք, նրանք, ո՞վ:

Ուղղական-
Սեռական-
Տրական-
Բացառական-
Գործիական-
Ներգոյական-
Ո՞ր դերանունների սեռական և տրական հոլովներն են համընկնում:

Դերանուններից ո՞ր հոլովներն են նմանվում գոյականի համապատասխան ձևերին:

8. Ուշադրությո՛ւն դարձրու ընդգծված դերանուններին և որոշի՛ր, թե ո՞ւմ անվան փոխարեն են դրվում դրանք:

Զինվորն ասաց, որ ինքը գիշերը գնացքով է գնալու ու նրան էլ է տանելու իր հետ:
Որսորդը բողոքում էր, որ ինքն անտառում արջ է տեսել, իսկ նա չի հավատում իրեն:
Գիտնականն ասում է, որ իրեն իրեղեն ապացույցներ են պետք, նա իզուր է ուզում խոսքով ապացուցել:
Անծանոթն ասաց, որ նա իզուր է անհանգստանում, ինքը միայն մի բաժակ ջուր է ուզում:
Հետախույզն ընկերոջը հորդորում էր, որ նա իզուր ժամանակ չկորցնի, ինքը գիտի, որ այդտեղ այլևս գետ չկա:

9.Պարզի՛ր, թե յուրաքանչյուր նախադասության մեջ ո՞ւմ անվան փոխարեն են դրվում ընդգծված երրորդ դեմքի դերանունները և պատասխանի՛ր հարցին:
Օրինակ`

Տղայի հայրը նրանով է պարծենում:- Տղայով:

Տղան ընկերոջ մասին ասում էր, որ նա վախենում է օձի լեզվից, մինչդեռ ինքը գիտե, որ օձերը լեզվով միայն հոտոտում ու շոշափում են:
Աղջիկը զարմացած նայեց տատին, նա իրեն այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Աղջիկը զարմացած նայեց տատին,  ինքը նրան այդքան ոգևորված չէ՞ր տեսել, ի՞նչ է:

Ծերունին տղայի կողքին իր մանկությունն էր հիշում:

Ծերունին տղայի կողքին նրա մանկությունն էր հիշում:
Գայլն իրեն համոզում էր, որ ինքը չի վախենում շներից:

Գայլն իրեն համոզում էր, որ նա չի վախենում շներից:

Նախադասության մեջ նա՞, թե՞ ինքը դերանունն է փոխարինում նույն նախադասության ենթակայի անվանը: