Հարցեր և առաջադրանքներ
1.Պատմվածքի հեղինակը ու՞մ հետ էր որսի գնացել:
Հեղինակը որսի էր գնացել Օսեփի հետ։
2. Ո՞ր կենդանու որսն էր տարածված Եղնուտի կիրճում:
Եղնուտի կիրճում տարածված էր եղջերուի որսը։
3. Տարիներ առաջ Օվակիմ բիձու գլխով ի՞նչ էր անցել:
― Մի տարի սարումն էի։ Եկան, խաբար բերին, թե բա թոռդ հիվանդացել ա, քեզ ուզում ա, արի։ Սարիցը վեր կացա, հիմի տուն եմ գալի։ Ճամփին ծռվեցի, ասի կարելի ա որսից, բանից պատահի։ Ման եկա, ման, մի տեղ տեսնեմ բրնուտումը մի բան խշխշացնում ա, թփերը ժաժ ա տալի։ Ախպեր, էս թե մոշահավ ա, մոշահավի բան չի, թե անասուն ա, ինչի՞ չի երևում։ Մի քար գցեցի թփուտը. մին էլ տեսնեմ՝ մի պախրի ճուտի ականջներ ցցվեցին, էլ ետ ցածացան, ու սկսեց թփերը ժաժ տալ, ճամփա բաց անել, որ փախչի։ Թվանքն երեսս կալա հենց թփերի էն ժաժ էկող տեղը։ Թվանքը որ տրաքեց, սա վեր թռավ, դուրս էնկավ ու ետ գետնովը դիպավ։ Տղերք, հիմի մի ձեն ա ածում, մի տնքում ա, ոնց որ մեռնող երեխա։ Ուստա որսկաններից լսել էի, ասի՝ էս ա, սրա մերը ինձ տեսել ա, էստեղից փախել, որտեղ որ է հիմի ետ կգա։ Մտա մի ծառի տակ, ճամփա պահեցի։ Շատ մնացի թե քիչ, մին էլ տեսնեմ՝ հրես եկավ, բայց ո՜նց եկավ, ես տեսա, դուք ոչ տեսնեք. մի խոսքով, մոր նման, թվանքի ձենը իր երեխի վրա լսած մոր նման։ Եկավ տեսավ իր ճուտը հրես անշունչ, արնակոլոլ մի ծառի տակ փռված։ Տղերք, դունչը մեկնել ա, ոնց ա տխուր մզզացնում, ոնց ա վերքը լիզում․․․ Թվանքը վեր կալա, էդտեղից քաշվեցի, եկա տուն։ Եկա տուն. եկա տեսա երեխեն դժար ա, հոգու հետ կռիվսն ա տալի, տնքում ա։ Տղերք, էն օրը չի, էն օրվա աստոծն ա. էնպես էն պախրի ճուտի նման ա տնքում, որ աչքս խուփ եմ անում, հենց իմանում եմ՝ դեռ էն թփի կողքին եմ կանգնած։
4. Ի՞նչ համեմատություն անկացրեց Օվակիմ բիձան եղնիկի մոր և երեխայի մոր միջև:
Վերջապես երեխեն մեռավ. հիմի մերն ընկել ա վրեն և բառաչում ա․․․ Ասում եմ, փառքդ շատ ըլի, աստոծ, ի՞նչ ա մեր ու էն սարի պախրի զանազանությունը՝ ոչինչ․․․ ամենի սիրտն էլ սիրտ ա, ամենի ցավն էլ՝ ցավ․․․
5. Քո կարծիքով, կենդանական աշխարհը ինչո՞վ է նման / նաև տարբեր/ մարդկային աշխարհին:
Բնությունն առանց մեզ կարող է գոյություն ունենալ, իսկ մենք առանց բնության՝ ոչ։ Բնությունից ու կենդանական աշխարհից էլ ծնված է մարդը, և ունի շատ նմանություններ։ Բայց ամեն դեպքում մարդը կատարելագործված արարած է, և կենդանիներից տարբերվում է ինտելեկտով, և միայն մարդուն բնորոշ հատկանիշներով։
6. Բնության մեջ ի՞նչ գեղեցկություններ ես տեսնում, ո՞րն է քեզ համար ամենակարևորը:
Կյանքիս բաղկացուցիչ մասն են կազմում կենդանիները։ Նրանց շատ-շատ եմ սիրում, և բնության մեջ ամենակարևորն են ինձ համար։ Շատ եմ սիրում նաև տարբեր երկրների յուրահատուկ երևույթները դիտելը։ Բնության մեջ ամեն ինչ գեղեցիկ է, մինչ դրան ձեռք չեն տվել։
7. Ի՞նչ պատմություն էր անցել որսկան Փիրումի գլխով:
Որսկան Փիրումն ինքը գլուխ որսկան էր, ու նրա գնդակը իր օրումը գետին չէր ընկած։ Մի անգամ մի պախրա ա վիրավորում։ Պախրեն փախչում ա, սա ընկնում ա ետևիցը։ Քշում ա տանում հասցնում Զորավոր կաղնըքու տակը։ Էստեղ, Զորավոր կաղնըքու տակին, պախրեն չոքում ա. պախրեն չոքում ա, որսկան Փիրումը թվանքն երեսն ա կալնում։ Հենց էս տժժան րոպեին Զորավոր կաղնըքուց մի դուռն ա բացվում, մի սիրուն հարսն ա դուրս գալի․ էս սիրուն հարսը դուրս ա գալի՝ որսկանի դեմը ծղրտում.
— Ի՞նչ ես հալածում իմ անմեղին, անիրավ մարդ, ի՞նչ ա արել քեզ։ Ագա՜հ, ոչ կշտանաս դու, որ չես կշտանում լիքն աշխարհքում։ Թվանքդ արնով լցվի, գնդակդ խմոր դառնա, չորանա էդ թվանքը բռնող կուռը․․․
Միայն որսկան Փիրումը խելոք մարդ էր, գլխի ա ընկնում, որ էս որսի տերն ա, ձեռաց թվանքը գցում ա մի ծառի ճյուղքի, անիծելուն պես ծառի ճյուղքը տեղնուտեղը չորանում ա։
8.Ինչո՞ւ է որսկանությունն անիծված՝ ըստ մեր պատմվածքի հերոսների:
— Անիծած ա, բաս, մին որսկանությունը, մին էլ ձկնորսությունը, երկուսն էլ անիծած են։ Հնուց դրած նզովք ա, որ որսկանի ու ձկնորսի փորը կշտանա ոչ։ Որսկանի վրա Քյարամն էլ նզովք դրեց։
9.Կնկատեի՞ր եղջերուի գեղեցկությունը, թե՞ նրան կդիտեիր որպես որս:
Քանի որ ես որսկան չեմ, իհարկե կնկատեյի եղջերուի գեղեցկությունը։ Ես շատ եմ սիրում կենդանիներին և միշտ նկատում եմ նրանց գեղեցկությունը։
10. Նկարագրիր պատմվածքի եղջերուին քո բառերով, բայց հեղինակի նկարագրությամբ ներշնչված:
Նա դուրս եկավ մի խաղաղ հպարտությամբ, վեհ ու չքնաղ, ինչպես բնության էն ամեն գեղեցկությունների տերն ու թագավորը։ Նա ուներ երկար վիզ, թուխ դունչ, ու դա աշխարհի ամենագեղեցիկ հայացքն էր։
11. Հեղինակն ինչո՞ւ ամաչեց խոսել իր զգացածի մասին, երբ տեսավ վիրավոր եղջերուին:
Կարծում եմ երբ հեղինակը տեսավ գեղեցիկ ու չնաշխարհիկ եղնիկին, խղճաց նրան, և ամաչեց, որ եկել է նրան որսալու։
12. Նկարագրի՛ր հեղինակին և որսկան Օսեփին:
Որսկան Օսեփը փորձառու որսկան էր, հաղթանդամ, և արդեն նրա համար սովորական էր որսի գնալը։ Հեղինակը տարիքով մեծ չէր, ուներ սիրտ ու խիղճ, գեղեցիկը նկատելու ու գնահատելու կարողություն։ Հեղինակի զգացումները ինձ շատ են բնորոշ, սակայն ես չեմ մեղադրում որսկան Օսեփին իր արարքի համար։
13. Ինչու՞ պատմվածքի հեղինակի համար կյանքը տգեղ թվաց, ի՞նչ հասկացար ստեղծագործության վերջին տողերից:
Նա տեսել էր եղնիկի գեղեցկությունը, զգացել աննկարագրելին։ Եվ երբ նա տեսավ որ այդ գեղեցկությունը կորչում է իր հարազատի ձեռքով, կյանքն ու բնությունը տգեղ թվացին, քանի որ բացակայում էր մի մեծ ու նշանակալի գեղեցկություն։
Բոլորիս կյանքում էր այդպես է։ Երբ սատկում է մեր կենդանին, կամ տեսնում են տեսանյութեր որսորդության մասին, սկսում են մտածել մահվան ու տգեղ կյանքի մասին։
14.Ի՞նչ սովորեցրեց քեզ Թումանյանի «Եղջերուն» պատմվածքը:
Պատմվածքն ինձ սովորեցրեց գնահատել ու սիրել կյանքը, տեսնել գեղեցիկն ու ամեն ինչ անել այն պահպանելու համար։
15. Բառարանի օգնությամբ բացատրիր քեզ անծանոթ բառերն ու արտահայտությունները՝ հարստացնելով բառապաշարդ:
Թվանք-զենք
Դափումը-սարի վրայի հանգստյան տուն
Բուղա-որձ եղջերու