Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ

Դասարանում

  • Ապրանքի գինը թանկացրին 60%-ով: Քանի՞ տոկոսով պետք է էժանացնեն ստացված գինը, որպեսզի ապրանքը վաճառեն սկզբնական գնով:
    1) 40 2) 60 3) 37 1/2
    4) այլ պատասխան\
  • Պատ 37/5
  • Բնական թիվն ունի 3 պարզ բաժանարար: Ամենաքիչը քանի՞ պարզ բաժանարար
    կարող է ունենալ այդ բնական թվի և 98-ի արտադրյալը:
    1) 3 2) 4 3) 5 4) 6
  • Քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է մանրել 420 դրամը առնվազն մեկ հատ 20 և առնվազն մեկ հատ 50 դրամանոցների միջոցով: 1) 3 2) 4 3) 2 4) 5
  • Քանի՞ իրարից տարբեր եղանակներով կարելի է կողք-կողքի դասավորել 1; 2; 3 թվերը եռյակներով և չնվազման կարգով (օր.՝ (1; 1; 2); (2; 3; 3); (1; 2; 3)…): 1) 5 2) 9 3) 6 4) 10
  • Երկնիշ թվերից քանիսի՞ թվանշանների գումարն է զույգ: 1) 50 2) 25 3) 45 4)20
  • Արամը, Վահեն և Գևորգը գնացին անտառ սունկ հավաքելու: Տուն վերադառնալիս նրանք նկատեցին, որ միասին հավաքել են 36 սունկ: Երբ Գևորգը իր հավաքած սունկի1/3-ը տվեց Վահեին, Արամը նկատեց, որ իր հավաքած սնկի 1/4-ը Վահեին տալուդեպքում նրանք բոլորը կունենան հավասար քանակությամբ սունկ: Քանի՞ սունկ էր հավաքել Վահեն: 1) 10 2) 15 3) 8 4) 2
  • Արմենը ներկում է քարտեզը: Նա մեկ ժամում ներկում է քարտեզի 6/7 մասը: Քանի՞ րոպե անց Արմենը ներկած կլինի քարտեզի 3/14-րդ մասը, եթե նա յուրաքանչյուր հաջորդ րոպեին ներկում է նախորդ րոպեի ներկածի կրկնակին: 1) Այլ պատասխան 2)58ր 3) 15ր 4) 29ր