Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու: Բայի սեռը

1. Ընդգծե՛ք կրավորական սեռի 3 բայ.
ա) երեսապատվել, անպատվել, կախարդվել, համարձակվել, գժտվել, անջատվել
բ) ուշաթափվել, զինաթափվել, չքվելլքվելթեքվել, գգվել
գ) հարմարվել, համարվելսիրվել, գժվել, զբաղվել, շարժվել,
դ) կազմվել, հաշտվել, նկատվել, հաջողվել, վիճակվել, արձակվել
ե) նետահարվել, խելագարվել, մերժվել, հրաժարվել, երդվել, խզվել
զ) ճարահատվելշրջապատվել, հիասթափվել, բեռնաթափվել, խելագարվել, փառաբանվել
է) զզվել, պոկվել, թոթվել, մխիթարվել, ընդհարվել, պրկվել
ը) զարկվել, թաքնվել, քննարկվել, բնակվել, վհատվել, ավարտվել
թ) պապանձվել, մոլորվել, տարվել, նշվել, հրճվել, քշվել
ժ) հակառակվել, կործանվելուսումնասիրվել, սխալվել, ավերվել, գրկախառնվել 
2. Ընդգծե՛ք չեզոք սեռի 3 բայ.
ա) շոշափել, սարսափել, խարխափել, ընդգրկել, ծվատել, ծագել
բ) երևալ, որսալ, երերալ, փութալ, գիտենալ, ուրանալ
գ) սիրահարվել, արագացվել, հարձակվել, մանրացվել, շաղափվել, հպատակվել
դ) բարձել, տրոփել, տեսնել, թոթափել, հանգել, վարարել
ե)զայրանալ, հասկանալ, հերոսանալ, հագենալ, շշնջալ, ափսոսալ
զ) նորոգվել, հնազանդվել, գանգատվել, օրորվել, ողողվել, թոթովել
է) սովել, գովել, ժողովել, ծարավել, մլավել, նզովել 
3. Ընդգծե՛ք կրավորական ածանցով 3 բայ.
ա) չվել, ցրվել, տրոհվել, խռովել, թաթավել, համալրվել
բ) հոլովել, երկատվել, հաշվել, հմայվել, կռվել, շնորհվել
գ) կռահվել, բարելավել, ապահովել, բաղդատվել, արյունոտվելհովվել 
4. Ընդգծե՛ք ներգործական սեռի 3 բայ.
ա) ննջել, գլորել, վազել, պատմել, տխրել, թրջել
բ) տրտնջալ, կարդալմրմնջալ, խրխնջալ, աղալ, ճռճռալ
գ) հասնել, ոստնել, գտնել, լինել, մեկնել, անել
դ) իմանալ, լողանալ, հղանալ, ծուլանալ, հեռանալմոռանալ
ե) փնչացնել, քնեցնել, խռմփացնել, փչացնել, ճռճռացնել, ծպպացնել
զ) կամենալ, վախենալ, ունենալ, ուզենալ, պարծենալ, մոտենալ
է) վերցնել, զարթնել, հանգցնել, սավառնել, մտնել, հարցնել 
5. Փակագծերում տրված տարբերակներից ընդգծե՛ք տվյալ նախադասությանը համապատասխանողը.
ա. Ինչ (վերաբերում, վերաբերվում) է ձեզ, դուք կարող եք ձեր գործը հանգիստ շարունակել:
բ. Մենք հակընդդեմ հայց ենք ներկայացրել դատարանին, որ մեզ նույնպես (տուժված, տուժած) կողմ ճանաչեն:
գ. Ձեռքերս ցրտից (ճաքճքվել, ճաքճքել) են, և դժվար է նույնիսկ լվացվելը:
դ. Սանդուղքով իջնելիս միշտ բազրիքից (բռնի՛ր, բռնվի՛ր), որ չսայթաքես:
ե. Ասում է, որ ինձնից (խռովել, խռովվել) է և այլևս չի ուզում ինձ տեսնել:
զ. Երեկվանից չի հաջողվում մեր թղթակցի հետ (կապնվել, կապվել) և նորություններ իմանալ Արցախից:

Posted in Քիմիա

Քիմիա տնային։ Ապրիլի 22-26

Տնային
1. Ի՞նչ է քիմիական կապը:
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, 
որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Բացատրե՛ք երկու ատոմների միջև քիմիական կապի առաջացման պատճառները:

Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվանում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
2.Հետևյալ տարրերից որո՞նց մոլեկուլներն են միատոմանի.

ա) ջրածին
բ) հելիում
գ) թթվածին
դ) արգոն
3. Թվարկե՛ք քիմիական կապի հիմնական տեսակները:
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։
4.Լրացրե՛ք բաց թողած բառակապակցությունը.

Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների և ատոմների միջև։
2. Պատմի՛ր կատարածդ փորձի մասին:

 Բաժակը լցնել 100 մլ սովորական սոսինձ (նատրիումի սիլիկատ) և ավե լացնել 5 մլ 24-25 %-անոց աղաթթվի լուծույթ: Ապակե ձողով լավ խառնել ու ձողն ուղղահայաց պահել բաժակի կենտրոնում: Մի քանի րոպե հետո ձողն այլևս չի ընկնի նույնիսկ շրջված բաժակից, քանի որ հեղուկն արդեն պնդացել է. Սիլիկաթթուն՝ H2SiO3 ինչն առաջանում է վերը բերված փոխազդեցությամբ, դոնդողանման զանգված է:
3. Սովորի՛ր

Ատոմն ունի բարդ կառուցվածք, այն կազմված է դրական լիցքավորված միջուկից և նրա շուրջը գտնվող բացասական լիցք ունեցող էլեկտրոններից: Միջուկն իր հերթին կազմված է դրական լիցք ունեցող մասնիկներից և լիցք չունեցող ` նեյտրոններից: 
Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը: Ներկայումս հիմնականում դասակարգվում ենք կովալենտային, իոնային և մետաղային կապեր: 
Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև:
Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:
Մետաղական կապ առաջանում է մետաղական պարզ նյութերում և համաձուլվածքներում։