Հարցեր կրկնության համար.
- Ի՞նչ է ֆիզիկական մարմինը, ասա՛ տեսակները:
Մեզ շրջապատող ամեն բան մենք անվանում ենք ֆիզիկական մարիմին, որոնք ունեն ծավալ և զանգված։ Մարմինները լինում են 2 տեսակի՝ անշունչ և շնչավոր։ - Ի՞նչ է նյութ :
Նյութը այն է ինչից կազմված է ֆիզիկական մարմինը։ - Ո՞ր նյութերն են կոչվում մաքուր:
Մաքուր են այն նյութերը որոնք կազմված են միատեսակ մասնիկներից (ատոմ, մոլեկուլ․․․)։ - Ո՞ր նյութերն են կոչվում խառնուրդներ:
Խառնուրդներ են կոչվում այն նյութերը որոնք իրենց մեջ պարունակում են 1 — ից ավելի նյութեր։ - Խառնուրդների ի՞նչ տեսակներ գիտես:
Խառնուրդները բաժանվում են 2 մասի՝ համասեռ և անհամասեռ։ Համասեռ խառնուրդնուրդներում հնարավոր չէ տարբերել խառնուրդ առաջացնող նյութերը։ Անհամասեռ խառնուրդներում բաղադրրիչները անզեն աչքով տեսանելի են։ - Ո՞ր երևույթն է կոչվում ֆիզիկական:
Ֆիզիկական երևույթների ժամանակ նոր նյութեր չեն առաջանում, այլ փոխվում են նյութի ագրեգատային վիճակը, ձևը և չափսերը: - Ո՞ր երևույթն է կոչվում քիմիական:
Քիմիական երևույթներ են նրանք, որոնց ժամանակ առաջանում են նոր նյութեր՝ ռեակցաներ: - Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի հատկանիշները:
Քիմիական ռեակցիայի հատկանիշներն են՝ ջերմության կլանվելը կամ անջատվելը, հոտի հայտնվելը, գույնի փոխվելը, նստվածի առաջանալը, գազի անջատվելը։ - Թվարկի՛ր քիմիական ռեակցիայի սկսվելու պայմանները:
Յուրաքանչյուր քիմիական ռեակցիայի ընթացքում այս կամ այն տեսակի նյութերից առաջանում է այլ տեսակի նյութեր՝ արդեն իրենց բնորոշ հատկությոններով։ - Ասա՛ նյութի ֆիզիկական հատկությունները:
Նյութի ֆիզիկական հատկություններն են՝ նյութի ագրեգատային վիճակը (պինդ, հեղուկ և գազային)։ - Ի՞նչ է ատոմը:
Ատոմը նյութի փոքրագույն, քիմիապես անբաժանելի մասնիկն է: - Ի՞նչ է քիմիական տարրը:
Քիմիական տարրը միատեսակ հատկություններով օժտված ատոմների որոշակի տեսակ է։ - Ո՞ր նութերն են կոչվում պարզ:
Պարզ նյութերը կազմված են մեկ քիմիական նյութի ատոմներից։ - Պարզ նյութերը ի՞նչ տեսակներ գիտես:
Ծծումբ, ջրածին, ացխածին․․․ - Ո՞ր նութերն են կոչվում բարդ։
Բարդ նյութերը կազմված են տարբեր քիմիական տարրերի ատոմներից։ - Ի՞նչ է մոլեկուլը:
Մոլեկուլը քիմիական կապերով միացած ատոմների խումբ է։ - Ի՞նչ է քիմիական բանաձև:
Քիմիական բանաձևը նյութի բաղադրության պայմանական գրառումն է քիմիական տար րերի նշաններով և ինդեքսներով: - Ի՞նչ է հարաբերական ատոմային զանգվածը(Ar ):
Հարաբերական ատոմային զանգվածը(Ar) տարրի մեկ ատոմի զանգվածի հարաբերությունն է զանգվածի ատոմային միավորին (զ.ա.մ.): - Ի՞նչ է հարաբերական մոլեկուլային զանգվածը(Mr):
Հարաբերական մոլեկուլային զանգվածը (Mr) ցույց է տալիս, թե տվյալ նյութի մեկ մոլեկուլի զանգվածը քանի անգամ է գերազանցում զանգվածի ատո- մային միավորը։ - Ի՞նչ է քիմիական կապը, թվարկի՛ր տեսակները:
Քիմիական կապը փոխազդեցություն է, որը կապում է առանձին ատոմներն ավելի բարդ համակարգում (մոլեկուլներ, բյուրեղներ և այլն):
Ատոմների կապը մեկը մյուսի հետ անվա- նում են քիմիական կապ: Քիմիական կապը փոխազդեցություն է էլեկտրոնների և միջուկների միջև, որը հանգեցնում է մոլեկուլում ատոմների միացմանը:
Քիմիական կապերը լինում են 3 տեսակի
1․Կովալենտային կապ առաջանում է ոչ մետաղների ատոմների միջև։
2․ Մետաղային կապ առաջանում է մետաղների ատոմների միջև:
3․ Իոնային կապ առաջանում է մետաղների և ոչ մետաղների ատոմների միջև:


