1. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Մի թռչունը չի կարող Եգիպտոս չվել: Որովհետև Եգիպտոսի տեղը չգիտի (որովհետև կամ քանի որ)
Ամեն գարնան երկու հակառակորդների հանդիպումը դառնում էր ավելի
վտանգավոր:Քանի որ, Ձմռան պարապությունից ավելի ուժ ու եռանդ ստացած՝ նրանք ավելի կատաղի էին դառնում: (որովհետև կամ քանի որ)
Առակագիր Եզոպոսը մի անգամ մտավ նավաշինարանորտեղ,որտեղ
նավաշինարարներն սկսեցին նրան ծաղրել ու բարկացնել: (որտեղ)
Պատանին գնաց մի ալևոր մարդու մոտ, որպեսզի Նրան հարցներ ճանապարհի մասին: (որպեսզի, որ)
Նավազը որդուն ուղարկեց ուսումնարան, որ Քերականություն սովորիր: (որ, որպեսզի)
2. Պարզ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ դերանունով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն (անհրաժեշտության դեպքում դրանցում որոշ փոփոխություննե՛ր արա):
Երբ որսորդներն իրենց շների հետ հայտնվեցին, վախկոտ նապաստակն իր համար թռչկոտում էր անտառի բացատում:
Հենց որ աղվեսը ուզում էր խախտել պայմանն ու դուրս թռչել, այծը նախատեց նրան:
Քանի դեռ կարապները չէին ուզում ապրել մարդկանց մոտ ու երգել նրանց համար, ծիծեռնակները ծաղրում էին նրանց:
Մեղուները չէին ուզում իրենց մեղրը մարդկանց տալ, ուստի նրանք որոշեցին խայթոցով վնասել մեղրը տանողներին:
Չնայած ծովի ջուրը չի խմվում, բայց ծովին հասնելը փրկություն էր թվում:
Չնայած նա ձեռքը մեկնեց անկարգին բռնելու, բայց մտքինը նրան պատժելը չէր:
3․ Զույգ նախադասությունները փակագծում գրված շաղկապով կամ միացրո՛ւ՝ քանի ձևով կարող ես:
Օրինակ`
Դու ամբողջ աշխարհում շրջած կլինես: Դու կվերադառնաս (երբ)
— Երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս: Դու, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես, կվերադառնաս:
Կվերադառնաս, երբ ամբողջ աշխարհում շրջած կլինես:
Այդ կղզին կատարյալ դրախտ կարելի է դարձնել, որովհետև հորդաբուխ աղբյուրներ կային այնտեղ (որովհետև)
Անտառում դեռ ոչ մի շշուկ չէր լսվում, չնայած անձրևը արդեն դադարել էր (չնայած)
Եթե բոլորը քեզ նման մտածեին, աշխարհն այդպիսին չէր լինի: (եթե)
Այնտեղ, որտեղ այս քարի կտորը գտել եք, փնտրեցեք կորած ձիու հետքերը։ (որտեղ)
4. Կետերը փոխարինի՛ր հարմար շաղկապով կամ դերանունով:
Լեռնային հովիտներում գիշերը ձյուն է սպասվում, իսկ հովիտներում՝ անձրև:
Աշուն էր, զովաշունչ ու պայծառ աշուն, ինչպես սովորաբար լինում է Արարատյան դաշտում:
Երբ ջրերը ձյան հալոցքից կամ հորդառատ անձրևներից վարարում էին, դաշտում բնական ավազաններ էին գոյանում:
Կարդացի անունս մի ոտանավորի տակ, ու ինձ թվաց, որ իմ այդ ստորագրությունը ոսկե տառերով էր տպված:
Եթե մինն ունես, ապա տասն ես արել:
Այն օրից, երբ գյուղ էր եկել, անցել էր ուղիղ մեկ ամիս:
Հյուրերին առաջնորդեց դեպի տաղավարը, որը գտնվում էր բակի խորքում:
Նա մեծահռչակ զորավար էր, որն երկրների կուսակալ էր:
Քանի որ նույն ուղղությամբ չէին գնում, միմյանց չէին հանդիպում:
Թե՛ հնէաբանը, և թե թանգարանի տնօրենը նոր քննության գաղափարին չընդդիմացան:
5. Տրված նախադասություններին երկրորդական նախադասություններ ավելացրու՝ դրանք տրվածներին կապելով երբ, որ, թե, եթե, ինչպես, որովհետև, որպեսզի և այլ շաղկապներով ու շաղկապական բառերով:
Օրինակ`
Մինչև կրակելն աղվեսները փախան:- Մինչև կրակելն աղվեսները փախան, որովհետև անզգույշ շարժումից թփերը խշխշացին:
Խլեզները Մթնաձորում մարդուց չեն փախչում, որովհետև նրանք արդեն ընտելացել են մարդկանց ներկայությանը:
Վայրի անտառի պես էր անտառապահ Պանինը, քանի որ նրա աչքերը կասկածանքով էին լցված:
Արջը ոռնոցով մի ոստյուն էլ արեց, որովհետև նա վախեցել էր անծանոթ ձայնից:
Մթնաձորում սկսվեց անհավասար մի կռիվ մարդու և գազանի միջև, քանի որ գազանը զգացել էր վտանգը:
Ջուրը բակի ջրհորից բերեք, որովհետև այնտեղ այն ավելի մաքուր է:
6. Ըստ տրված կաղապարների՝ կազմի՛ր բարդ նախադասություններ:
Թեկուզ……………… , այնուամենայնիվ………..:
Թեպետ………………, սակայն………………….:
Չնայած որ………….., բայց………………………:
Թեև…………………., բայց և այնպես……………:
7. Ըստ տրված կաղապարների` կազմի՛ր բարդ նախադասություններ:
Եթե………………….., ապա……………:
Քանի որ…………….., հետևաբար…….:
Որովհետև………….., ուստի…………..:
Քանզի………………., ուրեմն………….: