Posted in Հասարակագիտություն 8

Մարդու պահանջմունքները

Ամեն մարդ ունի պահանջմունքներ, առանց նրանց հնարավոր չի ապրել: Դա մեր առօրյա կյանքի պահանջմունքներն են, որոնք մեր օրգանիզմը ձգտում և պահանջում է: Դրանք են՝ ջուրը, սնունդը, ու քունը: Աշխարհում չկա մեկը, ով կարող է ապրել առանց այս պահանջմունքների: Տարբեր տարիքներում մարդիկ ունենում են տարբեր պահանջմունքներ: Օրինակ փոքրերի մոտ կան պահանջմունքներ խաղալիքների, ուշադրության, նոր զբաղմունքները և շրջապատի հետ ծանոթանալը: Պատանեկան հասակում պահանջմունքներն են էլեկտրոնային սարքերը, նոր վայրերի այցելությունը և ընկերների հետ շփումը: Իսկ չափահաս տարիքում պահանջմունքներն են՝ մասնագիտացված գիտելիքների ձեռք բերումը, լավ աշխատանքով ապահովումը, ընտանիքի ստեղծումը և առողջ ապրելակերպը: Պահանջմունքները բացի լավ կողմերից նաև ունեն վատ կողմեր: Պահանջմունքների վատ կողմերը դա կախվածություններն են: Կախվածությունները առաջանում են, երբ մարդ չարաշահում է իր պահանջմունքի քանակը և ուզում է ավելի շատ: Սակայն կան կախվածություններ որոնք շատ մարդկանց մոտ դարձել են պահանջմունքներ: Որպես օրինակ վերցնենք ծխելը: Ծխելը կախվածություն է, որը դարձել է շատ մարդկանց պահանջմունքը: Բայց այս վատ պահանջմունքներից կարելի է ազատվել առողջ ապրելակերպի միջոցով:
Մարդուն պետք է իրեն իմանալ ուրիշներին ներկայանալու համար, որպեսզի մարդիկ կարողանան ճիշտ կարծիք կազմել քո մասին: Նաև մարդուն իրեն իմանալը օգնում է սեփական կարծիք ունենալ և կարողանալ իր կարծիքը արտահայտել քննարկումների ժամանակ: Երբ լավ գիտես ինքդ քեզ, գիտես քո ուժեղ և թույլ կողմերը։

Posted in Երկրաչափություն 8

Եռանկյան միջին գիծը

Առաջադրանքներ
1) RS -ը ABC եռանկյան միջին գիծն է՝ R∈AB, S∈AC: Ընտրիր ճիշտ տարբերակը`
ա) RS∥BC
բ) RS⊥AB
գ) երկուսն էլ ճիշտ են


2) KLM եռանկյան մեջ տարված է GH միջին գիծը, ընդ որում՝ G∈KL, H∈KM: GH միջին գծի վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) GH∥LM
բ) GH⊥LM
գ) երկուսն էլ ճիշտ են

3)

10/2=5
6/2=3
8/2=4
P=5+3+4=12

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) LMN եռանկյան մեջ GH-ը միջին գիծ է՝ G∈LM, H∈LN: Միջին գծի  վերաբերյալ, ո՞ր պնդումն է ճիշտ: Ընտրիր ճիշտ պատասխանը:
ա) GH=MN/2

բ) GH=2MN
գ) երկուսն էլ ճիշտ են

2)

12/2=6
16/2=8
P=6+6+8+8=28

Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն  Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 6

Լրացուցիչ աշխատանք- պատասխանել հարցերին․

1․ Մակուղեղի գործառույթի ինչպիսի՞ խանգարուﬓեր գիտեք:
Մակուղեղը կամ հիպոֆիզը մարդու ներզատիչ գեղձ է, որը կարևոր դեր է խաղում հումորալ կարգավորման պրոցեսներում։ Այն բաղկացած է երեք բլթից. առաջնային, միջին և ետին: Նրա առաջնային բլթի արտադրած հորմոնը աճի հորմոնն է: Այդ պատճառով դրա գերֆունկցիան  արտահայտվում է աճման խանգարմամբ և մանկական տարիքում բերում է հսկայության (գիգանտիզմի), իսկ մեծահասակների մոտ՝ ակրոմեգալիայի զարգացման։ Վերջինիս դեպքում գերաճում են քիթը, շրթունքները, լեզուն, ձեռքերի դաստակները: 
2․ Ո՞րն է վահանագեղձի գործառույթը. նրա թերգործառույթի և գերգործառույթի
դեպքում ինչպիսի՞ խանգարուﬓեր են առաջանում։

Մանկական հասակում այդ գեղձի թերֆունկցիան ընկճում է նյութափոխանակությունը, առաջ է բերում գաճաճություն հիվանդությունը, որի արդյունքում, ի տարբերություն թզուկության, խախտվում է մարմնի համաչափությունը և զարգանում է թուլամտություն: Հասուն հասակում թերֆունկցիայի արդյունքում առաջանում է լորձայտուց հիվանդությունը, որի հետևանքով մարմինն այտուցվում է, դանդաղում է սրտի աշխատանքը, իջնում է մարմնի ջերմաստիճանը, մարդը դառնում է անտարբեր շրջապատի նկատմամբ: Գերֆունկցիայի արդյունքում առաջանում է բազեդովյան հիվանդություն, որի ախտանիշներն են գերգրգռված վիճակը, սրտի աշխատանքի արագացումը, ջերմաստիճանի բարձրացումը, մարմնի զանգվածի անկումը և դուրս պրծած աչքերը: Հայաստանում սննդի և ջրի մեջ դիտվում է յոդի պակաս, ինչը բերում է տեղային խպիպ հիվանդությանը (զոբ)
3․ Ինչպե՞ս են մակերիկաﬓերի և ենթաստամոքսային գեղձի հորմոններն ազդում ածխաջ րերի փոխանակության վրա:

Մարդու մակերիկամի կեղևային նյութը կամ կեղևը կազմված է Էպիթելային բջիջներից գոյացած երեք գոտիներից (խրձային, կծիկային, ցանցային) և արտադրում է ստերոիդային ավելի քան 40 միացություն՝ կորտիկոստերոիդներ, որոնք ազդում են  ածխաջրերի փոխանակության, ինչպես նաև սեռական ֆունկցիայի վրա։ Կեղևի ֆունկցիան կարգավորվում է հիպոֆիզի առաջային բլթում արտադրվող աղրենոկորտիկոտրոպ հորմոնով։ Միջուկային նյութը կազմված է հիմնականում էպիթելային բազմանկյուն խոշոր բջիջներից, որոնք գոյացնում են շարակցական հյուսվածքով և երակային մազանոթային ծոցերով միմյանցից սահմանազատված հանգույցներ։ Միջուկային նյութում արտադրվում են կատեխոլամիններ (ադրենալին, նորադրենալին), որոնք հաճախացնում մասնակցում ածխաջրային փոխանակության կարգավորմանը։

Posted in Քիմիա 8

Քիմիա Սեպտեմբերի 30-ից հոկտեմբերի 4

1.Պատմի՛ր կատարած փորձի մասին(թթվածնի ստացում) :

Լաբորատորիայում թթվածինը ստանում են թթվածին պարունակող բարդ նյութերի քայքայումից. Կալիումի պերմանգանատը (KMnO4) տաքացնելիս քայքայվում է՝ անգույն գազի (թթվածնի) անջատմամբ. Ճշտելու  նպատակով, թե  ի՞նչ  գազեր  են  առաջացել, առկայծող  մարխը մոտեցնենք  քիչ  ծավալով  գազին  ու  փորձանոթը բացենք: Մարխը  բռնկվում  է: Դա  վկայում  է, որ  տվյալ  գազը թթվածինն  է:

2.Սովորի՛ր պատմել Էջ 67 — 70 Թթվածին

3.Բնութագրե՛ք թթվածնի ֆիզիկական և քիմիական հատկությունները: Կազմե՛ք համապատասխան քիմիական ռեակցիաների հավասարումները: Նյութերի բանաձևերի տակ գրե՛ք դրանց անունները, հաշվեք բարդ նյութերի հարաբերական մոլեկուլային զանգվածները(Mr), իսկ բանաձևերի վերևում դրե՛ք միացությունների մեջ տարրերի ցուցաբերած ՕԱ-ները:

  1. Ֆիզիկական հատկություններ
    Թթվածինը (O₂) անգույն, անգո և անհամ գազ է։ Նրա խտությունը մոտ 1.429 գ/լ է (0°C և 1ատմ պայմաններում)։ Թթվածինը վատ է լուծվում ջրում, բայց կենսաբանական գործընթացների համար բավարար է։ −183°C ջերմաստիճանում թթվածինը հեղուկանում է, դառնալով երկնագույն հեղուկ։
  2. Քիմիական հատկություններ
    Թթվածինը քիմիապես ակտիվ տարր է։ Նրա օքսիդացման աստիճանը սովորաբար −2 է։ Թթվածինը ռեակցիաներում հանդես է գալիս որպես օքսիդիչ նյութ, մասնավորապես՝ մետաղների և ոչ մետաղների հետ առաջացնելով օքսիդներ։ Այն կարող է մասնակցել այրման և օքսիդացման ռեակցիաներին։

օրինակ՝ C + O2 → CO2 

ՕԱ

C-     0

O2 —   0

CO2 =  C+4 / O-2

Mr (CO2)= 12+16+16=44

Posted in Աշխարագրություն 8

Գերմանիա

1. Նշել Գերմանիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:
Գերմանիան գտնվում է Եվրոպայի կենտրոնում։ Աշխարհագրական դիրքի առավելությունները նրանում է , որ Գերմանիան ունի լիքը ջրային ավազաններ և հարևաններ երկրները Եվրամիության անդամներ են։
2. Նշել Գերմանիայի տնտեսության զարգացման նախադրյալները:

Գերմանիան զարգանում է ժողովրդի աշխատասեր լինելով, լավ աշխարհագրական դիրք ունենալով և զարգացած հարևան երկրներով։ Գերմանիան ունի լավ կլիմայական պայմաններ և դրա շնորհիվ ունի բուսաբուծություն, անասնապահություն։ Արտահանում է ածուխ։ Նախադրյալներից է նաև ծովային ավազանները։
3. Ի՞նչ դեր ունի Գերմանիան ժամանակակից աշխարհում:

Գերմանիան շատ մեծ դեր ունի ժամանակակից աշխարհում։ Գերմանիայում զարգացած է սպասարկան ոլորտը, ունի նավահանգիստներ, արտահանում է մեքենաներ, քիմիական արտադրություն, ածուխ։ Գերմանիան ամենածարգացած երկրներից մեկն է։
4. Ուրվագծային քարտեզի վրա նշել Գերմանիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները:
5. Գերմանիան քանի՞ երկրամաս ունի:

Գերմանիան կաղմված է 16 դաշտային երկրամասերից։
6. Թվարկի՛ր խոշոր գետերը:

Ռեյն, Էլբա, Վեզեռ, Դանուբ, Մայն։
7. Բնակչության մասին ի՞նչ գիտես:

Բնակչության թվով Գերմանիան Եվրոպայի ամենամեծ երկիրն է (Ռուսաստանը չհաշված): Երկրորդ համաշխարհային պատերազմում այն կրեց մարդկային զգալի կորուստներ, սակայն բնակչության թվաքանակը մինչպատերազմական ժամանակաշրջանի համեմատ չպակասեց, որովհետև Եվրոպայի մի շարք երկրներից Գերմանիայում վերաբնակեցվեցին մոտ 12 միլիոն գերմանացիներ: Գերմանիայի բնակչության ազգային կազմը միատարր է: Ընդունված է գերմանացիների ազգային բնավորության գիծ համարել կարգապահությունը, ճշտապահությունը, հաշվենկատությունը, օրինապահությունը և աշխատա սիրությունը: