Posted in Հայոց Լեզու 8

 «Կցանկանա՞մ ուսուցիչ դառնալ», 08.10.2024

Կարծում եմ, որ այո, որովհետև ինքս աշակերտ եմ և բոլոր հարցերին կնայեմ և աշակերտի տեսակյունից, և ուսուցչի ։ Բայց, ցավոք, ես չեմ կարող ուսուցիչ դառնալ, քանի որ ունեմ ապագայի հետ կապաված ուրիշ ծրագրեր։

Posted in Հասարակագիտություն 8

Մարդու պահանջմունքները

  • Ինչո՞ւ է մարդը անհիշելի ժամանակներից ձգտում ճանաչել ինչպես շրջակա միջավայրը, այնպես էլ իրեն: Մարդու ինչի՞ն է պետք իրեն իմանալը:

Պահանջմունք, նորմալ կենսագործունեության և հոգեկան ակտիվության համար անհրաժեշտ որևէ երևույթի, արժեքի կարիքը։ Յուրաքանչյուր կենդանի օրգանիզմի, այդ թվում նաև մարդու հոգեկան ակտիվության հիմքում ընկած է պահանջմունքները։ Պահանջմունքներն այն ամենի ամբողջությունն են, ինչի կարիքն ունի կենդանի օրգանիզմը իր կենսագործունեությունը պահպանելու, գոյատևելու, հարմարվելու և զարգանալու համար։

Պահանջմունքները ընկած են մարդու հոգեկան ակտիվության հիմքում։ Մարդը ակտիվ է այնքանով, որքանով նա ունի պահանջմունքներ, որոնք անհրաժեշտ էբավարարել։ Սեփական պահանջմունքների գիտակցումը կապված է անձի ընդհանուր զարգացման, նրա գիտակցության, ինքնգիտակցության, խոսքի, մտածողության ձևավորման հետ։ Պահանջմունքների գիտակցումը կատարվում է աստիճանաբար, անձի զարգացման հետ զուգընթաց։

  • Ինչպե՞ս է արտահայտվում նոր միջավայր, նոր աշխարհ ստեղծելու մարդու ձգտումը: Մի՞շտ է այդ ձգտումը դրական հետևանքների հանգեցնում:

Տարբեր մարդկիկ նոր միջավայրը տարբեր ձև են ընդհունում և ընկալում: Կան մարդիկ որ վախենում են նոր միջավայրից և չեն կարողանում հեշտությամբ ինտեգրվել: Բայց նաև կան մարդիկ, որոնք շատ ինքնավստահ են և պատրաստ են ամեն ինչ նորից սկսել և ստեղծել նոր շրջապատ նոր մարդկանցով: Բայց կան նաև մարդիկ ինձ նման, որոնք թողնելով իրենց հայրենիքը, մեկնում են ուրիշ երկիր նոր երազանքների հետևվից՝ չիմանալով ինչ է իրենց սպասվում: Ես շատ վախեցած էի սկզբում, երբ իմացա, որ պետք է նոր դպրոց հաճախեմ և հանդիպեմ նոր մարդկանց: Ես կարողացա հաղթահարել իմ մեջի վախը և ստեղծեցի նոր շրջապատ նոր ծանոթներով ու նոր ընկերներով: Բայց բոլորը չեն, որ նոր շրջապատում կարողանում են ճիշտ ճանապարհով գնալ, շատերը ցավոք սրտի վատ շրջապատի զոհ են դառում:

Posted in Երկրաչափություն 8

Սեղան 08.10.2024

Առաջադրանքներ․

1) Տրված է՝ ∢A=37°∢C=121° : Գտիր՝ ∢B,∢D-ն։

Trapece (ne vienādsānu).JPG

<A=37°
<C=121°
<B=180-37
<B=143°
<D=180-121=59°

2)Հաշվիր ABCD սեղանի անկյունները, եթե ∢A=30°:

Trapece (vienādsānu).JPG

<A=30°
<B=180-30
<B=150°
<A=<D
<B=<C

3) Տրված է՝ AE=EB, CF=FD, BC=28 մ, AD=30 մ: Գտիր՝ EF-ը:

1.JPG

EF=BC+AD=28+30/2
EF=29մ”

4)Սեղանի հիմքերի հարաբերությունը հավասար է 2:7: Հաշվիր սեղանի մեծ հիմքը, եթե նրա փոքր հիմքը հավասար է 12 սմ -ի:

12/2=6
6*7=42

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1) Նշիր ճիշտ պնդումը՝

ա)Հավասարասրուն սեղանի սրունքները զուգահեռ են:

բ)Ուղղանկյուն սեղանի հիմքերը հավասար են:

գ)Ցանկացած սեղանի հիմքերը զուգահեռ են:

2)Սեղան կոչվում է այն քառանկյունը, որի

ա)կողմերը զույգ առ զույգ զուգահեռ են:

բ)երկու կողմերը զուգահեռ են, իսկ մյուս երկուսը՝ ոչ:

3) Սեղանը կոչվում է հավասարասրուն, եթե

ա)նրա սրունքները հավասար են:

բ)նրա սրունքները զուգահեռ են:

Posted in Հայոց Լեզու 8

Կոմիտասը բանաստեղծ․08․10.2024

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։