Posted in Աշխարագրություն 8

Իտալիա Հոկտեմբերի 14-17

Իտալիա

Դասի հղում ։

Տեսասահիկ։

Այլ հղումներ՝ 1․ 2․ 3․

  • Նշել Իտալիայի աշխարհագրական դիրքի առավելություններն ու թերությունները:

Իտալիայիի ափերը քիչ են կտրտված, երկարությունը մոտ 7,5 հզ կմ է։ Ռելիեֆում գերակշռում են լեռներն ու բարձրությունները (տարածքի 4/5-ը)։ Վարչական բաժանումը՝ մարզեր մարզերի կազմի մեջ մտնող գավառներն են։ Ալպերի և Ապենինների ստորոտներին գտնվում են 200—500 մ բարձրության հարթավայրեր, Պո գետի երկայնքով՝ կավաճահճային ցածրադիր (50—100 մ) հարթավայրեր, Պաղանի հարթավայրից հարավ՝ Ապենինյան թերակղզու երկայնքով, մոտ 1200 կմ

  • Պատմի՛ր Իտալիայի բնական ռեսուրսների և օգտակար հանածոների մասին:

Օգտակար հանածոներից կան քարածուխ, գորշածուխ, լիգնիտ, թերթաքարեր, նավթ, գազ, կապար, ցինկ, երկաթ, բոքսիտներ, սնդիկ, ծծումբ, մարմար, կերակրի աղ, հանքային և տաք ջրեր (100—120 °C)։ Կլիման տերիտորիայի մեծ մասում մերձարևադարձային է, միջերկրածովյան, Պադանի հարթավայրում՝ անցողիկ՝ մերձ արևադարձայինից բարեխառնի։ Սարերում առկա է ուղղաձիգ կլիմայական գոտիականությունը։

  • Ի՞նչ դեր ունի Իտալիան ժամանակակից աշխարհում:

  • Ո՞ր կլիմայական գոտում է գտնվում:

Ամառը շոգ է, չոր։ Հուլիսին՝ միջին ջերմաստիճանը ալլպեր ստորոտում 20—22 °C է, Պադանի հարթավայրում՝ 22—24 °C, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 23—28 °C: Սիրոկո քամիների հետևանքով ջերմաստիճանը բարձրանում է 40 °C-ից 45 °C: Ալպերում՝ 3500 մ բարձրությունից վեր, հուլիսին ջերմաստիճանը իջնում է 0 °C: Հունվարի միջին ջերմաստիճանը Ալպերի ստորոտին և Պադանի հարթավայրում մոտ 0 °C է, Ապենինյան թերակղզում և կղզիներում՝ 1 —12 °C: Ալպերում հաճախ են լինում են 15°Շ-ից—20 °C սառնամանիքներ։ Տեղումների տարեկան քանակը Արևելյան Ալպերում և Ապենինների հյուսիսում, ինչպես նաև լեռների արևմտյան լանջերին ավելի քան 3000 մմ է, արևելյան լանջերին և ներքին շրջաններում՝ 600—800 մմ, կղզիներում՝ 500 մմ։

  • Պատմի՛ր բնակչության մասին:

Իտալիայի բնակչությունը 2014 թվականին մոտեցել է 62 միլիոն մարդու։ Այժմ Իտալիան Եվրոպայում բնակչության թվով կիսում է երրորդ տեղը (ՌԴ-ից և ԳՖՀ-ից հետո) Ֆրանսիայի և Մեծ Բրիտանիայի հետ[1]։ Վերջին երկու երկրներին վերջին տարիներին բնակչության թվով մոտենալը տեղի է ունեցել մեծ թվով գաղթականների շնորհիվ, որոնց մեծ մասը կազմում են ապօրինի ներգաղթյալները։ Արդյունքում, 2013 թվականին Իտալիայում էին բնակվում ԵՄ-ի բնակչության 12,0 %-ը և այդ բաժինն անդադար աճում էր՝ չնայած երկրի տնտեսական մակարդակի ոչ բարձր աճին. 2000 թվականին Իտալիայի բնակչությունը ավելի արագ էր աճում, քան նրա ՀՆԱ-ը։ Սակայն 1980-ական թվականներին իտալացիները հենց համարվում էին արտագաղթող ազգ։ Դրա հետ մեկտեղ, 1994-2013 թվականներին Իտալիայի բնակչության աճի ցուցանիշը բացասական էր (բացառություն էին կազմում 2004 և 2006 թվականները)[2]։

  • Ի՞նչ գիտես Վենետիկի մասին:

Վենետիկ (իտ.՝ Venezia), քաղաք Իտալիայում։ Ձևավորում է համայնք, բաժանված վեց ինքնակառավար շրջանների։ Տարածքը 0,44 կմ², քաղաքի բնակչությունը՝ 264 534 (դեկտեմբեր 2013 թվական), արվարձանների բնակչությունը ներառյալ՝ 1,600,000։ Նավահանգիստ Ադրիատիկ ծովի վրա (ապրանքաշրջանառությունը տարեկան 21 միլիոն տոննա), Մարկո Պոլոյի անվան միջազգային օդանավակայան։ Պատմական կենտրոնը տեղակայված է Վենետիկի ծովածոցի 118 կղզյակների վրա, որոնք բաժանվում են իրարից 150 ջրանցքներով և վտակներով։ Կղզիների և կղզյակների միջև անց է կացված շուրջ 400 կամուրջ (այդ թվում Ռիալտոյի և Հառաչանքների կամուրջները, որոնք կառուցվել են 16-րդ դարի վերջերին)։

  • Ուրվագծային քարտեզի վրա նշել Իտալիայի հարևան պետությունները, ափերը ողողող ջրային ավազանները, արդյունաբերական խոշոր կենտրոնները: