Posted in Պատմություն 8

Հին Հռոմ-Նոր հռոմ

Հին Հռոմ (լատին․՝ Roma antiqua, կարգախոսը՝ «Senatus Populus Que Romanus», հապավմամբ՝ «S.P.Q.R.», թարգմանվում է որպես «Հռոմի Սենատ և Ժողովուրդ»), հռոմեական քաղաքակրթության ընդհանուր անվանում, որը տևել է մ․թ․ա․ 8-րդ դարում նույնանուն քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակաշրջանը՝ բաժանվելով երեք հիմնական շրջափուլերի՝ թագավորական (մ․թ․ա․ 753 -509), հանրապետական (մ․թ․ա․ 509-27) և կայսերական (մ․թ․ա․ 27-մ․թ․ 476): Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից հիմնադրված Հռոմը կարճ ժամանակահատվածում վերաճել է ընդարձակ թագավորության, որն էլ հաջորդ տասնամյակներում՝ նվաճողական արշավանքների արդյունքում, դարձել է այդ ժամանակաշրջանի աշխարհի կարևորագույն քաղաքական ուժն ու հին աշխարհի ամենաընդարձակ կայսրություններից մեկը։

Պատմություն

Պայմանականորեն, Հին Հռոմի պատմությունը բաժանված է երեք հիմնական պարբերափուլերի, որոնք ընդգրկում են քաղաքի հիմնադրումից մինչև Արևմտյան Հռոմեական կայսրության անկումն ընկած ժամանակահատվածը։ Ստորև նշված են Հռոմի պատմության երեք հիմնական պարբերափուլերը․

  • Թագավորական Հռոմ՝ ընդգրկում է Հռոմուլոս և Հռեմոս եղբայրների կողմից քաղաքի հիմնադրումից մինչև թագավորության վերջին գահակալ, ծագումով էտրուսկ Լուկիոս Տարքվինիոս Գոռոզի իշխանության տապալումը։ Սա Հռոմի պատմության հնագույն շրջանն է, որտեղ երկիրը հանդես էր գալիս որպես ընտրողական միապետություն` հռոմեական գահակալի (կայսրերի) գլխավորությամբ։ Այս շրջանի պատմությունը հարուստ է առասպելալեգենդային տարրերով։
  • Հանրապետական Հռոմ՝ ընդգրկում է դասական հռոմեական քաղաքակրթության պարբերափուլը՝ թագավորության անկումից մինչև Օկտավիանոսի «Օգոստոս» հռչակվելն ընկած ժամանակահատվածը։ Այս փուլում Հռոմը վերածվում է աշխարհակալ գերտերության, որի ազդեցությունը տարածվում է Միջերկրականի ողջ ավազանի և հարակից տարածքների վրա։
  • Կայսերական Հռոմ՝ ընդգրկում է Ակտիումի ճակատամարտից հետո Մարկոս Անտոնիոսի և Կլեոպատրայի պարտությունից (որի արդյունքում էլ ձևավորվեց Գայոս Օկտավիանոս Օգոստոսի միանձնյա իշխանությունը) մինչև գոթերի առաջնորդ Օդոակրի կողմից Արևմտյան Հռոմեական կայսրության կործանումն ընկած հատվածափուլը։ Հռոմեական կայսրությունը որոշ ժամանակահատված դառնում է ընդհուպ մինչև աշխարհի գլխավոր քաղաքական ուժը։

Նոր Հռոմ

Հռոմ[1] ( Հռովմ, իտալ.՝ Roma), Իտալիայի մայրաքաղաք, Լացիո մարզի վարչական կենտրոն։ 1,285 քմ² տարածքում 2,9 միլիոն բնակչությամբ այն նաև երկրի ամենամեծ և ամենախիտ բնակեցված համայնքն է։ Հռոմ քաղաքի ընդհանուր բնակչությունը կազմում է 4,3 միլիոն։ Այն գտնվում է Իտալական թերակղզու արևմտյան հատվածում, Լացիոյի շրջանում, Տիբեր գետի ափին։ Հռոմում է գտնվում Վատիկան քաղաք-պետությունը՝ միակ պետությունը, որը գտնվում է քաղաքի սահմաններում։ Այս պատճառով է, որ Հռոմը հաճախ համարվում է 2 պետությունների մայրաքաղաք[։

Հռոմն ունի ավելի քան 2500 տարվա պատմություն։ Չնայած ըստ դիցաբանության Հռոմի հիմնադրումը թվագրվում է ընդամենը մ․թ․ա․ 753 թվականին՝ այդ տարածքը բնակեցված է եղել շատ ավելի առաջ՝ դարձնելով այն ամենահին մշտապես բնակեցված տարածքը Եվրոպայում։ Քաղաքի սկզբնական բնակչությունը ծագել է լատիններից, էտրուսկներից և սաբինացիներից։ Արդյունքում քաղաքն ըստ հերթականության դարձել է Հռոմի թագավորության, Հռոմի հանրապետության և Հռոմեական կայսրության մայրաքաղաքը և համարվում է արևմտյան քաղաքակրթության ծննդավայրերից մեկը և երբեմն նաև առաջին մետրոպոլիսը։ Այն կոչվում է նաև “Romae Aeterna” (Հավերժական քաղաք) և “Caput Mundi” (Աշխարհի մայրաքաղաք)։

Վերածննդից հետո՝ գրեթե բոլոր պապերը սկսած Նիկողայոս V-ից (1422-55) 400 տարի շարունակ ձգտում էին քաղաքը դարձնել աշխարհի գեղարվեստական և մշակութային կենտրոնը։ Դրա շնորհիվ Հռոմը դարձավ Իտալական Վերածննդի գլխավոր կենտրոններից առաջինը, այնուհետ՝ և՛ Բարոկկոյի, և՛ Նեոկլասիցիզմի ծննդավայրը։ Հայտնի նկարիչներ, գունանկարիչներ, քանդակագործներ և ճարտարապետներ Հռոմում են կենտրոնացրել իրենց գործունեությունը՝ գլուխգործոցներ ստեղծելով ամբողջ քաղաքում։ 1871 թվականին Հռոմը դարձավ Իտալիայի թագավորության մայրաքաղաքը, իսկ 1946-ին՝ Իտալիայի հանրապետությանը։

Հռոմը համարվում է համաշխարհային քաղաք։ 2014 թվականին այն համարվել է 14-րդ ամենահաճախ այցելվող քաղաքը աշխարհում, երրորդ ամենաշատ այցելվողը Եվրոպական Միությունում և ամենահանրաճանաչ տուրիստական վայրը Իտալիայում։ Նրա պատմական կենտրոնը ՅՈՒՆԵՍԿՕ-յի կողմից ճանաչվել է Համաշխարհային մշակութային ժառանգություն։ Հուշարձաններն ու թանգարանները, ինչպիսիք են Վատիկանի Թանգարաններն ու Կոլիզեյը աշխարհի ամենահաճախ այցելվող տուրիստական վայրերից են, որոնք ընդունում են միլիոնավոր զբոսաշրջիկներ ամեն տարի։ Հռոմում են անցկացվել 1960 թվականի Ամառային Օլիմպիական խաղերը, և այնտեղ է գտնվում ՄԱԿ-ի Սննդի և գյուղատնտեսության կազմակերպությունը։

Posted in ֆիզիկա 8

Արքիմեդի օրենքը

Քննարկվող հարցեր․
1․ Ո՞րն է հեղուկում արքիմեդյան ուժի առաջացման պատճառը
Հեղուկի կողմից մարմնի վրա ազդող բոլոր ուժերը փոխարինենք մի ուժով, որը մարմնի վրա նույն ազդեցությունն է գործում, ինչ որ այդ ուժերը միասին վերցրած։ Քանի որ այդ ուժն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, այն անվանում են դուրս հրող ուժ։  Այդ ուժն այլ կերպ անվանում են արքիմեդյան ուժ:
2․ Ի՞նչ մեծություններից է կախված արքիմեդյան ուժը
Խտություն և ծավալ
3․ Ձևակերպել Արքիմեդի օրենքը
Հեղուկի կամ գազի մեջ ընկղմված մարմնի վրա ազդում է դուրս մղող մի ուժ, որն ուղղված է ուղղաձիգ դեպի վեր, հավասար է մարմնի արտամղած հեղուկի կամ գազի կշռին և կիրառված է դուրս մղվող մարմնի ծանրության կենտրոնին։ Այդ ուժի մեծությունը որոշվում է մարմնի վրա գործադրված ճնշման ուժերի տարբերությամբ։ Եթե դուրս մղող ուժը փոքր է մարմնի կշռից, ապա մարմինը սուզվում է, իսկ եթե հավասար է՝ լողում է հեղուկում։
4․ Ո՞ր դեպքում է մարմինը՝
ա․խորասուզվում հեղուկում
Եթե արքիմեդյան ուժը փոքր է ծանրության ուժից (FԱ<Fծ), ապա մարմինը կսկսի իջնել հեղուկով լցված անոթի հատակը, կստացվի,որ կխորասուզվի։
բ․լողում նրա ներսում
Եթե մարմնի խտությունը հավասար է հեղուկի խտությանը, մարմինը լողում է հեղուկի ներսում։
գ․լողում նրա մակերևույթին
Եթե մարմնի խտությունը փոքր է հեղուկի խտությունից, մասամբ սուզված վիճակում լողում է հեղուկի մակերևույթին։