Posted in Երկրաչափություն 8

Սեղան

Տեսական մասը կրկնեք այստեղ․

Առաջադրանքներ․

1)AD մեծ հիմքով ABCD սեղանի AC անկյունագիծը ուղղահայաց է CD սրունքին, <BAC = <CAD։ Գտեք AD-ն, եթե սեղանի պարագիծը 20 սմ է, իսկ <D = 60o։

2)M և N կետերը գտնվում են տրված ուղղի մի կողմում, և նրանց հեռավորությունները այդ ուղղից հավասար են 10սմ և 22սմ։ Գտեք MN հատվածի միջնակետի հեռավորությունը այդ ուղղից։

3)Ուղղանկյուն սեղանի մեջ սուր անկյունը 45o է։ Փոքր սրունքը և փոքր հիմքը 10-ական սմ են։ Գտեք սեղանի մեծ հիմքը։

Լրացուցիչ աշխատանք (տանը).

1)Տրված է BE II CD, գտնել <ABC,<C,<D:

2)Ըստ գծագրի տվյալների հաշվել AD կողմը։

3)Ուղղանկյուն սեղանի հիմքերն են a և b, անկյուններից մեկը՝ α։ Գտեք՝

ա)սեղանի մեծ սրունքը, եթե a = 4սմ, b = 7սմ, α = 60o

բ)սեղանի փոքր սրունքը, եթե a = 10սմ, b = 15սմ, α = 45o

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք, 28.10.2024

180.Ընդգծված դերանունները փոխարինի՛ր համապատասխան հոդերով (եթե պետք է, կարող ես նախադասությունից բառ հանել):
Քո ընկերը մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով: — Ընկերդ մենակ քայլում էր փոշեծածկ ճանապարհով:
Իմ որսն (որսս) իր ոտքով եկավ: — Որսս իր ոտքով եկավ:
Մենք, այսինքն` ծովափի բնակիչները, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը: — Մենք, ծովափի բնակիչներս, ծովից ենք հանում մեր սնունդն ու հարստությունը:
Դու` մեր ամենաուժեղ մարզիկը, հաղթանակով պիտի գաս: — Դու` մեր ամենաուժեղ մարզիկդ, հաղթանակով պիտի գաս:
Ես ծեր որսորդ եմ ու կյանքում շատ բան եմ տեսել: Ես՝ ծեր որսորդս, կյանքում շատ բան եմ տեսել:
Դուք` մեր շնորհալի տղաները, ձեր խոսքը դեռ չեք ասել: — Դուք` մեր շնորհալի տղաներՍ, ձեր խոսքը դեռ չեք ասել:
Քո սիրտը քա՛ր է, քար: — Սիրտդ քա՛ր է, քար:
Ձեր ձեոքն ընկնողին պրծում չկա: — Ձեոքներդ ընկնողին պրծում չկա:

181.Գրի՛ր, թե ընդգծված մասնիկն ինչ է նշանակում.
ա) ս-ն`ե՞ս, մե՞նք, ի՞մ, թե՞ մեր.
բ) դ-ն` դո՞ւ, դո՞ւք, քո՞, թե՞ ձեր.

Երկրի բնակիչներս (մենք) շատ անփույթ ենք մեր մեծագույն հարստության նկատմամբ:
Մեծերդ (դուք) մեզ` երեխաներիս (մենք) անընդհատ փոխել եք ուզում:
Շուրջս (իմ) ոչինչ չեմ նկատում:
Ինքս (ես) էլ լճի ափին լինել շատ եմ սիրում:
Կենդանու հետքերն ինքդ (դու) կնկատես թաց գետնի վրա:
Աչքներդ (քո) լույս լինի:
Կիրակի օրը ծնողներիս (իմ) հետ գազանանոց էինք գնացել:
Երեխաներս (մենք) ամենաշատը կապիկներով էինք հետաքրքրվում:
Քեֆդ (քո) կգար, որ տեսնեիր դրանց խաղերն ու օյինները:

182.Դերանունների գործածության հետ կապված սխալները գտի՛ր և ուղղի՛ր: 
Մի վարժեցնող փոկին խոսել է սովորեցրել: Նա նրա սանիկի խոսելու ընդունակությունը զարգացրել է երեք տարում: Այս ժամանակամիջոցում իր (փոկի) սիրած ծովատառեխը տալու և խրախուսելու միջոցով հասել է նրան, որ փոկն անգլերեն ասում է «Բարև, ինչպե՞ս ես», «Եկ այստեղ» և այլ նախադասություններ: Այլևս ոչ ոք չէին ուզում տեսնել այդ մարդուն:
16-րղ դարի ամբողջ ազնվական մարդիկ Ամերիկան հայտնագործողներից նոր նվեր ստացան:
Բոլոր աշխարհն է հետևում ռոբոտների արտադրությանը: Ֆիրմայի արտադրած ամբողջ նոր մեքենաները շատ արագ սպառվել են:

Հոլովի՛ր ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլոր, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք դերանունները և յուրաքանչյուր դերանվան երկու հոլովաձևով կազմիր նախադասություններ:
Ուղղական — ես, նա, ինքը, նրանք, դուք, բոլորը, երբ, ով, սա, ամենքը, որ, որոնք
Սեռական — իմ, նրա, իր, նրանց, ձեր, բոլորի, երբվա, ում, սրա, ամենքի, որի, որոնց
Տրական — ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, երբվա, ում, սրան, ամենքին, որին, որոնց
Հայցական — ինձ, նրան, իրեն, նրանց, ձեզ, բոլորին, երբվա, ում, սրան, ամենքին, որին, որոնց
Բացառական — ինձնից, նրանից, իրենից, նրանցից, ձեզնից, բոլորից, երբվանից, ումից, սրանից, ամենքից, որից, որոնցից
Գործիական — ինձնով, նրանով, իրենով, նրանցով, ձեզնով, բոլորով, երբվանով, ումով, սրանով, ամենքով, որով, որոնցով
Ներգոյական — ինձնում, նրանում, իրենում, նրանցում, ձեզնում, բոլորում, երբվանում, ում, սրանում, ամենքում, որում, որոցնում

Posted in Հայոց Լեզու 8

Ուսումնական աշուն․,,Աշունը տրամադրում է կարդալ,,

Նախագծի մասնակիցներ՝  8-րդ դասարանի սովորողներ

  1. Աշնանային ընթերցանություն 

Քո գրապահարանից ընտրիր սիրելի հեղինակից որևէ գիրք, կարդա՛ աշնանային արձակուրդների ընթացքում կամ շարունակիր ձեռքիդ տակ եղած գրքի ընթերցանությունը։

Գիրքդ կարդալիս կամ կարդալուց հետո կատարի՛ր հետևյալ առաջադրանքները՝

  • Բլոգումդ բացի՛ր «Իմ գրադարանը» բաժինը և կարդացածդ գրքի (գրքերի) մասին պատմելիս նշի՛ր այս բաժինը:
  • Ի՞նչ գիրք ես կարդում կամ արդեն կարդացել(վերնագիրը, հեղինակի
  • անունը):

Ժյուլ Գաբրիել Վեռն:

Նավապետ Գրանտի որդիները

  • Քեզ դուր եկած ամենահետաքրքիր հատվածը կամ արտահայտությունը:
  • Երբ, որ Նավապետտ Գրանտի Որդիները գնացել Էին իրենց հայրիկի մասին տեղեկություն գտնելու։
  • Առանձնացրո՛ւ հերոսներին, նկարագրի՛ր և բնութագրի՛ր նրանց:
  • Նավապետ Գրանտը, Էդուարդ Գրելավանը, Ելեն Գրելավանը, Մակ Նաբսը, Ջոն Մանգլսը։ Բոլոր Հերոսները շատ Խիզախ և խելացի են։
  • Գրիր կարծիք կարդացածդ գրքի մասին:
    Շատ լավ և Խորիմաստ գիրք է։
  • Խորհուրդ տուր ընկերոջդ կարդացածդ գիրքը:
  • Ես այս գիրքը Խորհուրդ եմ տալիս այն մարդկանց ովքեր սիրում են գեղարվեստական և իմաստուն գրքեր։
  • Կատարած աշխատանքդ տեղադրի՛ր բլոգումդ: