Posted in Գրականություն 8

Մուշեղ Գալշոյան. Կանչը․ 12․11․2024

Հարցեր և առաջադրանքներ

1․ Պատմվածքից դո՛ւրս գրիր ա և ե խոնարհման հնգական բայ, որոշիր դրանց կազմությունը․պա՞րզ են, թե՞ ածանցավոր։
Ե խոնարհման՝ Ալե-պարզ, ասել-պարզ, եկել-պարզ, հենվել-պարզ, տեսնել-ածանցավոր
Ա խոնարհման՝ գալ-պարզ, ծանոթանալ-ածացավոր, ջանալ-պարզ, կարողանալ-ածանցաոր
2․ Դո՛ւրս գրիր անհասկանալի բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

քողտիկ — փոքրիկ տուն, խրճիթ
3․Դուրս գրիր փոխաբերություններն ու համեմատությունները։
4․ Ինչո՞ւ է հեղինակը պատմվածքը վերնագրել ,,Կանչը,,։

Իմ կարծիքով հեղինակը այս պատմվածքը վերնագրել է «Կանչը», քանի որ գլխավոր հերոսը՝ Զորոն, պատմվածքի ընթացքում Ալեի կարիքն ուներ, ինչի պատճառով անընդհատ կանչում էր «Ալե~»
5․ Ո՞վ է Զորոն։ Ինչպիսի՞ն է նա․բնութագրի՛ր, մեղադրի՛ր, արդարացրո՛ւ նրան։

Զորոն մի ծեր մարդ էր, ով նույնիսկ չէր հասկանում, թե ում է սիրում կամ ինչ է ուզում անել։ Իմ կարծիքով Զորոյին կարելի է արդարացնել նրանով, որ ավելի լավ է իմանալ ճշմարտությունը, նույնիսկ, եթե այն շատ վատն է, քան ստին հավատալ։
6․ Ո՞վ է Ալեն։ Ինչպիսի՞ն է նա․բնութագրի՛ր, մեղադրի՛ր, արդարացրո՛ւ նրան։

Ալեն Զորոյին սիրելի մարդն էր, նրան ոչ մի բանում մեղադրել չեմ կարող։ Նա շատ հավատարիմ էր իր ընտանիքի հանդեպ։
7․ Ինչու՞ Զորոն կորցրեց իր պատանեկան տարիների սերը։

Պատերազմի հետևանքով Զորոյի և Ալեի ճանապարհները ստիպված բաժանվեցին։ Չնայած դրան, Զորոն դեռևս սիրում էր հիշում էր Ալեին։
8․ Ո՞րն է այն ,,էրգիրը,, , որի մասին հիշատակում է գրողը։

Հեղինակը «Էրգիր» անվանում էր նրան հարազատ Արևմտյան Հայաստանը։
9․ Հիշի՛ր Մ․Գալշոյանից անցած մեկ այլ ստեղծագործություն և փորձիր համեմատել ,,Կանչը,, պատմվածքի հետ՝ ընդգծելով նմանություններն ու տարբերությունները։

Վերցնենք «Մամփրե արքա» ստեղծագործությունը։ Երկուսում էլ նշված է, որ հերոսները կարոտում էին ինչ-որ բան, կամ ինչ-որ մեկին։ «Կանչը» պատմվածքում Զորոն կարոտում էր իր սիրած աղջկան, իսկ «Մամփրե արքա» պատմվածքում հերոսը կարոտում էր իր հայրենիքը՝ Արևմտյան Հայաստանը։ Ես ընտրեցի «Մամփրե արքա» ստեղծագործությունը, քանի որ այնտեղ էլ է նշվում Արևմտյան Հայաստանը, «Կանչը» ստեղծագործության մեջ էլ հեղինակը շատ էր նշում «էրգիրը»՝ Արևմտյան Հայաստանը։
10․ Պատմվածքը փոխադրի՛ր բանավոր։

Posted in Գրականություն 8

Վանո Սիրադեղյան, Բուքը, երգը, երեխան, 07.11.2024

1. Դասարանում քննարկել Վ. Սիրադեղյանի Ափսոս էր երեխան պատմվածքը:
2. Կարդալ ստորև դրված պատմվածքը, կազմել հարցեր /առնվազն 5/ և առաջադրանքներ պատմվածքի վերաբերյալ, պատասխանել այդ հարցերին:

1. Ինչո՞ւ էր երեխան այդքան շուտ հասել դպրոց։
Երեխան տաք հագուստ չուներ, սառչել էր, և վազելով դպրոց հասավ, հույս ունենալով, որ գոնե մի քիչ կտաքանա։
2․ Ինչո՞ւ Հարութ քեռին երեխային դպրոց չթողեց մտնել։
Հարութ քեռու ասելով, Ավագը նրան կարգադրել էլ ժամանակից շուտ չթողել դպրոց մտնել։
3․ Քո կարծիքով՝ Հարութ քեռին ճի՞շտ վարվեց, որ երեխային չթողեց մտնել դպրոց։
Իմ կարծիքով՝ ոչ։ Հարութ քեռին տեսնում էր, որ երեխան բուքից լրիվ սառչած էր, բայց միևնույնն էր, նա չթողեց երեխուն մտնել դպրոց և տաքանալ։
4․ Քո կարծիքով՝ ին՞չ արեց երեխան պատմվածքի վերջում։
Իմ կարծիքով՝ երեխան ճարը կտրած գնաց տուն, հետ տաքանալու։ Բայց դպրոց այդ օրը հետ չվերադարձավ։
5․ Փորձի՛ր նկարագրել երեխայի հագուկապը։
Երեխան գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել և այդ ամենը ձեռքն ընկածով կապոտել էր։

3․ Պատմվածքը փորձիր պատմել մյուս դասին։

Երեխան արդեն հասնում էր դպրոցին։ Վազքից արդեն անցել էր քելքի։

Վախենում էր գլուխը վեր առնի՝ դպրոցը տեսնի սպասվածից հեռու։ Նաև թիփին աչքերին էր խփում, և երեխան գնում էր՝ փալաս կեպին աչքերին քաշած։

Դպրոցին, փաստորեն, հասել էր, մնում էր հասնի շեմին։ Չորս պատերի ապահովության հեռանկարից արդեն տաքանում էր։ Կամ լավ թմրել էր։ Այդպես գլուխը կախ գնալու դեմ էր առնելու դռանը և իրեն հաճելի անակնկալ էր մատուցելու։

Երեխան այնքան էր ինքն իրեն ապավինել, այնքան էր մտել ինքն իր մեջ, որ մրմռացող ոտքերը այլևս իրենը չէին։ Նա արդեն ոտքերին օգնել չէր կարող և ճիշտը դրանց գոյությունը ուրանալն էր։ Եթե ոտքերը իրենը չեն, ուրեմն ցավն էլ իրենը չի, խորամանկում էր երեխան։

Ձեռքից եկածը արել էր. գուլպայի ծակ թաթը ձգել, ոտքի տակ էր դրել, ոտքին մեծ, պոռթած կոշիկների ներսը դարման ու քուրջ էր խցկել, ձեռքն ընկածով կապոտել էր, բայց կարծես բան արած չլիներ։ Սառած, անզգալի, պրոտեզի վրա քաշած կոշիկի նման, ուրիշի ոտքին եղածի նման անհաղորդակից կային ու տարօրինակ էլ էր, որ հետը գալիս էին։ Այսինքն, առաջն ընկած գնում էին։

Երեխան հասավ դռանը ու դուռը չբացած՝ ներսում էր… Դուռը դեմ ընկավ, ու երեխան ցրտից ոտքից գլուխ դաղվեց։ Ուրեմն, դեռ ներսում չէր։

— Հարութ քեռի,— կանչեց,— սառա, Հարութ քեռի։

Երեխային թվաց հեռվի՜ց, դանդաղ, միջանցքով գալիս են։ Գալիս—չեն հասնում։ Դռան դեմ անակնկալի եկած երեխան անպաշտպան էր։ Այդքան չզգալու տված ցուրտը, այդքան իրենից վանած, արհամարհած ու չարացած ցուրտը մեկեն, վրիժառու խփել էր երեխային։ Կամքը հաշվարկված էր որոշակի տարածության, որոշակի ժամանակի համար և հիմա իր գործը արել՝ վերացել էր։ Սառնամանիքի դեմ նոր խաղ սկսել չէր լինի, և կամազուրկ մարմինը ցրտի բերանը տված՝ երեխան տղամարդավարի մղկտում էր։ Ու ամեն պահ ներսում հայտնվելու հույս ուներ։

Դռան փեղկը հույսով ետ գնաց ու դխկոցով դեմ առավ նիգին։

— Էսքան շուտ ո՞ւր ես եկել, այ լակոտ։

Հանգը այնպես չէր, թե՝ այ որդի, բա դու մեղք չե՞ս, բա դու քուն ու դադար չունե՞ս… Ձայնը քնահարամ եղած հարբածի չարություն ուներ, բայց երեխան չարությունը բիձու փնթփնթոց հասկացավ։
Լավ մարդուն նեղություն տալու համար երեխան մեղավորություն զգաց և արդեն որպես ներս մտած՝ բացատրեց, արդարացավ.

— Հարութ քեռի,— ասաց,— վազելով եմ եկել՝ շուտ հասա։

— Իմ գործը չի, Ավագը կարգադրել է չթողնեմ։

Երեխան կարծեց լավ չարդարացավ։

— Ավագը չի իմանա, Հարութ քեռի, կմտնեմ նստարանի տակ։

— Գնա ձեր թախտի տակ մտի,— ասաց։

Երեխան կարծեց հոգու հետ խաղ են անում։ Կարծեց հետագա վայելքն են ձգելով քաղցրացնում։

— Ավագը իմ մոր քեռու տղեն է, Հարութ քեռի, բաց արա։

— Գնա, գնա,— ասաց,— մի անգամ էլ ետ վազի արի՝ ժամը կգա։

Երեխան առաջին պահ չհավատաց, բայց հեռացող ոտնաձայնը իրոք հեռանում էր։ Երեխայի խելքը մտավ, որ, ուրեմն, ճիշտը տուն գնալ—դառնալն է։ Եթե դուռը չեն բացում, ուրեմն ճիշտը դա է, ու իր լավն են ուզում։ Բայց բուքը, մութը, բքից սսկված, տեղները չմատնող շները… Երեխան դպրոցի մատույցներում ձեռքի փայտը վախի հետ շպրտել էր՝ ո՞նց գտներ։ Հետո, ախր, ո՞նց կարող էր տուն գնալ—դառնալը ավելի հարմար լինել։ Իսկ եթե հարմար չէ, դուռն ինչո՞ւ չբացեցին… Երեխայի միտքն էլ էր սառչում։ Իսկ ոտքերը ինքնաբերաբար դոփդոփում էին։ Երեխան արդեն պարում էր։ Բայց ուսը գցած շորի պայուսակը լնգլնգում էր և գրպանիկի թանաքամանը կարող էր շուռ գալ։ Երեխան ձախ ձեռքը հանեց թևատակից, շորի վրայից բռնեց թանաքամանը, բութ, սառչող մատով խցեց բերանը։ Հիմա կարող էր ապահով թռչկոտել։

Ձախ ձեռքն էլ ոտքերի հետ սառչում էր։ Ականջներին երեխան կամքի գերագույն լարումով ձեռք չէր տալիս. տրորեր՝ մղկտոցը սաստկանալու էր։ Միտքը ցրտից, ցավից շեղել էր պետք։ Մի բան անել պետք էր։ Հիշեց, որ գրպանում հացի կտոր կա, աջ ձեռքն էլ թևատակից հանեց, կոխեց գրպանը՝ լիքը ձյուն էր, ձյան տակ հացը քարացել էր։ Եվ երեխան սկսեց երգել.Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել,Այսքան ուրախ կյանքը մեր ընկեր էսինչն է տվել…

— Սովից ցնդել ե՞ս, այ լակոտ։

Երեխան քարացավ։ Ամոթից մի երկվայրկյան նույնիսկ տաքացավ։ Իր երգելը երգեցողության դասատուն անգամ լսած չկար, իսկ սա Ավագն էր։ Երեխան կուչ եկավ ու սպասում էր, որ վզակոթին տան։ Միաժամանակ սպասում էր դուռը բացվելուն։ Լարումից երեխան մի քիչ էլ տաքացավ։

Posted in Գրականություն 8

Վանո Սիրադեղյան, Ափսոս էր Երեխան․05․11․2024թ․

Հարցեր և առաջադրանքներ։
1․ Պատմվածքից դուրս գրիր 10 գոյական անուն և հոլովիր։
Ուղղական — օր, տուն, պատմություն, երեխա, պատկեր, ժամանակ, բեռնատար, դպրոցական, կյանք, հարց, ճանապարհ
Սեռական — օրվա, տան, պատմության, երեխայի, պատկերի, ժամանակի, բեռնատարի, դպրոցականի, կյանքի, հարցի, ճանապարհի
Տրական — օրվան, տանը, պատմությանը, երեխային, պատկերին, ժամանակին, բեռնատարին, դպրոցակաին, կյանքին, հարցին, ճանապարհին
Հայցական — օրը, տունը, պատմությունը, երեխան, պատկերը, ժամանակը, բեռնատարը, դպրոցականը, կյանքը, հարցը, ճանապարհը
Բացառական — օրից, տնից, պատմությունից, երեխայից, պատկերից, ժամանակից, բեռնատարից, դպրոցականից, կյանքից, հարցից, ճանապարհից
Գործիական — օրով, տնով, պատմությամբ, երեխայով, պատկերով, ժամանակով, բեռնատարով, դպրոցականով, կյանքով, հարցով, ճանապարհով
Ներգոյական — օրում, տնում, պատմությունում, երեխայում, պատկերում, ժամանակում, բեռնատարում, դպրոցականում, կյանքում, հարցում, ճանապարհում
2․Դուրս գրիր ներկա ժամանակի 10 բայ և վերականգնիր նրանց սկզբնաձևերը։
3․Դուրս գրիր անհասկանալի բառերն ու բառակապակցությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։
4․Դուրս գրիր հնգական պարզ և ածանցավոր բառ և վերլուծիր բառակազմորեն։
5․ Պատմվածքը բաժանիր մասերի և վերնագրիր։
6․ Բաժանածդ հատվածները առանձին-առանձին վերլուծիր՝ ընդգծելով հեղինակի ասելիքը։
7․ Ո՞րն էր պատմվածքի գլխավոր միտքը, առանձնացրու։
8․ Այս ստեղծագործության միջոցով հեղինակը ի՞նչ էր փորձում ընթերցողին ասել։

Posted in Հայրենագիտություն

Լսողական վերլուծիչ, կառուցվածքը 

1. Ի՞նչ նշանակություն ունի լսողությունը մարդու կյանքում:
Լսողության օգնությամբ մարդիկ ընկալում են խոսքը, հաղորդակցում միմյանց հետ, տեղեկատցվություն ստանում, սովորում, զանազանում միջավայրի տարբեր ձայները և կողմնորոշվում նրանցում։ Լսողությունը մեջ դեր է խաղում մարդու խոսքի և մտավոր զարգաղման համար։
2. Ինչպե՞ս են ձայնային տատանուﬓերը հասնում լսողական ընկալիչներին:

Ականջախեցին հավաքում է ձայնային տատանումները և ուղղում դեպի լսողական արտաքին անցուղի։ Լսողական ոսկրիկները թմբկաթաղանթի տատանումները փոխանցում են ձվաձև պատուհանի թաղանթին։ Ձվաձև թաղանթը տատանվելով առաջացնում է ներքին ականջի խխունջի հեղուկի տատանում որը գրգռում է ընկալիչները։
3. Ի՞նչ մասերից է կազմված ականջը:

Ականջը կազմված է 3 բաժնից՝ արտաքին, միջին, և ներքին։ Արտաքին ՝ ականջախեցի և արտաքին լսողական անցուղի, միջին՝ մուրճիկմ սալ, ասպանդակ ներքին՝ գալարուն խողովակներ խխունջ։
4. Որ տե՞ղ է գտնվում լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը:

Լսողական վերլուծիչի կենտրոնական բաժինը գտնվում է մեծ կիսագնդերի քունքային հատվածում։

Posted in русский 8

Поэзия В.Я. Брюсова (2 — 6 декабря)

1 урок.
Прочитайте биографию В.Я. Брюсова и ответьте на вопросы:
Брюсов Валерий Яковлевич родился 1 декабря 1873 года в купеческой семье Матрёны Александровны и Якова Кузьмича Брюсовых. Дед со стороны отца, Кузьма Андреевич, был купец из бывших крепостных, он оставил сыну свой дом, лавку и капитал, но купцом Кузьма Андреевич так и не стал, увлекшись литературой и естественными науками.
По воспоминаниям родных, Валерий Брюсов рос живым, любознательным мальчиком. Читать научился рано — в четыре года, по газетам. Для воспитания в дом приглашали учителей и гувернанток. Вместо игрушек ему покупали модели паровых машин, приборы для физических и электрических опытов. С юных лет Брюсов слушал разговоры об «умных вещах», читал книги научного содержания. Особенно полюбились ему очерки биографий великих людей: Кеплера, Фультона, Ливингстона.
С одиннадцати лет Брюсова отдали учиться в частную гимназию Ф. И. Креймана, причём сразу во второй класс. Новичок Брюсов поступил в класс, как белая ворона, попал под град насмешек и издевательств. С течением времени до гимназистов все же дошло, что он много знает, а главное, умеет хорошо пересказывать целые книги. У него появились товарищи.

На втором году обучения вместе с одноклассником В. К. Станюковичем он издает рукописный гимназический журнал «Начало», через который впервые осознает себя «литератором». В 1889 году он выпускает рукописный «Листок V класса», в котором обличает гимназические порядки. Из-за этой статьи у Брюсова обостряются отношения с администрацией, вследствие чего ему приходится перейти в гимназию Л. И. Поливанова.
В 1893—1899 годах Брюсов учится на историко-филологическом факультете Московского университета. Помимо классической филологии он изучает Канта и Лейбница, слушает курсы истории В. О. Ключевского, П. Г. Виноградова, ходит на семинары Ф. Е. Корша. На годы учебы в университете приходится первый начальный период осознанного литературного творчества Брюсова.

В 1894—1895 годах Брюсов издает три небольших выпуска сборника «Русские символисты», в которых дает образцы «новой поэзии». Это был первый коллективный манифест русского модернизма в России. Реакция на сборники была скандальной и оглушительной. Нападки критики и неприятие читателей мало смутило Брюсова: он понимал, что на первых порах это неизбежно.

В 1895—1986 году Брюсов издает первый авторский сборник стихов «Шедевры», состоящий из двух изданий. Броское название, вызывающее содержание и далекое от скромности предисловие, обращенное к «вечности и искусству», вызвали дружное неприятие критики. В период с 1895 по 1899 год он сближается с известными писателями-символистами: К. К. Случевским, К. М. Фофановым, Ф. Сологубом, Д. С. Мережковским, 3. Н. Гиппиус, Н. М. Минским. На «субботах» Георга Бахмана, а затем и на собственных «средах» Брюсов начинает регулярно встречаться с московскими модернистами.
В 1897 году Брюсов впервые выезжает за границу, в Германию. В этом же году женится на Иоанне Матвеевне Рунт, ставшей его спутницей жизни и помощницей в литературных делах.
С 1900 по 1903 год Брюсов — секретарь редакции «Архива». Он публикует здесь ряд статей, в том числе «О собрании сочинений Ф. И. Тютчева» (1898), «Ф. И. Тютчев. Летопись его жизни» (1903). Осенью 1900 года в издательстве «Скорпион» выходит третья книга лирики Брюсова «Третья стража. Книга новых стихотворений. 1897—1900», открывающая второй зрелый период творчества писателя.

Вопросы
Когда и где родился Валерий Яковлевич Брюсов?
Брюсов Валерий Яковлевич родился 1 декабря 1873 года в купеческой семье Матрёны Александровны и Якова Кузьмича Брюсовых.
Какие увлечения были у дедушки Брюсова, Кузьмы Андреевича?

Кузьма Андреевич, был купец из бывших крепостных, он оставил сыну свой дом, лавку и капитал, но купцом Кузьма Андреевич так и не стал, увлекшись литературой и естественными науками.
В каком возрасте Брюсов научился читать и что он читал?

Брюсов начал читать в четыре года, по газетам.
Какие особенности воспитания Брюсова можно выделить в детские годы?

Вместо игрушек ему покупали модели паровых машин, приборы для физических и электрических опытов. С юных лет Брюсов слушал разговоры об «умных вещах», читал книги научного содержания.
Почему Брюсов был «белой вороной» в гимназии?

Гимназисты не воспринимали в серьез Брюсова и его возможности. Его презирали, потому что он сразу поступил бо второй класс. Но по истечению времени до гимназистов все же дошло, что он много знает, а главное, умеет хорошо пересказывать целые книги

Прочитайте стихотворение
Первый снег

Серебро, огни и блестки, —
Целый мир из серебра!
В жемчугах горят березки,
Черно-голые вчера.

Это — область чьей-то грезы,
Это — призраки и сны!
Все предметы старой прозы
Волшебством озарены.

Экипажи, пешеходы,
На лазури белый дым.
Жизнь людей и жизнь природы
Полны новым и святым.

Воплощение мечтаний,
Жизни с грезою игра,
Этот мир очарований,
Этот мир из серебра!

Дайте определения следующим словам
Грезы — приятное фантазирование о чем-то нереалистичном
Лазурь — светло-синий цвет
Проза — письменная или устная речь, которая в отличие от поэзии не разделена на ритмические отрезки

Дайте ответы на вопросы по стихотворению

Какое настроение передает стихотворение?
Какие образы использует автор, чтобы передать атмосферу первого снега?
Какое значение имеет слово «серебро» в контексте стихотворения?
Как автор описывает природу и её изменение в момент первого снега?
Почему поэт говорит о мире как о «чьей-то грезе» и «призраках и снах»?
Какие эпитеты и метафоры используются для создания волшебной атмосферы?

Posted in Երկրաչափություն 8

Շրջանագծի և ուղղի փոխադարձ դասավորությունը

Առաջադրանքներ․
1) Դիցուք՝ d-ն r շառավիղով շրջանագծի կենտրոնի հեռավորությունն է p ուղղից։ Գծե՛ք և ցույց տվեք ինչպե՞ս են միմյանց նկատմամբ դասավորված շրջանագիծը և p ուղիղը, եթե՝
ա) r=16սմ, d=12սմ

բ) r=5սմ, d=4,2սմ

գ) r=7,2դմ, d=3,7դմ

դ) r=8սմ, d=1,2դմ

ե) r=5սմ, d=50մմ

2) ABC եռանկյան մեջ AB=10 սմ, <C = 90o, <B = 30o: Տարե՛ք A կենտրոնով շրջանագիծ։ Ինչպիսի՞ն պետք է լինի այդ շրջանագծի շառավիղը, որպեսզի BC ուղիղը՝
ա) շոշափի շրջանագիծը

բ) շրջանագծի հետ չունենա ընդհանուր կետ

գ) շրջանագծի հետ ունենա ընդհանուր կետեր

3) Տրված է ABCD քառակուսին, որի անկյունագիծը 6 սմ է։ Տանել շրջանագիծ, որի կենտրոնը լինի A-ն։ Ի՞նչ երկարություն պետք է ունենա շրջանագծի շառավիղը, որպեսզի BD անկյունագիծն ընդգրկող ուղիղը լինի՝
ա) շրջանագծի շոշափող
բ) շրջանագծի հատող

4) AB և CD հատվածները O կենտրոնով շրջանագծի տրամագծեր են։ Հաշվեք AOD եռանկյան պարագիծը, եթե հայտնի է, որ CB=13 սմ, AB=16 սմ։
16/2=8
AO, OD=8
CB=AD=13
AOD=13+8*2=29