Posted in Աշխարագրություն 8

Հարավարևմտյան Ասիա

ՀԱՐՑԵՐ ԵՎ ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1.Գնահատե՛ք Հարավարևմտյան Ասիայի աշխարհագրական դիրքը:

Տարածաշրջանը գտնվում է Ասիայի հարավային և արևմտյան հատվածներում՝ կապելով Եվրոպան, Ասիան և Աֆրիկան։ Այն ունի ռազմավարական նշանակություն՝ շնորհիվ Սուեզի ջրանցքի, Պարսից ծոցի և Բոսֆորի նեղուցների։

2. Բացատրե՛ք ջրի և նավթի նշանակությունը տարածաշրջանի համար:

Ջուրը կենսական նշանակություն ունի այս չոր կլիմայական պայմաններում, հատկապես ոռոգման և բնակչության կարիքների համար։ Նավթը տարածաշրջանի գլխավոր տնտեսական ռեսուրսն է, որը նպաստում է համաշխարհային էներգետիկ համակարգին և մեծ ազդեցություն ունի երկրների տնտեսության վրա։

3. Գնահատե՛ք տարածաշրջանի բնական պայմանները և ռեսուրսները՝ տնտեսության տարբեր ճյուղերի զարգացման հնարավորությունների տեսակետից:

Տարածաշրջանը հարուստ է նավթի, գազի, նաև որոշ հանքանյութերի պաշարներով։ Անապատային կլիման դժվարացնում է գյուղատնտեսության զարգացումը, սակայն ոռոգման համակարգերը դա մասնակիորեն փոխհատուցում են

4.Պատրաստե՛ք նյութեր Հարավարևմտյան Ասիայի պատմամշակութային և ճարտարապետական հուշարձանների վերաբերյալ:

Հարավարևմտյան Ասիայում գտնվում են բազմաթիվ պատմական հուշարձաններ, ինչպես օրինակ՝ Պարսից Պերսեպոլիսը (Իրանում), Պետրան (Հորդանանում), ինչպես նաև պատմական քաղաքներ՝ Երուսաղեմը և Մեքքան։

Պետրան հնամենի ու խորհրդավոր քարե քաղաք է, որը տեղակայված է անապատում: Պետրան հանկարծակի է հայտնվում և նույնքան էլ արագ անհետանում: Այս հնագույն քաղաքը հայտնի է իր արտասովոր գեղեցկությամբ: Բայց, ցավոք, շատ քիչ բան է հայտնի նրա և այն կառուցող ժողովրդի մասին:

Պետրան շատ մեծ քաղաք է, ընդ որում այնքան մեծ, որ մինչ այժմ ուսումնասիրվել է ընդամենը նրա երկու տոկոսը: Հնագետները օգտագործում են նորագույն տեխնոլոգիաները, որպեսզի ավելի շատ տեղեկություններ ստանան Պետրա քաղաքում ապրող մարդկանց մասին: Ովքե՞ր են նրանք։ Ինչու՞ են նրանք անհետացել:

Պետրա քաղաքում ապրող հասարակ մարդկանց առօրյա կյանքի մասին շատ բան հայտնի չէ: Այս քաղաքը հնագիտության դեռևս չբացահայտված գաղտնիքներից է: Հասկանալու համար, թե ինչու են բնակիչները լքել Պետրան, անհրաժեշտ է մանրամասն ուսումնասիրել հնագույն մեգապոլիսը:

Արաբական անապատի եզրին է գտնվում հնագույն մեգապոլիսը ՝ Պետրան: Հին աշխարհի ամենամեծ քաղաքը 1000 տարեկան է: Պետրայի արքաները Կեսարի ժամանակակիցներն էին, որոնք ապրել են Հիսուս Քրիստոսի ժամանակ: Բայց ինչու այդքան քիչ բան է հայտնի այս մեծ քաղաքակրթության մասին:

5. Ի՞նչ գիտեք տարածաշրջանի «թեժ» կետերի մասին:

Տարածաշրջանում կան բազմաթիվ հակամարտություններ, որոնցից հայտնի են Իսրայել-Պաղեստինյան հակամարտությունը, Սիրիայի քաղաքացիական պատերազմը և Իրաքի և Եմենի քաղաքական անկայունությունը

Posted in Աշխարագրություն 8

աշխարհագրություն

Հարցեր բանավոր քննարկման համար.(նոյեմբեր ամիս)

1․ Ներկայացնել Արևելյան Եվրոպայի աշխարհագրական դիրքի առանձնահատկությունները։

Արևելյան Եվրոպա տարածաշրջանն ընդգրկում է 9 պետություն, որոնք հավաք
տարածքով ձգվում են Բալթիկ ծովից մինչև Սև ծով: Նրա ընդհանուր տարածքը 1,7 մլն.
քկմ է, որտեղ ապրում է 155 մլն. մարդ:

2.Պատմի՛ր Արևելյան Եվրոպայի բնակչության մասին:

Բնակչության վերարտադրության վրա ամենից ուժեղ բացասական ազդեցություն
ունեցել է Երկրորդ համաշխարհային պատերազմը: Հատկապես մեծ էին Լեհաստանի
մարդկային կորուստները (6,5 մլն.): Լեհաստանում միայն մի համակենտրոնացման
ճամբարում Օսվենցիմում աշխարհի 28 երկրից զոհվեց 4մլն. մարդ: Ներկայումս բոլոր
երկրներին բնորոշ է բնակչության վերարտադրության առաջին տիպը, գրեթե բոլոր
երկրներում տեղի է ունենում բնակչության նվազում:

3. Ի՞նչ դեր ունեն Ռուսաստանի բնական պայմաններն ու բնական ռեսուրսները երկրի զարգացման հարցում։

Բնական պայմաններն ու բնական ռեսուրսները մեծ դեր ունեն երկրի զարգացման համար, քանի որ մակերևույթի ձևերը, կլիմայական պայմանները, օգտակար հանածոների հարստությունը ու բազմազանությունը ամեն տարածքում տարբեր է։ Ռուսաստանը բացառիկ տեղ է գրավում աշխարհում, աչքի է ընկնում նավթի հարուստ պաշարներով, հարուստ է ջրային ռեսուրսներով: Ածխի պաշարներով Ռուսաստանը աշխարհում առաջատար տեղ է գրավում, ոսկու պաշարներով Ռուսաստանն աշխարհում առաջինն է, հարուստ է գունավոր մետաղներով:

4. Բացատրե՛ք, թե Ռուսաստանի տարածքի վիթխարի չափերը և բնական պայմանների բազմազանությունը ինչ առավելություններ ու խոչընդոտներ են ստեղծում տնտեսության զարգացման համար: 

5.Բնութագրեք Վրաստանի աշխարհագրական դիրքը:

Վրաստանն ունի շատ հարմար աշխարհագրական դիրք` Սև ծովի արևելյան ափին գտնվելու շնորհիվ: Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Երկրի աշխարհագրական դիրքը նպաստավոր է նաև այն պատճառով, որ ունի տարանցիկ տրանսպորտային դիրք Ռուսաստանի, Հայաստանի, Ադրբեջանի, ինչպես նաև Կենտրոնական Ասիայի և Սև ծովի ավազանի երկրների միջև: Այդ դիրքի շնորհիվ Վրաստանը մեծ եկամուտ է ստանում: Վրաստանը լեռնային երկիր է, տարածքի մոտ 80%-ը զբաղեցնում են երիտասարդ լեռնաշղթաներն ու բարձրությունները:

6. Գնահատեք Սև ծովի դերը Վրաստանի կյանքում։

Սև ծովը կարևոր նշանակություն ունի Վրաստանի տնտեսական և տրանսպորտային զարգացման համար։

Նաև ունի տուրիստական նշանկություն։՛՛

7. Որո՞նք են Վաստանի զարգացման նախադրյալները:

Վրաստանի զարգացման նախադրյալներն են Սև ծովը, տարանցիկ տրանսպորտային դիրքը, լեռնային երկիր լինելը, բազմազան կլիման, անտառները և այլն։ Ծովը Վրաստանի հարստության աղբյուրն է: Սև ծովի արևելյան ափին գտնվելը նպաստում է արտաքին առևտրին, նավահանգիստների միջոցով կապելով երկիրը միջազգային առևտրային ցանցերին։ Կլիմայական բազմազանությունը նպաստում է գյուղատնտեսության տարբեր ճյուղերի զարգացմանը։ Սև ծովի առափնյա տարածքները հանդիսանում են զբոսաշրջային կենտրոններ, ինչը մեծացնում է տնտեսական եկամուտները։

8.Պատմի՛ր Վրաստանի բնակչության և կլիմայի մասին:

Վրաստանի բնակչությունը բազմազգ է։ Բնակչության թիվը մոտ 3.7 միլիոն է։ Երկրում կլիման բազմազան է՝ արևմտյան մասում խոնավ մերձարևադարձային, իսկ արևելյան մասում՝ չոր մերձարևադարձային։