Posted in Գրականություն 8

ԿՈՄԻՏԱՍԸ ԳԱԼՇՈՅԱՆԻ ԵՐԿԵՐՈՒՄ, 03.02.2024

Գրական երկերում հեղինակի կերտած հերոսներին զգալն ու ներկայացնելը խիստ պատասխանատու է, դժվար:

Համարձակությունս չի բավարարում վերցնել գրիչը, այսուհանդերձ վերցնում եմ…

Խոսքս Մուշեղ Գալշոյանի` Մեծն Կոմիտասին նվիրված խոսուն պատմվածաշարի մասին է: Մեծանուն գրողը զարմանալի նրբանկատությամբ, հարուստ, գունագեղ բառաշխարհով, լեզվամտածողական բացառիկ ոճով ու մեծ հուզականությամբ է կերտել Կոմիտասի սքանչելի կերպարը: Պատմվածաշարը սկսվում է «Օրն ավետյաց» պատմվածքով, ուր Գալշոյանը ներկայացնում է ապագա հանճարի մուտքը երաժշտական աշխարհ` խավարից դեպի լույս, անհայտից հայտնություն: Այդ օրն ավետիք էր և´ փոքրիկ Սողոմոնի համար, ում կյանքում նոր էջ էր բացվում, և´ հայոց աշխարհի համար. նա ընտրվել էր որբերի միջից և Սուրբ Թեոդոս վանքից գալիս էր Էջմիածին ուսանելու: Նրա համար դա իրական, ապրեցնող երազ էր. «Իրականությունը երազ էր, ու երազը կրկնվում էր: Փոշոտ ճամփի վրա ձիերը վարգ էին առել, նրանց պարանոցներին ու կողերին վետվետում էին զանգակները: Օրը հենց մի դեղին ու կլոր զանգակ էր, ղողանջելով գնում էր դեպի լեռները»:

Մանկան հոգին խռոված էր. նա չգիտեր հայերեն. «Փորձեց հիշել, հատիկ-հատիկ հավաքել իմացած մայրենին… ուրեմն` Մարե… Հայրիկ… Հայ… Հայրենիք… Նա կիսաձայն ասաց իմացած բառերը, կամաց ու հանդարտ, որ ուշ վերջանան… Երակներում քնած մայրենին էր, ելք էր որոնում: Այն քնած արծիվ էր, որը մի շողքից աչք էր բացել, թպրտում էր հոգում… բառերը արյան հետ խուժում էին քունքերը, լեզու պահանջում, և բառերը պեծ-պեծ թափվում էին նրա աչքերից»:

Գալշոյանը զարմանալի նուրբ ու խոր զգացողականությամբ է հյուսել սիրելի հերոսի` Կոմիտասի կատարելության հասնող կերպարը: Եվ ինչպես հմուտ վարպետի ձեռքին գործիքներն են արագ ու վարժ ստեղծում, արարում հրաշագեղ կոթողներ, այնպես էլ հեղինակի ձեռքին բառերը նորանում են, նոր շունչ, իմաստ են առնում… ու բնության սիրահար գրողի ստեղծարար միտքը, գունեղ գրիչը կերտել է սքանչելի նկարագրություններ աշխարհի, մարդու, բնության և… և հենց նրա մասին, ով այդ բնաշխարհի ունկնդիրն էր, ընկալողն ու երգիչը…

«Գեղջկական երգերը ծնվել են այն ժամանակ,- գրում է հեղինակը,- երբ բնությունն ու շինականը եղել են արնակից, անխռով, եղել մի կտուրի տակ… Եվ շինականը իրեն կոչել է բնության տերը` իրավունքով` տեր, աշխատանքով` մշակ: Երբ գեղջկական երգերը չեն հորինվել, այլ ցորյանի պես ծլել են ժամանակին, անարատ…»: Դրանք խտացնում են հայ շինականի օրն ու կյանքը, տառապանքը, բողոքը, որոնց այնպե˜ս զգույշ է մոտեցել երգիչը, մշակել ու վերադարձրել տիրոջը… Հոգեհմա այդ երգերը բացառիկ արժեք ունեին Կոմիտասի համար:

Բնապաշտ գրողի գունեղ գրիչը զարմանալի կենդանի ու բնական է նկարագրել բնության գույները, ձայները, շշուկներն ու հնչյունները: Չէ՞ որ բնությունն ինքնին երգ է` անսկիզբ, անվերջանալի երգ, որը հենց այդպես էլ զգում, ընկալում էր Մեծն Կոմիտասը:

«Նա լուսնի շողերով երգն էր նոտագրում ու երգի հետ այդ գիշերվա արձակ շշուկները, տերևների սվսվոցը, արտերում հալված մանգաղների զրնգոցը, արևահար խոտերի, կալերի բույրը… շինականների դադրած շունչն ու երազները և բոլորը լուսնի շողերով օծված»:

Կոմիտասի բազմաբովանդակ, խոսուն երաժշտական աշխարհը, բանաստեղծական գողտրիկ խոսքը ունեն համամարդկային մեծ արժեք, կապրեն ժողովրդի մեջ` գերելով մարդկանց հոգիներ: Հայի բառ ու խոսքին անծանոթ օտարուհին, լսելով Կոմիտասի «Կռունկը», հուզվում է. «Դա ի˜նչ երաժշտություն էր… ի˜նչ ձայն… ես երբեք չպիտի մոռանամ… չպիտի մոռանամ…»:

Նրա շուրթերով խոսում էր անպաշտպան, բնաջնջվող մի ողջ ժողովուրդ: Նրա երգը տարագիր հայի հոգու երգն էր, հայրենիքի կարոտի կանչը, բողոքն ու ընդվզումն ընդդեմ անարդար աշխարհի: Նրա երգը հայի իրական կյանքն էր, սերը, ուժն ու պատմությունը: «Երգը ժողովրդի պատմությունն է, արևմտահայի այսօրվա օրն ու կյանքը: Զորավիգ ոչ ոք չունի, արդար ոչ մի դուռ, որուն գանգատվելու գնա»: Այսպես է հեղինակը բացում հայրենասեր երգչի խոհերը:

Կոմիտասին նվիրված պատմվածաշարը Գալշոյանը եզրափակում է «Ձայն ամենայն հայոց…» պատմվածքով, ուր երաժշտագետ-երգիչը ներկայանում է մեզ իր երաժշտական ողջ ընկալողականությամբ, ստեղծագործական ուրույն աշխարհով: Նա կարողանում էր արտաբերված մեկ հնչյունով ճանաչել, զատել, հավաքել հայոց աշխարհի բոլոր գավառներին յուրահատուկ բարբառը, երաժշտական ձայները, հնչյուններն ու շունչը. «Աշխարհիս չորեք կողմերեն երգչախմբումս ձայն ունեմ. հայ ձայն հնչեցնել կարելի է ու… երաժշտանոց հիմնել»:

Այո´, Կոմիտասը հիմնեց ու սերունդներին փոխանցեց երգի իր գանձարանը: Կոմիտասի վառ կերպարին շատերն են անդրադարձել: Նրա Մեծ անհատականությամբ նաև Գալշոյանն է գերվել: Ասեմ` մեծանուն գրողին հաջողվել է բազմակողմանիորեն, խորությամբ ամբողջացնել Կոմիտասի հիասքանչ կերպարը:

Գալշոյանական նկարագրությամբ Կոմիտասի կերպարը կմնա անկրկնելի:

Գոհար ՄԱՆՈՒԿՅԱՆ

Posted in Հայոց Լեզու 8

Պայմանական, հարկադրական և հրամայական եղանակներ․ժամանակաձևերը,04․12․2024

Աշխատել, դառնալ, թվալ, մեծանալ, կամենալ, կորչել, հագնել, հասկացնել, բռնվել բայերը խոնարհի՛ր ենթադրական/ պայմանական/ ապառնի, ենթադրական/պայմանական/ անցյալ, հարկադրական ապառնի, հարկադրական անցյալ, հրամայական ապառնի ժամանակաձևերով՝ դրական և ժխտական խոնարհմամբ:
Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ ենթադրական և հարկադրական եղանակները կազմվում են ըղձական եղանակից՝ առաջինին ավելացնելով կ եղանակիչը, երկրորդին՝ պիտի կամ պետք է բառը։

Խաղալ

Ըղձական ապառնի— խաղամ, խաղաս, խաղա, խաղանք, խաղաք, խաղան։

Ժխտական- չխաղամ, չխաղաս, չխաղա, չխաղանք, չխաղաք, չխաղան։

Ըղձական անցյալ —խաղայի, խաղայիր, խաղար, խաղայինք, խաղայիք, խաղային։

Ժխտական խոնարհում —չխաղայի, չխաղայիր, չխաղար, չխաղայինք, չխաղայիք, չխաղային։

Պարել

Ըղձական ապառնի-պարեմ, պարես, պարի, պարենք, պարեք, պարեն։

Ժխտական-չպարեմ, չպարես, չպարի, չպարենք, չպարեք, չպարեն։

Ըղձական անցյալ-պարեի, պարեիր, պարեր, պարեինք, պարեիք, պարեին։

Ժխտական-չպարեի, չպարեիր, չպարեր, չպարեինք, չպարեիք, չպարեին։

Գտնել

Ըղձական ապառնի-գտնեմ, գտնես, գտնի, գտնենք, գտնեք, գտնեն։

Ժխտական-գտնեմ, չգտնես, չգտնի, չգտնենք, չգնեք, չգտնեն։

Ըղձական անցյալ-գտնեի, գտնեիր, գտներ, գտնեինք, գտնեիք, գտնեին։

Ժխտական-չգտնեի, չգտնեիր, չգներ, չգնեինք, չգտնեիք, չգտնեին։

Փախչել

Ըղձական ապառնի-փախչեմ, փախչես, փախչի, փախչենք, փախչեք, փախչեն։

Ժխտական-չփախչեմ, չփախչես, չփախչի, չփախչենք, չփախչեք, չփախչեն։

Ըղձական անցյալ-փախչեի, փախչեիր, փախչեր, փախչեինք, փախչեիք, փախչեին։

Ժխտական-չփախչեի, չփախչեիր, չփախչեր, չփախչեինք, չփախչեիք, չփախչեին։

Հասնել

Ըղձական ապառնի-հասնեմ, հասնես, հասնի, հասնենք, հասնեք, հասնեն։

Ժխտական-չհասնեմ, չհասնես, չհասնի, չհասնենք, չհասնեք, չհասնեն։

Ըղձական անցյալ-հասնեյի, հասնեիր, հասներ, հասնեինք, հասնեիք, հասնեին։

Ժխտական-հասնեյի, չհասնեիր, չհասներ, չհասնեինք, չհասնեիք, չհասնեին։

Հագենալ

Ըղձական ապառնի-հագենամ, հագենաս, հագենա, հագենանք, հագենաք, հագենան։

Ժխտական խոնարհում-չհագենամ, չհագենաս, չհագենա, չհագենանք, չհագենաք, չհագենան։

Ըղձական անցյալ-հագենայի, հագենայիր, հագենար, հագենայինք, հագենայիք, հագենային։

Ժխտական խոնարհում-հագենայի, չհագենայիր, չհագենար, չհագենաինք, չհագենայիք, չհագենային։

Բարկանալ

Ըղձական ապառնի-բարկանամ, բարկանաս, բարկանա, բարկանանք, բարկանաք, բարկանան։

Ժխտական-չբարկանամ, չբարկանաս, չբարկանա, չբարկանանք, չբարկանաք, չբարկանան։

Ըղձական անցյալ-բարկանայի, բարկանայիր, բարկանար, բարկանայինք, բարկանայիք, բարկանային։

Ժխտական-չբարկանայի, չբարկանայիր, չբարկանար, չբարկանայինք, չբարկանայիք, չբարկանային։

Փախցնել

Ըղձական ապառնի-փախցնեմ, փախցնես, փախցնի, փախցնենք, փախցնեք, փախցնեն։

Ժխտական-չփախցնեմ, չփախցնես, չփախցնի, չփախցնենք, չփախցնեք, չփախցնեն։

Ըղձական անցյալ-փախցնեի, փախցնեիր, փախցներ, փախցնեինք, փախցնեիք, փախցնեին։

Ժխտական-չփախցնեի, չփախցնեիր, չփախցներ, չփախցնեինք, չփախցնեիք, չփախցնեին։

Բարկացնել

Ըղձական ապառնի-բարկացնեմ, բարկացնես, բարկացնի, բարկացնենք, բարկացնեք, բարկացնեն։

Ժխտական-չբարկացնեմ, չբարկացնես, չբարկացնի, չբարկացնենք, չբարկացնեք, չբարկացնեն։

Ըղձական անցյալ-բարկացնեյի, բարկացնեյիր, բարկացներ, բարկացնեինք, բարկացնեիք, բարկացնեին։

Ժխտական-չբարկացնեյի, չբարկացնեյիր, չբարկացներ, չբարկացնեինք, չբարկացնեիք, չբարկացնեին։

Հագնել

Ըղձական ապառնի-հագնեմ, հագնես, հագնի, հագնենք, հագնեք, հագնեն։

Ժխտական խոնարհում-չհագնեմ, չհագնես, չհագնի, չհագնենք, չհագնեք, չհագնեն։

Ըղձական անցյալ-հագնեի, հագնեիր, հագներ, հագնեինք, հագնեիք, հագնեին։

Ժխտական խոնարհում-չհագնեի, չհագնեիր, չհագներ, չհագնեինք, չհագնեիք, չհագնեին։

Հագցնել

Ըղձական ապառնի-հագցնեմ, հագցնես, հագցնի, հագցնենք, հագցնեք, հագցնեն։

Ժխտական խոնարհում-չհագցնեմ, չհագցնես, չհագցնի, չհագցնենք, չհագցնեք, չհագցնեն։

Ըղձական անցյալ-հագցնեի, հագցնեիր, հագցներ, հագցնեինք, հագցնեիք, հագցնեին։

Ժխտական խոնարհում-չհագցնեի, չհագցնեիր, չհագցներ, չհագցնեինք, չհագցնեիք, չհագցնեին։

Գտնվել

Ըղձական ապառնի-գտնվել, գտնվես, գտնվի, գտնվենք, գտնվեք, գտնվեն։

Ժխտական խոնարհում-չգտնվել, չգտնվես, չգտնվի, չգտնվենք, չգտնվեք, չգտնվեն։

Ըղձական անցյալ-գտնվեի, գտնվեիր, գտնվեր, գտնվեինք, գտնվեիք, գտնվեին։

Ժխտական խոնարհում-չգտնվեի, չգտնվեիր, չգտնվեր, չգտնվեինք, չգտնվեիք, չգտնվեին։

Թռչկոտել

Ըղձական ապառնի-թռչկոտեմ, թռչկոտես, թռչկոտի, թռչկոտենք, թռչկոտեք, թռչկոտեն։

Ժխտական խոնարհում-չթռչկոտեմ, չթռչկոտես, չթռչկոտի, չթռչկոտենք, չթռչկոտեք, չթռչկոտեն։

Ըղձական անցյալ-թռչկոտեի, թռչկոտեիր, թռչկոտեր, թռչկոտեինք, թռչկոտեիք, թռչկոտեին։

Ժխտական խոնարհում-չթռչկոտեի, չթռչկոտեիր, չթռչկոտեր, չթռչկոտեինք, չթռչկոտեիք, չթռչկոտեին։

Սպանվել

Ըղձական ապառնի-սպանվեմ, սպանվես, սպանվի, սպանվենք, սպանվեք, սպանվեն։

Ժխտական-չսպանվեմ, չսպանվես, չսպանվի, չսպանվենք, չսպանվեք, չսպանվեն։

Ըղձական անցյալ-սպանվեի, սպանվեիր, սպանվեր, սպանվեինք, սպանվեիք, սպանվեին։

Ժխտական-չսպանվեի, չսպանվեիր, չսպանվեր, չսպանվեինք, չսպանվեիք, չսպանվեին

Ենթադրական ապառնի Ենթադրական անցյալ
Եզակի թիվ Հոգնակի թիվ Եզակի թիվ Հոգնակի թիվ
կգրեմ կգրենք կգրեի կգրեինք
կգրես կգրեք կգրեիր կգրեիք
կգրի կգրեն կգրեր կգրեին

ժխտական խոն.
Եզակի թիվ Հոգնակի թիվ Եզակի թիվ Հոգնակի թիվ
չեմ գրի չենք գրի չէի գրի չէինք գրի
չես գրի չեք գրի չէիր գրի չէիք գրի
չի գրի չեն գրի չէր գրի չէին գրի

Հարկադրականը կազմելու համար կ-ի փոխարեն ըղձական եղանակին ավելացնում ենք պիտի/պետք է բառերից որևէ մեկը։ Օրինակ՝ Հարկադրական ապառնի- պիտի գրեմ, պիտի գրես, պիտի գրի, պիտի գրենք, պիտի գրեք, պիտի գրեն։ Հարկադրական անցյալ- պիտի գրեի, պիտի գրեիր, պիտի գրեր, պիտի գրեինք, պիտի գրեիք, պիտի գրեին։ Ժխտականը կազմելվում է չ-մասնիկը ավելանալով պիտի եղանակիչին։

Հրամայական եղանակը ունի միայն մեկ ժամանակ՝ ապառնի, և մեկ դեմք՝ 2-րդ։ Օրինակ՝ խոսի՛ր-խոսե՛ք, կարդա՛- կարդացե՛ք։