Posted in Քիմիա 8

Քիմիա Դեկտեմբերի 9-14

Բանավոր քննարկման համար

  • Անօրգանական նյութերի դասաարգում:
  • Թթվածին: Ֆիզ-քիմ հատկութունները: Ստացում:
  • ՋրածինՖիզ-քիմ հատկութունները: Ստացում:

   4. Ի՞նչ է օքսիդ: Բերել օրինակներ:

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

  • Ի՞նչ է հիմք: Բերել օրինակներ:
  • Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։ 
  • Ի՞նչ է աղ: Բերել օրինակներ:
  • Աղեր, որ նյութերն են կոչվում աղեր, բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։ Աղը ինչ բուժիչ հատկություն ունի:Պատրաստել ուսումնական նյութ։
  • Ի՞նչ է թթու: Բերել օրինակներ:
  • Թթուներ, դրանց կիրառումը կենցաղում, բերել օրինակներ , թե ինչ թթուներ են ձեր մայրիկները, տատիկները, հայրիկները օգտագործում կենցաղում, բարձր գնահատական ստանալու համար պատրաստեք նյութ, ուղարկեք ինձ:
Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն Դեկտեմբերի 9-15

1.Որո՞նք են կմախքի բաժինները:

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը:

Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:


2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։

Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33−34 ողերից։ Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։

Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։


3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքավանդակը:

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։

Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

grudnaja-kletka01.jpg


4.Ի նչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

Ուղիղ կեցվածքի ժամանակ մարդու ողնաշարը կրկնակի թեքվում է՝ վերին (կրծքավանդակի) հատվածը թեքվում է դեպի ետ, իսկ ստորին (գոտկային) հատվածը՝ դեպի առաջ:


5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարի կորությունները:

clip_image001.jpg

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։