Posted in Պատմություն 8

Հայաստանը XV դարում

Սկսած XI դ. սելջուկների, իսկ այնուհետև XII դ. մոնղոլների արշավանքներից, ինչպես արդեն գիտենք, Հայաստանում սկսել էին վերաբնակվել թյուրքմենական ցեղեր։ Արդեն XIV դ. վերջերին հատկապես աճեցին կարա-կոյունլու և ապա ակ-կոյունլու ցեղերի ազդեցությունն ու քաղաքական հզորությունը։ Նրանք պայքարում էին տարածաշրջանային գերակայության համար և իրենց գերիշխանությունը հաստատեցին Հայաստանի տարբեր շրջաններում։
Իրադրությունը Հայաստանում XVդարում։ XIV դ. վերջերին Հայաստանի սոցիալ-տնտեսական և քաղաքական ծանր վիճակին զուգահեռ, ուժեղացան նաև արտաքին ճնշումերը։ Հատկապես աղետալի հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի (Թամերլանի) արշավանքները։ Նա իր դաժանությամբ գերազանցեց նույնիսկ մոնղոլներին: Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Հերթական անգամ բնակչությունը կոտորվեց կամ տարվեց ստրկության, թեև եղան նաև համառ դիմադրություններ։ Այդ տարիներին ամայացան Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արհավիրքը դադարեց միայն 1405 թ. Լենկ Թեմուրի մահվամբ։ Լենկ Թեմուրի մահվանից հետո նրա ստեղծած
հսկայածավալ կայսրությունը տրոհվեց, և սկիզբ առան գահակալական կռիվեր։ Իրավիճակից օգտվեցին կարա-կոյունլուները, որոնք կարճ ժամանակում կարողացան իրենց հսկողության տակ առնել հսկայածավալ մի տիրույթ, որն ընդգրկում էր նաև Հայաստանի զգալի մասը։ Նրանք իրենց հզորության գագաթնակետին հասան Ջհանշահի (1437-1467) օրոք։ Վերջինս իր դիրքերն ամրապնդելու նպատակով օգտվեց նաև հայերի աջակցությունից։ Դա հնարավորություն տվեց, որ հայ իշխանական որոշ տներ՝ Գուգարքում, Սյունիքում,Վայոց ձորում, Արցախում և մի քանի այլ վայրերում վերականգնեն իրենց իշխանությունները՝ ստանալով մելիք տիտղոսը։

Կաթողիկոսական աթոռի վերահաստատումը Էջմիածնում։ Սկսած XV դարի 40-ական թվականներից՝ զգալիորեն բարձրացավ Այրարատյան աշխարհի հասարակականքաղաքական դերը։ Հայաստանի հյուսիս-արևելյան շրջանների վարչական կենտրոն դարձավ Երևանը։ Այդպիսով, զգալիորեն բարձրացավ Այրարատյան նահանգի հասարակական-քաղաքական դերը։ Նշանակալի քայլ եղավ 1441 թ. Ջհանշահի համաձայնությամբ Ամենայն Հայոց Հայրապետական
Աթոռը Էջմիածնում վերահաստատելը։ Կաթողիկոս ընտրվեց Կիրակոս Ա Վիրապեցին։ Այս իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հեռու էր ում պապականության ազդեցությունից և հնարավորություն էր ունենում մասնակցելու հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում։ Հայոց թագավորության վերականգնման փորձ. Սմբատ Սեֆեդինյան (Արծրունի)։ Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորելով Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Ծրագիրը, սակայն, իրագործվեց նրա եղբորորդի Ստեփանոս Դ կաթողիկոսի ժամանակ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ հնարավոր եղավ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունուն, որը Ստեփանոսի եղբայրն էր, օծել Հայոց թագավոր։ Նրա իշխանությունը սահմանափակվում էր միայն Աղթամար կղզով և առափնյա մի քանի գյուղերով։ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունու թագավորությունը թեպետ շատ կարճ տևեց, բայց փորձն ինքնին վկայում էր, որ հայոց պետականության վերականգնման գաղափարը կենսունակ էր և կարող էր ծառայել իբրև նախադեպ։

Ակ-կոյունլուների տիրապետությունը և Հայաստանը։ Ջհանշահի օրոք ավարտվեց ակ-կոյունլուների և կարա-կոյունլուների միջև հակամարտությունը։ Վճռական ճակատամարտը տեղի ունեցավ 1467 թ.։ Ջհանշահը և նրան սատարող ուժերը պարտվեցին ակ-կոյունլուներին։ Կարճ ժամանակ անց Հայաստանի կառավարիչ դարձան ակ-կոյունլուները։ Նրանց տիրակալ Ուզուն Հասանը (1453-1478) գիտակցելով տնտեսության վերականգնման կարևորությունը, հարկերը կառավարելու համար հրապարակեց կանոնագիր՝ «Կանուննամե»։ Այդտեղ սահմանված էին հարկերի չափերը և դրանց գանձման եղանակները։ Չնայած այս ջանքերին՝ հպատակ ժողովուրդների, այդ թվում հայերի տնտեսական դրությունն էականորեն չբարելավվեց։ Անփոփոխ մնաց նաև նրանց իրավական կարգավիճակը։ Ավելին՝ Ուզուն-Հասանի և նրա հաջորդի վարած քաղաքականության արդյունքում հայ իշխանական շատ տոհմեր կորցրին իրենց կալվածքներն ու դուրս մղվեցին քաղաքական ասպարեզից։ Նրանցից ոմանք անգամ իսլամ ընդունեցին։ Ակ-կոյունլուների իշխանությունը, սակայն, նույնպես կարճ տևեց։ XV դ. վերջին ծագած գահակալական վեճերի արդյունքում նրանց իշխանությունը մեծապես թուլացավ և շուտով զիջեց իր դիրքերը։ Ներքին վեճերին գումարվեցին արտաքին ճնշումերը, որոնք ի վերջո հանգեցրին ակ-կոյունլուների կործանմանը: Նրանց հաջորդեցին Սեֆյանները։

Հարցեր և առաջադրանքներ
1. Ներկայացրո՛ւ։ Ի՞նչ հետևանքներ ունեցան Լենկ Թեմուրի ասպատակությունները Հայաստանի բնակչության և քաղաքային կյանքի վրա։
Նրա բազմաքանակ զորքերը 1386-1402 թթ. բազմիցս ասպատակեցին Հայաստանը։ Բնակչությունը նորից կոտորվեց կամ տարվեց ստրկության։ Այդ տարիներին դատարկվեցին և թալանվեցին Հայաստանի բազմաթիվ շրջաններ։ Քաղաքային կյանքը կանգ առավ։ Արշավանքները դադարեցին միայն 1405 թ.՝ Լենկ Թեմուրի մահվամբ։
2. Բացատրի՛ր։ Ի՞նչ նշանակություն ունեցավ 1441 թ. Էջմիածնում հայոց հայրապետական աթոռի վերահաստատումն Էջմիածնում։

Այդ իրադարձությունը, բացի կրոնականից, ուներ նաև քաղաքական նշանակություն. հայոց եկեղեցին հնարավորություն տվեց հայ ժողովրդի հետագա համախմբմանը Հայաստանում և իր մշակույթի պահպանմանը։
3. Վերլուծի՛ր։ Ինչպիսի՞ քաղաքականություն էր վարում Ջհանշահը հայերի նկատմամբ, ինչո՞ւ։

Ջհանշահի կառավարման տարիներին հայոց կյանքում տեղի ունեցած մեկ այլ նշանակալի իրադարձություն էր Հայոց թագավորության վերականգնման կարճատև փորձը։ Այդ գործում մեծ էր Զաքարիա Աղթամարցու ներդրումը։ Վերջինս, միավորեց Աղթամարի և Էջմիածնի կաթողիկոսությունները, քայլեր ձեռնարկեց նաև երկրի քաղաքական միավորման ուղղությամբ։ Այդպիսով՝ 1465 թ. Ջհանշահի համաձայնությամբ Սմբատ Սեֆեդինյան-Արծրունունը օծվեց Հայոց թագավոր։

Posted in русский 8

Степени сравнения прилагательных

2 урок. 
Упражнение 1
Образуйте от этих прилагательных простую сравнительную степень.
Замечательный — замечательнее
наглый — наглее
хороший — лучше
притягательный — притягательнее
симпатичный — симпатичнее
дорогой — дороже
молодой — моложе
стройный — стройнее
питательный — питательнее
крутой — круче

Упражнение 2
Образуйте от этих прилагательных простую превосходную степень.
Краткий — кратчайший
мощный — мощнейший
жестокий — жесточайший
старый — старший
высокий — высший
дорогой — дорожайший
подлый — подлейший
редкий — редчайший
страшный — страшнейший
тяжелый — тяжелейший

Упражнение 3
Распределите эти слова на две группы: в первую запишите прилагательные в составной форме сравнительной степени, во вторую поместите прилагательный в составной форме превосходной степени.
Составная форма превосходной степени — самый некрасивый, добрее всех, наименее вкусный, самый светлый, любознательные всех.
Составная форма сравнительной степени — более уверенный, менее истощенный, менее занятой, наиболее удачный, менее интересный.

Упражнение 4
Поставьте прилагательные в скобках в форму простой сравнительной степени.
1. Этот фильм интереснее (интересный).
2. Зеленая кофта дешевее (дешевый), чем красная.
3. Путь через поле короче (короткий), чем через лес.
4. Сумка тяжелее (тяжелый), чем я думала.
5. Учитель по биологии строже (строгий), чем преподаватель по географии.
6. Здесь дорога шире (широкий), а дальше становится узже (узкий).
7. Математика для меня труднее (трудный), чем русский язык.
8. Отец сильнее (сильный) обнял дочь.
9. Этот подъем опаснее (опасный), чем предыдущий.
10. Лед там тоньше (тонкий), поэтому туда опасно выходить.

Posted in Քիմիա 8

Քիմիա Դեկտեմբերի 9-14

Բանավոր քննարկման համար

  • Անօրգանական նյութերի դասաարգում:
  • Թթվածին: Ֆիզ-քիմ հատկութունները: Ստացում:
  • ՋրածինՖիզ-քիմ հատկութունները: Ստացում:

   4. Ի՞նչ է օքսիդ: Բերել օրինակներ:

Օքսիդներ, երկտարր միացություններ են, որոնք բաղկացած են որևէ տարրի և թթվածնի ատոմներից: Օքսիդներում թթվածինը դրսևորում է -2 օքսիդացման աստիճան։ Թթվածինը իր էլեկտրաբացասականությամբ երկրորդն է՝ ֆտորից հետո։ Այդ պատճառով գրեթե բոլոր տարրերը առաջացնում են օքսիդներ։

  • Ի՞նչ է հիմք: Բերել օրինակներ:
  • Հիմքեր, քիմիական նյութեր, որոնք թթուների հետ փոխազդելիս առաջացնում են աղեր։ 
  • Ի՞նչ է աղ: Բերել օրինակներ:
  • Աղեր, որ նյութերն են կոչվում աղեր, բերել կենցաղում դրանց օգտագործման օրինակներ։ Աղը ինչ բուժիչ հատկություն ունի:Պատրաստել ուսումնական նյութ։
  • Ի՞նչ է թթու: Բերել օրինակներ:
  • Թթուներ, դրանց կիրառումը կենցաղում, բերել օրինակներ , թե ինչ թթուներ են ձեր մայրիկները, տատիկները, հայրիկները օգտագործում կենցաղում, բարձր գնահատական ստանալու համար պատրաստեք նյութ, ուղարկեք ինձ:
Posted in Կենսաբանություն 8

Կենսաբանություն Դեկտեմբերի 9-15

1.Որո՞նք են կմախքի բաժինները:

Չափահաս մարդու կմախքը կազմված է մոտ 220 ոսկրերից, որոնք, միմյանց միանալով, մկանների հետ կազմում են հենաշարժիչ համակարգը:

Մարդու կմախքում տարբերում են գլխի, իրանի, ստորին և վերին վերջույթների բաժիններ:


2. Ի՞նչ բաժիններից է կազմված իրանի կմախքը:

Իրանի կմախքը կազմում են ողնաշարը և կրծքավանդակը։

Ողնաշարի երկարությունը մարմնի ընդհանուր երկարության 40 %-ն է կազմում։ Այն կազմված է 33−34 ողերից։ Վերջին 9−10 ողերը սերտաճում են և առաջացնում սրբոսկրը ու պոչուկը։ Ողնաշարում տարբերում են 5 հատված՝ պարանոցային (7 ող), կրծքային (12 ող), գոտկային (5 ող), սրբանային (5 սերտաճած ող), պոչուկային (4−5 սերտաճած ող)։

Բոլոր ողերը, բացառությամբ պարանոցային առաջին և երկրորդ ողերի, ունեն ընդհանուր կառուցվածք։ Յուրաքանչյուր ող ունի մարմին, աղեղ և ելուստներ։


3. Ի՞նչ ոսկրերից է կազմված կրծքավանդակը:

Կրծքային ողերը, 12 զույգ կողերը և կրծոսկրը կազմում են կրծքավանդակի կմախքը։

Կողը տափակ, կոր ոսկր է։ Առջևի մասում վերին 10 զույգ կողերը աճառային կցմամբ միացած են կրծոսկրին, իսկ ստորին 2 զույգը մնացածներից կարճ են և ազատ են վերջանում։ Կողերը հետին ծայրերով հոդավորված են կրծքային ողներին։ Դա ապահովում է կրծքավանդակի շարժունությունը շնչառության ժամանակ։

grudnaja-kletka01.jpg


4.Ի նչպիսի՞ առանձնահատկություններ ունի մարդու կմախքը` կապված ուղղաձիգ քայլվածքի հետ:

Ուղիղ կեցվածքի ժամանակ մարդու ողնաշարը կրկնակի թեքվում է՝ վերին (կրծքավանդակի) հատվածը թեքվում է դեպի ետ, իսկ ստորին (գոտկային) հատվածը՝ դեպի առաջ:


5. Ի՞նչ դեր են կատարում ողնաշարի կորությունները:

clip_image001.jpg

Ողնաշարն ունի 4 կորություն՝ պարանոցային և գոտկային հատվածներում այն ուղղված է առաջ, իսկ կրծքային և սրբանային հատվածներում՝ հետ։ Նորածնի ողնաշարը գրեթե ուղիղ է։ Կորություններն առաջանում են, երբ երեխան սկսում է գլուխը պահել, նստել, կանգնել և քայլել։ Ողնաշարի ֆիզիոլոգիական այս կորությունները մեծացնում են նրա ճկունությունը և մեղմացնում այն հարվածներն ու ցնցումները, որոնք գանգին են հասնում քայլելիս, ցատկելիս, վազելիս։

Posted in Աշխարագրություն 8

Աշխարագրություն Դեկտեմբերի 9-13

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

Հարցեր.

ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ

1. Որո՞նք են Հարավարևմտյան Ասիայի բնակչության բարձր աճի պատճառները:

Դրա վրա ազդում են ազգային, կրոնական սովորույթները, սոցիալ-տնտեսական պայմանները։

2. Բնութագրե՛ք Հարավարևմտյան Ասիայի բնակչության ազգային և կրոնական կազմը:

Կրոնական կազմ-Քրիստոնիաներ, մահմեդականներ, բուդդայականներ։
Ազգային կազմ-Թուրքեր, ադրբեջանցիներ, հայեր, արաբներ։

3. Նկարագրե՛ք տարածաշրջանի բնակչության տեղաբաշխումը:

Արաբներ, պարսիկներ, քրդեր։

4. Որո՞նք են տարածաշրջանի հակամարտությունների պատճառները: Բացատրե՛ք:

Այս հակամարտությունները  կապված են քաղաքական, կրոնական ու տնտեսական շահերի հետ։ Եվ նաև հակամարտության պատճառ կարող է դառնալ տարածաշրջանում ջրի պակասը։

5. Գնահատե՛ք հայերի և տարածաշրջանի մյուս ժողովուրդների ավանդը մարդկային քաղաքակրթության մեջ:

Հայերը, որպես այս տարածաշրջանի բնակիչներ, մեծ ներդրում են ունեցել մարդկային քաղաքակրթության մեջ. նրանց ավանդները ընդգրկում են տարբեր ոլորտներ:

Մշակույթ. Հայերն ունեն հին մշակույթ, որը պահպանվել է բազմաթիվ դարերի ընթացքում, հատկապես գրականության, երաժշտության, արվեստի և ճարտարապետության մեջ:

Քրիստոնեություն. Հայկական եկեղեցին եղել է առաջիններից մեկը, որն ընդունեց քրիստոնեությունը որպես պետական կրոն՝ 301 թվականին, և այդպիսով մեծ ազդեցություն գործեց քրիստոնեական մշակույթի վրա:

Մատենագրություն. Հայկական գրերը և մագիստրոսները, ինչպիսիք են Մեսրոպ Մաշտոցը, օգնել են զարգացնել գրավոր լեզուն ու գրականությունը:

Կառուցվածքային և գիտական նորարարություններ: Հայերը մասնակցել են այնպիսի կարեւոր մշակութային ու գիտական ոլորտներին, ինչպիսիք են բժշկությունը, մաթեմատիկան ու աստղագիտությունը:

6. Պատրաստե՛ք փոքրիկ հաղորդում տարածաշրջանի հայության մասին:

Posted in Հասարակագիտություն 8

ԱզատությունԱզատություն

  • Ինչ է ազատությունը
  • ժողովրդի իրավունք՝ տնօրինելու իր քաղաքական, պետական, հասարակական ու մշակութային կյանքը։ Անհատների դեպքում տվյալ տերմինը հետևյալ կերպ է մեկնաբանվում՝ անկաշկանդ լինել, իր կամքը ազատ արտահայտելու հնարավորություն, ուրիշի իշխանությունից զերծ լինելու իրավիճակը։
  • Ազատություն տեսակները
    Խոսքի ազատությունն այն ազատությունն է, որն ապահովում է մարդու մտքերն ազատ արտահայտելու իրավունքը թե՜ բանավոր, թե գրավոր։
  • Մորֆոլոգիկ ազատությունը սահմանվում է ինչպես անձի մարմնի անփոփոխ պահելու կամ իր մարմինը ըստ ցանկության փոխելու իրավունքը:
  • Ստեղծագործական ազատություն։ Ըստ ստեղծագործական ազատության ՝ ստեղծագործ մարդն ունի իրավունք իր ցանկությամբ ընտրել ցանկացած թեմա և նկարագրություններ։
  • Կրոնի ազատությունը մարդու ցանանկացած կրոն դավանելու կամ ընդհանրապես ոչ մի կրոն չդավանելու իրավունքն է:
  • Քաղաքական ազատությունը բնութագրվում է որպես ճնշումներից կամ բռնությունից ազատ փոխհարաբերությունները։
  • Գրել պատումներ ազատության համար պայքարած հայ հերոսների մասին: 
  • Մոնթե Մելքոնյան
  • Մոնթե Մելքոնյանը ծնվել է 1957 թվականի նոյեմբերի 25-ին ԱՄՆ-ում՝ ցեղասպանության ճիրաններից փրկված և Կալիֆորնիայի Վայսելիա քաղաքում հանգրվանած հայի ընտանիքում:
Posted in Հանրահաշիվ 8

Ռացիոնալ արտահայտությունների ձևափոխումը

Առաջադրանքներ․
1) Պարզեցրեք արտահայտությունը․

ա)

1) (x2y-xy2/x-y +xy)=x2y-xy2+x2y-xy2/x-y=2x2y-2xy2/x-y=2xy
2) y/x+x/y=y2+x2/xy
2xy*(x2+y2)/xy=2(x2+y2)

բ)

m4-n4/n2m2

գ)

-2

2) Ապացուցեք նույնությունը․

Լրացուցիչ աշխատանք․
1) Պարզեցրեք արտահայտությունը․

ա)

3/1-a

բ)

b-3/b

գ)

-p/k

2) Ապացուցեք նույնությունը․

Posted in русский 8

Уроки с 9 по 13 декабря

1 урок.
Я не люблю смотреть телевизионные передачи. Но были программы, которые я смотрел всегда: танцы на льду. Потом я устал от них и смотреть перестал. Перестал систематически, смотрю только эпизодически. Больше всего мне нравится, когда те, кого считают слабыми или кто ещё не вошёл в обоймы «признанных», выступают удачно. Удача начинающих или удача неудачливых приносит, бесспорно, гораздо более удовлетворения, чем удача удачников.

Но дело не в этом. Больше всего меня восхищает, как «конькобежец» (так в старину называли спортсменов на льду) выправляет свои ошибки во время танца. Упал и встаёт, быстро вступая снова в танец, и ведёт этот танец как ни в чём не бывало. Это искусство, огромное искусство.

Но ведь в жизни ошибок бывает гораздо больше, чем на ледяном поле. И надо уметь выходить из ошибок. Надо исправлять их немедленно и красиво. Да, именно красиво. Когда человек упорствует в своей ошибке или чересчур переживает, думает, что жизнь кончилась, «всё погибло»,  — это досадно и для него, и для окружающих. Окружающие испытывают неловкость не от самой ошибки, а от того, какое неумение проявляет ошибившийся в её исправлении.

Признаться в своей ошибке перед самим собой (не обязательно делать это публично: тогда это либо стыдно, либо рисовка) не всегда легко, нужен опыт. Нужен опыт, чтобы после совершённой ошибки как можно скорее и как можно легче включиться в работу, продолжить её. И окружающим не надо понуждать человека к признанию ошибки, надо побуждать к её исправлению, реагируя так, как реагируют зрители на соревнованиях. Иногда даже награждать спортсмена, легко исправившего свою ошибку, радостными аплодисментами при первом же удобном случае.

Надо не запоминать сотни правил, а запомнить одно  — необходимость уважительного отношения к себе и к другим.
(По Д. С. Лихачёву)

Вопросы к представленном тексту:
1. Какие телевизионные передачи автор изначально любил смотреть?
Автор изначально любил танцы на льду. Потом он устал от них и перестал смотреть. Больше всего ему нравится, когда те, кого считают слабыми или кто ещё не вошёл в обоймы «признанных», выступают удачно.
2. Что, по мнению автора, приносит больше удовлетворения: удача начинающих или удача признанных спортсменов?

По мнению автора удача неудачливых приносит, бесспорно, гораздо более удовлетворения, чем удача удачников.
3. Как автор описывает процесс исправления ошибок в жизни по сравнению с танцем на льду?
В жизни ошибок бывает гораздо больше, чем на ледяном поле. И надо уметь выходить из ошибок. Надо исправлять их немедленно и красиво. Признаться в своей ошибке перед самим собой не всегда легко. Нужен опыт, чтобы после совершённой ошибки как можно скорее и как можно легче включиться в работу, продолжить её. И окружающим не надо понуждать человека к признанию ошибки, надо побуждать к её исправлению, реагируя так, как реагируют зрители на соревнованиях.
4. Как вы понимаете фразу «исправлять ошибки немедленно и красиво» в контексте жизни?

Для меня изправлять ошибки немедленно и красиво, это когда человек в глубине души признает свою ошибку, но не показывает того, что он обеспокоен этой ошибкой. Красиво изправлять ошибки, по моему мнению это незаментое исправление ошибок, чтобы казалось, что всё так и было задумано.
5. Почему автор считает важным не запоминать много правил, а сосредоточиться на уважительном отношении к себе и другим?

Автор считает важным необходимость уважительного отношения к себе и к другим, ведь в первую очередь никто тебя не будет уважать, пока ты сам себя не уважаешь и не ставишь в приоритет.
6. Как вы справляетесь с ошибками в своей жизни? Используете ли вы какие-либо из рекомендаций автора?

Ошибки в жизни я стараюсь не допускать, но когда всё-же ошибаюсь где-то, то стараюсь незаметно исправить всё. Как сказал автор «немедленно и красиво». Но не смотря на всё это, нужно уметь признавать ошибки.
7. Как можно поддерживать уважение и позитивное отношение в трудных ситуациях, связанных с ошибками?

Нужно понимать, что все мы люди, все мы можем ошибаться. Ошибка это не что-то ужасно страшное, с помощью ошибок мы набираемся опыта, который нам в любом случае пригодится в жизни.


Задания к представленному тексту:
1. Определите и запишите основные идеи автора о том, как нужно исправлять ошибки.
Признаться в своей ошибке перед самим собой. Нужен опыт, чтобы после совершённой ошибки как можно скорее и как можно легче включиться в работу, продолжить её.
2. Напишите отзыв на текст, в котором вы изложите свои соглашения и несогласия с идеями автора, опираясь на личный опыт или дополнительные источники.

С одной стороны, я полностью согласна с автором в том, что умение исправлять ошибки — это важнейший навык, не менее значимый, чем умение их избегать. Лихачёв метко сравнивает жизнь с танцем на льду: ошибки неизбежны, но их исправление требует мастерства, опыта и, что особенно ценно, внутреннего достоинства. Этот образ очень вдохновляет, ведь каждый из нас может научиться «вставать и продолжать танец», несмотря на падения. Из своего опыта могу сказать, что способность быстро исправить ошибку приносит облегчение и ощущение личного роста. Однако бывает сложно не задерживаться на самокритике.
3. Исследуйте, как известные успешные личности исправляют свои ошибки и как это соотносится с подходами, описанными в тексте. Приведите примеры.

Один вдохновляющий пример — Нельсон Мандела, который говорил: «Я никогда не проигрываю. Я либо побеждаю, либо учусь.» Это утверждение отражает отношение к ошибкам как к урокам, что полностью согласуется с мыслями автора текста. Ещё одним примером может служить Симона Байлз, известная гимнастка. На Олимпийских играх 2021 года она признала, что ей необходимо сделать паузу из-за психологического состояния. Это решение было одновременно признанием слабости и шагом к исправлению ситуации, что заслужило уважение общественности. Такие примеры показывают, что ошибки — это не конец пути, а возможность для роста, если их преодолевать с достоинством и уважением, как предлагает автор.

Творческие задания:
1. Напишите личное письмо себе, в котором подробно опишите, как вы будете исправлять ошибки в будущем, опираясь на советы из текста.
2. Напишите эссе на тему «Как исправлять ошибки и почему это важно». Используйте идеи из текста как основу для своей работы.

Ошибки — неотъемлемая часть жизни. Важно не их наличие, а то, как мы на них реагируем. Признание своих промахов требует смелости и честности, а их исправление — уважения к себе и другим. Это не просто устранение последствий, но и выводы, помогающие избежать повторений. Никто не застрахован от ошибок, мы — люди, и все мы имеем право на ошибку. Есть куча примеров того, что ошибки могут стать ступеньками к успеху. В отношениях умение признать неправоту и извиниться укрепляет доверие и возвращает гармонию. Важно не зацикливаться на вине, а извлекать уроки, сохраняя внутренний баланс. Ошибки — это уроки, которые помогают расти. Исправляя их, мы становимся сильнее, мудрее и ближе к лучшей версии себя. Благодаря ошибкам мы набираемся опыта, который пригодиться любому.
3. Проведите анализ того, как ошибка исправляется в разных культурах или странах. Как это соотносится с идеями автора?

Posted in Երկրաչափություն 8

Պատկերացում գլանի մասին

Առաջադրանքներ․
1) Գլանաձև բաժակը կիսով չափ լցված է թեյով։ Գոլորշիանալուց հետո թեյի հետքը մնացել էր բաժակի պատերին։ Երկրաչափական ի՞նչ պատկեր է այդ հետքը։

Շրջան
2) Գլանի առանցքային հատույթը քառակուսի է։ Գտեք գլանի ծնորդի և շառավիղի երկարությունների հարաբերությունը։

Գլանի ծնորդը երկու անգամ մեծ է շառավիղից։ 2/1
3) Գլանի առանցքային հատույթը 40 սմ պարագծով մի ուղղանկյուն է, որի անկյունագծերը փոխուղղահայաց են։ Գտեք գլանի շառավիղը։

40/4=10
10/2=5սմ
4) Գլանի առանցքային հատույթը մի ուղղանկյուն է, որի անկյունագիծը ծնորդ հանդիսացող կողմի հետ կազմում է 60o-ի անկյուն։ Գտեք այդ անկյունագիծը, եթե գլանի ծնորդի երկարությունը 6 սմ է։

6*2=12

Posted in Հայոց Լեզու 8

Պայմանական, հարկադրական և հրամայական եղանակներ․ժամանակաձևերը,04․12․2024

Աշխատել, դառնալ, թվալ, մեծանալ, կամենալ, կորչել, հագնել, հասկացնել, բռնվել բայերը խոնարհի՛ր ենթադրական/ պայմանական/ ապառնի, ենթադրական/պայմանական/ անցյալ, հարկադրական ապառնի, հարկադրական անցյալ, հրամայական ապառնի ժամանակաձևերով՝ դրական և ժխտական խոնարհմամբ:

Աշխատել
Ենթադրական
անցյալ
եզակի — կաշխատեի, կաշխատեիր, կաշխատեր
հոգնակի — կաշխատեինք, կաշխատեիք, կաշխատեին
ապառնի
եզակի — կաշխատեմ, կաշխատես, կաշխատի
հոգնակի — կաշխատենք, կաշխատեք, կաշխատեն
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի աշխատեի, պիտի աշխատեիր, պիտի աշխատեր
հոգնակի — պիտի աշխատեինք, պիտի աշխատեիք, պիտի աշխատեին
ապառնի
եզակի — պիտի աշխատեմ, պիտի աշխատես, պիտի աշխատի
հոգնակի — պիտի աշխատենք, պիտի աշխատեք, պիտի աշխատեն
Հրամայական
ապառնի
եզակի — աշխատի՛ր
հոգնակիի — աշխատե՛ք

Դառնալ
Ենթադրական
անցյալ
եզակի — կդառնայի, կդառնայիր, կդառնար
հոգնակի — կդառնայինք, կդառնայիք, կդառնային
ապառնի
եզակի — կդառնամ, կդառնաս, կդառնա
հոգնակի — կդառնանք, կդառնաք, կդառնան
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի դառնայի, պիտի դառնայիր, պիտի դառնար
հոգնակի — պիտի դառնայինք, պիտի դառնայիք, պիտի դառնային
ապառնի
եզակի — պիտի դառնամ, պիտի դառնաս, պիտի դառնա
հոգնակի — պիտի դառնանք, պիտի դառնաք, պիտի դառնան
Հրամայական
ապառնի
եզակի — դարձի՛ր
հոգնակիի — դարձե՛ք

Մեծանալ
Ենթադրական
անցյալ
եզակի — կմեծանայի, կմեծանայիր, կմեծանար
հոգնակի — կմեծանայինք, կմեծանայիք, կմեծանային
ապառնի
եզակի — կմեծանամ, կմեծանաս, կմեծանա
հոգնակի — կմեծանանք, կմեծանաք, կմեծանան
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի մեծանայի, պիտի մեծանայիր, պիտի մեծանար
հոգնակի — պիտի մեծանայինք, պիտի մեծանայիք, պիտի մեծանային
ապառնի
եզակի — պիտի մեծանամ, պիտի մեծանաս, պիտի մեծանա
հոգնակի — պիտի մեծանանք, պիտի մեծանաք, պիտի մեծանան
Հրամայական
ապառնի
եզակի — մեծացի՛ր
հոգնակիի — մեծացե՛ք

Կամենալ
Ենթադրական
անցյալ
եզակի — կկամենայի, կկամենայիր, կկամենար
հոգնակի — կկամենայինք, կկամենայիք, կկամենային
ապառնի
եզակի — կկամենամ, կկամենաս, կկամենա
հոգնակի — կկամենանք, կկամենաք, կկամենան
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի կամենայի, պիտի կամենայիր, պիտի կամենար
հոգնակի — պիտի կամենայինք, պիտի կամենայիք, պիտի կամենային
ապառնի
եզակի — պիտի կամենամ, պիտի կամենաս, պիտի կամենա
հոգնակի — պիտի կամենանք, պիտի կամենաք, պիտի կամենան
Հրամայական
ապառնի
եզակի — կամեցի՛ր
հոգնակիի — կամեցե՛ք

Կորչել
Ենթադրական
անցյալ
եզակի — կկորչեի, կկորչեիր, կկորչեր
հոգնակի — կկորչեինք, կկորչեիք, կկորչեին
ապառնի
եզակի — կկորչեմ, կկորչես, կկորչի
հոգնակի — կկորչենք, կկորչեք, կկորչեն
Հարկադրական
անցյալ
եզակի — պիտի կորչեի, պիտի կորչեիր, պիտի կորչեր
հոգնակի — պիտի կորչեինք, պիտի կորչեիք, պիտի կորչեին
ապառնի
եզակի — պիտի կորչեմ, պիտի կորչես, պիտի կորչի
հոգնակի — պիտի կորչենք, պիտի կորչեք, պիտի կորչեն
Հրամայական
ապառնի
եզակի — կորչի՛ր
հոգնակիի — կորչե՛ք