233.Նախադասությունների մեջ շարադասության (բառերի դասավորության) սխալ կա. ուղղի՛ր:
- գորտը Բարձր ու երկարաձիգ սկսեց կռկռալ։
- Աղմուկի միջից մեզ էին հասնում օգնության հուսահատ կանչերը։
- միանգամայն Հայտնվեցին յուրահատուկ իրիկնային ձայները՝ բարձր, բեկբեկուն մռնչյուն ու ռիթմիկ գվվոց։
- Քարացած նայում էր թփերի ու տերևների իրիկնային տարուբերումին, կարծես առաջին անգամ էր տեսնում։
- Արահետը գնում էր ոչ թե ուղիղ գծով դեպի գյուղը, այլ շարունակ ծառերի մեջ գալարվելով։
- Սա կոշիկն է այն հսկայի, որը հաղթեց դևերին ու հետ բերեց աղջկան։
- Տեսանք այն ավտոբուսի վարորդին, որով եկել էինք։
234.Տրված բառերով կազմի՛ր բառակապակցություններ` նրանց ավելացնելով ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:
ինչպիսի՞, ո՞ր, ո՞ւմ, ինչի՞ հարցերին պատասխանող լրացումներ:
- Ինչպիսի՞ կրակ – ուժեղ կրակ
- Ո՞ր ջուրը – աղբյուրի ջուրը
- Ինչի՞ հող – բերրի հող
- Ինչպիսի՞ օդ – զով օդ
- Ո՞ւմ երեխա – ընկերոջ երեխա
- Ինչի՞ տուն – քարե տուն
235.Տրված բառերին ում, ի՞նչ(ը), ինչի՞ն, ինչո՞վ հարցերին պատասխանող լրացումներ ավելացնելով՝ կազմի՛ր բառակապակցություններ:
- Ո՞ւմ սիրել – մորը սիրել
- Ի՞նչը կտրտել – հացը կտրտել
- Ի՞նչ մատուցել – ճաշ մատուցել
- Ի՞նչին մոտեցնել – պատուհանին մոտեցնել
- Ի՞նչով հանգստացնել – խոսքերով հանգստացնել
236. Տրված բառերին ավելացնելով ինչքա՞ն, ինչպե՞ս, ե՞րբ, ո՞ւր հարցերին պատասխանող լրացումներ` կազմի´ր բառակապակցություններ: Անհանգստանալ, սովորել, ուղևորվել, կեղտոտվել:
- Ինչքա՞ն անհանգստանալ – շատ անհանգստանալ
- Ինչպե՞ս սովորել – արագ սովորել
- Ե՞րբ ուղևորվել – վաղը ուղևորվել
- Ո՞ւր կեղտոտվել – դաշտում կեղտոտվել
237.Տրված բառակապակցությունների մեջ ընդգծի´ր այն բառը, որ գլխավորն է (լրացյալը), և գրի՛ր, թե ի՛նչ հարցի է պատասխանում լրացումը:
Օրինակ`
- Մեքենաների օգնությունը – ինչի՞ օգնությունը (օգնություն)
- Լավ բերք – ինչպիսի՞ բերք (բերք)
- Արդյունաբերական ձեռնարկություններ – ինչպիսի՞ ձեռնարկություններ (ձեռնարկություններ)
- Ֆիզիկոսների ընկերություն – ո՞ւմ ընկերություն (ընկերություն)
- Գործարանի ծխնելույզներ – ինչի՞ ծխնելույզներ (ծխնելույզներ)
- Հատել անտառը – ի՞նչը հատել (անտառը)
- Քաղաքում հանդիպել – որտե՞ղ հանդիպել (հանդիպել)
- Ընկերներին հրավիրել – ո՞ւմ հրավիրել (հրավիրել)
- Արագ տարածվել – ինչպե՞ս տարածվել (տարածվել)
- Հանդիպել խոչընդոտների – ինչի՞ հանդիպել (խոչընդոտների)
238.Ուշադրությո´ւն դարձրու ընդգծված բառակապակցություններին և փորձի՛ր պարզել, թե ո´ր բառակապակցությունների մեջ մտնող բառերն են համադաս (համազոր) անդամներ, և որո՛նք լրացում-լրացյալ (բառերից յուրաքանչյուրն ի՞նչ հարցի է պատասխանում):
- Համադաս (համազոր անդամներ) –
- Այծերն ու ոչխարները
- Կա՛մ ծառերը, կա՛մ այծերը
- Այգիները, պարտեզները, վարելահողերը և մարգագետինները
- Լրացում-լրացյալ –
- Ցանքերի համար անվնաս չէ
- Շատ երկրներում սրսկումը
- Վարար և արագահոս գետերը
239.Փորձի՛ր բացատրել Ա և Բ խմբերի բառակապակցությունների տարբերությունը (հարցերի միջոցով պարզի՛ր նրանց մեջ մտնող բառերի հարաբերությունը):
- Ա խումբ – Համադաս (համազոր) անդամներ
- Ծառերն ու ծաղիկները
- Ծովերն ու օվկիանոսները
- Ո՛չ մարդ, ո՛չ կենդանի
- Թե՛ տուն, թե՛ փողոց
- Բ խումբ – Լրացում-լրացյալ հարաբերություն
- Թռչունների ձվեր (ի՞նչ ձվեր)
- Անտառում գցել (որտե՞ղ գցել)
- Գարնանն աճել (երբ՞ աճել)
- Ակտիվորեն մասնակցել (ինչպե՞ս մասնակցել)
240.Տրված բառակապակցությունները երկու խմբի բաժանի‘ր ըստ նրանց մեջ մտնող բառերի հարաբերության և անվանի´ր խմբերից յուրաքանչյուրը:
- Համադաս (համազոր) անդամներ
- Ձկներ և խեցգետիններ
- Թե՛ ծովում, թե՛ ցամաքում
- Խոհեր և զգացմունքներ
- Լրացում-լրացյալ հարաբերություն
- Հացահատիկ ցանել
- Ուրիշ երկրներ
- Բացասական հետևանքներ
- Զգացմունքներով ապրել
254.Բարդ նախադասությունները դարձրո՛ւ երկուական պարզ նախադասություններ:
- Հարավային Աֆրիկայում կա մի բույս։ Այդ բույսը հիմնականում թիթեռներով է սնվում։
- Անգլիայում մեծ համարում ունի խոլորձ ծաղիկը։ Այն ունի չորս հազար տեսակ։
- Առավել արժեքավոր է այն տեսակը։ Նրա հոտը շարունակ փոխվում է։
- Մոնղոլիայի երկարակյացների մեջ չկա ոչ մի տղամարդ։ Նրանց միջին տարիքը գերազանցում է հարյուրը։
- Արդեն կա գիտական պատասխան։ Այն վերաբերում է այն հարցին, թե որ տարիքից են երեխաները սկսում հեքիաթ սիրել։
256.Տեքստը փոխադրի՛ր պարզ նախադասություններով:
1987 թվականի հունվարի 1-ից Ֆինլանդիայում ընդունվել է կենդանիների պաշտպանության նոր օրենք։ Այդ օրենքի համաձայն, երկրի կրկեսներում արգելվել են փղերի ելույթները։ Սրա պատճառը այն է, որ արևադարձային երկրներից եկած փղերը վատ են հաղթահարում Ֆինլանդիայի ցուրտ կլիման։
Փղերը միակ «մերժվածները» չեն։ Այդ ցուցակում կան նաև ռնգեղջյուրներ, զեբրեր, ջայլամներ, կոկորդիլոսներ և կապիկներ։
Ֆինլանդիան առաջին երկիրն է, որը նման հակակրկեսային օրենք է ընդունել։
248.Նախադասությունները տրված շաղկապական բառերից յուրաքանչյուրով միացրո՛ւ, դարձրո՛ւ բարդ նախադասություն: Երկրորդական նախադասություններն ընդգծի՛ր:
ա) Երբ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի, գետը զայրանում է։
բ) Կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի, թե չէ գետը զայրանում է։
գ) Գետը զայրանում է, որ կամուրջը նրա հոսանքը բաժանում է ճյուղերի։