Թրաֆիքինգ (մարդկանց վաճառք) նշանակում է մարդկանց հավաքագրում, տեղափոխում, թաքցնում կամ ստրկության նման իրավիճակների մեջ դնել՝ շահույթ ստանալու նպատակով։ Դա ծանր հանցագործություն է և մարդու իրավունքների խախտում։
Թրաֆիքինգի իրականացման եղանակները
Թրաֆիքինգը կարող է իրականացվել տարբեր եղանակներով․
- Խաբեությամբ՝ խոստանալով լավ աշխատանք, կրթություն կամ բարեկեցիկ կյանք։
- Ստիպելով կամ սպառնալով՝ ֆիզիկական կամ հոգեբանական ճնշմամբ։
- Փող կամ ծառայություն տալով կամ ստանալով՝ ընտանիքի անդամներին կաշառելով։
- Օգտագործելով մարդու խոցելի վիճակը՝ աղքատություն, անգրագիտություն, անչափահաս լինել և այլն։
Թրաֆիքինգի իրականացման նպատակները
Թրաֆիքինգի նպատակներն են՝
- Սեռական շահագործում՝ հարկադրական մարմնավաճառություն։
- Ստրկություն կամ հարկադիր աշխատանք՝ մարդուն ստիպում են աշխատել առանց վարձատրության։
- Օրգանների ապօրինի առքուվաճառք։
- Մուրացկանություն՝ մարդկանց ստիպում են փող մուրալ իրենց փոխարեն։
- Երեխաների որդեգրում կամ ամուսնություն հարկադրանքով։




