Հարցեր
- Ի՞նչ են օքսիդները։
ա) Միացություններ, որոնք պարունակում են թթվածին
բ) Միացություններ, որոնք պարունակում են ջրածին
գ) Միացություններ, որոնք պարունակում են ազոտ - Ո՞ր բաղադրությունը օքսիդ է։
ա) H₂O
բ) NaCl
գ) HCl - Ո՞ր տարրն է միշտ մտնում օքսիդների բաղադրության մեջ։
ա) Ջրածին
բ) Թթվածին
գ) Ածխածին - Ո՞րն է մետաղական օքսիդ։
ա) CuO
բ) SO₂
գ) CO₂ - Ո՞րն է ոչ մետաղական օքսիդ։
ա) Fe₂O₃
բ) CaO
գ) SO₃
- Բեր երեք օքսիդի օրինակ։
- CuO – պղնձի (II) օքսիդ
- Fe₂O₃ – երկաթի (III) օքսիդ
- CO₂ – ածխաթթու գազ (ածխածնի (IV) օքսիդ)
- Ինչ տարբերություն կա մետաղական և ոչ մետաղական օքսիդների միջև։
- Մետաղական օքսիդները հիմնականում հիմնային բնույթ ունեն (օր.՝ Na₂O, CaO)։
- Ոչ մետաղական օքսիդները ունեն թթվային բնույթ (օր.՝ CO₂, SO₂)։
- Ինչ նյութեր են առաջանում, երբ մետաղը միանում է թթվածնին։
- Ինչպես կարելի է ստանալ օքսիդ։
- Ինչ է լինում, երբ օքսիդը միանում է ջրին
Փորձ
Լաբորատոր փորձ: Պղնձի օքսիդի ստացումը և դրա լուծումը թթվում Պղնձալարի` հղկաթղթով մշակված ծայրը պահում են սպիրտայրոցի բոցի վրա, որի ժամանակ կարմիր պղինձը փոխարկվում է սև գույն ունեցող պղնձի(II) օքսիդի: Վերջինս լուծվում է, երբ պղնձալարի այդ մասն ընկղմում են ծծմբական թթվի լուծույթի մեջ:
Ի՞նչ գույն է ձեռք բերում թթվի լուծույթը, ինչո՞ւ: Նկարագրե՛ք դիտվող երևույթները և գրե՛ք ընթացող ռեակցիաների հավասարումները:

