1․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։
- Մենք ցանկանում ենք, որ ձեռնարկության սննանկացումը դաս լինի մյուսներին։ սնանկացումը
- Աղջկան տեսնում էր թէ չէ, միանգամից անակնկալի էր գալիս։
- Նրա ձեռքին եղել է ինքնաձիգ, և նա սպառնացել է շրջապատի մարդկանց։
- Երբեմն այնքան ուժգին էր ձգում սանձը, որ ձին գիրթ կանգ էր առնում։
2․ Ո՞ր նախադասության մեջ բառի կազմության սխալ կա։
- Նրա այդ վատ արարքը ծանր խարան է իր ընտանիքի համար։
- Բազմիցս խոսվել է այդ մասին, սակայն ապարդյուն։
- Ոչ թե հետաքրքրությունն էր նվազել, այլ տուժվածները հոգնել էին իրենց պայքարից
- Անբասիր վարկը ձեռք էր բերել տարիների անխոջ աշխատանքով։ անխոնջ
3․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։
- Վկայի ցուցմունքը օգնեց արդարացնելու մեղադրյալին։
- Ֆիլմ դիտելիս սիրում եմ որևէ բան ճաշակել։
- Ծանր աշխատանքից նրա ուժերն արդեն հատում էին։ հատնում
- Չքնաղ այդ տեսարանը հաճելի զգացումներ պարգևեց ինձ։
4․ Ո՞ր նախադասության մեջ բառագործածության սխալ կա։
- Ակնոցի վրայից աչքերը հառնեց դիմացը նստած մարդկանց։
- Ուժեղ աղմուկից հանկարծակիի գալով՝ մոտեցավ լուսամուտին։
- Առվի մեղմ կարկաչյունը հանգստացնում էր հոգնած նյարդերս։
- Ավանդության համաձայն՝ վառելիքի դեզը վերածվել է քարե ամրոցի։
5․ Ո՞ր բառը մյուսների հետ ընդհանուր արմատ չունի։
- Ձերբազատվել
- Ձեռնպահ
- Ձեղնահարկ
- Ձեռնածու
6․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։
- Արագիլ, հրավեր, արձան, գոմեշ
- Գեղարդ, բարակ, ամրակ, բողոք
- Զարմիկ, դադար, գալար, հովար
- Հանդարտ, կաղամբ, հարուստ, կորուստ
7․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են պարզ։
- Ճանապարհ, ուղեղ, ուժեղ, լծակ
- Մանուշակ, հստակ, ճոպան, բանակ
- Աստիճան, դրոշակ, շաքար, ոստիկան
- Հավատ, կիսատ, չամիչ, մատնիչ
8․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
- Նամակագիր, շաքարախտ, ծաղկեպսակ, կարմրամորթ
- Տեսախցիկ, հաղթաքարտ, դդմապուր, շաքարեղեգ
- Հաճոյախոս, բառաձև, վարկառու, գորգագործ
- Փշատերև, հայորդի, սրբավայր, սառցապատ
9․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
- Հանրահավաք, վեհաշուք, լռակյաց, ոսկեգույն
- Հանքանյութ, համացանց, ոսկրախտ, ունկնդիր
- Նրբանկատ, արևկող, ինքնուսույց, ճրագալույց
- Վերադարձ, որմնադիր, կողմնացույց, կոշկակար
10․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
- Առաջնեկ, քննադատ, հախճապակի, փոխըմբռնում
- Ախորժալուր, տանտիկին, ձեռնարկ, հոգեթով
- Ամենուր, քառասուն, ձեռնասուն, շքամուտք
- Ինչքան, մշտապես, որտեղ, այսօր
11․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
- Ոչինչ, ասուլիս, սնանկ, գետնուղի
- Այլազգի, ոսկեդար, օդաչու, հեծանիվ
- Սիգապանծ, ջրածին, հանածո, քեռայր
- Բյուրեղապակի, քաղցրահունչ, սարալանջ, ջերմագին
12․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդ։
- Իշայծյամ, տնաբույս, կատվախաղ, ալյակ
- Գինետուն, իրարամերժ, խնդրագիրք, ծաղկաբույս
- Ձնաբուք, նարնջագույն, կապկանման, սպիտակամորթ
- Կոշկակար, բարեկամ, հրավիրատոմս, լավատես
13․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են հոդակապով։
- Հեռավոր, տարագիր, շաքարավազ, արագավազ
- Ժպտադեմ, բարեկամ, հուսահատ, գահավիժել
- Բարեկիրթ, մականուն, մակաբույծ, թերակղզի
- Անավարտ, հետևաբար, կիսանդրի, հանդիպակաց
14․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են ածանցավոր։
- Առողջ, դիմադիր, հավք, անորոշ
- Կախյալ, մինչև, առանց, գերաճ
- Լցոն, փառք, օրինակ, բաժին
- Հասուն, միջև, որովհետև, միջոց
15․ Ո՞ր շարքի ոչ բոլոր բառերում ան- նախածանց կա։
- Անբասիր, անբավ, անբնակ, անբիծ
- Անդեմ, անդորր, անդադար, անդատ
- Անզարմ, անզգայունակ, անզորություն, անզուգական
- Անժամկետ, անժամանակ, անժպիտ, անժույժ
16․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։
- Առերես, առևտուր, առհավետ, առաջ
- Տարանջատ, տարբեր, տարակույս, տարարմատ
- Նախնի, նախագահ, նախահաշիվ, նախանձ
- Վերադարձ, վերակարգ, վերընթաց, վերնատուն
17․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են նախածանցավոր։
- Անստույգ, անպատիժ, անձավ, անծուխ
- Արտաքին, արտեզր, արտասահման, արտակարգ
- Գերազանց, գերծանր, գերարագ, գերեվաճառ
- Ենթագլուխ, ենթաշերտ, ենթակա, ենթամաշկ
18․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –իչ վերջածանցը։
- Բաղադրիչ, չամիչ, վայելչադեմ, կործանիչ
- Թռիչք, քննչական, գրավչություն, ուսուցչանոց
- Տեսչություն, ավերիչ, ամբարձիչ, արտահայտչամիջոց
- Լուսանկարչական, ավետարանիչ, փախչել, երգչախումբ
19․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ին վերջածանցը։
- Մանրազնին, վերջին, դյուրին, նրբին
- Մտացածին, խորին, խրթին, հետնախորշ
- Դյուրին, վերին, ահագին, մասնագետ
- Արտաքին, վերնահարկ, միջնադար, կարգին
20․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –յակ վերջածանցը։
- Մանյակ, տասնյակ, պատանյակ, սպասյակ
- Ալյակ, հնգյակ, եռամսյակ, կիսամյակ
- Քառյակ, խոյակ, վեցօրյակ, որդյակ
- Տասնօրյակ, ոսպնյակ, հարսնյակ, երկվորյակ
21․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –որդ վերջածանցը։
- Երրորդ, ճամփորդական, բաժանորդագրվել, հայցորդ
- Կցորդ, որերորդ, հաճախորդ, զուգորդում
- Անձրևորդ, ուղղորդել, տասներորդ, վարորդական
- Անմնացորդ, քառորդ, միջնորդել, հանապազորդ
22․ Ո՞ր շարքի բոլոր բառերն ունեն –ուտ վերջածանցը։
- Տանձուտ, աղուտ, կապուտակ, ավազուտ
- Ծմակուտ, եղեգնուտ, տղմուտ, մացառուտ
- Մայրամուտ, բրուտանոց, ջլուտ, թփուտ
- Կարկուտ, ծանծաղուտ, մկանուտ, քարքարուտ
23․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։
- Ձեռնտու, վարկառու, աչառու, զրպարտիչ
- Գործարանատեր, վիրակապարան, աչքաբաց, ավտոկայան
- Անհուսություն, տարրալուծում, լեզվաբանություն, հայազգի
- Թռչնաբուծարան, ուրվապատկեր, բնակատեղ, հեռուստացույց
24․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։
- Տանտիրուհի, մարգագետին, կեսգիշերային, զորաբանակ
- Հետաքննություն, բազմախորհուրդ, բարեհնչյուն, դյուցազնական
- Հինգհարկանի, միաբանություն, շանթարգել, ուխտադրժորեն
- Երկփթանոց, հիվանդանոց, հետախուզական, ծովանկարիչ
25․ Ո՞ր շարքի բոլոր բառերն են բարդածանցավոր։
- Հոգեբանություն, մարդասպան, դերասան, ողբերգակ
- Համաքաղաքացի, տնտեսական, մանրապատում, սևահոնք
- Ամանորյա, բարեբախտաբար, անգրագետ, անակնկալ
- Ծայրաստիճան, դասասենյակ, տասնօրյակ, արևմուտք