Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Հայոց լեզու։ ԹԵՍՏ 1

Մաս 1
1․ Ո՞ր շարքի բառերից ոչ մեկում ուղղագրական սխալ չկա:
1) սահմռկել, վերամբարձ, երբեմն
2) սանդուղք, տախտակամած, որդատունկ
3) սայթակել, շեղջ, ծանրորդ
4) սիգապանծ, նշխարհ, երփներանգ
2․ Ո՞ր շարքի բոլոր բառերում է ընդգծված ե-ն արտասանվում է, իսկ ո- ն՝ օ:
1) ինքնաեռ, անորակ
2) փոքրոգի, աներևույթ
3) անորսալի, կիսաեփ
4) հնաոճ, քայլերթ
3․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ի-ի հնչյունափոխություն կա:
1) հաշվարկ, գրաբար, արևմտյան
2) հոգաբարձու, խճուղի, ննջարան
3) գետնամած, մտավոր, սնափառ
4) դեղնազօծ, չվերթ, տարեվերջ
4․ Ո՞ր շարքի բոլոր բառերում ածանց կա:
1) գաղտնի, ձևավոր, խարտյաշ
2) փոխադարձ, լրատու, համանման
3) կեսգիշեր, խավոտ, վազքուղի
4) հավիտյան, այրվածք, ուժգին
5․ Ո՞ր տարբերակի ոչ բոլոր բառերն են միմյանց հոմանիշ։
1) մոլեգին, կատաղի, անզուսպ
2) երկբայություն, տարակուսանք, կասկած
3) խանդաղատանք, քնքշություն, գորով
4) անշեջ, մշտաբորբոք, անուրանալի

Posted in Աշխարհագրություն 9

Բնակչության տեղաբաշխումը: Տարաբնակեցումը

1. Ի՞նչ գործոններ են ազդում ՀՀ բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա:
Բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման վրա ազդում են կլիմայական պայմանները, բարձրությունը, ՏԱԴ-ն, լեռները և սարահարթերը։
2. Ինչով են պայմանավորված ՀՀ–ում բնակչության ու բնակավայրերի տեղաբաշխման
մեծ տարբերությունները՝ ըստ ծովի մակարդակից ունեցած բարձրության:

ՀՀ–ում բնակչության մեծ մասը բնակվում է ցածր և միջին բարձրություններում, իսկ բարձր լեռնային գոտիները սակավաբնակ են՝ բնական և սոցիալ–տնտեսական անբարենպաստ պայմանների պատճառով։
3. Ի՞նչ զարգացում է ունեցել քաղաքային տարաբնակեցումը ՀՀ–ում:

1914թ–ին ՀՀ ժամանակակից տարածքում քաղաքներ էին Երևանը, Գյումրին, Գավառը և Գորիսը:
Դրանցում ապրում էր բնակչության 10.4 %–ը: Հետագայում գյուղերի խոշորացման և նոր գործառույթների կատարման շնորհիվ քաղաքներ դարձան Հրազդանը, Վանաձորը, Կապանը, Արտաշատը, Աբովյանը և այլն: Արդյունաբերության շնորհիվ հիմնվեցին Չարենցավան, Քաջարան, Բյուրեղավան և այլ քաղաքներ: 1980–ականների վերջերին ՀՀ–ում կար 58 քաղաքային բնակավայր:
4. Ի՞նչ փոփոխություններ է կրել ՀՀ գյուղական տարաբնակեցումը։

Վերջին 100 տարում ՀՀ–ում նվազել է մանր, փոքր և միջին մեծության գյուղերի թիվը: Արարատյան դաշտում և հարակից տարածքներում նոր հողերի յուրացման շնորհիվ հիմնվել են շուրջ 100 նոր գյուղեր:
5. Թվարկե՛լ ՀՀ մարզերը մարզկենտրոններով /օգտվել էջ 29-ի քարտեզից

ԱրագածոտնԱշտարակ
ԱրարատԱրտաշատ
ԱրմավիրԱրմավիր
ԳեղարքունիքԳավառ
ԿոտայքՀրազդան
ԼոռիՎանաձոր
ՇիրակԳյումրի
ՍյունիքԿապան
ՏավուշԻջևան
Վայոց ձորԵղեգնաձոր
Posted in Գրականություն 9

 վերլուծություն

«Ջրհորի մոտ» պատմվածքը ցույց է տալիս պատերազմի անմարդկային էությունը և մարդու մարդ մնալու կարողությունը նույնիսկ կռվի պայմաններում։ Զինվորները, լինելով թշնամի բանակներից, ջրհորի մոտ մոռանում են պատերազմը և շփվում են որպես սովորական մարդիկ։ Ջուրը դառնում է կյանքի և միավորման խորհրդանիշ։ Վաշտապետ Վասիլի Վլասիչը, ով մարդասիրությամբ է մոտենում զինվորներին, դրա համար պատժվում է և սպանվում։ Պատմվածքը ընդգծում է, որ պատերազմը ստիպում է մարդկանց կրակել միմյանց վրա, մինչդեռ իրականում նրանք չեն ուզում սպանել։

Posted in Հանրահաշիվ 9

ՎԵՐԱԾՎՈՂ ՀԱՎԱՍԱՐՈՒՄ

Առաջադրանքներ․
1) Լուծե՛ք վերածվող հավասարումը.
ա) (x + 5)(x — 7) = 0

x∈{-5;7}
բ) 4x2 = 0

x=0
գ) 2(x — 5)2 = 0
x=5
դ) (3x + 12)(4 — x) = 0

x∈{-4;4}
ե) — 2x2(x + 1) = 0

x∈{0;1}
զ) (5 — x)(x — 9) = 0
x∈{5;9}

2) Լուծեք հավասարումը․
ա) (x2 + 5x + 6)(x + 2) = 0

x∈{-3;-2}
բ) (x2 — 9x + 14)(x — 7) = 0

x∈{2;7}
գ) (x2 + 7x + 10)(x2 — 25) = 0

x∈{-5;-2-5)
դ) (x2 — 7x + 12)(x2 — 6x + 10) = 0

x∈{3;4}
ե) (x2 — 15x — 16)(x2 + 8x + 7) = 0

x∈{-7;-1;16}
զ) (x2 — 4x + 3)(x2 + 4x + 3) = 0

x∈{-3;-1;1;3}