Posted in Քիմիա

Քիմիա Ապրիլի 15-19

Տնային

  1. Որոշե՛ք պրոտոնների, նեյտրոնների և էլեկտրոնների քանակը և ատոմային միջուկի լիցքը հետևյալ տարրերի համար՝ լրացնելով աղյուսակը.

1) S=Ելեկտրոն-16 նետրոն-16 պրոտոն-16 , O, B, Ba, Si

2) Mn , Ν, Zn, As

2. Հաշվե՛ք, նյութի՝ KOH հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:

3•Սովորել

Դասարանական

Քիմիական կապ

Հարցեր

Posted in Քիմիա

Քիմիա տնային Ապրիլի 8-12 Քիմիա տնային

1. Ո՞րն է «ավելորդ» տարրը’ C, Si, Ti Ge
Ti
2. Լրացրե՛ք հետևյալ աղյուսակը.
Գլխավոր ենթախումբ
1. H՝ ջրածին
2. Li՝ լիթիում
3. Na՝ նատրիում
4. K՝ կալիում
5. Rb՝ ռուբիդիում
6. Cs՝ ցեզիում
7. Fr՝ ֆրանցիում

Երկրորդական ենթախումբ
1. Au՝ ոսկի
2. Ag՝ արծաթ
3. Cu՝ պղինձ
Հաշվե՛ք MgO նյութի հարաբերական մոլեկուլային զանգվածը և նյութի բաղադրության մեջ առկա տարրերի զանգվածային բաժինները:
Mr(Mg0)=Ar(Mg)+Ar(O)=24+16=40
ω=24×1:40×100=60
ω=16×1:40×100=40

Posted in Հանրահաշիվ

Հանրահաշիվ Արտադրյալի սկզբունքը:

Առաջադրանքներ դասարանում

297.

20

298.

65

299.

2x2x2x2=16

300.

ա) 4
բ) 8
գ) 16

Տանը

301. ա) {Շիրակ, Լոռի, Տավուշ, Արարատ, Արմավիր, Կոտայք, Գեղարքունիք, Սյունիք, Վայոց ձոր, Արագածոտն}
բ) {Աշտարակ, Արտաշատ, Արմավիր, Գավառ, Վանաձոր, Հրազդան, Գյումրի, Կապան, Եղեգնաձոր, Իջևան}
Ոչ, պատահական չէ

303. 6-ի բաժանվող թվերի բազմությունն է

Posted in русский 7

5 урок проекта «Любовь- вечная тема в искусстве»

План сочинения:

1. Автор и название картины.

Николай Александрович

2. Главные герои картины (кто они, их внешний вид, действия)

любовные пары․

3. Окружение (что изображено на переднем и заднем плане)

природа, маятник

.4՛ Краски, запахи, настроения.

хорошее настроение

5. Ваше впечатление от картины.

хорошие впечатления

Posted in Կենսաբանություն

Միջատների բազմացումը, թերի և լրիվ կերպարանափոխություն

  • Ի՞նչ  բնորոշ հատկանիշներ ունեն հոդվածոտանիների տիպի ներկայացուցիչները։
  • Հոկվածոտանիները երկկողմանի համաչափությամբ, հատվածավորված վերջույթներով և խիտինային ամուր ծածկույթով պատված հատվածավոր կենդանիներ են:
  • Ի՞նչ կառուցվածք ունի միջատների շնչառական համակարգը։
  • Շնչառական համակարգը, հենց տրախեաներն են որոնք թույլ են տալիս ցամաքում շնչել։
  • Ի՞նչ կառուցվածք ունի միջատների աչքերը։
  • Միջատներին հիմնականում բնորոշ են մեկ զույգ բարդ աչքեր: Որոշ միջատներ, օրինակ՝ մեղուները, բացի պարզ աչքերից ունեն նաև բարդ աչքեր:
  • Բարդ աչքը կազմված է մոտ 3000 փոքր, պարզ աչիկներից, որոնք գունանյութով մեկուսացած են: Այդ պատճառով դրանցից յուրաքանչյուրը տեսնում է առարկայի մի մասը, իսկ բոլոր աչիկները միասին ստեղծում են ողջ պատկերը:
  • Բարդ աչքերով պայմանավորված տեսողությունը կոչվում է խճանկարային:
  • Ինչպե՞ս է ընթանում միջնատների թերի կերպարնափոխությունը։
  • Այս դեպքում ձվից դուրս եկած թրթուրն արտաքին կառուցվածքով, կենսակերպով, սնման եղանակով նման է հասուն ձևին, սակայն տարբերվում է չափսերով: Մի քանի մաշկափոխությունից հետո միջատն ի վերջո հասունանում է և վերածվում հասուն ձևի:
  • Ձու — թրթուր — թերհաս միջատ — հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է թերի կերպարանափոխությամբ զարգացում:
  • Ինչպե՞ս է ընթանում Միջատների լրիվ կերպարանափոխությունը։
  • Այս դեպքում հետսաղմնային զարգացումը կապված է օրգանիզմի արտաքին և ներքին կառուցվածքի շատ խոր փոփոխությունների հետ: Ձվից դուրս եկած թրթուրը շատ նման է օղակավոր որդի: Նրա մարմինը տարբերակված չէ, չունի թևեր, բերանային ապարատն այլ տիպի է, ճանճի թրթուրներն ընդհանրապես անոտ են: Օրինակ՝ թիթեռը ունի ծծող, իսկ նրա թրթուրը՝ կրծող բերանային ապարատ: Թրթուրը որպես առանձնյակ սնվում է, աճում, տեղաշարժվում, զարգանում, որից հետո հասնելով հասունության հստակ մակարդակի՝ անցնում է կերպարանափոխության: Թրթուրը դադարում է սնվել, տեղաշարժվել, ամրանում է ծառի ճյուղին և տեղափոխվում հանգստի շրջան, որը կոչվում է հարսնյակային:
  • Ձու – թրթուր – հարսնյակ – հասուն միջատ փուլերով զարգացումը կոչվում է լրիվ կերպարանափոխությամբ զարգացում:
Posted in русский 7

«Я помню чудное мгновенье» А. С. Пушкин

Я помню чудное мгновенье
Передо мной явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.

В томленьях грусти безнадежной,
В тревогах шумной суеты,
Звучал мне долго голос нежный
И снились милые черты.

Шли годы. Бурь порыв мятежный
Рассеял прежние мечты,
И я забыл твой голос нежный,
Твои небесные черты.

В глуши, во мраке заточенья
Тянулись тихо дни мои
Без божества, без вдохновенья,
Без слез, без жизни, без любви.

Душе настало пробужденье:
И вот опять явилась ты,
Как мимолетное виденье,
Как гений чистой красоты.

И сердце бьется в упоенье,
И для него воскресли вновь
И божество, и вдохновенье,
И жизнь, и слезы, и любовь.

Перевод на армянский:
Հիշում եմ մի հրաշալի պահ.
Դու հայտնվեցիր իմ առջև,
Ինչպես անցողիկ տեսիլք
Մաքուր գեղեցկության հանճարի նման:

Անհույս տխրության թշվառության մեջ,
Աղմկոտ եռուզեռի անհանգստությունների մեջ,
Երկար ժամանակ ինձ հնչում էր մեղմ ձայն
Եվ ես երազում էի գեղեցիկ գծերի մասին։

Անցան տարիներ։ Փոթորիկը ապստամբ պոռթկում է
Փարատված հին երազանքները
Եվ ես մոռացել եմ քո նուրբ ձայնը,
Քո երկնային գծերը:

Անապատում, բանտարկության խավարի մեջ
Օրերս հանգիստ էին անցնում
Ոչ աստվածություն, ոչ ոգեշնչում,
Ոչ արցունքներ, ոչ կյանք, ոչ սեր։

Հոգին արթնացել է.
Եվ հետո նորից հայտնվեցիր,
Ինչպես անցողիկ տեսիլք
Մաքուր գեղեցկության հանճարի նման:

Եվ սիրտը բաբախում է հրճվանքով,
Եվ նրա համար նրանք նորից հառնում են
Եվ աստվածություն և ոգեշնչում,
Եվ կյանք, և արցունքներ, և սեր:

Posted in Հայոց լեզու

Անկախ դերբայներ

Անորոշ դերբայ-ել,ալ-երգել, խաղալ

Ենթակայական դերբայ- ող, ացող-երգող, խաղացող

Հարակատար դերբայ-ած, ացած-երգած, խաղացած

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- երգելիս, խաղալիս

Սրանք հայերենի անկախ դերբայներն են։ Անկախ են կոչվում, որովհետև գործածվում են նախադասության մեջ ինքնուրույն՝ առանց օժանդակ բայի։

1․Կազմիր հետևյալ բայերի անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայները՝

Անորոշ դերբայ-/ել,ալ/-սիրել, գրել, կարդալ, գնալ, փախչել, գտնել, մոտենալ, հարստանալ, թռչել, վախեցնել, հանգչել, հանգցնել, եռացնել, եռալ, սիրվել, գտնվել, թռչկոտել, կտրատել։

Ենթակայական դերբայ-/ող, ացող/-սիրող, գրող, կարդացող, գնացող, փախչող, գտնող, մոտեցող, հարստացող, թռչող, վախեցնող, հանգչող, հանգցնող, եռացնող, եռացող, սիրվող, գտնվող, թռչկոտող, կտրատող։

Հարակատար դերբայ-/ած, ացած/-սիրած, գրած, կարդացած, գնացած, փախած, գտած, մոտեցած, հարստացած, թռած, վախեցրած, հանգած, հանգցրած, եռացրած, երացրած, սիրված, գտնված, թռչկոտած, կտրատած։

Համակատար դերբայ-իս /ելիս, ալիս/- սիրելիս, գրելիս, կարդալիս, գնալիս, փախչելիս, գտնելիս, մոտենալիս, հարստանալիս, թռչելիս, վախեցնելիս, հանգչելիս, հանգցնելիս, եռացնելիս, եռալիս, սիրվելիս, գտնվելիս, թռչկոտելիս, կտրատելիս։

2․ Բակունցի Լառ- Մարգարը պատմվածքից դուրս գրիր անկախ դերբայները, որոշի՛ր խոնարհման տիպը /ա,ե/։

ջրելն-ջրել-ե խոնարհում
խանձված-խանձվել-ե խոնարհում
քայլում-քայլել-ե խոնարհում
գցում-գցել-ե խոնարհում
լինի-լինել-ե խոնարհում
թվում-թվալ-ա խոնարհում
արած-անել-ե խոնարհում
սպասում-սպասել-ե խոնարհում
կապելիս-կապել-ե խոնարհում
գնում-գնալ-ա խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
չորացած-չորանալ-ա խոնարհում
ճաքճքած-ճաքճքել-ե խոնարհում
ծծում-ծծել-ե խոնարհում
գալիս-գալ-խոնարհում չունի
հանում-հանել-ե ա խոնարհում
ուներ-ունենալ-ա խոնարհում
կապելուց-կապել-ե խոնարհում
պառկում-պառկել-ե խոնարհում
անում-առնել-ե խոնարհում
ննջում-ննջել-ե խոնարհում
հասներ-հասնել-ե խոնարհում
կենում-կենալ-ա խոնարհում
պառկում-պառկել-ե ա խոնարհում
տալիս-տալ-խոնարհում չունի
քաշում-քաշել-ե խոնարհում
ասում-ասել-ե խոնարհում
կարողանում-կարողանալ-ա խոնարհում
անցնել-ե խոնարհում
կանգնում-կանգնել-ե խոնարհում

3․ Առաջին վարժության բայերից ընտրիր հինգը, դրանց անորոշ, ենթակայական, հարակատար և համակատար դերբայներով կազմիր նախադասություններ։

Անորոշ դերբայ- Տղան ոզում էր հարաստանալ։

Ենթակայական դերբայ- Տղան գետնից փող գտավ և գոհ ու հարստացած գնաց տուն։

Հարակատար դերբայ- այս մարդը աշխարում ամենա արագ հարստացող մադկացինց մեկն է։

Համակատար դերբայ-տղան հարաստանալիս բացեց իր սեփական առեվտրի կտրոն։

Posted in English 7

English Test

  1. the prettiest
  2. taller
  3. the cleverest
  4. the longest
  5. the most difficult
  6. the best
  7. more expensive
  8. the most interesting
  9. the tiniest
  10. more modern
  11. higher
  12. the worst
  13. darker
  14. the best
  15. the most difficult
  16. cheaper
  17. the curliest
  18. heavier
  19. the kindest
  20. the best
  21. the slowest
  22. the greatest
  23. the happiest
  24. the laziest
  25. the bravest
  26. the biggest
  27. the noisiest
  28. longer
  29. the fastest
  30. the most unpleasant
  31. more dangerous
  32. more nervous
  33. younger
  34. the coldest
  35. shorter
  36. the largest
  37. the most interesting
  38. the quickest
  39. the nearest
  40. the widest
AdjectivesComparativeSuperlative
1.coldcolderthe coldest
2.goodbetterthe best
3.interestingmore interestingthe most interesting
4.beautifulmore beautifulthe most beautiful
5.oldolderthe oldest
6.littlelessthe least
7.importantmore importantthe most important
8.farfartherthe farthest
9.able more able most able
10.disagreeablemore disagreeablethe most disagreeable
11.redredderthe reddest
12.truetruerthe truest
13.prettyprettierthe prettiest
14.comfortablemore comfortablethe most comfortable
15.convenientmore convenientthe most convenient
16.deepdeeperthe deepest
17.courageousmore courageousthe most courageous
18.easyeasierthe easiest
19.excellentmore excellentthe most excellent
20.badworsethe worst

Fill in the correct form of the words in brackets (comparative or superlative).

  1. My house is (big)  than yours.
  2. This flower is (beautiful)  than that one.
  3. This is the (interesting)  book I have ever read.
  4. Non-smokers usually live (long)  than smokers.
  5. Which is the (dangerous)  animal in the world?
  6. A holiday by the sea is (good)  than a holiday in the mountains.
  7. It is strange but often a coke is (expensive)  than a beer.
  8. Who is the (rich)  woman on earth?
  9. The weather this summer is even (bad)  than last summer.
  10. He was the (clever)  thief of all.
Posted in Գրականություն

Ակսել Բակունց, Օրանջիա, 02․04-04․04

Օրանջիայի ձորակում ամեն գարնան մասրենիներն են ծաղկում, բացվում են վայրի վարդերը՝ դեղին, սպիտակ։ Երբ գարուն է լինում, տաքանում են Օրանջիայի քարերը և խլեզները, փորի մաշկը դեղին, պառկում են տաք քարերի վրա, լեզուները հանում։

Այն ժամանակ, երբ շեն էր Մանասի խրճիթը, Օրանջիայի ձորակում մասրենիներ չկային, տան պատերի վրայով երկչոտ խլեզներ չէին վազվզում, վայրի վարդերի տեղ բոստանամ վարունգն էր ծաղկում։

Մի բարակ արահետ Օրանջիայի ձորակը միացնում էր գյուղի հետ։ Այժմ այդ արահետն էլ չկա։

– Մանաս, ինչու՞ տունդ Օրանջիայում շինեցիր, չգիտեի՞ր, որ Դավոյենց Առաքելն էլ աչք ուներ դրած ձորակին, ուր ձյունն ավելի շատ է հալվում, և ձյունի տակից կանաչը ծլում։

Դավոյենց Առաքելը, եզան կաշվից տրեխները հագին, մի առավոտ աչքի տակով նայեց Օրանջիայի ձորակին, ուր նախրից ետ մնացած երկու հորթ էին արածում, և մտքում դրեց ձորակում ամարաթ[1] կառուցել։

Իսկ երկու շաբաթ անց Օրանջիայում Մանասն էր քարն ու կիր թափել, ոտքերը մինչև ծնկները վեր քաշած ցեխ էր շինում, ուստան էլ տաշած քարերն էր շարում։

Առաքելը գյուղում չէր։ Վերադարձին աչքի տակով նայեց շարած պատին, հերսոտեց և սրտում զայրույթը պահեց, որ առավոտյան Մանասի երեսով տա, կռիվ անի Օրանջիայի համար։

– Հենց գիտես, թե դատ ու դատաստան չկա, էլի՞, որ զոռ ես անում,– ասաց Մանասը,– Օրանջիայում ես պիտի տուն շինեմ, Առաքել…

– Մանաս, իմացիր առաջդ ով ա կանգնած։ Ես Դավոյենց Առաքելն եմ, բա դու ու՞մ լակոտն ես։

Եվ ա՛ռ հա մի հատ Մանասի գլխին, ձեռքի դագանակով։ Իրար անցան, աղմուկ, աղաղակ եղավ։ Մանասին արնաթաթախ տուն տարան։

Առաքելն էլ նայեց հեռացողներին, պատի տակ գերանի վրա նստոտած մարդկանց, էլի սպառնաց և գնաց տուն։

Լսեցին, տեսան, բայց ծպտուն չհանեցին։ Վախենում էին Առաքելից. շշուկով պատմում էին, որ Առաքելը «ջանդարմի»[2] հետ կապ ունի, գյուղում լրտեսություն է անում, մեծամեծ չինովնիկների աջ ձեռքն է։

Երբ Առաքելը հեռացավ, մի ծերունի շշուկով ասաց հարևանին.

– Առաքելը մատնիչ ա, հերն էլ էր էդպես, հորն ա քաշել։

Երկու տան մեջ թշնամությունը հնուց կար։

Ձորակում շինվող տունը սուր փշի պես Առաքելի աչքը մտավ։ Իր այգու ցանկապատի արանքից երբեմն նայում էր տան պատերին։ Մանասին, որ գլուխը շոր փաթաթած, վարպետին քար ու կիր էր տալիս։

Նայում էր Առաքելը ցանկապատի ետևից և ափսոսում, որ դագանակի ծայրը Մանասի ականջատակին չկպավ։ Բարձրանում էին տան պատերը, և պատերի հետ Առաքելի սրտում զայրույթն էր ծառս լինում, սանձարձակ ձիու պես։ Փափախի տակ մտքերը որդեր էին, լեշի վրա վխտացող զազիր որդեր։

Գնաց իր ծանոթ պրիստավի մոտ, նրա համար յուղ ու մեղր տարավ, պրիստավի տղի համար զատկին ճակատը ներկած գառ տարավ։

– Մանաս, տապ արա, Առաքելը պրիստավի տունը ջրի ճամփա է շինել։

Բայց Մանասի ջրաղացն էլի հերվա աղունն էր աղում։

– Հենց գիտեք, թե պրիստավից էլ մեծ մարդ չկա՞, իրա գեներալի դուռը կգնամ…

Առաքելը գնաց եկավ։ Օրանջիայի ձորակով գլուխը կախ անցավ, նոթերը կիտած։ Ոխ ուներ սրտում, աչքն էլ ուրիշ բան չէր տեսնում։

Մանասը տուն շինեց, կտուրը ծածկեց փայտով, չոր ցախով, կինն ու երեխան էլ հայրական հին տնից հանեց և արահետով անցավ, տեղավորվեց նոր տան մեջ։

Ասում են, որ հենց այդ օրերին պրիստավն իր մոտ է կանչում գյուղի մի քանի ազդեցիկ մարդկանց և մատը թափ տալով ասում.

– Հա՜, Առաքելին որ տանուտեր չեք ընտրել այս անգամ, էլ պրծնում չկա ձեզ։

Շատերն էլ ասում են, թե պրիստավը չի ասել, Առաքելի կողմնակից մարդիկն են այդ լուրը տարածել գյուղում։

Մանասը ձորակում բոստանատեղն էր փորում, երբ ականջովն ընկավ այդ։ Աչքի տակով նայեց գետնին, քարը մի պահ ձեռքին մնաց, քարը պատին դնելիս մտքում տպվեց, որ Առաքելը ոխը մի տեղից պիտի հանի։

Իրիկունը Մանասը դռան երկաթ կապին նայեց ու կնոջն ասաց.

– Ա՜յ կնիկ, մեզ մի շուն ա պետք, գյուղի ծերին ենք, ճամփի բերան։

…Ո՞վ էր՝ կանչեց, թե Առաքելը պիտի տանուտեր լինի։ Ժողովին մեկը կանչեց, հետո մի ուրիշ խումբ միացավ, վերջում որոշեցին կողմերի բաժանվել։

– Առաքելին ուզողը դեպի պատը,– կանչեց մեկը։ Մի խումբ քաշվեց դեպի պատը, հետո մի քանի հոգի միացան, և երբ գյուղի «իշխան» մարդիկ իրար բոթելով շարժվեցին դեպի Առաքելի պատը, ժողովուրդը հետևեց նրանց, աղի վրա գնացող ոչխարի պես։

Մանասի ոտքերը թուլացան, և ոտքերը քաշ տալով ինքն էլ գնաց բոլորի հետ, հոտից ետ ընկած կաղլիկ ոչխարի նման։

– Շեն կենա Առաքել քյոխվան,- ձայն տվին այս ու այն կողմից, փափախները գետնով տվողներ էլ եղան։

Մինչև հիմա էլ գյուղում պատմում են Առաքելի մասին։

– Յաման քյոխվա էր, ջանի կրակ էր։ Քանի՜ մարդ ա փչացել նրա ձեռքից։ Մի ձեռքը խանչալի կոթին էր, մինն էլ ղամչու[3]։

Պատմում են, թե ինչպես Առաքելը գիշերով հանդ էր գնում։ Եթե տեսներ, որ մի ոչխար է ընկել իր կամ բարեկամի արտը, ոչխարն արտի մեջ մորթում էր։ Սարում, երբ լսում էին, թե Առաքել քյոխվան ման է գալիս, չոբաններն ահից ոչխարը մի վերստ էլ հեռու էին քշում։

Եվ պատմելիս ծերերից մինն ավելացնում է.

– Խեղճ Մանասն էլ նրա ձեռքով փչացա՜վ, տունն էլ ավերակ թողեց…

Մանասը երբեմն միտք էր անում, թե Առաքելը ոխը հանելու համար գնաց տանուտեր եղավ։ Մտածում էր, բայց մտքինը ոչ ոքի չէր ասում։ Իսկ եթե ազգ ու բարեկամ էլի ասում էին.

– Մանաս, տապ արա, թրի սուր ժամանակն է…

Մանասը փափախը գետնով տալ չէր ուզում, էլի իր հին ասածն էր կրկնում։

Բայց Առաքելը չէր էլ ցույց տալիս, թե ինքը հաշիվ ունի Մանասի հետ։ Այն օրից, երբ տանուտերի շղթան վզովն անցկացրեց, պղնձե կնիքն էլ գրպանը դրեց, Առաքելն այդ օրից ձևացնում էր այնպես, որ իբր թե Մանասին չի էլ տեսնում։

– Մանաս, զարթուն կաց, Առաքելը հանկարծ է քեզ նեղը գցելու…

… Երբ լուր եկավ, թե քաղաքներում գործադուլ կա, հեղափոխության է ընկել, Առաքելն ականջները խլշեց։ Նույն գիշեր Առաքելի ձիու սմբակների տակից կայծեր թռան։ Պրիստավը հուսադրեց նրան.

– Ձեր գործին կացեք, ժողովուրդ, տարին խառն ա, չլսեմ, չիմանամ, թե լոթի–վաթի մարդիկ են գալիս, գիշերով թաքուն ժողով անում։

Իր շվաքից խրտնեց, թե իրոք վտանգ կար գյուղում, երբ մի շաբաթ հետո Առաքելը նորից գնաց պրիստավի մոտ։

– Պրիստավն ապրած կենա, գյուղում էլ են երևում խառնակիչ մարդիկ, մի տասը հատ ղազախ թող հետս գա, գյուղում երևան մի անգամ, ժողովուրդը զարզանդի։

Պրիստավը բեղերը ոլորեց, բեղը փաթաթեց մատին և ձգեց մինչև աչքատակ, ասես աչքն էր ուզում կոխի։ Բեղերը ոլորելիս թշերն ուռեցրեց, զուռնա փչողի պես։

Առաքելը կազակների հետ դեռ գյուղը չհասած, բոլորն էլ գիտեին, որ գալիս են։ Այդ երեկո շատ տներում ճրագ չվառեցին, շատերը մինչև լույս աչք էլ չփակեցին։

– Էյ, պլստուն կազակ, ինչու՞ այդքան շատ խմեցիր Առաքելի տանը, արյունդ գլխիդ տվավ, տաքացար։ Մինաս, կինդ այդ օրը երանի լվացք չաներ և լվացքը չփռեր պատին։ Որովհետև դիմացի ցանկապատի արանքից Առաքելը կազակին մատով ցույց էր տալիս կնոջդ, որ լվացք էր փռում։ Կազակ, մոռացա՞ր միթե, որ Դունյաշայիդ երկրում ձորակներ չկան, ինչպես Օրանջիան, ցանկապատի հետև վերջին անգամ էիր պռոշներդ լիզում։

Մինչև այժմ էլ գյուղում, երբ պատմում են Օրանջիայի մասին, մի ականատես միշտ ավելացնում է.

– Սարքովի էր բոլորը, Առաքելը սատանի հունար ուներ…

– Մթնում էր, դռները կապում էինք, մտնում տները։ Լակում էին ղազախները, ընկնում քուչեքը։ Շաշկով էնքան հավի վիզ թռցրի՜ն…

– էն տարին իմ մի երինջս տարան, որ էլ ինչ ասեմ է՜, աչքերս էլ հետը տարան…

Այդ տարուց շատ բան են պատմում, երբ խոսք է վեր գալիս Օրանջիայի մասին։

Մանասն այդ օրն անտառ է գնացած լինում։ Հունձը վերջացել էր, կալի ժամանակն էր։

– Ի՜նչ էլ բերք կար էն տարին… Կտուրների վրա, պատերի տակ դեզեր էին…

Մթնել էր, մեկ էլ Օրանջիայից մի ծկլթոց եկավ, հավարի ձայն։

– Հենց էն ա, ականջս ծկլթոցին էր, մեկ էլ մի անգամ կրակեցին։ Կրակոցից ձորերը դընգացին։ Օրանջիայի ձորակը վառվում էր, ալավը երկինք էր հասնում։

Ամբողջ գյուղն էր այդ գիշերը թափվում ձորակը, բայց արդեն ուշ էր։ Խրճիթը, որի կտրին դեզեր կային, պատերի տակ թափված խուրձեր, խրճիթը վառվեց, նավթոտ փալասի պես։ Երբ լուսո դեմ կրակը հանդարտեց, խանձված ընկած էին Մանասի կինը, երեխան, կազակը։

– Է՜, ի՜նչ չարչարանք քաշեց գյուղը, քանի՜ մարդու ծեծեցին, ինչեր չարին… Մանասին տարան, ինչ ասես չարին… վիզ չառավ։ Հենց ասում էր, թե ես անմեղ եմ, ես չեմ ղազախին սպանել։ Ղազախներն էլ վկայել էին, որ Մանասն է սպանել։ Բա, էսպես բաներ…

Երբ Մանասին վագոն դրին դեպի հեռավոր տունդրաները, իզուր էր կայարանի ժխորի մեջ աչք ածում ծանոթ մեկին։ – Գնաց, էլ թե ինչ եղավ, տեղեկություն չկա…

… Հետո քամին սերմեր բերեց, և Մանասի տան ավերակների վրա ծաղկեց մասրենին։ Ամեն գարնան Օրանջիայում այնքա՜ն վարդեր են լինում, դեղին, սպիտակ։

Հարցեր և առաջադրանքներ։
1․Կարդա պատմվածքը և 5-6 նախադասությամբ վերաշարադրիր բովանդակությունը։
Առաքելը և Մանասը վիճում էին տարածքի համար: Առաքելի աչքը Մանասի տան վրա էր, և նա ուզում էր իրեն վերցնել այդ տունը, բայց քանի որ Մանասը պնդաճակատ էր նա չկարողացավ հասնել իր մտադրությանը:
2․ Պատմվածքից դուրս գրիր ժողովրդախոսակցական բառերն ու արտահայտությունները և բառարանի օգնությամբ բացատրիր։

Հունձ — հնձելը, արտը քաղելը
Կալ — հացահատիկը կալսելու տեղ, կալատեղ
Քյոխվա — գյուղի կառավարիչ, տանուտեր, գյուղապետ
3․ Ի՞նչն էր Մանասի և Առաքելի կռվի պատճառը։

Մանասի և Առաքելի կռվի պատճառը կոնկրետ այն տարածքն էր, որտեղ երկուսն էլ տուն էին ուզում կառուցել:
4․ Ինչպիսի՞ մարդ էր Առաքելը։

Առաքելը ժլատ, բռնկվող և կռվարար էր:
5․ Ինչպիսի՞ մարդ էր Մանասը։

Մանասը համառ և պնդաճակատ էր:
6․ Ինչպիսի՞ միջոցներով Առաքելը գյուղի քյոխվա դարձավ։
7․ Քո կարծիքով, Առաքելը կապ ունե՞ր Մանասի ընտանիքի կործանման հետ․ ինչպե՞ս։
8․ Ի՞նչ խորհուրդ կտայիր պատմվածքի հերոսներից յուրաքանչյուրին։

Posted in ֆիզիկա 7

Պարզ մեխանիզմներ, լծակ

1.Որո՞նք են պարզ մեխանիզմները
Այն մեխանիկական սարքերը , որոնք ծառայում են ուժերի մոդուլները կամ ուղղությունները  փոփոխելու համար կորչովում են մեխանիզմներ: 
2.Ի՞նչ է լծակը:
Լծակը ամենատարածված պարզագույն մեխանիզմն է: Լծակը սովորաբար մի ձող է, որը կարող է պտտվել անշարժ հենարանի շուրջը: Այդ հենարանն անվանում են առանցք:
3.Ի՞նչն են անվանում ուժի բազուկ
Հենման կետից մինչև ուժի ազդման գիծ հեռավորությունը կոչվում է ուժի բազուկ:
4.Ճախարակի ՞ինչ տեսակներ գիտենք:
Ճախարակները լինում են անշարժ եւ շարժական:
5.Ո՞ր ճախարակն է կոչվում անշարժ:
Եթե բեռը բարձրացնելիս ճախարակի առանցքը մնում է անշարժ, այն կոչվում է անշարժ ճախարակ:
6.Ո՞ր ճախարակն է կոչվում շարժական:
Երբ բեռի շարժման ժամանակ ճախարակը շարժվում է, այն կոչվում է շարժական ճախարակ:
7.Ի՞նչ նպատակով է օգտագործվում անշարժ ճախարակը:
Անշարժ ճախարակով բարձրացնում են բեռները:
8.Ի՞նչ նպատակով է օգտագործվում շարժական ճախարակը: Այն օգտագործելիս ինչքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Շարժական ճախարակով ևս բարձրացնում են բեռները, բայց այս անգամ ավելի քիչ ուժ է գործադրվում:
9.Ի՞նչ է բազմաճախարակը:Այն օգտագործելիս որքա՞ն ենք շահում ուժի մեջ:
Ուժի մեջ ավելի մեծ շահում ստանալու համար օգտագործում են բազմաճախարակ, որն անշարժ և շարժական ճախարակների համակցություն է:
10.Գծել անշարժ և շարժական ճախարակների սխեմաները:
11.Ո՞ր աշխատանքն է կոչվում օգտակար
Այն աշխատանքը, որը կատարվում է միայն ավտոմեքենան բարձրացնելու համար, անվանում են օգտակար աշխատանք:
12.Ո՞ր աշխատանքն է կոչվում լրիվ կամ ծախսված
Ծախսված կամ լրիվ աշխատանքը ավելի մեծ է, քան օգտակար աշխատանքը:
13.Ինչու՞ լրիվ աշխատանքը միշտ մեծ է օգտակար աշխատանքից
Օգտակար աշխատանքը լրիվ աշխատանքի մի մասն է կազմում:
14.Ո՞ր մեծոթւյունն է կոչվում մեքենայի կամ մեխանիզմի օգտակար գործողության գործակից
Այն մեծությունը, որը ցույց է տալիս, թե օգտակար աշխատանքը լրիվ աշխտանքի որ մասն է , կոչվում է մեխանիզմի օգտակար գործողության գործակից:
15.Ձևակերպել մեխանիկայի <<ոսկե կանոնը>>
Մեխանիզմի օգնությամբ քանի անգամ շահում ենք ուժի մեջ, այնքան անգամ կորցնում ենք ճանապարհի մեջ և հակաձակը: Այս պնդումը կոչվում է մեխանիկայի ոսկե կանոն:
16.Հնարավոր է արդյոք, որ ՕԳԳ-ն մեծ լինի 100%-ից