Posted in Կենսաբանություն 9

Սեռական և անսեռ բազմացում

1. Ո՞ր բազմացումն է կոչվում անսեռ` բերել օրինակներ։
Անսեռ բազմացում, բազմացման եղանակներ, որոնք իրականանում են առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության։ Անսեռ բազմացումը բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացմանը մասնկացում է մեկ օրգանիզմ։ Անսեռ բազմացման օրինակ է միտոզը։
2. Ինչպե՞ս կսահմանեք սեռական բազմացումը, նկարագրել  բացառությունները։

Սեռական բազմացման ընթացքում մասնակցում են երկու առանձնյակ` արական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում  առաջանում են սեռական բջիջներ` գամետներ։Իգական և արական գամետները ձուլվում են և առաջացնում զիգոտ` բեղմնավորվոծ ձվաբջիջ, որը նոր օրգանիզմիզարգացման սկիզբ է տալիս։ Սեռական բազմացում է մեյոզը։
3. Նկարագրել սեռական և անսեռ բազմացման առավելությունները և թերությունները։

Սեռական բազմացում
Առավելություններ – Գենետիկ բազմազանություն՝ ապահովում է տեսակների էվոլյուցիան և հարմարվողականությունը։ Ավելի մեծ դիմադրողականություն հիվանդությունների և շրջակա միջավայրի փոփոխությունների նկատմամբ։ Սերունդները կարող են ժառանգել ավելի բարենպաստ հատկանիշներ։ Թերություններ – Պահանջվում են երկու ծնող օրգանիզմներ, ինչը երբեմն բարդացնում է բազմացումը։ Սերունդների առաջացումը դանդաղ գործընթաց է։ Գենետիկական խառնման արդյունքում կարող են առաջանալ ոչ նպաստավոր մուտացիաներ։

Անսեռ բազմացում
Առավելություններ – Արագ բազմացում, ինչը թույլ է տալիս տեսակներին արագ աճել։ Պահանջվում է միայն մեկ ծնող, հեշտացնում է վերարտադրությունը։ Բացառում է գենետիկ խառնաշփոթությունը, ինչի շնորհիվ սերունդները ստանում են կայուն հատկանիշներ։
Թերություններ – Չկա գենետիկ բազմազանություն, ինչը նվազեցնում է հարմարվողականությունը։ Եթե ծնողն ունի որևէ գենետիկ թերություն, այն ամբողջությամբ փոխանցվում է սերունդներին։ Դժվարանում է նոր պայմաններին հարմարվելը, ինչը կարող է հանգեցնել տեսակների ոչնչացման։

Posted in Պատմություն 9

ԷՍՍԵ

Ակսել Բակունց «Սպիտակ ձին»

Ցոլակը կուշտ խմելուց հետո փորձեց գլուխը վեր հանել, բայց չկարողացավ։ Եվ մռութը հնազանդ ու մունջ նորից կախեց գետի կապույտ ջրերի վրա։

Սիմոնն անսովոր արագությամբ ձիու համետը հանեց։ ․․․․․Արևի տակ փայլփլեց ձիու ողորկ և գեր մեջքը։ Ապա նույն արագությամբ կռացավ և գետնից վերցրեց մի չեչաքար։ Երբ առաջին անգամ նա չեչաքարը Ցոլակի մեջքին քսեց, ձին հովություն զգաց, խաղացին նյարդերը և հաճելի գրգռից մեջքի մաշկը դողդողաց։ Ապա հանկարծ ձին մեջքին զգաց ծակծկոց։ Ձին փորձեց հեռանալ, բայց չկարողացավ, որովհետև ոտքերն իրար պինդ կապված էին։ Նորից փորձեց գլուխը վեր հանել, դարձյալ չկարողացավ։ Իսկ ցավը հետզհետե սաստկանում էր, որովհետև Սիմոնը հուսահատ կատաղությամբ չեչաքարը քսում էր նրա մեջքին։ ․․․․ Սիմոնն ամբողջ ծանրությամբ ընկել էր ձիու մեքքի վրա և քարը հա՛ քսում էր։ Արդեն նոր բացված վերքից արյան կաթիլները դուրս էին ցայտում և գլորվում հևացող կողերի վրայով։ Իսկ Սիմոնն ավելի արագ էր քերում, կարծես չեչաքարն ուզում էր թաղել Ցոլակի այնքան գեր ու ողորկ մեջքի մեջ։․․․․․Ցոլակի աչքերի առաջ մթնել էր։ ․․․․Նրա մեջքի աջ կողմը ափսեի չափ վերք էր բացվել և երևում էր կարմիր, տեղ-տեղ փոս ընկած, ճաքճքած միսը։ ․․․․Սիմոնը հանցագործի հապճեպությամբ արյան հետքերը լվաց ձիու կողերից, իր ձեռքերից, տիղմի բարակ շերտով ծածկեց վերքը, ապա շտապ համետեց ձին և դուրս եկավ ճանապարհը։

Ձին հազիվ էր քայլերը փոխում։ Սիմոնն ինչքան էլ կանչում էր, ոտքով փորին խփում, փաղաքշական խոսքեր ասում, ձին չէր արագացնում քայլերը։ Եվ Սիմոնն ու Ցոլակը նույն փողոցներով գնացին դեպի հրապարակը։ Երկուսն էլ գլխիկոր էին։ Մարդն իր դաժան խոհի հետ էր՝ կտանե՞ն այժմ, թե ոչ, ձին հազիվ տնքում էր՝ պղտոր աչքերի առաջ գլխիվայր կախված մի չնաշխարհիկ արոտ…

ՊԱՏՄԱԿԱՆ ՀԱՏՎԱԾ

Հայերի մասնակցությունն Առաջին աշխարհամարտին։ Կովկասյան ճակատը և կամավորական շարժումը։ Հայկական ջոկատների կազմավորումը և գործունեությունը:

Առաջին համաշխարհային պատերազմի առաջին իսկ օրերից սկիզբ առավ կամավորական շարժումը։ Ռուսական կայսրությունում բնակվող շուրջ 2 միլիոն 54 հազար հայերից ռուսական բանակ են զորակոչվում մոտ 200 հազար հոգի։ Իսկ Անտանտի երկրների բանակներում ծառայող հայերի թիվը շուրջ 50 հազարի է հասնում։ Միաժամանակ հայ հասարակական-քաղաքական շրջանները ձեռնամուխ են լինում կամավորական ջոկատների ստեղծմանը։ Կամավորական ջոկատների կազմակերպումը նպատակ ուներ նպաստել ոչ թե ցարիզմի նվաճողական քաղաքականությանը, այլ օգտագործել նրա ռազմական ուժերը Արևմտյան Հայաստանն ազատագրելու համար։ Ռուսաստանի շահերը Մերձավոր Արևելքում և մասնավորապես Արևմտյան Հայաստանում համընկնում էին հայ ժողովրդի ազատագրական ձգտումներին։ Բացի հայերից՝ կամավորական ջոկատներ են կազմվում ասորիներից, հույներից, վրացիներից և կովկասյան այլ ժողովուրդներից։

Կամավորական ջոկատների կազմակերպման աշխատանքներն իր վրա է վերցնում Թիֆլիսում գործող Հայկական ազգային բյուրոն։ Նրա ճնշող մեծամասնությունը Դաշնակցություն կուսակցության անդամներն էին։ Հայ քաղաքական հիմնական ուժերը կամավորական շարժման գլխավոր նպատակ հռչակեցին հայկական ինքնավարության ստեղծումը՝ Ռուսաստանի հովանու ներքո։ Այդ նպատակի իրագործման համար որոշվեց ձևավորել հայկական զորաջոկատներ և ռուսական բանակի կողքին կռվել թուրքերի դեմ։ Արևմտյան Հայաստանը թուրքական լծից ազատագրելու կոչը լայն արձագանք գտավ ոչ միայն կայսրության հայաբնակ շրջաններում, այլև արտասահմանում։ Կամավորներ ժամանեցին շատ երկրներից, նույնիսկ Ամերիկայի Միացյալ Նահանգներից։ Միաժամանակ հայությունը բավականին դրամ հանգանակեց ջոկատների հանդերձավորման համար։ Սկզբնապես 1914 թ. աշնանը կազմակերպվում են կամավորական չորս ջոկատներ։ Հետագայում դրանց թիվն աճեց։ Առաջինի հրամանատարն էր Անդրանիկը, երկրորդինը՝ Դրոն, երրորդինը՝ Համազասպը, չորրորդինը՝ Քեռին։ Հինգերորդ ջոկատի հրամանատարն էր Վարդանը (Սարգիս Մեհրաբյան)։ Ավելի ուշ կազմակերպվում են ևս երեք ջոկատներ։ Վեցերորդ ջոկատի հրամանատարն էր Արշակ Ջանփոլադյանը, ապա՝ Գրիգոր Ավշարյանը, վերջինիս զոհվելուց հետո՝ Հայկ Բժշկյանը (հետագայում՝ խորհրդային ականավոր զորահրամանատար Գայ)։ Ընդհանուր առմամբ՝ կամավորական ջոկատներում ընդգրկված էին շուրջ 10 հազար հոգի:

Posted in Գրականություն 9

«Սպիտակ ձին» — Վերլուծություն

Պատմությունը ներկայացնում է Սիմոնին ու նրա սպիտակ ձիուն։ Ձին հոգնած է, ծարավ ու ծանրացած, իսկ Սիմոնը փորձում է հոգ տանել նրան։ Ջուրը խմելուց հետո ձին փորձում է գլուխը բարձրացնել, բայց չի կարողանում, և այդ պահը ցույց է տալիս նրա հյուծվածությունն ու հնազանդությունը։ Սիմոնի արագ ու զգույշ շարժումները վկայում են նրա հոգատար վերաբերմունքի մասին։

Posted in Հանրահաշիվ 9

ԲԱԶՄԱՆԴԱՄՆԵՐԻ ԲԱԺԱՆՈՒՄԸ

Առաջադրանքներ․

1)Գրե՛ք բազմանդամի կատարյալ տեսքը, որոշեք կարգը, ավագ անդամն ու ազատ անդամը․

ա) 3x7-xx+x*6=3x7-x2+6x

գ)3x2+(✓5x)2-✓7x✓7=3x2+5x2-7=8x2-7

2)P(x) բազմանդամը բաժանե՛ք Q(x)-ին: Գտե՛ք քանորդն ու մնացորդը.

3)Պարզեցրե՛ք արտահայտությունը.

ՀՈՒՇՈՒՄ. համարիչն առանց մնացորդի բաժանվում է հայտարարին։

Posted in Հայոց Լեզու 9, Հայոց Լեզու 9

Հայոց լեզու 10․12․2025

բագաժ-ուղեբեռ

բագաժնիկ-պահատեղ

բադամ-նուշ

բազառ-շուկա

բալետ-թատերապար

բալկոն-պատշգամբ

բակալ-գավաթ

բակտերիա-մանրե

բանան-ադամաթուզ

բանդիտ-ավազակ

բանկ-դրամատուն

բանկա-տարա

դարցվացքներ

անդանակ մորթել-սաստիկ տանջել

անկյունից գործել- գաղտնի գործել

անկողին ընկել-հիվանդանել

անկտրել ձմերուկ-ներքին անհայտ

ատակ ծով-առատ

վատ մարդու հանբավ-ճանաչում ունենեալ

անունը տնդալ-հրչակվել

ճիշտ ու սխալ

սխալ-վարքաբեկել

ճիշտ-վարկաբեկել

սխալ-հոգեբարձոու

ճիշտ-հոգաբարձում

սխալ-անվհեր

ճիշտ-անվեհեր

սխալ-հաշվանդամ

ճիշտ-հաշմանդամ

սխալ-այլոք

ճիշտ-այլ

համանուներ

ակ-աչք

ակ-թանկագին քար

ակ-ախպյուր

ակ-անիվ

աղի-աղիք

աղի-աղ պարունակող

այր-տղամարդ

այր-քարայր

ատլասս-մտեաքս

ատալս-քարտեզագիրք

ափ-ձեքի ափ

ափ-ծովափ

բարակ- ոչ հաստ

բարակ-որսի շուն

բութ-ոչ սուր

բութ-ձեռքի բոթ

բութ-կտադրական նշան

բոթ-տխմար

բուն-ծառի բուն

բուն-հիմնական

գրող-բանստեղծ

գրող-չար հոգի

գունդ-զիվոոորական գունդ

գունդ-կլոոոր ձեվ ունեցոող

դատել-դատաստան

դատել-մտածել

աշխատել-վաստակել

դարման-դեղամիջոց

դարման-հառդ

դող-սառսոուռ

դող-անվադոող

լեզու-խոոսք

լեզու-մարմին մաս

Posted in русский 9

«Цена Подарка»

Подарок становится по-настоящему ценным тогда, когда за ним скрывается чья-то жертва или усилие. Такой подарок не обязательно дорогой, но он несёт в себе частицу души человека, который его подарил. Когда кто-то отказывается от своего времени, удобства или даже мечты ради нас, мы ощущаем глубину его отношения. Именно поэтому маленькая вещь, полученная с большим трудом, может быть дороже любого дорогого предмета. Жертва делает подарок наполненным искренностью и теплом. Она показывает, что человек думал не только о себе, но прежде всего о том, как порадовать другого. Такие подарки не забываются, потому что они напоминают о заботе и любви. Ценность их — не в материале, а в том пути, который прошёл дарящий ради нас.

Posted in Աշխարհագրություն 9

ՀՀ բնաչության թվաքանակի շարժընթացը։

1. 20-րդ դասրի ընթացքում ինչպիսի՞ փոփոխություններ կրեց ՀՀ բնակչության թիվը և ի՞նչ պատճառներ ազդեցին դրա փոփոխության վրա։
20-րդ դարի ընթացքում, 1918-1920 թթ․ հայ-թուրքական պատերազմի, սովի և հայ ժողովրդի կոտորածների պատճառով Հայաստանի բնակչության թիվը կտրուկ նվազեց։
2. Մշտական բնակչություն ասելով ի՞նչ կարելի է հասկանալ։

Մշտական բնակչությունը, դա տվյալ տարածքում մշտապես բնակվող ու հաշվառման պահին ներկա և ժամանակավոր բացակայող բնակչության թվերի հանրագումարն է։
3. Ինչ է բնակչության բնական և մեխանիկական շարժ։

Բնական շարժը, դա բնակչության թվի փոփոխությունն է ծնունդների և մահերի հանրագումարի հաշվին, իսկ մեխանիկական շարժը՝ բնակչության թվի փոփոխությունն է միգրացիայի հաշվին:
4. Հայաստանում՛ խորհրդային տարիներին ներգաղթը ինչպե՞ս է տեղի ունեցել։
5. Բնաչության խտություն ասելով ի՞նչ են հասկանում, ինչպե՞ս ենք այն հաշվում։

Բնակչության խտությունն ընդհանուր տարածքային մակերեսի վրա բնակչության քանակի բաշխվածությունն է։ Այն ցույց է տալիս, թե միջինում քանի մարդ է ապրում 1 կմ² տարածքի վրա

Posted in Իրավունք 9

․Հաշմանդամների իրավունքներ։Հաշմանդամներին առնչվող փաստաթղթերի ուսումնասիրություն

Որքանո՞վ են պաշտպանված հաշմանդամների իրավունքները Հայաստանում

Հայաստանում հաշմանդամների իրավունքները օրենքով պաշտպանված են։ Մեր երկիրը միացել է ՄԱԿ-ի համապատասխան կոնվենցիային, և հաշմանդամություն ունեցող անձինք ստանում են սոցիալական աջակցություն, թոշակներ ու որոշ արտոնություններ։ Որոշ կրթական հաստատություններում և հանրային վայրերում կան հարմարեցված մուտքեր։

Սակայն գործնականում դեռ խնդիրներ կան․ շատ շենքեր և տրանսպորտը մատչելի չեն, իսկ աշխատանքի ոլորտում հաճախ հանդիպում է խտրական վերաբերմունք։

Posted in Պատմություն 9

Հայաստանը Խորհրդային Ռուսաստանի և Մուստաֆա Քեմալի կառավարությունների թիրախում. ՀՀ անկումը

ՀԻՄՆԱԿԱՆ ԳԱՂԱՓԱՐՆԵՐ
ա. Նկարագրի՛ր բոլշևիկների ու քեմալականների մերձեցման գործընթացը: Ինչպե՞ս հասունացավ թուրք-հայկական պատերազմը և ինչպե՞ս ընթացան ռազմական գործողությունները:

Ռուսաստանում իշխանության էին անցել բոլշևիկները, որոնք ուզում էին դուրս մղել Անտանտին և կանխել որևէ երկրի օգտագործումը իրենց դեմ։ Թուրքիայում Մուստաֆա Քեմալի գլխավորությամբ ձևավորվել էր ազգային-ազատագրական շարժում, որն ընդդիմանում էր ինչպես Անտանտին, այնպես էլ Սևրի պայմանագրին, որով նախատեսվում էր նաև անկախ Հայաստան՝ տարածական զգալի մեծությամբ։Այս պայմաններում բոլշևիկական Ռուսաստանը և քեմալական Թուրքիան գտան ընդհանուր հետաքրքրություններ:
բ. Բացատրի՛ր։ Ի՞նչ դիրքորոշում ունեին Անտանտի տերությունները պատերազմի ընթացքում, և արդյոք նրանցից որևէ մեկն աջակցել է Հայաստանին: Ինչու՞ հայկական բանակը պարտություն կրեց և ովքե՞ր են պատասխանատու այդ պարտության համար:

Անտանտի տերությունները 1920 թ․ թուրք–հայկական պատերազմի ընթացքում գործնականում չաջակցեցին Հայաստանին․ նրանք պատերազմից հոգնած էին, զբաղված էին Ռուսական բոլշևիկների շարժման տարածումը կասեցնելու հարցով և չէին պատրաստվում ուժով իրականացնել Սևրի պայմանագիրը։ Հայկական բանակը պարտվեց, որովհետև մաշված, փոքրաթիվ, սոված ու զենքի պակաս ունեցող բանակով չէր կարող դիմակայել քեմալականների լավ կազմակերպված և բոլշևիկներից աջակցություն ստացող զորքերին։
գ. Վերլուծի՛ր։ Ի՞նչ շահեր ու նպատակներ էին միավորում բոլշևիկներին ու քեմալականներին: