Posted in English 8

Rewrite the sentences in passive voice.

  1. She sang a song. – 
  2. Somebody hit me. – 
  3. We stopped the bus. – 
  4. A thief stole my car. – 
  5. They didn’t let him go. – 
  6. She didn’t win the prize. – 
  7. They didn’t make their beds. – 
  8. I did not tell them. – 
  9. Did you tell them? – 
  10. Did he send the letter? – 
  1. A song was sung by her.
  2. I was hit by somebody.
  3. The bus was stopped by us.
  4. My car was stolen by a thief.
  5. He wasn’t let go by them.
  6. The prize wasn’t won by her.
  7. Their beds weren’t made by them.
  8. They were not told by me.
  9. Were they told by you?
  10. Was the letter sent by him?
Posted in Աշխարագրություն 8

Աշխարագրություն

1 Ո՞ր պետությունն է գտնվում երկու աշխարհամասում.
1) Թուրքիան
2) Իրաքը 3) Սիրիան 4) Լիբանանը

2 Միջերկրական ծով ելք չունեցող պետություն է.
1) Կիպրոսը 2) Սիրիան 3) Լիբանանը 4) Իրաքը

3Ընտրել «պետություն — մայրաքաղաք» համապատասխանությունների ճիշտ
շարքը.

1․Իրաք ա. Բեյրութ

2․ Իրան բ. Թեհրան

3․ Լիբանան գ. Էր–Ռիադ

4․ Սաուդյան Արաբիա դ. Բաղդադ
1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ 3) 1–դ, 2–բ, 3–ա, 4–գ
2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա 4) 1–ա, 2–գ, 3–բ, 4–դ

4 Ո՞ր շարքի երկրները Հարավարևմտյան Ասիայում չեն.
1) Հայաստան, Վրաստան, Լիբանան
2) Թուրքիա, Ադրբեջան, Քուվեյթ
3) Ուզբեկստան, Տաջիկստան,Թուրքմենստան 4) Սաուդյան Արաբիա, Կիպրոս, Եմեն

5 Ո՞ր զույգի գետերն են հոսում Հարավարևմտյան Ասիայի տարածքով.
1) Ամուդարյա և Սիրդարյա 3) Ուրալ և Պեչորա
2) Տիգրիս և Եփրատ 4) Գանգես և Բրահմապուտրա

6 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Այստեղ է կենտրոնացված ածխի համաշխարհային պաշարների 2/3–ը:
2) Ծայր հարավային մասն աչքի է ընկնում լեռնային ռելիեֆով:
3) Տարածաշրջանն աշխարհում առաջինն է փյունիկյան արմավի մշակությամբ:
4) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Թուրքիան է:

7 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.

1) Լիբանանում զարգացման բարձր մակարդակի է հասել ֆինանսավարկային
համակարգը:
2) Տարածաշրջանի տնտեսապես ամենազարգացած պետությունը Իսրայելն է:
3) Թուրքիայի տնտեսության առաջատար ճյուղը նավթարդյունաբերությունն է:
4) Իրանը և Իրաքը փյունիկյան արմավի մշակությամբ աշխարհի առաջատար
երկրներն են:

8 Հարավարևմտյան Ասիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Այստեղ է առաջացել բուդդայականությունը:

2) Երկրների մեծ մասի բնակչության կազմում գերակշռում են տղամարդիկ:
3) Երկրների մեծ մասի արդյունաբերության կառուցվածքում առաջատար դերն
արդյունահանող ճյուղերինն է:
4) Գյուղատնտեսության առաջատար ճյուղը բուսաբուծությունն է։

9 Վրաստանի քաղաքներ են.

1) Ռուսթավին և Կասպին 3) Սումգաիթը և Բաթումը
2) Իզմիրը և Փոթին 4) Թել Ավիվը

10 Ընտրել «հանքավայր — հանքային ռեսուրս» համապատասխանությունների
ճիշտ շարքը.

  1. Տղիբուլի ա. մանգան
  2. Մառնեուլ բ. պղինձ
  3. Ճիաթուրա գ. հանքային ջուր
  4. Բորժոմ դ. քարածուխ
    1) 1–բ, 2–ա, 3–դ, 4–գ
    2) 1–գ, 2–դ, 3–բ, 4–ա

11 Ո՞ր գետն է հոսում Թուրքիայի տարածքով.
1) Եփրատը 3) Կուրը
2) Սիրդարյան 4) Ճորոխը

12 Ո՞ր լճերն են Թուրքիայի տարածքում.
1) Ուրմիան և Արալյանը 3) Կասպիցը և Լադոգան
2) Վանան և Թուզը 4) Օնեգան և Արալյանը

13 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Իսքենդերունը սև մետաղաձուլության խոշորագույն կենտրոնն է:
2) Երկրի քիմիական արդյունաբերությունն արտադրում է դեղագործական
ապրանքների համաշխարհային արտադրանքի գերակշիռ մասը:

3) Էլեկտրաէներգիայի գերակշիռ մասն արտադրվում է ջէկերում:
4) Թեթև արդյունաբերությունը երկրի արդյունաբերության ավանդական զարգացած ճյուղերից է:

14 Թուրքիայի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Տարածքի մեծությամբ առաջինն է Հարավարևմտյան Ասիա տարածաշրջանում:
2) Ափերը ողողում են Սև և Կասպից ծովերի ջրերը:
3) Հյուսիս–արևմուտքում սահմանակցում է Հունաստանին և Բուլղարիային:
4) Տիգրիս գետի վրա կառուցվել է Թուրքիայի ամենախոշոր՝ Քեբանի ջրամբարը:

15 Իրանին սահմանակից երկրներ չեն.
1) Աֆղանստանը և Հայաստանը
2) Ռուսաստանը և Տաջիկստանը
3) Թուրքմենստանը և Թուրքիան
4) Իրաքը և Պակիստանը

16 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է սխալ.
1) Պարսկերենը պատկանում է հնդեվրոպական լեզվաընտանիքին:
2) Իրանի բնակչության մեծ մասը դավանում է իսլամի շիա ուղղությունը:
3) Իրանի սև մետաղաձուլության խոշոր կենտրոնը Սպահանն է:
4) Նավթավերամշակման խոշոր կենտրոն Աբադան քաղաքը Կասպից ծովի
ափին է:

17 Իրանի վերաբերյալ ո՞ր պնդումն է ճիշտ.
1) Երկիրը հարուստ է ջրային և անտառային ռեսուրսներով:
2) Հարավկասպիական դաշտավայրը երկրի ամենաչորային շրջանն է:
3) Երկրի կենտրոնական շրջաններում գյուղատնտեսության հիմքը ոռոգովի
երկրագործությունն է:

4) Կասպից ծովի ափամերձ շրջաններում գլխավոր մշակաբույսը փյունիկյան
արմավենին

Posted in Հասարակագիտություն 8

Հավասարություն

Ի՞նչ եք հասկանում հավասարություն ասելով:

Հավասարություն նշանակում է այն, երբ մարդիկ ունեն նույն իրավունքներ, հնարավորություններ կամ դրություն: Հավասարությունն նշանակում է արդարություն և հավասար հնարավորություններ բոլորի համար՝ անկախ իրենց ծագումից, սոցիալական կարգավիճակից կամ այլ հատկանիշներից:
Ի՞նչ եք հասկանում իրավահավասարություն ասելով:

Իրավահավասարություն նշանակում է, որ բոլոր մարդիկ ունեն նույն իրավունքները և պարտականությունները, և դրանք ապահովվում են օրենքով: Այսինքն, բոլորն ունեն հավասար իրավունքներ հասարակական և իրավական հարաբերություններում: Օրինակ՝ օրենքի առջև բոլոր քաղաքացիները պետք է լինեն հավասար՝ անկախ նրանց սոցիալական կարգավիճակից, ռասայից կամ կրոնից:
Ի՞նչ է սոցիալական հավասարություն

Սոցիալական հավասարություն ընդգրկում է մարդկանց սոցիալական դիրքի հավասարությունը. այսինքն, մարդիկ պետք է ունենան նույն հնարավորությունները՝ մուտք գործելու կրթություն, առողջապահություն, աշխատանք և սոցիալական բարեկեցություն: Սոցիալական հավասարությունն ապահովում է, որ անկախ համընդհանուր սոցիալական կարգավիճակից, բոլոր մարդիկ ունեն հավասար հնարավորություն զարգացման համար:
Բերեք օրինակներ:

Հավասարություն՝ երբ մի պետության բոլոր քաղաքացիներն ունեն նույն իրավունքը՝ մասնակցելու ընտրություններին:

Իրավահավասարություն՝ երբ մեկ անձ չի կարող օգտվել առավելություններից այլ մարդկանց հանդեպ, օրինակ՝ մի մարդ չի կարող անպատիժ մնալ, եթե նա կատարել է օրենքը խախտելու գործողություն:

Սոցիալական հավասարություն՝ երբ մարդիկ ցանկացած սոցիալական կարգավիճակում ունեն հավասար հնարավորություններ կրթության և աշխատանքի համար:

Posted in Աշխարագրություն 8

Աշխարագրություն Իրան

1. Իրանի աշխարհագրական դիրքի գնահատում՝ ուժեղ և թույլ կողմեր

Իրանը գտնվում է Արևմտյան Ասիայում՝ զբաղեցնելով ռազմավարական դիրք, որը միացնում է Մերձավոր Արևելքը Կենտրոնական Ասիային և Հարավային Ասիային: Երկիրը սահմանակից է մի շարք պետությունների՝ հյուսիսում՝ Հայաստան, Ադրբեջան և Թուրքմենստան, արևմուտքում՝ Թուրքիա և Իրաք, արևելքում՝ Աֆղանստան և Պակիստան, իսկ հարավում ունի ելք Պարսից և Օմանի ծոցերին:

Ուժեղ կողմեր.

  • Ռազմավարական դիրք: Իրանը գտնվում է կարևոր առևտրային և տրանսպորտային ուղիների խաչմերուկում, ինչը հնարավորություն է տալիս վերահսկել տարածաշրջանային առևտուրը և էներգետիկ ռեսուրսների հոսքը:
  • Բազմազան ռելիեֆ: Երկիրը ունի լեռնային տարածքներ, բարձրավանդակներ և հարթավայրեր, ինչը նպաստում է տարբեր բնական ռեսուրսների առկայությանը:

Թույլ կողմեր.

  • Սեյսմիկ ակտիվություն: Իրանը գտնվում է սեյսմիկ ակտիվ գոտում, ինչը մեծացնում է երկրաշարժերի վտանգը:
  • Ջրային ռեսուրսների սահմանափակում: Չոր կլիմայի և լեռնային ռելիեֆի պատճառով երկիրը չունի հարուստ ջրային ռեսուրսներ, ինչը դժվարացնում է գյուղատնտեսության և ջրամատակարարման ոլորտները:

2. Իրանի պետական կարգը և դրա առանձնահատուկ գծերը

Իրանի Իսլամական Հանրապետությունը ունի յուրահատուկ պետական կառավարման համակարգ, որը համադրում է իսլամական օրենքները և ժողովրդավարական տարրերը:

Առանձնահատուկ գծեր.

  • Հոգևոր առաջնորդի գերակայություն: Երկրի բարձրագույն իշխանությունը հանդիսանում է Վելի եֆ-Աֆին՝ հոգևոր առաջնորդը, որն ունի լայն լիազորություններ և վերահսկում է պետական քաղաքականությունը:
  • Ժողովրդավարական ինստիտուտներ: Կառավարության ղեկավարն է նախագահը, որը ընտրվում է ժողովրդի կողմից: Սակայն նրա լիազորությունները սահմանափակված են հոգևոր առաջնորդի կողմից:
  • Շարիաթի օրենքների կիրառություն: Պետության օրենսդրությունը հիմնված է իսլամական շարիաթի վրա, ինչը ազդում է հասարակական կյանքի բոլոր ոլորտների վրա:

3. Իրանի բնակլիմայական պայմանների գնահատում՝ տնտեսության տարբեր ոլորտների տեսանկյունից

Իրանը բնութագրվում է բազմազան կլիմայական պայմաններով՝ չոր անապատայինից մինչև խոնավ մերձարևադարձային:

  • Գյուղատնտեսություն: Չոր կլիման և ջրային ռեսուրսների պակասը սահմանափակում են գյուղատնտեսական արտադրությունը: Այնուամենայնիվ, որոշ շրջաններում հնարավոր է մշակել ցորեն, բամբակ, մրգեր և այլ մշակաբույսեր:
  • Էներգետիկա: Բարձր ջերմաստիճանները և արևային ճառագայթման բարձր մակարդակը նպաստում են արևային էներգիայի զարգացմանը:
  • Արդյունաբերություն: Բազմազան կլիմայական պայմանները և բնական ռեսուրսների առկայությունը նպաստում են արդյունաբերության տարբեր ճյուղերի զարգացմանը, սակայն ջրի պակասը կարող է խոչընդոտել որոշ արտադրական գործընթացների:

4. Իրանի համաշխարհային նշանակության օգտակար հանածոները

Իրանը հարուստ է բնական ռեսուրսներով, որոնք մեծ նշանակություն ունեն համաշխարհային տնտեսության համար:

  • Նավթ և բնական գազ: Իրանը ունի աշխարհի խոշորագույն նավթային և գազային պաշարներից մեկը, ինչը դարձնում է երկիրը էներգետիկայի ոլորտի կարևոր խաղացող:
  • Մետաղական հանքանյութեր: Երկիրը հարուստ է պղնձի, երկաթի, քրոմի, մանգանի և այլ մետաղական հանքանյութերով, որոնք կարևոր են մետալուրգիայի և արդյունաբերության համար:
  • Ոչ մետաղական հանքանյութեր: Իրանում կան նաև մեծ պաշարներ աղի, գիպսի, կաոլինի և այլ ոչ մետաղական հանքանյութերի, որոնք օգտագործվում են շինարարության և քիմիական արդյունաբերության մեջ:

5. Իրանի կլիմայի ազդեցությունը երկրի բնական և տնտեսական պայմանների վրա

Իրանի կլիման զգալի ազդեցություն ունի երկրի բնական և տնտեսական պայմանների վրա:

  • Բնական պայմաններ: Չոր կլիման և անապատային տարածքները սահմանափակում են բուսական և կենդանական աշխարհը, ինչպես նաև ջրային ռեսուրսների հասանելիությունը:
  • Տնտեսական պայմաններ: Ջրի պակասը և չոր կլիման սահմանափակում են գյուղատնտեսության զարգացումը, սակայն նպաստում են էներգետիկայի, հատկապես նավթարդյունաբերության և արևային էներգիայի զարգացմանը:

Posted in Երկրաչափություն 8

Երկու շրջանագծերի փոխադարձ դասավորությունը

Առաջադրանքներ․
1) Տրված են երկու շրջանագծեր, որոնք ունեն մեկ ընդհանուր կետ:

2.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:
Ընտրիր ճիշտ պնդումը:

1. OB>r1+r2
2. r1+r2=OB
3. r1+r2>OB

2) Տրված են հետևյալ երկու շրջանագծերը, որոնք ընդհանուր կետեր չունեն:

5.png

r1-ը և r2-ը համապատասխանաբար մեծ և փոքր շրջանագծերի շառավիղներն են:
Ընտրիր ճիշտ պնդումը:

1. r1−r2=AC
2. AC<r1−r2
3. AC=r1+r2

3) Գտիր ED-ն, եթե AC= 4 սմ, իսկ շրջանագծերի կենտրոնների միջև հեռավորությունը 5 սմ է: 

4) Գծիր տրված O և B կենտրոններով մեկ ընդհանուր կետ ունեցող շրջանագծեր, որոնց շառավիղները հավասար են՝ r1=28 սմ և r2=10 սմ: Հաշվիր OB հեռավորությունը:

Posted in Երկրաչափություն 8

Քառանկյան ներգծյալ և արտագծյալ շրջանագիծ

1)Շրջանագծին ներգծած է ABCD քառանկյունը, որի մեջ <A=104o և <B=71o։ Գտեք անկյուններ C-ն և D-ն։

∠C=76∘, ∠D=109∘

2)Արդյոք կարելի՞ է տրված ABCD քառանկյանը արտագծել շրջանագիծ, եթե՝

ա)<A=64o, <B=95o, <C=106o

բ)<A=72o, <B=69o, <D=111o

գ)<A=90o, <C=90o, <D=80o

դ)<A=2α, <B=5αo, <C=7αo ,<D=4α

3)

4)Տրված է MK+EF=40: PMEFK -?

5)Տրված է NE=MF:  EF+MN -?

Posted in Հայոց Լեզու 8

Դերբայական դարձված.24.02.2025

282. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր համապատասխան բառակապակցություններով (դերբայական դարձվածներով):

Պահպանված կենդանիների մեջ կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում: – Կան տեսակներ, որոնք աննշան թիվ են կազմում պահպանված կենդանիների մեջ:

Նա վերջին տիրակալն էր, որ իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ: – Իր երկրի անտառներում խոշոր կենդանիներ տեսավ, նա վերջին տիրակալն էր:

Որքա՜ն զարմավաց նա, երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ: – Երբ բոլոր կողմերից գյուղերով շրջապատված անտառում եղջերուներ տեսավ, որքան զարմացավ նա:

Նա հույս ուներ, որ թեկուզ հեռվից կտեսնի արջին: – Նա թեկուզ հույս ուներ, որ հեռվից կտեսնի արջին:

Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, կնկատենք առանձնապես տագնապալի մի հանգամանք: – Եթե կրկին անդրադառնանք ոչնչացված կենդանիների ցուցակին, տագնապալի մի հանգամանք կնկատենք առանձնապես:

283. Ընդգծված երկրորդական նախադասություններն արտահայտի՛ր դերբայական դարձվածներով:

Մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին: – Համառորեն հավաքում էինք այն կենդանիներին, որոնք իրենց հայրենիքում բնաջնջվում էին, մեր կենդանաբանական այգու գոյության հինգ տարիների ընթացքում:

Հատկապաես գորիլաներով էինք հպարտանում, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն էին: – Հատկապես հպարտանլւմ էինք գորիլաներով, որովհետև նրանք մեր ամենահետաքրքիր նմուշներն են:


Միշտ հնարավոր չէր լինում գտնել կամ որսալ այն կենդանունորը մեզ հարկավոր էր: – Միշտ հնարավոր չէր այն կենդանուն գտնել կամ որսալ, որը մեզ հարկավոր էր:

Բինտուրոնգը, որն արջի նման է ու կառչուն պոչ ունի, շատ յուրօրինակ կենդանի է ու ապրում է Արևելյան Ասիայում: – Բինտուրոնգը շատ յուրօրինակ կենդանի է, որն արջի նման է ու կառչուն պոչ ունի, ապրում է Արևելյան Ասիայում:

Ակնոցավոր արջը, որի անունը Պեդրո կնքեցինք, Հարավային Ամերիկայից էր: – Ակնոցավոր արջը Հարավային Ամերիկայից էր, որի անունը Պեդրո կնքեցինք:

Երբ եկավ մեզ մոտ, պստլիկ քոթոթ էր` որսկան շան չափ: – Երբ եկավ մեզ մոտ, որսկան շան չափ՝պստլիկ քոթոթ էր:

Աշխարհում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում:

Աշխարգում ամենից շատ սիրում էր, որ կանգնում էր ետևի թաթերի վրա, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում: – Որ կանգնում էր ետևի թաթերի վրա, աշխարհում ամենից շատ սիրում էր, առջևի թաթերը ճաղերից դուրս հանում ու շոկոլադ ստանում:

Որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա, վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել: – Վանդակի առաստաղից անտակ տակառ էինք կախել, որպեսզի Պեդրոն ինչ-որ բանով խաղա:

Երբ Պեդրոն տխրում էր, մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում: – Մտնում էր իր տակառը, պառկում այնտեղ ու թաթը ծծում, եերբ Պեդրոն տխրում էր:

284. Ընդգծված երկրորդական նախադասությունները դարձրո՛ւ դերբյական դարձվածներ:

Այնդ մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, հավերժացվել են պատմության: – Նվաճելով օտար հողեր ու երկրներ, որոնք հաջողությամբ ոչնչացրել են իրենց դասակարգային, կրոնական կամ գաղափարական հակառակորդներին, այն մարդկանց անունները, որոնք հաղթանակներ են տարել, հավերժացվել են պատմության հուշամատյաններում:

ժողովուրդները զորավարներին հուշարձաններ են կանգնեցնում, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին: – Ժողովուրդները հուշարձաններ են կանգնեցնում զորավարներին, պսակներ դնում անհայտ զինվորների շիրիմներին:

Բայց նրանք, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում, համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու: – Բայց նրանք համարյա միշտ կյանքից գնում են առանց հետք թողնելու, ովքեր հող են վարում սառը տունդրայում կամ արևադարձային ջունգլիներում:

Այսօր ո՞վ է հիշում նրանց, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել: – Ո՞վ է հիշում նրանց այսօր, որ ջրանցքների ու ճանապարհների կառուցման ժամանակ են զոհվել:

Եվ, այդուհանդերձ, երբ նայում ենք Երկրին, չենք կարող նրանով չհիանալ: – Եվ այդուհանդերձ, չենք կարող նրանով չհիանալ, երբ նայում ենք Երկրին:

Մեր սիրտը ջերմանում է, երբ մտածում ենք, որ մարդը` Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի: – Երբ մտածում ենք, որ մարդը՝Երկրի համեմատությամբ այդ անսահման փոքր էակը, իր մահկանացու ձեռքով անդադրում աշխատում է, մեր սիրտը ջերմանում է, որ մեր մոլորակի կերպարանքը փոխի:

285. Ընդգծված դերբայական դարձվածները դարձրո՛ւ երկրորդական նախադասություններ:

Այստեղ արդեն երևակայության սահմաններից դուրս տանող այդ ճանապարհը դառնում է ավելի ուղիղ ու լայն:
Հետաքրքիր հետազոտությունների ճանապարհները` այժմ մի փոքր տրորված, մեկ կորչելով, մեկ երևան գալով, նորից հեռուն են տանում:
Այդ մարդը կենդանիներն ու բույսերը վերափոխելու նպատակ ունի:
Այնտեղ արդեն լսել էին քիմիական եղանակով կենդանի էակներ ստանալու մասին:
Մի՞թե մտածող մարդն անտարբեր կմնա` հանդիպելով այդ ճանապարհներից մեկին:
Մարդիկ առաջ են շարժվում նրանցով` բացելու համար նոր հորիզոններ:
Բնության մեծ գաղտնիքը` կյանքի ծագումըգուշակելու համար ինքն իրեն բանտարկել էր փորձասենյակում:

Posted in русский 8

Уроки с 24 по 28 февраля

Я могу подготовиться к экзамену примерно за 7-10 дней.

  • Я хотел(а) бы посетить Италию, Японию и США.
  • Я хотел(а) бы пойти в Мариинский театр, чтобы посмотреть балет «Лебединое озеро».
  • Я играю в шахматы.
  • Я люблю членов своей семьи, но больше всех — моего отца.
  • Если в группу добавится ещё одна девушка, она станет больше на одного человека.
  • Десять разделить на пять равно два.
  • Девять разделить на три равно три.
  • Деньги можно спрятать в банке, в шкафу или в секретном месте.
  • Моя знакомая хочет выйти замуж за любимого человека.
  • Нужно хвалить трудолюбивых и добрых людей.
  • Нужно поучать тех, кто ошибся, но искренне хочет исправиться.
  • Нужно наказывать тех, кто осознанно причиняет вред другим.
  • Нужно вставать на колени, чтобы сделать предложение или помолиться.
  • В метро на эскалаторе нужно держаться правой стороны.
  • Легче жить с теми, кто добрый и умный.
  • Вода при нагревании превращается в пар.
  • Я бы не вступил(а) ни в одну партию.
  • За тысячу можно купить что-то небольшое — еду, ручку или другой мелкий предмет.
  • Я купил(а) книгу примерно за 5000 драмов.
  • Он бежит в панике или спеша.
  • Лучше работать, засучив рукава, то есть с энтузиазмом и готовностью.

Здесь можно переходить через дорогу.

Я хочу перейти на другую сторону улицы.Расскажи про этого человека!

Мусор следует бросать в урну.Заверни подарок в красивую бумагу.

Зачем он носит эту бороду?Зачем он обманывает своих родителей?

Осторожно, не наступайте мне на ноги!

Я поеду в Финляндию, Швецию, Норвегию на каникулы.

Если я поеду в Европу, надо менять рубли на евро.Он топит в автобусе.

На самолёт напали бандиты и захватили заложников.

Она положила в кошелёктысячу рублей и повесила кошелёк на шею.

Выходи за меня замуж! — А на что мы будем жить? Только на стипендию?Женщины борются за равноправие с мужчинами.

Она очень любит художественные фильмы, потому что там она видит своих любимых артистов.

Этот актёр хорошо загримирован под Ленина.

Не садитесь на стол, это плохая примета.

Сядьте лучше на диван или табуретку.

Меня всегда раздражает, когда люди ведут себя неделикатно.

Я не променяю свою подругу на никакую другую.Возьми меня за руку.

Ты можешь рассчитывать на мою поддержку.

Вы можете обратиться за помощью на кафедру.

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական քերականություն շարահյուսությունից․19․02-21․02․2025

271.Նայի՛ր օրինակին և ընդգծված որոշիչ բառակապակցությունը փոխարինի՛ր որպես կամ  իբրև կապերով կազմվող բացահայտիչներովԿետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:

Օրինակ`

Կոշիկի դատարկ տուփի  նման տունը ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա: 1. Որպես կոշիկի դատարկ տուփ՝  տունն ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
 2. Տունը` որպես կոշիկի դատարկ տուփ, ինչ-որ մեկի կողմից մոռացվել էր այդ հեռավոր բլրի վրա:
Նավի հսկա թրի նմանվող սուր քթամասը ճեղքում էր ջուրը:
Ապահով թաքստոցի նմանվող այդ տակառը կատվին շատ էր փրկել:
Մութ վարագույրի նմանվող անտառը թաքցնում էր այդ հսկա կենդանիների բախումը, բայց ձայները լսվում էին:
Սպիտակ բրդի եթերային ծվենների նման  ամպերը սահում էին մեր գլխի վրայով:
Տարօրինակ արձանների նմանվող ժայռերը կանգնել էին
քամուն հանդիման:
Այդ վայրերի միակ տիրակալի նման  քամին շեփորում ու գոռգոռում էր ժայռերի ծերպերում:

272.Նախադասությունն ընդարձակիր` կետերի փոխարեն  որպես ի՞նչ, իբրև ի՞նչ, որպես ո՞վ, իբրև ո՞վ հարցերին պատասխանող բացահայտիչներ գրելով:

Էլիասը`որը շատ լավ գիտեր քաղաքը, ինձ բացատրում էր ճանապարհը:


Անտառը, որի ծառերը խճճված ու կեղտոտ էին, մռայլ ու գժկամ տեսք ուներ:

Թռչունի առաջին ճիչը, որը խռպոտ էր, չափազանց զարմացրեց մեզ:

Իսկ այդ արձակ տարածության մեջ արձանն էր, որին դիմանում էին բոլորը:

Պահակը, ով վստահ էր, որոշեց ինձ մենակ չթողնել:

Ներողամիտ հայացքով նրանց խուճապին ու իրարանցմանը հետևում էր հավաստին, որը չէր շեղվում իր վախճանից:

Հարցերին պատասխանող պարոնը, ով հոգնած էր, անցավ հավաքվածների միջով ու մոտեցավ մեքենային:

273.Կետադրի՛ր:

Հույներր ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:
Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը որպես շքեղ ապարանք առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:
 Նկարահանող խցիկի մոտ անփույթ կանգնած էր Ջեկը իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:
Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը իբրև դիպուկ նետված փետրագնդակ:
Իբրև սուրացող շնաձկանը կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:
Լեռների ու բլուրների մեծ մասը որպես հրաբխային ժայթքման զավակներ վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:

Հույները ծովերի աստված Պոսեյդոնին եզ էին գոհաբերում որպես ջրային տարերքի հզորության խորհրդանիշ:Քարակերտ ու կղմինդրածածկ փոքրիկ տունը, որպես շքեղ ապարանք, առանձնանում էր գյուղի խարխուլ տների մեջ:Նկարահանող խցիկի մոտ, անփույթ կանգնած էր Ջեկը, իբրև իր արժեքն իմացող անփոխարինելի օպերատոր:Տուփից ուղիղ դեպի կինը դուրս թռավ թունավոր կանաչ օձը, իբրև դիպուկ նետված փետրագնդակ:Իբրև սուրացող շնաձկանը, կպած խխունջներ կառչել էինք վազող կենդանուց:Լեռների ու բլուրների մեծ մասը, որպես հրաբխային ժայթքման զավակներ, վեր են նետված ստորերկրյա հզոր ուժերի կողմից:


274.Հարցական դերանունները փոխարինի՛ր խնդիր (գործողության հետ առնչություն ունեցող առարկա) լրացումներով:

Մի ականատես նկարագրում էր (տղամարդու), (տեսքը):
Բնության բոլոր ուժերը միասին անճանաչելիորեն փոխում են (տեսքը):
Լավան մոտենում էր (քաղաքին):
Մի քանի օր անց որսորդներն են օգնության հասնում (թակարտ ընկանծ որսորդին):
Լեռները դղրդում էին (երկրաշարժից):
ժայռի գագաթը միայն (ճոպանողիով) կարելի է բարձրանալ:

275.Նախադասություններին ավելացրո՛ւ փակագծերում տրված հարցերին պատասխանող խնդիր լրացումներորոնք արտահայտվեն ա)բաոովբերկրորդական նախադասությամբ:

Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին: (աղջկա) Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին գերուն: Այդ հրաշքը տեսնելով` վայրենիներն ազատ արձակեցին նրան, ում կապել էին զոհասեղանին:
Թերակդզու բնակիչները մի պատմություն են պատմում: (քարանձավի մասին)
Վերջապես արևը տաքացրեց: (շատ մրսած շանը)
Զբոսաշրջիկները միայն երրորդ օրը գտան: (իրենց քարտեզը)
Քայլ առ քայլ առաջ գնալով` հասան: (անտառում գտնվող փոքրիկ տնակին)

276.Հարցական դերանունները փոխարինի՛ր բառով կամ բառակապակցությամբ և ընդգծի´ր այն բառըորին դրանք լրացնում են:
Օրինակ`

 (երկոյան) պատսպարվեցինք վրանում: Կեսօրին պատսպարվեցինք վրանում:
(սենյակում) տանջվում էինք անտանելի տոթից:
(մեքնայով) շատ հեռու գնացինք ավերակներից:
Տաք ավազն սկսեց մխալ (շատ արագ):

277.Տրված նախադասություններին ավելացրո՛ւ պարագաներ, այսինքն` այնպիսի լրացումներ, որոնք ցույց են տալիս գործողության հետ կապ ունեցող հանգամանքներ (տեղ, ժամանակ, ձև, չափ, նպատակ, պատճառ և այլն):
Ի՞նչ է տեղի ունենում-հանցագործություն։
Սարսափելի տեսարան է լինում-բռցքամարտի ժամանակ։
Կոկորդիլոսներն ու օձերը վխտում են-ավստրալայում։
Տեղումներով առատ վայրեր շատ կան-օրինակ ճապոնիայում։
Սրընթաց ցեխագետեր էին հոսում-փողոցում։

278.Տրված պարզ նախադասությունները դարձրո՛ւ բարդավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Վագրը ծառի ետևից մռնչաց: (քանի-որ շատ վախեցավ)
Նավակը մյուս ափին էր կանգնած: (քանի-որ շատ ուժեղ ալիքներ են։)
Ինքն էլ իր ասածին չի հավատում: (որովհետև շատ անհավատալի էր)
Մինչև կյանքի վերջը ծիծաղելու է վրադ: (քանի-որ շատ հիմար պատմության մեջ էր ընկել)

279.Տրված պարզ նախադասությունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Այդպիսի տղային պետք է փնտրել: (փողոցում)
Քարավանը ծանր-ծանր առաջ էր շարժվում: (անապատով)
Նրան անապատում հանդիպեցի: (հենց անապատի մեջ տեղում)
Առավոտից պատմեց այդ պատմությունը: (շատ արագ)
Արդեն ուշ էր: (շատ)
Թոռան գալը տատին կուրախացնի: (շատ կուրախացնի)
Մի՞թե այդքան սիրում էր կատվին: (շատ)
Նավը հեռացավ: (շատ արագ)

280.Տրված պարզ նախադասաթյունները բարդեցրո՛ւ` ավելացնելով փակագծերում տրված հարցերին պատասխանող պարագա երկրորդական նախադասություններ:

Ջրհորից սառը ջուր կհանենք: (եթե դա շատ պետք լինի)
Կարո՞ղ եմ փրկել այս փոքրիկին: (եթե լինի աստիճան)
Մարդկանց ու գազանիկների մեր բանակին հյուրընկալելն իրոք հերոսություն կարելի էր համարել: (շատ արագ) Կետորսական նավերի մի խումբ վերջերս ժամանեց: (վատ եղանակին պատճառով)

281.Նախադասություններին ավելացրու ինչո՞ւ (ինչի՞ համարհարցին պատասխանող բառբառակապակցություննախադասությունկետադրությանն ուշադրությո՛ւն դարձրու:
Օրինակ`

 Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին: — Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին կռվելու: Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին` անծանոթ աշխարհի հրաշքները տեսնելու: Նա ձայն տվեց-կանչեց իր քաջերին, որպեսզի միասին ափին մոտեցնեն նավը:

Վախից քարացած կանգնեց քաղաքի հրապարակում:
Նրա վախեցաց հայացքը հառել էր անթափանց խավարին:
Տարորինակ վերջին այցելուն ուշադիր նայում էր այդ նկարին:

Posted in Գրականություն 8

Հովհաննես Թումանյան, կենսագրություն

Հովհաննես Թումանյանը ծնվել է 1869 թվականի փետրվարի 19-ին Լոռվա Դսեղ գյուղում։ Թումանյանը սովորել է Դսեղի ծխական դպրոցում։ 1883 թվականից բնակվել է Թիֆլիսում, սովորել է Թիֆլիսի Ներսիսյան դպրոցում, սակայն նյութական ծանր դրության պատճառով կիսատ թողնելով ուսումը` աշխատել է Թիֆլիսի հայ եկեղեցական դատարանում։ Բանաստեղծի մանկությունն անցել է նրա ծննդավայրում։ Թումանյանների ընտանիքը եղել է բազմամարդ։ 1887 թվականի սեպտեմբերին Թումանյանը սիրահարվում է Թիֆլիսի Քամոյան եկեղեցու քահանա և կոնսիստորիայի անդամ Հովհաննես քահանա Մարտիրոսյանի որդեգրուհի Մարիամ (Օլգա) Մաճկալյանին։ 1888 թվականին Թումանյանն ամուսնացել է Օլգա Մաճկալյանի հետ։ Նրանք ունեցել են 10 երեխա։ 20-րդ դարի սկզբին Թումանյանը հայտնի է դառնում նաև որպես հասարակական գործիչ։ 1912 թվականին Թումանյանն ընտրվել է նորաստեղծ Հայ գրողների կովկասյան ընկերության նախագահ։ 1921 թվականի աշնանը Թումանյանը մեկնել է Կոստանդնուպոլիս՝ հայ գաղթականների համար օգնություն գտնելու նպատակով։ Մի քանի ամիս մնալով այնտեղ` նա վերադառնում է հիվանդացած։ Մահացել է 1923 թվականին՝ Մոսկվայում։