1. Օրգանիզմների անհատական զարգացում՝ սաղմնային և հետսաղմնային զարգացում:
Անհատական զարգացումը կամ օնտոգենեզը սկսվում է զիգոտի առաջացման պահից մինչև օրգանիզմի վախճանը։ Օնտոգենեզը բաժանվում է երկու շրջաններից՝ սաղմնային և հետսաղմնային։
Սաղմնային շրջանն բաժանվում է երեք հիմնական փուլերի՝ տրոհում, գաստրուլյացիա և առաջնային օրգանոգենեզ։ Տրոհման արդյունքում ձևավորվում է բազմաբջիջ սաղմը՝ բլաստուլան։ Տրոհման գործընթացի առաջին պահին զիգոտը բաժանվում է երկու հավասար մասերի՝ բլաստոմերների։
Հետսաղմնային շրջանը կարող է լինել ուղղակի կամ անուղղակի։ Ուղղակի զարգացման դեպքում ծնվում կամ ձվի թաղանթներից դուրս է գալիս փոքր չափերով, բայց հասուն օրգանիզմին հատուկ բոլոր օրգաններն ունեցող առանձնյակ, որը զարգացման հետսաղմնային փուլում չափերով մեծանում, աճում է և սեռահասուն դառնում։
2. Լրիվ և թերի կերպարանափոխություն:
Լրիվ և թերի կերպարանափոխության (մետամորֆոզի) առավելությունները կենդանիների համար
Կերպարանափոխությունը (մետամորֆոզ) կենդանիների զարգացման ընթացքում կառուցվածքային, ֆունկցիոնալ և կենսակերպի փոփոխությունն է, որի ընթացքում օրգանիզմը անցնում է տարբեր փուլերով՝ ձվից մինչև հասուն առանձնյակ։
3. Օրգանիզմների բազմացման եղանակները՝ սեռական և անսեռ բազմացում:
Անսեռ բազմացումը իրականանում է առանց սեռական պրոցեսի՝ բեղմնավորության: Այն բնորոշ է բուսական և կենդանական միաբջիջ ու բազմաբջիջ օրգանիզմներին։ Անսեռ բազմացման հիմնական ձևերն են կիսումը, բողբոջումը, սպորագոյացումը, վեգետատիվ բազմացումը։
Սեռական բազմացմանը մասնակցում են երկու առանձնյակարական ու իգական, և դրանցից յուրաքանչյուրի սեռական գեղձերում առաջանում են սեռական բջիջներ գամետներ։ Իգական առանձնյակների օրգանիզմում առաջանում է ձվաբջիջ, արական առանձնյակների մեջ՝ սպերմատոզոիդ
4. Գենետիկայի հիմնական հասկացությունները, ժառականգանություն և փոփոխականություն:
5. Մենդելի առաջին օրենք:
6. Մենդելի երկրորդ օրենք:



