Posted in Հանրահաշիվ 8

Խնդիրների լուծում առաջին աստիճանի հավասարումների համակարգերի օգնությամբ

Առաջադրանքներ․
1) ա) Երկու թվերի գումարը 10 է, իսկ տարբերությունը՝ 4: Գտեք այդ թվերը:
x+y=10
x-y=4
2x=14
x=7
y=3
բ) Երկու թվերի գումարը 21 է, իսկ տարբերությունը՝ 9: Գտեք այդ թվերը:

x+y=21
x-y=9
2x=30
x=15
y=6
2) Մի թիվը 2 անգամ մեծ է մյուսից: Եթե այդ թվերից փոքրը մեծացվի 4 անգամ, իսկ մեծը՝ 2 անգամ, ապա նրանց գումարը հավասար կլինի 44: Գտեք այդ թվերը:
y=2x
4x+2y=44
4x+4x=44
8x=44
x=5,5
y=2*5,5
y=11
3) Տրված են երկու թվեր։ Եթե առաջին թիվը բազմապատկենք 2-ով, ապա ստացված թիվը 1-ով մեծ կլինի երկրորդից, իսկ եթե երկրորդ թիվը բազմապատկենք 2-ով, ապա ստացված թիվը 7-ով մեծ կլինի առաջինից։ Գտեք այդ թվերը։

2x=y+1
2y=x+7
2x-1=y
4x-2=x+7
4x-x=7+2
3x=9
x=3
y=2*3-1
y=5

Տնային աշխատանք․
1) ա) Մի թիվը 6-ով մեծ է մյուսից: Այդ թվերի գումարը հավասար է 40-ի: Գտեք այդ թվերը:
y=x+6
y+x=40
40:2=20
6:2=3
14+3=17
20+3=23
y=23
x=17
բ) Մի թիվը 15-ով փոքր է մյուսից: Գտեք այդ թվերը, եթե նրանց գումարը 23 է:

y=x-15
y+x=23
x+y+(x-y)=23+15
2x=38
x=19
y=19-15
y=4
2) Մի թիվը 7-ով մեծ է մյուսից: Եթե փոքր թիվը մեծացվի 2 անգամ, իսկ մեծը՝ 6 անգամ, ապա նրանց գումարը կդառնա 31: Գտեք այդ թվերը:
3) Լուծիր համակարգը քեզ հարմար եղանակով։

x=y+5
2*(y+5)+4y=22
6y+10=22
6y=12
y=2
x=2+5
x=7

Posted in Հանրահաշիվ 8

Գծային հավասարումների համակարգեր

Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{3x+y=7
{-5x+2y=3

y=7-3x
-5x+2*(7-3x)=3
-5+14-6x=3
-11x+14=3
-11x=3x-14
-11x=-11
x=1
y=7-3
y=4

2.{2x+y=12
{7x-2y=31

y=12-2x
7x-2*(12-2x)=31
11x-24=31
11x=31+24
11x=55
x=5
y=12-10
y=2

Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1.{x+y=9
{-x+y=-3
(x+y)+(-x+y)=9+(-3)
0x+2y=6
2y=6
y=3
x+3=9
x=9-3
x=6

2. {2x+11y=15
{10x-11y=9

(2x+11y)+(10x-11y)=15+9
(2x+11y)+(10x-11y)=24
12x=24
x=24/12=2
4+11y=15
11y=15-4
11y=11
y=11/11=1
y=1

Լրացուցիչ աշխատանք (տանը)
Լուծել հավասարումների համակարգերը տեղադրման եղանակով․
1.{y-2x=4
{7x-y=1

7x-(2x+4)=1
7x-2x-4=1
5x-4=1
5x=1+4
5x=5
x=1
y=2+4=
y=6

2.{8y-x=7
{2x-21y=2


Լուծել հավասարումների համակարգերը գումարման եղանակով․
1. {x+y=7
{x-3y=-5

x=7-y
(7-y)-3y=-5
7-y-3y=-5
7-4y=-5
-4y=-12
y=3
x=7-3
x=4

2. {9y+13x=35
{29y-13x=3

(9y+13x)+(29y-13x)=35+3
9y+29y=38
38y=38
y=1
9+13x=35
13x=26
x=2

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք․14․10․2024

164. Տրված թվականներով բառեր կազմի՛ր` դրանք բաղադրելով Բ խմբում տրվսւծ արմատների և ածանցների հետ:
Ա Երկու, երեք, չորս (քառ), յոթ, ինը, տասը, քառասուն, առաջին:
Բ. ճյուղ, գլուխ, ամ, ակի, անի, յա, յակ, պատիկ, հերթ:

Երկու — երկճյուղ, երկագլուխ, երկակի
երեք — եռագլուխ, եռակի, եռամյա, եռյակ, եռապատիկ
չորս — քառագլուխ, քառամյա, քառակի, քառյակ, քառապատիկ
յոթ — յոթագլուխ, յոթամյա, յոթակի, յոթյակ, յոթապատիկ
ինը — իննագլուխ, իննամյա, իննակի, ինյակ, իննապատիկ
տասը — տասնագլուխ, տասնամյա, տասնակի, տասնյակ, տասնապատիկ
քառասուն — քառասունգլխանի, քառասնամյա, քառասնակի, քառասնապատիկ
առաջին — առաջնեկ
165. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Մարդն իր կյանքի յոթանասուն տարվա ընթացքում միջին հաշվով հիսուն միլիոն քայլ է անում: 
Քաղաքային տրանսպորտով երթևեկող մարդն օրական երկու հազար քայլ է անում: Մարդն իր կյանքի յոթանասուն տարիներից տասներեքը ծախսում է խոսակցությունների, վեց տարի` ուտելու վրա: Այդ ընթացքում հարյուր տոննա ուտելիք է օգտագործում: Կյանքի մեկ երրորդը քնած է անցկացնում: 
166. Տեքստի թվականները բառերով գրի՛ր:
Կալիֆոռնիացի քառասուն ամյա մի մարդ (Պիտեր Նիկեյրսը) Միացյալ Նահանգները` Խաղաղ 
օվկիանոսից մինչև Ատլանտյան, ոտքով անցավ ինըսունինը օր տասներեք ժամ տասներեք րոպեում, վեց ժամով ավելի արագ, քան նույն տարածությունն անցած հայրենակիցը: Ճանապարհի երկարությունը չորս հազար ինըհարյուր չորս կիլոմետր էր: Մեկ օրում անցնում էր միջին հաշվով հիսուն կիլոմետր: 
167. Փակագծում տրված բառերը գրի՛ր կետերի փոխարեն` դնելով պահանջված թվով:
Այդ լողացող գործարանը մեկ օրում կարող է մշակել երեսուն կապույտ կետեր, ստանալ 600 տոննա ճարպ, որը համարժեք է 2400 հեկտար տարածությամբ արևածաղկի դաշտից ստացվող յուղին: 1961 թվականին արդեն Ասիայում 
600 ռնգեղջյուրներ մնացին: Մի քանի ժամվա ընթացքում Արջակղզում 900 ծովափղեր խփվեցին:
Իրենց որսացած 900 ծովափղերին էլ թողել էին տեղում ու տարել էին միայն ժանիքները:
Երկրի վերջին հինգ նախագահները հետևել են կենդանական ու բուսական աշխարհի վերականգնմանը:
Ջրհեղեղի դատարկած վեց գյուղեր արդեն վերաբնակիչներ են ապրում: Ժլատորեն բաշխվել է թանկարժեք փոշու վերջին հիսուն գրամը
168.Նախադասությունները ձևափոխի՛ր այնպես, որ թվականները հոմանիշ ձևերով փոխարինվեն:
Օրինակ` Կողմերը վեցական մետր երկարություն ունեն: — Յուրաքանչյուր կողմը վեց մետր երկարություն ունի:
Ճանապարհի համարակալված հատվածներից հիսունհինգերորդն է քեզ հետաքրքրողը: — Ճանապարհի համար հիսունհինգ հատվածն է քեզ հետաքրքրողը:

Գրքերից յուրաքանչյուրը երեք հարյուր էջ ունի: — Գրքերը երեք հարյուրական եջ ունեն։
Նրանք այդ օրը երեսունական կիլոմետր անցել էին անապատով: — Այդ օրը անապատով յուրաքանչուրը անցել էր երեսուն կիլոմետր։
Գյուղում, որտեղ ջրհորի կամ աղբյուրի ջուր են օգտագործում, ամեն մարդ օրական ծախսում է քսան լիտր ջուր:
Ժամանակակից մեծ քաղաքներում բնակիչներն օրական մոտ չորս հարյուրական լիտր ջուր են ծախսում: — Մեծ քաղաքներում օրական մոտ չորս լիտր ջուր էր ծախսվում։
Պայթուցիկները թաքցրել էին համար երեք տակառի մեջ: — Համար երեք տակառի մեջ թաքցրել էին պայթուցիկներ։
Հյուրանոցի վաթսուներորդ սենյակում մի լրագրող է ապրում, որը հետաքրքրվում է անցյալ տարվա հրդեհով:
Քաղաքի 133-րդ դպրոցը նոր էր կառուցվել:

Posted in Երկրաչափություն 8

Սեղան 11.10.2024

1) Գտեք հավասարասրուն սեղանի անկյունները, եթե հայտնի է, որ սեղանի երկու անկյունների տարբերությունը 40o է։
180-40=140
140/2=70
70+40=110
2) Հավասարասրուն սեղանի մեծ հիմքը 4մ է, սրունքը՝ 2մ, իսկ դրանց կազմած անկյունը՝ 60o ։ Գտեք սեղանի փոքր հիմքը։

3) Սեղանի հիմքերը հարաբերում են, ինչպես 2:3, իսկ միջին գիծը 10սմ է։ Գտեք սեղանի հիմքերը։
5x=20
x=4
4*2=8
4*3=12

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Գտեք AD և BC հիմքերով սեղանի B և D անկյունները, եթե <A = 36o, <C = 117o։
<B=180-36=144o
<C=180-117=63o
2) Հավասարասրուն սեղանի բութ անկյան գագաթից նրա մեծ հիմքին տարված ուղղահայացն այդ հիմքը տրոհում է 6սմ և 30սմ երկարությամբ հատվածների։ Գտեք սեղանի փոքր հիմքը և միջին գիծը։
Մեծ հիմք=36սմ
36/2=16
Փոքր հիմք=16սմ
Միջին գիծ=(36+16)/2=26

Posted in Կենսաբանություն 8

Սեպտեմբեր ամսվա կենսաբանության1. ամփոփում

1․ Ներկայացնել մարդու բջջի և հյուսվածքի կառուցավծքը։
Մարդու բջիջները կազմված են բջջաթաղանթից, ցիտոպլազմայից և կորիզից։ Բջիջները միավորվելով՝ ստեղծում են հյուսվածքներ:

Մարդու օրգանիզմում բջիջներն առաջացնում են հյուսվածքներ, իսկ հյուսվածքներն՝ օրգաններ: Բջիջների այն խումբը, որոնք ունեն նույն ձևը, կառուցվածքը, ծագումը, կատարում են նույն ֆունկցիան և միմյանց հետ միացած են միջբջջային նյութով կոչվում են հյուսվածք: Մարդու օրգանիզմում կան 4 տեսակի հյուսվածքներ` էպիթելային, շարակցական, մկանային և նյարդային:

Էպիթելային հյուսվածքը պատում է մարդու մարմնի արտաքին մակերևույթը, մարմնի բոլոր խոռոչները, սնամեջ օրգանների և անոթների ներքին պատերը, մտնում գեղձերի բաղադրամասերի մեջ։ Նյարդային հյուսվածքը կազմված է նյարդային բջիջներից՝ նեյրոններից, ուղեկից բջիջներից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը կազմված է մկանաթելերից և միջբջջային նյութից։ Մկանային հյուսվածքը հեշտացնում է մարմնի մասերի շարժվելը, տեղաշարժը, ջերմության առաջացումը և օրգանների պաշտպանումը։ Շարակցական հյուսվածքը կազմված է նոսր դասավորված բջիջներից, որոնց արանքում առկա է մեծ քանակությամբ թելակազմ միջբջջային նյութ։ Շարակցական հյուսվածքը կազմում է կմախքը, ենթամաշկային ճարխային շերտը, արյունը, ավիշը։ Այն մտնում է բոլոր ներքին օրգանների կազմության մեջ, օժտված է արագ վերականգնվելու հատկությամբ։ 
2. Օրգան, օրգան-համակարգերի և օրգանիզմի կառուցվածքը և փոխադարձ կապը։

Օրգանը կազմված է մի քանի հյուսվածքներից։ Օրգանները կարող են լինել ներքին կամ արտաքին: 

Ականջը և քիթը արտաքին օրգաններ են, իսկ սիրտն ու ստամոքսը՝ ներքին:


Մարդու օրգանիզմում կան մի քանի օրգան-համակարգներ։ Հենաշարժիչ, մարսողական, սիրտ-անոթային, շնչառական, սեռական, նյարդային և իմունային։ Ոչ մի օրգան ավելորդ չի, ամեն օրգան փոխազդում է մեկ ուրիշի հետ, ինչը նպաստում է մեր գոյությանը։

E3J91GCn26XQUzwQhUcAq84o-w630.jpg
E3J91GCn26XQUzwQhUcAq84o-w630.jpg


3. Գեղձերի տեսակները և յուրաքանչյուրից բերել մի քանի օրինակ։
Գեղձերը լինում են 3 տեսակի, ներզատական, արտազատական և խառը։ Արտազատական գեզձերը ունեն ծորաններ, որոնցով իրենց արտադրած նյութերն արտազատվում մարրրմնի խոռոչների մեջ կամ մաշկի մակերևույթին։ Արտազատական գեղձերից են արցունքագեղձերը, թքագեղձերը, քրտնագեղձերը և այլն։ 
4. Վերցնել մեկ գեղձային հիվանդություն և ներկայացնել։

Շաքարային դիաբետ
5. Ֆլեշմոբ
կատարել եմ
6. Ներկայացնել կենսաբանություն 8-րդ դասարանի բաժնի հղումը։

https://mhermkrtchyan.home.blog/category/%d5%af%d5%a5%d5%b6%d5%bd%d5%a1%d5%a2%d5%a1%d5%b6%d5%b8%d6%82%d5%a9%d5%b5%d5%b8%d6%82%d5%b6-8/

Posted in русский 8

Ромашка. 8 класс. 7-11 октября

Урок 1.
Дети прибежали домой и, перебивая друг друга, стали рассказывать о своём открытии.

— Мама, мы нашли странный цветок!

— Он растёт за домом, около клёна с красными листьями.

— Мы не знаем его названия. Белое колёсико с жёлтой сердцевинкой. Он похож, наверное, на маленькое солнце с белыми лучами. Ты не знаешь, что это за цветок?

Приходили соседи, разглядывали таинственного новосёла. Одни говорили, что в природе появился новый вид. Другие не исключали, что цветок  — инопланетянин, семечко занесло на Землю потоком космических частиц. Третьи глубокомысленно молчали. Но никого цветок не оставил равнодушным.

И тогда вспомнили о бабушке. Бабушке было сто лет. Она жила в том далёком времени, о котором люди знают только по книгам. Бабушка долго смотрела на цветок, не веря своим глазам, и молчала. Потом сняла очки, словно они мешали ей рассмотреть удивительное растение, и дети заметили на глазах у бабушки слёзы.

— Это ромашка,  — тихо сказала бабушка, ставшая совсем грустной.

— Ро-маш-ка,  — по слогам повторили дети.  — Мы никогда не слыхали про ромашку. Она из Африки или Австралии?

— Она из моего детства. Когда-то давно ромашек было очень много. Они покрывали поля, пригорки, росли в лесах и на берегах рек. Людям казалось, что выпал тёплый летний снег. Из ромашек плели венки. Когда я провожала дедушку на войну, то подарила ему ромашки. От детства до старости человеку светило маленькое солнце с белыми лучами. А потом ромашек становилось всё меньше. Эти цветы безжалостно срывали. Это делал каждый, кто проходил мимо.

— Зачем?  — четыре непонимающих глаза смотрели на бабушку, а она молчала, не зная, что ответить.

— Срывали, наверное, просто так.

Бабушка опустилась на траву и наклонилась к ромашке. Потом посмотрела на детей внимательно, и глаза её стали сухими:

— Мы виноваты перед вами, дети!

(По Ю. Яковлеву)

Вопросы к представленному тексту:
1. Как бабушка реагирует на цветок?
Бабушка реагирует на ромашку ностальгией и грустью. Она плакала и вспоминала времена, когда ромашки выли повсюду.
2. Что дети узнали о ромашке от бабушки?

Они узнали, что ромашки из детства бабушки. Когда-то давно ромашек было очень много. Они покрывали поля, пригорки, росли в лесах и на берегах рек. Людям казалось, что выпал тёплый летний снег. Из ромашек плели венки. А потом ромашек становилось всё меньше. Эти цветы безжалостно срывали. Это делал каждый, кто проходил мимо.
3. Почему бабушка считает, что люди виноваты перед детьми?

Люди постоянно срывали ромашки, из за чего от этих прекрасных цветов ничего не осталось и дети не смогли их увидеть.
4. Какая роль бабушки в тексте и как её реакция влияет на детей?
5. Какое значение имеет ромашка в контексте всего текста
6. Что вы думаете о том, что люди, проходя мимо, срывали ромашки? Как это может быть связано с современными проблемами окружающей среды?
7. Как, по вашему мнению, современные дети могут узнать о растениях и их значении так же, как и бабушка?

Задания к представленному тексту:
1. Определите и запишите лексическое значение слова «венки» из предложения 26.
Венок — ритуальный предмет, символика которого связана с магическим осмыслением круга.
2. Объясните значение пословицы «Как аукнется, так и откликнется», запишите Ваше объяснение.

Значение чьё-либо отношение к окружающим вызывает аналогичное отношение окружающих к этому человеку
3. Запишите слова с правильными орфограммами, используя текст в качестве примера:

«Дети нашли цветок (цветок), который был похож на маленькое солнце (солнце) с белыми лучами.»
«Когда я провожала дедушку на войну (война), то подарила ему ромашки.»
«Соседи разглядывали таинственного новосёла (новосёл).»

Posted in Գրականություն 8

Կոմիտասը բանաստեղծ․08․10.2024

ԵՐՄԱԿ ՀԵՐ, ԳԱՐՈՒՆ ՍԵՐ

Ես ու դու սե՛ր ենք,
Մեկ սրտի տե՛ր ենք.
Նռան ճյուղերով բոցուն,
Սիրո տաղերով արբուն։

Տե՜ս, իմ հեր՝
Ճերմակ սեր,
Որ պաղել էր շատ ձմեռ,
Սրտիդ բաղում դալարեց։

Տե՜ս, քու սեր՝
Գարուն էր՝
Որ գոցեց իմ խոց ու վեր,
Սրտիս խաղում ծավալեց։

ԱՇՈՒՆ ԿՅԱՆՔ

Աչքի առաջ,
Հառաչ-հառաչ,
Խորհրդավոր տերևներ,
Բունեն ընկած կեղևներ,
Հողի վրա,
Դեղին հուսով
Կողի վրա։

Լուռ, անտերունչ,
Խուլ, անմռունչ՝
Չորով-փորով կեռ ծառեր,
Ծռով-փռով լեռ քարեր,
Եվ հենավոր՝
Սարի կողին,
Ե՛վ մենավոր։

ՄԵՆԱՎՈՐ

Երբ անտառում լուսնի ծովը,
Սիրո հովեր,
Սողոսկեցան ծառե ծառ
Ու սարե սար,
Եւ ամեն մարդ՝
Գտավ մի վարդ
Սրտիկին զարդ,

Եւ մենավոր մտա տուն,
Ինձ մխիթար գտա քուն,
Որ աչերուս կապեց մեջ
Ու տարածեց վերարկուն։

ՃԱՆԱՊԱՐՀ

Բարակ ուղին սողալով,
Ոտի տակին դողալով,
Ճամփի ծայրին բուսել է
Կյանքի ծառը շողալով։

Ի՜նչ լայն սիրտ է, որ ունի
Այս ճանապարհն Անհունի…
Մարդու, բույսի, գազանի
Եվ թևավոր թռչունի։

ԻՄ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, իմ երազում, քեզ հետ մեկտեղ պարեցինք,
Սեր-ոգիներ սուրբ սեղանում մեղրամոմեր շարեցին։
Ոսկի-արծաթ ամպի ծալեն նուրբ ու բարակ քող ճարեցինք,
Ինծի-քեզի կարմիր-կանաչ սիրո շապիկ կարեցին։

ՔՈ ԵՐԱԶՈՒՄ

Եվ ա՛յս գիշեր, քո երազում, տեսել ես որ ես ու դու
Երես-երես ճանաչել ենք սիրո ծովում իրարու…

Քո սուրբ սերը սար է դառել
Դալարագեղ, երկնածրար ու բեղուն,
Գլխիդ վերը ամպ է շարել՝
Գալարահեղ, կամարակապ ու զեղուն։

Սարի շողեն, ամպի քողեն՝
Մենավորի ոգին ծնել, դեգերել,
Ձեռին մի բույս՝ կանաչ ու կույս՝
Խորհրդավոր ձորեն քաղել ու բերել։

Ծաղիկ-ծաղիկ քեզ որոնել՝
Ամպի տակին՝ արևծագին շունչ առել,
Ջրի մոտին, կանաչ խոտին՝
Գլխիդ վերև ծիրան-գոտին փունջ արել։

ՀՈՎ ՈՒ ԾՈՎ ՍԵՐ

Կապույտ երկինքն էր եռում,
Կարմիր երկիրն էր ջեռում.
Հուր ու Հարավ հևուհև
Թախիծ ու տոթ էր բերում։

Հոգիս եկավ հովի պես,
Սերը սրտում ծովի պես.
Ծոցին վարդեր՝ ասաց. — Տե՜ս,
Քեզ սիրելու եկա ես։

Վարդ ու քրքում էր բուրեց.
Սիրտս սրտում գուրգուրեց.
Արեւ-Լուսին պագերով՝
Երազ-երազ համբուրեց։

Հոգի՜ս, ասաց ու ծռեց.
Ծամեր բացավ ու փռեց.
Ստինք-ստինք փարելով՝
Հույզս մարավ ու լռեց։

ՍԵՐ ՈՒ ԲԵՐ

Գարուն սերն էր՝
Դալար-օրերում շոգիացավ սրտիս վրա՝
Ամպեր-ամպեր ծալ ու քաշ։

Կյանքի եռն էր՝
Ամառ-ձորերում ոգեցավ կրծիս վրա՝
Լուսին-լուսին հալ ու մաշ։

Աշուն-բերն էր՝
Պտղիկն էր հոգում ծառերով՝
Սրտիս բակին նուշիկ-նուշիկ բարդելով։

Այն ձմեռն էր՝
Ձյունիկն իր գոգում սարերով՝
Կրծիս տակին ուշիկ-ուշիկ զարթելով։

1․ Կարդա՛ բանաստեղծությունները և գրիր դրանց վերլուծությունները։

այս բանաստեղծություն ները բոլոր գրված են սիրո մասին և նվրվաց են ինչվոր մեկին։

2․Կարդա՛ նաև Կոմիտասի նամակները և փորձիր քո անունից մի նամակ գրել Կոմիտասին։

Posted in Քիմիա 8

Ջրածին

1. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների հետ   

Բարձր ջերմաստիճանում ջրածինն անմիջականորեն փոխազդում է որոշ մետաղների հետ (հիմնականում ալկալիական և հողալկալիական)՝ առաջացնելով մետաղների հիդրիդներ:

Օրինակ 1՝ 

 H2+2Na=2NaH

Հիդրիդները սպիտակ, իոնային կապերով, բյուրեղային նյութեր են: 

Մետաղների հիդրիդները ջրում հեշտությամբ քայքայվում են՝ առաջացնելով համապատասխան ալկալի և ջրածին:

2. Ջրածնի փոխազդեցությունը ոչ մետաղների հետ

Հալոգենների հետ ջրածինն առաջացնում է հալոգենաջրածիններ: 

 H2+Cl2=2HCl

 ռեակցիայի արգասիքն է՝ քլորաջրածին:

3. Ջրածնի փոխազդեցությունը մետաղների օքսիդների հետ  

Ջրածինն օգտագործվում է խիստ արժեքավոր որոշ մետաղների օքսիդներից՝ ազատ վիճակում մետաղ ստանալու համար: 

Օրինակ՝ 

 WO3+3H2=W+3H2O

վոլֆրամի (VI) օքսիդ                            

Posted in Կենսաբանություն 8

Շաքարային դիաբետ

Շաքարային դիաբետ  ներզատիչ հիվանդությունների խումբ է, որոնց առաջացման պատճառը կապված է գլյուկոզի յուրացման խանգարման հետ, որն էլ իր հերթին հարաբերականորեն կամ բացարձակ ձևով կախված է ինսուլին հորմոնների անբավարարությամբ (խանգարումը բջիջների), որի արդյունքում էլ առաջանում է հիպերգլիկեմիան՝ արյան մեջ գլյուկոզայի քանակության կայուն բարձրացումը։ Հիպերգլիկեմիայի պատճառն ինսուլինի արտադրության կամ ինսուլինի ազդեցության խանգարումն է, կամ էլ երկուսը միասին։

Հիվանդությանը բնորոշ է քրոնիկական ընթացքը, ինչպես նաև նյութափոխանակության բոլոր տիպերի խանգարումները՝ ածխաջրատային, սպիտակուցային ճարպային և ջրա֊աղային։ Շաքարային դիաբետով հիվանդանում են ոչ միայն մարդիկ, այլ նաև մի շարք կենդանիներ՝ շները և կատուները։

Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։ Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն և նույնիսկ մահ։ Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր և տեսողության խանգարումներ։

Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝5]։

Արդյունավետ բուժման բացակայության դեպքում շաքարային դիաբետը կարող է հանգեցնել բազմաթիվ բարդությունների։ Սուր բարդություններից են կետոացիդոզ, գերօսմոլյար գերարյունություն և նույնիսկ մահ։ Քրոնիկ բարդություններից են սրտանոթային համակարգի խանգառումներ, կաթված, երիկամային հիվանդություններ, ստորին վերջույթի խոցեր և տեսողության խանգարումներ։

Տարբերում ենք շաքարային դիաբետի երեք հիմանական տեսակ՝

  • 1-ին տիպի շաքարային դիաբետ, որի պատճառը հանդիսանում է ենթաստամոքսային գեղձի անբավարար քանակի ինսուլինի արտադրումը՝ բետա բջիջների կորստի պատճառով։ Այս տեսակը նաև կոչվում է ինսուլին-կախյալ շաքարային դիաբետ։
  • 2-րդ տիպի շաքարային դիաբետը սկսվում է ինսուլինի հանդեպ կայունությամբ, որտեղ բջիջները ունակ չեն լինում ինսուլինի հանդեպ համապատասխան ռեակցիա առաջացնել։ Այս տեսակը նաև կոչվում է ինսուլինակախյալ շաքարային դիաբետ։ Հիմնական պատճառներներն են մարմնի ավելորդ քաշը և ոչ բավարար ֆիիկական աշխատանք։
  • Գեստացիոն դիաբետ, որտեղ հղի կանանց մոտ դիտվում է գերշաքարարյունություն, առանց անցյալում ունենալու նման ախտանշաններ։
Posted in Հասարակագիտություն 8

Խառնվածքներ

Հոգեբանները մարդկանց բաժանել են 4 խառնվածքների։ Դրանք են՝ սանգվինիկ, խոլերիկ, մելանխոլիկ, և ֆլեգմատիկ։

ՍԱՆԳՎԻՆԻԿ
Այս տիպին են պատկանում այն մարդիկ, ովքեր օժտված են բարձր ակտիվությամբ և ռեակտիվությամբ, ընդ որում այդ երկու հատկությունները համաչափ են: Սանգվինիկն աչքի է ընկնում վառ արտահայտված դիմախաղով և ակտիվ շարժումներով: Նա շատ եռանդուն է, աշխատասեր և ընդառաջ է գնում ցանկացած նոր գործի, չի կորցնում հավասարակշռությունը  դժվար իրավիճակներում, կարողանում է զսպել հույզերը, շատ հեշտ է յուրացնում ամեն մի նորություն: Չի ընկնում այլոց կարծիքների ազդեցության տակ, միշտ գերադասում է ինքնուրույնություն ցուցաբերել: Սանգվինիկը շատ հեշտ է շփման մեջ մտնում անծանոթ մարդկանց հետ, սովորաբար, այնպիսի մարդկանց վստահում են: Նրա վարքը բավականին ճկուն է, մտավոր կարողությունները բարձր են: Այդպիսի մարդիկ ավելի լավ են կատարում այն աշխատանքները, որոնք մեծ պատասխանատվություն են պահանջում: Սանգվինիկը կենսուրախ է, շփվող, արագ է հարմարվում նոր միջավայրին ու պահանջներին: Նրա  մոտ արագ են առաջանում ուրախության, տխրության, կապվածության ու անբարյացակամության զգացումներ, սակայն դրանք մակերեսային են ու կարճատև: Սանգվինիկի տրամադրությունն արագ փոփոխվում է, սակայն, որպես կանոն, նրա մոտ գերակշռում է դրական տրամադրությունը: Որպես կանոն, սանգվինիկներն առանձնաում են իրենց վստահ և սահուն քայլվածքով:

ԽՈԼԵՐԻԿ
Չնայած, որոշ հատկություններով նման է սանգվինիկին, սակայն ունի աչքի ընկնող տարբերություններ: Խոլերիկը ևս չափազանց ակտիվ է, սակայն դժվար է հսկում սեփական հույզերը: Բռնկուն է, անհամբեր,  վարքի ճկունությունը  թույլ է: Դրա հետ մեկտեղ համառ է  և միշտ ձգտում է հասնել նպատակին: Խոլերիկը  հավասարակշռված չէ, նրա տրամադրությունը կարող է շատ արագ փոփոխվել: Նրան բնորոշ են նաև հաճախակի  բարկությունն ու վիրավորանքը, որոնք տևական ու հաստատուն են լինում: Մարդկանց հետ շփման մեջ խոլերիկը կարող է ցուցաբերել գրգռվածություն, հուզական անզսպվածություն, որը հաճախ թույլ չի տալիս նրան օբյեկտիվորեն գնահատել մարդկանց գործողությունները:

ՖԼԵԳՄԱՏԻԿ

Արտաքնապես հանգիստ է և հավասարակշռված: Նրան դժվար է հավասարակշռությունից հանել, քանի որ բավականին զուսպ է: Խոսքը և քայլվածքը դանդաղ է: Դեմքի արտահայտությունները հարուտ չեն: Ֆլեգմատիկը շատ դժվար է անցնում նոր գործերի,  նա սիրում է կայունություն ամեն ինչում: Նրա վարքը չի կարելի անվանել ճկուն: Արտակարգ իրադարձություններում դժվարությամբ է կայացնում ճիշտ որոշումները: Ֆլեգմատիկը օժտված է մեծ համբերությամբ և աշխատունակությամբ: Ինքնահսկողության մակարդակը բարձր է: Նա շատ դժվար է հարաբերություններ հաստատում նոր մարդկանց հետ: Չի սիրում աղմուկ, դատարկաբանություն և մարդաշատ վայրեր: Եթե ֆլեգմատիկին  ներքաշում են որևէ վիճաբանության մեջ, ապա նա ամեն ինչ անում է այդ ամենից  խուսափելու համար:Չնայած իր վարքի կայունությանն ու աշխատասիրությունը՝ ֆլեգմատիկը հաճախ հետաձգում է առաջնային գործերը առանց որևէ հիմնավոր պատճառի:

ՄԵԼԱՆԽՈԼԻԿ
Բնութագրվում է բարձր զգայունությամբ: Ցանկացած աննշան ճնշում կարող է վիրավորել նրա արժանապատվությունը: Մելանխոլիկներին բնորոշ  են ցածր ձայնով խոսելը, նրանք չեն կարող լավ ղեկավար լինել, քանի որ չափազանց, նույնիսկ հիվանդագին զգայուն են: Մելանխոլիկը ակտիվ չէ, շուտ է հոգնում, մանավանդ միօրինակ աշխատանքից: Վստահ չէ սեփական ուժերին, դժվար է հաղթահարում անջրպետները, սովորաբար նա անինքնավստահ է, ամաչկոտ, անհամարձակ: Ընդհանրապես համարվում է թույլ տիպ: Շուտ է ենթարկվում խուճապի: Կյանքի բարենպաստ պայմաններում մելանխոլիկը բովանդակալից ու խորը մարդ է. կարող է լինել լավ աշխատող և կյանքի դժվարությունները հաջողությամբ հաղթահարել,իսկ  անբարենպաստ պայմաններում կարող է վերափոխվել` դառնալով ինքնամփոփ, անհանգիստ և խոցելի, ով անհանգստանում է ու մտահոգվում աննշան ու չնչին երևույթներից:’

Իմ կարծիքով ես բոլոր Խառնվածքներից ունեմ։