Posted in Հանրահաշիվ 8

Երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգեր

Առաջադրանքներ․
1) Պարզեք՝ (-3;1) թվազույգը համակարգի լուծու՞մ է․

{-3+1-3≠0
{-6-3-1≠0

{-3-1+4=0
{-9+4+5=0

2) Ցույց տվեք, որ (-2;1) թվազույգը համակարգի լուծում չէ․

{-4-1+5=0
{-2+1-3≠0

{-4+5-1=0
{-6-4≠0

3) a-ի և b-ի ի՞նչ արժեքների դեպքում (1;0) թվազույգը համակարգի լուծում է․

{2+0=a
{b-0=2
(a=2, b=2)

{3-0=3
{2+0=b
(a=ցանկացած թիվ, b=2)

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Ելնելով տրված պայմանից, կազմեք երկու անհայտով երկու առաջին աստիճանի հավասարումների համակարգ․
ա)երկու թվերի գումարը 7 է, իսկ տարբերությունը՝ 2

{x+y=7
{x-y=2
բ)երկու թվերի տարբերությունը 12 է, իսկ գումարը՝ 27

{x-y=12
{x+y=27
2) Ցույց տվեք, որ (1;2) թվազույգը համակարգի լուծում է․

{1+2-3=0
{1-2+1=0

{2,5-2,5=0
{0,5-0,5=0

{2+6-8=0
{4-2-2=0

{0,35+3,2-3,55=0
{0,16-0,28+0,12=0

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական աշխատանք բառակազմությունից. 20.09.2024

70.Տրված բառերը բաժանի՛ր բառակազմական բաղադրիչների (արմատների և ածանցների): Ինչպիսի՞ բառեր են հավաքված բառաշարքերից  յուրաքանչյուրում:
Ա. Թվական — թիվ + ական
պատմություն — պատմել + ություն
աղյուսակ — աղյուս + ակ
գրիչ — գիր + իչ
ազդեցություն — ազդել + ություն
խորություն — խորք + ություն

Բ. Արևելք — արև + ելնել + ք
արևմուտք — արև + մտնել + ք
կենսագիր — կենս + ա + գիր
օտարամուտ — օտար + ա + մուտ
ծովագնաց — ծով + ա + գնաց
ինքնատիպ — ինքն + ա + տիպ

Գ. Արևելյան — արև + ել + յան
կենսագրություն — կենս + ա + գիր + ություն
արևադարձային — արև + ա + դարձ + ային
անուշահոտություն — անուշ + ա + հոտ + ություն
բազմատեսակություն — բազմ + ա + տեսակ + ություն

71. Նախադասությունները լրացրո՛ւ:
Միայն մեկ արմատով կազմված բառերը կոչվում են պարզ բառեր.
Օրինակ` կրակ, հոդ, ջուր, օդ, քար:
Մեկ արմատով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են ածանցավոր բառեր. օրինակ` կրակոտություն, հողեղեն, հիվանդանոց:
Մեկից ավելի արմատներով կազմված բառերը կոչվում են բարդ բառեր, օրինակ` ջրհոր, օդանցք, գրչատուփ:
Մեկից ավելի արմատներով և ածանցով կամ ածանցներով կազմված բառերը կոչվում են բարդ ածանցավոր բառեր, օրինակ` կրակմարիչ, անջրանցիկ, հեռուստատեսություն:

72.Տրված բառերից առանձնացրու այն արմատները, որոնք
ա) հնչյունափոխված են.
Զուգել — զույգ, լուսավոր — լույս, ջրամբար — ջուր, գնել — գին, չվերթ — չու, շինության — շեն, լճափ — լիճ, հանգստություն — հանգիստ, խորաքնին-քնին, հետախույզ-խույզ, մեծասքանչ- սքանչ, զորասյուն-զոր, զբոսանավ-զբոս, կենտրոնախույս-խույս, ճյուղակոտոր-կոտոր, փառամոլ-մոլ

բ) միայնակ, որպես բառ չեն գործածվում (չես հանդիպել):
Օրինակ` ա) բնութագրել — բնութ (բնույթ) – ույ-ը դարձել է  ու.
բ) խորազնին – զնին արմատը միայնակ, որպես բառ  չի գործածվում

ա)Զուգել, լուսավոր, ջրամբար, գնել, չվերթ, շինության, լճափ, հանգստություն:
բ) Խորաքնին, հետախույզ, մեծասքանչ, զորասյուն, զբոսանավ, կենտրոնախույս, ճյուղակոտոր, փառամոլ:

73. Տրված բարդ բառերի առաջին բաղադրիչները փոխելով` ստացի՛ր 
նոր բաղադրյալ բառեր:
Ագեվազ (կենգուրու) — արագավազ, կակղամորթ — փափկամորթ, մարտունակ — շարունակ, արճճապատ — ծաղկապատ, մեծասքանչ — հիասքանչ, հողածին — ջրածին, փառամոլ — եսամոլ, ատոմակայան — ավտոկայան

74.Տրված բարդ բառերի վերջին արմատները փոխելով` ստացի՛ր նոր 
բարդ բառեր:
Հեռախոս — հեռատես, հանրածանոթ — հանրախանութ, ձյունածածկ — ձյունապատ, երկրագունդ — երկրամաս, կենսակերպ — կենսուրախ, հնավանդ — հնագույն, մտահոգ — մտազբաղ, բարենպաստ — բարեկիրթ, ակնթարթ — ակնալույս, լուսանցք — լուսամուտ:

75.Փորձի՛ր այս բառերի կազմությունն ու նշանակությունը բացատրել:
ա) Այգեբաց-Խաղողի վազերը բացել, այգաբաց-Լուսաբաց:
բ) Հայելի-հղկված մակերևույթ, հայացք-աչքերը մի բանի վրա ուղղելը, ծովահայաց-Դեպի ծովը նայել: (գրաբ. հայել — նայել)
գ) Ակնթարթ-աչք թարթել, ակնդետ- աչքերին նայել, ակնոց-արևից պաշտպանվելու համար կամ տեսողությունն ուժեղացնելու համար:
դ) Քինախնդիր-վրեժը հանելու ձգտող, վրեժխնդիր- վրեժ լուծել, մանրախնդիր -Մանրուքների ետևից ընկնող (գրաբ. խնդրել — փնտրել):

76.Բաղադրյալ այնպիսի բառեր կազմի՛ր, որոնց սկզբում լինեն տրված բառերի վերջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Դեղնակտուց, կենսախինդ, կենսագիր, քինախնդիր, ակնդետ:
Դեղակտուց — կտցահարել
կենսախինդ — խնդաժպիտ
կենսագիր — գրագետ
քինախնդիր — խնդրագիրք
ակնդետ — դիտողություն

77.Այնպիսի բաղադրյալ բառեր կազմի՛ր, որոնց վերջում լինեն տրված բառերի առաջին բաղադրիչները: Ի՞նչ է փոխվում:
Բուսական, կատվազգի, սուզանավ, սիրառատ, շինություն:
Բուսական — խոտաբույս
կատվազգի — ծովակատու
սուզանավ — ջրասույզ
սիրառատ — գրքասեր
շինություն — շինհրապարակ

78.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բարդ բառերով:
Երկինքը քերելու չափ բարձր — երկնաքեր
բարի մտքով — բարեմիտ
վատ համբավ ունեցող — անպարկեշտ
հեշտությամբ թեքվող — դյուրաթեք
խաժ աչքեր ունեցող — կապուտաչյա
կյանքը սիրող — կենսասեր
հանրության կողմից ճանաչված — հանրաճանաչ
կյանքով ուրախացող — կենսուրախ

79.Բառակապակցությունների իմաստներն արտահայտի՛ր բաղադրյալ բառերով:
Մանր նկարներ անող — մանրանկարիչ
թռչուններ բուծելու տեղ — թռչնաբուծարան
գյուղի տնտեսությանը հատուկ — գյուղատնտեսական
միտք հղանալը — մտահղացում
արդյունք ունեցող — արդյունավետ
աշխատանքը սիրելը — ջանասեր
հավասար կշիռ ունենալը — հավասարակշիռ
բառերի մասին գիտություն — բառագիտություն

Posted in ֆիզիկա 8

ալբերտ այնշտայն

Դպրոցն ավարտելուց շատ չանցած՝ Էյնշտեյնը լրջորեն հետաքրքրվում է մաթեմատիկայով և սկսում ջանասիրաբար ուսումնասիրել այն: Որոշ ժամանակ Իտալիայում ապրելուց հետո տեղափոխվում է Շվեյցարիա, որտեղ մաթեմատիկայի և բնական գիտությունների բնագավառում նրա ունեցած հաջողությունները լայն ճանաչում են գտնում:

Մեկ տարվա ընթացքում 26-ամյա Էյնշտեյնը հրապարակում է գիտական հոդվածներ, որոնք հիմնովին փոխում են գիտնականների մտածելակերպը: Էյնշտեյնի գիտական գաղափարներն այնքան անսովոր էին, որ սկզբում մարդիկ չէին կարողանում դրանք հասկանալ:

Էյնշտեյնը ստեղծում է ժամանակի և տարածության վերաբերյալ տեսություն (հարաբերականության տեսություն), ինչպես նաև մեծապես նպաստում չափազանց փոքր մասնիկների (օրինակ՝ էլեկտրոններ, պրոտոններ և այլն) վարքագծի տեսության (քվանտային տեսություն) ուսումնասիրմանը:

Մեր ժամանակներում հենց այդ տեսություններն են հնարավորություն տալիս գիտնականներին ավելի լավ հասկանալ ատոմների և տիեզերքի կառուցվածքը: Հատկապես հետաքրքիր գաղափարներ էին արտահայտված նրա մշակած հարաբերականության տեսությունում:

Ըստ այդ տեսության, եթե որևէ մարմին շարժվի լույսի արագությանը մոտ արագությամբ, ապա այդ մարմնի համար ժամանակի ընթացքը կդանդաղի, նրա երկարությունը կփոքրանա, իսկ զանգվածը կաճի: Այդ տեսության հիմնական դրույթներից մեկն էլ այն է, որ լույսի արագությունը հաստատուն է և հավասար է վայրկիանում 300 հզ. կմ-ի:

Էյնշտեյնի տեսությունը նաև կապ է հաստատում էներգիայի ու զանգվածի միջև և արտահայտվում է E=mc2 բանաձևով, որտեղ E-ն էներգիան է, m-ը՝ զանգվածը, c-ն`   լույսի արագությունը: 1914թ.-ին Էյնշտեյնը վերադառնում է Գերմանիա: Իր գիտական աշխատանքների շնորհիվ նա նշանավոր է դառնում ողջ աշխարհում և 1921թ.-ին արժանանում ֆիզիկայի բնագավառի Նոբելյան մրցանակի:

Գերմանիայում նացիոնալ-սոցիալիստական կուսակցության ազդեցության ուժեղացման ժամանակ, սակայն, ազգությամբ հրեա Ալբերտ Էյնշտեյնը հետևողականորեն ենթարկվում է ստորացումների ու վիրավորանքների: Ի վերջո, նա վճռում է թողնել Գերմանիան և 1933թ.-ին արտագաղթում է ԱՄՆ, որտեղ էլ ապրում է մինչև իր կյանքի վերջը:

Չնայած Էյնշտեյնի գիտական գաղափարները հետագայում օգտագործվեցին ատոմային զենքի ստեղծման նպատակներով՝ ինքը՝ գիտնականը, դեմ էր դրա ստեղծմանը: Նա խաղաղության հաստատման շարժման ականավոր առաջամարտիկ էր: Ալբերտ Էյնշտեյնը մահացել է 1955 թվականի ապրիլի 18-ին:

Posted in Գրականություն 8

Վիլյամ Սարոյան «Կոտրված անիվը» վերլուծություն

 Այս պատմությունից հասկացա, որ որքան էլ մեծ լինենք, միշտ էլ հոգու խորքում մանուկ ենք լինելու։ Հասկացա, որ ոչ ամեն ծիծաղի հետև ուրախություն կա, հնարավոր է, որ չնայած ծիծաղին մարդը դվար ժամանակներ է ունենում։

Posted in Հանրահաշիվ 8

Առաջադրանքներ․

1.Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

x+y=5

y=5-x

2x-y=3
y=2x-3

x+y-5=0
y=5-x

2x-y+2=0
y=2x-2

3x+5y=8
5y=8-3x

-3x+2y=7

2.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝

ա)Երկու թվերի գումարը հավասար է 10:
x-y=0

բ)2լ կաթը և 3 բատոն հացը միասին արժեն 990 դրամ։
x+y=990

3.a-ի ի՞նչ արժեքի դեպքում (3,-2) թվազույգը 3x-ay-4=0 հավասարման լուծում է։

Լրացուցիչ աշխատանք (տանը)․

1.Տրված հավասարումից y-ը արտահայտեք x-ով․

4x-y+3=0

x-3y+6=0

3x+y-2=0

3x+2y-5=0

2.Կազմեք երկու անհայտով առաջին աստիճանի հավասարում հետևյալ պայմանից՝

ա)Երկու թվերի գումարը հավասար է 20:

բ)3 կոնֆետը և 4 թխվածքաբլիթը միասին արժեն 1800 դրամ։

3.b-ի ի՞նչ արժեքի դեպքում (-1,-4) թվազույգը bx-7y-3=0 հավասարման լուծում է։

Posted in Քիմիա 8

Քիմիա Սեպտեմբեր 16-20

Տնային

  1. Ավարտի՛ր դասարանական աշխատանքը:
  2. Բլոգում պատմի՛ր կատարածդ փորձի մասին:
  3. Որոշի՛ր տարրերի օքսիդացման աստիճանները հետևյալ միացություններում.

ա )CO2 , H2Se, NO , SiO2, 

բ) BaO, N2O5, P2O5, NH3

ա )CO2=+4, -2
H2Se= +1, -2
NO= +2, -2
SiO2= +4, -2 

բ) BaO=+2, -2
N2O5= +5, -2
P2O5= +5, -2
NH3= -3, +1

Posted in Uncategorized

Բջիջ, հյուսվածք

1. Ի՞նչ է բջիջը։
Բջիջը, որպես օրգանիզմի կառուցվածքի տարրական միավոր, օժտված է կենդանի նյութին բնորոշ հատկություններով, որոնք պահպանում ու փոխանցվում են հաջորդ սերունդներին։
2․ Ի՞նչ է իրենից ներկայացնում օրգանը։

Օրգանը հյուսվածքներից կազմված, օրգազիզմի առանձացված հատվածն է, որն ունի որոշակի ձև, տեղադրություն, դիրք, կառուցվածք և ֆունկցիա։ Օրգանները համարվում են մարդու անբաժան մասնիկ, քանի որ առանձ որևէ օրգանի մարդը երկար չի կարող գոյատևել։ Օրգանները լինում են ներքին և արտաքին։
3․ Ի՞նչ օրգան — համակարգեր գիտեք, որո՞նք են դրանց գործառույթները։

Օրգան-համակարգերը 10-ն են՝ ծածկող, իմունային, սիրտ-անոթային, նյարդային, հենաշարժիչ, շնչառական, սեռական, մարսողական, արտազատական, ներզատական։

Posted in Հանրահաշիվ 8

Երկու անհայտներով առաջին աստիճանի հավասարումներ

Առաջադրանքներ․
1) Գրե՛ք անհայտների գործակիցները և ազատ անդամը
ա) 3x — y + 5 = 0
գործակից՝ 3, -1
ազատ անդամ՝ 5

բ) 2x — 5y — 1 =0
գործակից՝ 2, -5
ազատ անդամ՝ -1

գ) 2x + 3y — 1 = 0
գործակից՝ 2, 3
ազատ անդամ՝ -1

դ) 4x — 7y — 4 = 0
գործակից՝ 4, -7
ազատ անդամ՝ -4
2) Ցույց տվեք, որ (1; -1), (5; -7), (-3; 5) թվազույգերը 3x + 2y — 1 = 0 հավասարման լուծումներ են
(1; -1)=3-2-1=0
(5; -7)=15-14-1=0
(-3; 5)= (-9)+10-1=0
3) Հետևյալ թվազույգերը 2x — y + 4 = 0 հավասարման լուծումնե՞ր են
ա) (1; -2)
բ) (0; 4)
գ) (-2; 1)
դ) (3; 4)
ե) (5; 0)
զ) (-2; 0)

Լրացուցիչ աշխատանք (տանը)
1) Տրված a, b և c թվերով կազմեք առաջին աստիճանի երկու անհայտով հավասարում
ա) a = 5, b = 4, c = -2=5x+4y-2
բ) a = 0, b = -3, c = 4
գ) a = 0, b = 2, c = -1
դ) a = -5, b = -1, c = 0
2) (1;3) թվազույգը հավասարման լուծո՞ւմ է
ա) 2x — 3y + 5 = 0
բ) -x + y — 2 = 0
գ) x — y — 6 = 0
դ) 7x — 3,2y + 4= 0
ե) x + 2y — 7 = 0
զ) 4x — 7y + 21 = 0
3) Ցո՛ւյց տվեք, որ (2;1) թվազույգը 2x — 6y = -2 հավասարման լուծում է, իսկ (1;2) թվազույգը՝ ոչ։
(2;1) 2*2-6*1=4-6=-2
(1;2) 2*1-6*2=2-12=-10

Posted in Հայոց Լեզու 8

Գործնական առաջադրանքներ. 18.09.2024

1.Փակագծերում տրված բայերը անհրաժեշտ քերականական ձևերով գրի՛ր կետերի փոխարեն։
1․ Ընթացող գնացքի լուսամուտից երևացին մոտակա բնակավայրերի լույսերը, որոնք մի պահ առկայծեցին թանձրացող խավարում, ապա անհետացան ։ (երևալ, անհետանալ, առկայծել)


2․ Հանգստյան տան բակում մարդիկ զբոսնում են, երեխաները, ճոճանակների վրա նստած, օրորվում են, իսկ մեղմ քամին բերում է մոտակա սարերի զովությունը։ (օրորել, զբոսնել, բերել)


3․ Վարպետը անջատել է հաստոցը, վերցրել է պատրաստած դետալը և  համեմատել է գծագրի հետ՝ երբեմն ինչ-որ չափումներ անելով։ (վերցնել, անջատել, համեմատել)


4․ Դաշնակահարի մատները սահում են ստեղների վրայով, և դահլիճը . ողողել հոգեպարար մի երաժշտությամբ, որն ալեկոծեց ունկնդիրների հոգիները։ (ալեկոծել, ողողել, սահել)


5․ Ճամփեզրի խոտերի միջից հանկարծ մի աղվես հայտվեց, որն անցավ ճանապարհի մյուս կողմն ու անհետացավ  թփուտներում։ (անցնել, անհետանալ, հայտնվել)

2.Տրված բառերից առանձնացնե՛լ հականշային 10 զույգ։
Ջանասեր, ամպոտ, ծույլ, ուսյալ, երկչոտ,  գագաթ,
օրինական, անջրդի, ապօրինի,  նոսր, ողորկ, 
արատավոր, խորդուբորդ, ջրարբի, համարձակ, ջինջ, տգետ,  ստորոտ,
թանձր, անբասիր։

3.Ավելորդ բառերը գտի՛ր  և նախադասությունները ուղղի՛ր:
Այդ հավաքին իր մասնակցեց նրաց առաջնորդը:
Սպիտակ զգեստը քեզ շատ է սազում:
Ոսկեծամ մազերով մի աղջիկ գալիս է աղբյուրը ջրի:
Մոտենում է աղջկան մոտ և տեսնում, որ մի վիշապ, գլուխը նրա ծնկներին քնել է:
Ու հանկարծ սիրահարվել էր այդ աղջկան :
Այլևս առավոտներն չէին երգում:
Գառնուկները հոտոտում էին հողի բույրը:

4..Փակագծերում տրված բառերից ընտրի՛ր ճիշտ բառաձևը  տվյալ նախադասության համար։
1. Լուրջ միջոցներ ձեռնարկելու (փոխարեն, փոխանակ) ռուսական դիվանագետները փոքրիկ միջոցներ ձեռնարկեցին։
2. Սպասվում էր հայ-ադրբեջանական (պաշտոնեական, պաշտոնական) նոր հանդիպումներ։
3. Երկյուղածությամբ մոտ գնացի ու (դողդոջուն, դողդոջյուն) ձեռքերով հանեցի ծրարը։
4. Այս առասպելական հերոսի մասին բազմաթիվ (ավանդույթներ, ավանդություններ) են ստեղծվել:
5. Այդ դեպքից հետո նրա հոգում մի տեսակ դառնության (զգացում, զգացմունք) էր մնացել:
6. (Խոսքը վերաբերում, վերաբերվում) է 5–րդ դարի հայ պատմիչների գործերին:
7. Գեղագիտությունը (հասկացություն, հասկացողություն) է տալիս գեղեցիկի մասին:
8. Չկարողանալով դիմադրել թշնամու հարձակումներին՝ բերդի փոքրիկ կայազորը (տեղի տվեց, տեղիք տվեց
9. Երկուսն էլ (ուսում, ուսմունք առած), առաջավոր հայացքների տեր երիտասարդներ էին։
10. Եվ հենց բլրի վրա էլ Արգիշտին (զարկեց, զարկ տվեց) իր վրանը։
11. Մոխրագույն մեգը բարձունքում հետզհետե (լուծվում, լուծարվում էր)։
12. Այդ մասին ասվել է (բազմիցս, բազմիցս անգամ):
13. Ընկերներիդ (հանդիպելուց, հանդիպելիս) չմոռանաս ասել այդ մասին։
14. Երեխան իր ծնողների հետ դուրս (եկավեկան) զբոսանքի։
15. Ոչ միայն չէր սովորել դասերը (այլ, այլև) դասի տեղն էլ չգիտեր։

5..Տրված համանուններով կազմել նախադասություններ։
1. սեր (կաթի երեսի թանձր շերտ). սեր (զգացմունք)

2. կետ (կետանիշ, գծի հատվածի սահման). կետ (ջրային կաթնասուն կենդանի)

3. քանոն (ձողաշերտ՝ չափելու և ուղիղ գծելու համար). քանոն (երաժշտական
գործիք)


4. դող (մարմնի սարսուռ). դող (անվին անցկացվող ռետինե շրջանակ)


5. տոն (ձայնաստիճան). տոն (նշանավոր իրադարձության նվիրված
հանդիսավոր օր)


6.Երբ որևէ ստեղծագործության մասին ասում են, որ այն հեղինակի կարապի երգն է, նկատի ունեն, որ դա նրա՝
Ա. առաջին ստեղծագործությունն է
Բ. հասուն տարիքի ստեղծագործությունն է
Գ. սիրահարված շրջա\նի ստեղծագործությունն է
Դ. վերջին ստեղծագործությունն է
Ե. լավագույն ստեղծագործությունն է

7.Ո՞վ կհանդիպի, ո՞վ կբարևի,
Ո՞ւմ հոգեհամբույր խոսքը կլսեմ:
Ո՞ւմ ուրախացած դեմքը կարևի՝
Բարեկամաբար հրճվանքով վսեմ:
Ո՞ր բառն իր հոմանիշը չունի բերված քառատողում:
Ա. վես 
Բ. նսեմ 
Գ. ցնծություն 
Դ. երես 
Ե. ցնծալ –


8..Բերված բառազույգերը, բացի մեկից, կազմվել են որոշակի օրինաչափությամբ: Ո՞րը չի համապատասխանում օրինաչափությանը:
Ա. լռիկ-մնջիկ
Բ. պստիկ-մստիկ
Գ. թելիկ-մելիկ
Դ. ծուռտիկ-մուռտիկ
Ե. չալիկ-մալիկ

9.Տրված բառակապակցություններից ո՞րը կարող է գործածվել «փոքրիկ» իմաստով:
Ա. մի գլուխ Բ. մի մատ Գ. մի թարթիչ Դ. մի հոնք Ե. մի վիզ

10.Ո՞ր նախադասությունը չունի ավելորդ բառ:
Ա. Շուշանը հնարավորինս չափով ջանք գործադրեց:
Բ. Այս շաբաթ զբաղված եմ, ուստի չենք հանդիպի:
Գ. Տանձենու ծառը ծաղկել է:
Դ. Երևանը հանդիսանում է Հայաստանի Հանրապետության մայրաքաղաքը:
Ե. Ուսուցչուհին բազմիցս անգամ հիշեցրեց առաջադրանքի մասին:

11.. Տրված անուններից որո՞նք կարող են հասարակ գոյական լինել:
Պարգև, Շանթ, Վարդ, Տարոն, Շուշան, Գոռ, Անի, Արարատ, Հասմիկ, Արփի, Նահապետ, Սասուն, Հայրապետ, Մասիս, Նվեր,

12. Ո՞ր բառերում ք-ն ածանց չէ:
Վաճառք, միտք, ելք ,սլաք, ոտք,  աչք, հավաք, հանք, բերք, քաղաք, ձեռք,  ։

Posted in English 8

English homework:

What is the greatest invention of the year?

In 2021, biologist Allison Werner of the federal National Renewable Energy Lab published a paper about a bacteria she’d engineered to break down single-use PET-plastic monomers (commonly used in food packaging) into a molecule that can be upcycled into high-performance nylon and I think it’s a great invention for the earth.

What do you think an inventor’s life is like?”””””””””””””

I think it’s filled with serious meetings and they for sure lead a very busy life.

What is the world’s most dangerous invention?

I think atomic bombs and atomic guns.

What is the coolest invention ever?

I think for me the coolest invention were cars.

Have you ever thought about inventing anything?

Yes. I want to make a filter that will filter out bad toxins that comes out from cars, so that cars would not cause harm to earth.