Posted in Մայրենի

 Լեզվական աշխատանք

315. Փակագծում տրված գոյականները եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):  Լեզվական աշխատանք

            (Տղանը) համարձակ առաջ եկավ: (Օրերը) ամառանոցում արագ ու հետաքրքիր են անցնում: Ծովափի ժայռերին թառել են սպիտակ (թռչուներ): (Ոստիկաները) այդ տանը մի իսկական գազանանոց հայտնաբերեցին: (Մարդիկ) կարող են հիսուն ձևով «այո» ասել, բայց այդ բառի գրության միայն մեկ (ձև) կա: Այդ լճի (ջուրը) երբեք չի սառչում: Մաքուր, անձրևից դեռ թաց (փողոց) դատարկ էր: Հավանաբար (մարդիկ ) քնած էին:

316. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՛ր (ո՞ր դեպքում հոգնակի գրեցիր):

            Փղերի համար կնճիթր շատ կարևոր (է, են): Նա դրանով (է, են) ուտում ու խմում: Ձագը մոր ետևից վազում (է, են)՝ կնճիթով նրա պոչը բռնած: Փիղ ծնողները կնճիթով «ապտակում» (է, են) չարաճճի ձագուկին, որը սովորաբար փոքր ավտոբուսի չափ (է, են) լինում:

            Երբ փիղն ընկնում (է, են) փոսը կամ խճճվում թակարդում, մյուս փղերը մեկնում (է, են) կնճիթներն ու նրան օգնում (է, են): Փիղն առանց կնճիթի (չի, չեն) կարող ապրել, բայց աֆրիկյան սավաննաներում հանդիպել (է, են) կնճիթից զրկված փղեր: Այդպիսի փղերին ընկերներն (է, են) կերակրում: Փղերն իրենց վիրավոր կամ հիվանդ ընկերոջը (չի, չեն) լքում:
            Վաղուց ի վեր Հնդկաստանում փիղն ու մարդը բարեկամություն (է, են) անում: Խելացի ու հասկացող կենդանիները ոչ միայն ծանր աշխատանք (է, են) անում ու կատարում մարդու հանձնարարությունները, այլև, որպես հոգատար դայակներ, խնամում (է, են) երեխաներին: Պապը, հայրն ու թոռը կարող (է, են) նույն փղի «սաները» լինել. չէ՞ որ փղերը երկար (է, են) ապրում՝ յոթանասունից ութսուն տարի:

317. Կետերը փոխարինի՛ր ո՞վ հարցին պատասխանող բառով, որը դեմքով ու թվով համաձայնի ստորոգյալին (բային): Դեմքով ու թվով ստորոգյալի հետ համաձայնող անդամին ի՞նչ անուն կտաս:

           Ես առայժմ մրցակից չունես:
            Բայց տղանը շուտով կհայտնվի:
            Պապիկը ամեն ինչ արել եմ նրա գալուստն արագացնելու համար:
            Առանց արժանի մրցակցի տղա չես կարող ավելի ուժեղ ու համարձակ դառնալ:
            Տատիկ  է լինելու քո օգնականը:
            Պապիկին էլ , իհարկե, նրա՛ն ես օգնելու:

318. Փակագծում տրված բայերը եզակի կամ հոգնակի ձևով գրի՞ր (պահանջվող ձևն ինչպե՞ս գտար):

            Մեր աղմկոտ, ուրախ փողոցի երեխաները երբեմն ծաղրել (էր, էին) նրան: Նա ինչ-որ փորձարարական արհեստանոցում աշակերտ (էր, էին): Ես (գիտեի, գիտեինք), որ նա այնտեղից հաճախ զանազան լուծույթներ ու փոշիներ (էր, էին) բերում ու ինչ-որ փորձեր անում՝ մրոտելով տատիկի տունը: Երբեմն էլ մենք խնդրում (էի, էինք), որ նա իր փորձերը մեզ էլ (ցուցադրի, ցուցադրեն):

319. Ստորոգյալի հետ համաձայնող անդամն անվանում են ենթակա: Փորձի՛ր բացատրել՝ ենթական ու ստորոգյալն ինչո՞ւ են նախադասության գլխավոր անդամներ: Ինչպե՞ս կկոչվեն նախադասության մյուս անդամները:

Posted in Մաթեմաթիկա

«Գարնանամուտ» նախագծի շրջանակներում

  1. Արամը մայրիկին նվիրեց սպիտակ ու  դեղին կակաչներից կազմված  ծաղկեփունջ։  Քանի՞ սպիտակ կակաչ  կար ծաղկեփնջում, եթե հայտնի է, որ դեղին կակաչները սպիտակներից 2 անգամ շատ էին, իսկ  բոլոր կակաչները միասին 33 հատ էին։ 1+2=3 33:3=11
  2. Ծաղկեփնջում դեղին վարդերի քանկը 4 անգամ շատ էր սպիտակ վարդերի քանակից։ Քանի՞ դեղին վարդ կար ծաղկեփնջում, եթե ծաղկեփնջում վարդերի ընդհանուր քանկը 25 էր։ 1+4=5 25:5=5 25-5=20
  3. Աննան ու իր  փոքրիկ  քույրիկը  որոշեցին տատիկին    միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  3000  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աննան,  եթե    նա    քույրկից  5  անգամ շատ գումար ուներ։ 1+5=6 3000:6=500 3000-500=2500
  4. Աշոտն ու եղբայրը    որոշեցին իրենց քույրիկին   միասին  ծաղիկ   նվիրել։  Նրանք միասին  ունեին  2400  դրամ։   Որքա՞ն   գումար    ուներ  Աշոտը,  եթե    նա    եղբորից  400 դրամ ավելի շատ գումար ուներ։ 2400-400=2000 2000:2=1000 1000+400=1400
  5. Զամբյուղում կար 10 կարմիր,   8  սպիտակ և 6 դեղին վարդ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ վարդ պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ հանել ենք գոնե 1 կարմիր վարդ։ 8+6=14 14+1=15
  6. Զամբյուղում կար 6 կարմիր,   5  սպիտակ և 11 վարդագույն գերբերա։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ գերբերա պետք է հանել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք երեք տարբեր գույնի գերբերա։ 11+6+1=18
  7. Զամբյուղում  կար 10  կարմի, 12 դեղին և 6 սպիտակ մեխակ։ Առանց նայելու ամենաքիչը քանի՞ մեխակ  պետք է վերցնել զամբյուղից, որպեսզի համոզված լինենք, որ վերցրել ենք 2 տարբեր գույնի մեխակ։ 12+1=13
  8. Մարգագետնում 1800 ծաղիկների  2/9  մասը  կակաչներ էին։    Քանի՞ կակաչ  կար մարգագետենում։
  9. Նարեկն ու իր պապիկը  այգում միասին տնկեցին ծառեր։ Նրանք միասին քանի՞  ծառ տնկեցին, եթե նրանց  տնկած  ծառերի  քանակը կրկնապատկենք, արդյունքը  փոքրացնեք 5-ով, ապա կստանաք 3-ի հնգապատիկը։
  10. Պարտեզում եղած նարգիզների քանակի կրկնապատիկից, եթե հանենք ամենափոքր երկնիշ թվի եռապատիկը, ապա կստանանք 10։ Քանի՞ նարգիզ կար պարտեզում։
  11. Սիրելի սովորողներ, կազմեք   գարնան ու  գարնանային տոներին նվիրված   խաչբառ, ինչպես նաև խնդիրներ։  
Posted in Հայրենագիտությու, Հայրենագիտություն

Սուրբ Հարության տոն

Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը կոչվում է նաև Զատիկ, որը նշանակում է զատում, բաժանում, հեռացում մեղքերից և վերադարձ առ Աստված: Զատիկը Հայ Առաքելական Ս. Եկեղեցու 5 տաղավար տոներից մեկն է: Հիսուս Քրիստոսի խաչելությունից և մահից հետո` երեկոյան, բարեպաշտ մարդիկ Նրա մարմինը իջեցրին խաչից և դրեցին վիմափոր գերեզմանի մեջ՝ փակելով մեծ քարով: Երեք օր հետո` կիրակի առավոտյան, յուղաբեր կանայք` Մարիամ Մագդաղենացին, Հակոբի մայր Մարիամը և Սողոմեն, գնացին գերեզման՝ անուշաբույր յուղերով օծելու Քրիստոսի մարմինը, սակայն զարմանքով տեսան, որ քարայրի մուտքի քարը հեռացված է, իսկ գերեզմանը` թափուր: Մինչ նրանք տարակուսում էին, երևացին երկու հրեշտակ և ասացին. «Ինչո՞ւ եք ողջին մեռելների մեջ փնտրում: Այստեղ չէ, այլ Հարություն առավ» (Ղուկ. 24:5-6):

Հարության լուրը կանայք ավետեցին առաքյալներին, որից հետո Հիսուսը երևաց նրանց: Քրիստոսի Հարությունը դարձավ քրիստոնեական վարդապետության և հավատի հիմքը: «… եթե Քրիստոս Հարություն չի առել, իզուր է մեր քարոզությունը, իզուր է և ձեր հավատը» (Ա Կորնթ. 15:13-14):
Ս. Հարության տոնի նախընթաց երեկոյան եկեղեցիներում մատուցվում է Ճրագալույցի Ս. Պատարագ, որով սկսվում են զատկական տոնակատարությունները: Առավոտյան եկեղեցիներում կատարվում է ժամերգություն, Անդաստանի արարողություն, ապա մատուցվում տոնական Ս. Պատարագ: Ս. Հարության տոնին հավատացյալները միմյանց ողջունում են «Քրիստոս Յարեաւ ի մեռելոց» ավետիսով, պատասխանում՝ «Օրհնեալ է Յարութիւնն Քրիստոսի»:
Զատկի տոնին հավատացյալները ձու են ներկում: Ներկված ձուն համարվում է Հարության և նոր կյանքի խորհրդանիշ: Կարմիր գույնը խորհրդանշում է խաչյալ Հիսուսի կենդանարար արյունը, որ թափվեց մարդկության փրկության համար: Ըստ Ս. Գրիգոր Տաթևացու՝ «Միայն Զատկին ենք ձու ներկում, որովհետև ձուն օրինակ է աշխարհի», և ինչպես իմաստուններն են ասում. «Դրսի կեղևը նման է երկնքին, թաղանթը՝ օդին, սպիտակուցը՝ ջրին, դեղնուցն էլ երկիրն է: Իսկ կարմիր գույնը խորհրդանշում է Քրիստոսի արյունը: Եվ մենք կարմիր ձուն մեր ձեռքերի մեջ առնելով` հռչակում ենք մեր փրկությունը»:
Հիսուս Քրիստոսի հրաշափառ Հարության տոնը Հայ Եկեղեցին նշում է հիսուն օր շարունակ՝ մինչև Հոգեգալստյան տոն (Պենտեկոստե): Այս ընթացքը կոչվում է Հինանց շրջան կամ Հինունք, որը ծագում է «հիսունք» բառից:

Posted in Մայրենի

աղի վաճառորդ

աղ կը գնէր

Յաջորդ քաղաք երթալուն

կը գնէ

դարձեալ ջուրը

կանգնիլ

կը ծախէր

մը կար

իշուն վրայ

կը կանգնի

կը բեռցնէ

կը զգայ

կանգնիլ

կը սկսի

կը մտածէ

կը ծեծէ