Day: May 17, 2022
Համո Սահյան. «Ի՞նչ է ասում ճամփորդներին»
1. Բանաստեղծությունից դուրս գրեք փոխաբերական իմաստով օգտագործված արտահայտությունները։
1.Ժամանակին հազար ու մի
Քայլեր հաշված այս կածանը
2.Մեջքը կոտրած« կուրծքը պատռած,
Հոգնած, տանջված այս կածանը,
3.Հիսուսի պես, ապառաժի
Կողին խաչված այս կածանը:
2. Գտեք ընդգծված բառերի լրացումները, մեկական լրացումներ ինքներդ ավելացրեք։
Կածանը-հալված – մաշված, Մեջքը կոտրած, հոգնած, տանջված, (նեղ) կածան։
քարավանի-Անցող-դարձող, (ուխտերի) քարավան։
ոտքերի- Ծանր ու դանդաղ (հոգնած) ոտքերի։
աշխարհի-Մեծ, (ահագին) աշխարհ։
3. Ընդգծված բառերով կազմեք նախադասություններ, որոնցում դրանք կլինեն ենթակա։
Կածան — Կածանը գնալով նեղանում էր դեպի անտառը։
Հոգնած — Հոգնած տղան իր ընկերոջ հետ գնաց տուն։
Քարավան — Քարավանը դանդաղ գնում էր դեպի անապատ։
Ոտքեր — Փոքրիկ աղջկա ոտքերը հոգնած էին երկար ճանապարհորդությունից։
Աշխարհ — Աշխարհը պտտվում է արեգակի շուրջը։
4. Բանաստեղծությունից գտեք հետևյալ բառերի հականիշները՝ թեթև, արագ, մոտիկ, նոր։
Արագ — դանդաղ
թեթև — ծանր
մոտիկ — հեռու
նոր — հին
5. Բանաստեղծությունն ինչի՞ մասին է։
Բանաստեղծությունը հոգնած, մաշված, շատ բաներ տեսած ու լքված մի կածանի մասին է։