Posted in Գրականություն

Վիլյամ Սարոյան, «Առաջին օրը դպրոցում»,

Հարցեր և առաջադրանքներ
1․Ի՞նչ ես հիշում քո դպրոցական առաջին օրվա մասին․պատմի՛ր։
Դպրոցական առաջին օրը ես լավ չեմ հիշում, բայց հիշում եմ, որ կորցրել էի իմ դասարանը և ծնողներիս։
2․Ինչու՞ տղան չէր ուզում դպրոց գնալ։ Իսկ դու ուզո՞ւմ ես դպրոց գնալ, սիրո՞ւմ ես քո դպրոցը։

Տղան վախեցած էր նոր մարդկանց հետ ծանոթանալուց, նա մտածում էր, որ դպրոցում միայն ձանձրալի դասեր են։ Իմ դպրոցը ես շատ եմ սիրում։ Բայց առավոտյան ժամը 7:00 արթնանալու հավես չունեմ ուղղակի դպրոց գնալու համար։ Ես կարողանում եմ քնել միայն գիշերվա ժամը 01:00-ին, ինձ 6 ժամ քունը հերիք չէ։
3․Ինչպիսի՞ զգացողություններով վերադարձավ տղան դպրոցից։

Ջիմը դպրոցից վերադարձավ շատ լավ տրամադրությամբ։ Դպրոցում Ջիմին ամենից շատ դուր եկավ ծամոնի խաղը։ Քանի որ այդ ծամոնի խաղը շատ խիծաղելի էր։ Նաև նրան դուր եկան Հաննա Վինտերը և Էրնըստ Հասկինը։
4․ Փորձի՛ր մեկնաբանել պատմվածքի ավարտը։

Տընտեսուհի Էմին հուզվել էր, որովհետև տեսել էր, ինչպես է Ջիմը հայրիկի հետ կոխք կոխքի նստել։ Ջիմը չուներ մայրիկ և նա մեծացել էր հոր հետ։

Լեզվական առաջադրանքներ
1․Պատմվածքից դուրս գրիր ուղղագրական բարդություն ներկայացնող 10 բառ և նշիր՝ որ հնչյունների ուղղագրությանն են վերաբերում։
որդի-դ-թ
առաջին-ջ-չ
անգամ-գ-ք
տղամարդ-դ-թ
ձախորդություն-դ-թ
հագցնել-գ-ք
դադարեց-դ-թ
ճանապարհ-հ
առաջ-ջ-չ
երգ-գ-ք
2․ Պատմվածքից դուրս գրիր հնգական բառ՝ ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող,ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող,բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող։

Ձայնավորով սկսվող և ձայնավորով ավարտվող — օտարոտի, Էմի, այո, որևէ, ահա
Ձայնավորով սկսվող և բաղաձայնով ավարտվող — ասաց, անունով, անգամ, առաջ, առաջին
Բաղաձայնով սկսվող և ձայնավորով ավարտվող — նրա, Լուի, Դևի, տղա, ֆրանսիացի

Posted in Հայոց լեզու

Հայոց լեզու

Տեքստը վերականգնի՛ր` նախադասությունների հաջորդականությունը փոխելով:

Դոկտոր Քիփ Թոռնը Կալիֆոռնիայի տեխնոլոգիական ինստիտուտի առաջատար ֆիզիկոսներից է: Մի քանի տարի առաջ գիտական աշխարհում նա մեծ իրարանցում առաջացրեց: Նա պաշտպանեց այն վարկածը, որ ժամանակի մեքենայի կառուցումը լիովին հնարավոր է: Նա պնդում է, որ եթե մարդը ժամանակի և տարածության «միջանցքը» մտնի, կհայտնվի նորից նույն տեղում, սակայն ավելի վաղ ժամանակակետում: Դոկտոր Թոռնի ներկայացրած ժամանակի մեքենայի նախագծում այդ միջանցքը գտնվելու է երկու մետաղե սկավառակի միջև: Նրանցից մեկը լույսի արագությամբ պիտի շարժվի, պտույտ գործի ու նախնական դիրքին դառնա:

1․Տեքստից դուրս գրիր հնգական միավանկ և բազմավանկ բառեր, վանկատիր։
Միավանկ

Քիփ—քիփ
Թոռն—թոռն
մի—մի
նա-նա
մեծ-մեծ

Բազմավանկ բառեր
դոկտոր — դոկ-տոր
Կալիֆոռնիա — կա-լի-ֆոռ-նի-ա
տեխնոլոգիական — տեխ-նո-լո-գի-ա-կան
ժամանակակետում — ժա-մա-նա-կա-կե-տում
սկավառակ — սկա-վա-ռակ։
2․Տեքստից ընտրիր հինգ բառ՝ գրելով նրանց հոմանիշները։
միջանցք- նախասրահ
սկավռակ-Պնակ, ափսե, սկուտեղ քխորը
Առաջատար-Առաջամուղ, առաջնակարգ
Դոկտոր – բժիշկ
3․Վերնագրիր տեքստը։
«Դոկտոր Քիփ Թոռնը արկածները»

Posted in Պատմություն

Պատմություն, ՔՐԻՍՏՈՆԵԱԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆ։

1․ Քրիստոնեությունը երբ է հռչակվել պաշտոնական միակ կրոն Հռոմեական կայսրությունում:
381 թ․
2․ Ինչով էր վտանգավոր արիոսականությունը
Արիոսականությունը վտանգավոր էր, որովհետև այն շեղվում էր ընդունված կաննոներից։
3․ Ինչ է Հավատո հանգանակը և երբ է ընդունվել
Եկեղեցին նրանց անվանում էր հերետիկոսներ (աղանդավորներ):
IV դ. սկզբին եկեղեցու միասնության համար մեծ վտանգ էր ներկայացնում արիոսականությունը: Դրա հիմնադիրը Ալեքսանդրիա քաղաքի Մայր տաճարի քահանա Արիոսն էր: Նա դեմ էր Երրորդության ուսմունքին:
4․ Եկեղեցական որ ժողովն է հաստատել ընտրված գրականության ցանկը: Ինչ մասերից է կազմված Աստվածաշունչը:
Տիեզերական ժողովներ, քրիստոնեական եկեղեցիների բարձրաստիճան հոգևորականության ընդհանրական ժողովներ, որոնց ընթացքում քննարկվում և որոշումներ են ընդունվում դավանաբանական և եկեղեցական կյանքի այլ բնագավառներին առնչվող տարբեր հարցերի վերաբերյալ։ 
5․ Թվարկեք քրիստոնեական եկեղեցու առաքելական աթոռներ:
Համաձայն քրիստոնեական ավանդական հրեշտակաբանության (սրա հիմնական փոխանցողը սուրբ Դիոնիսիոս Արիոպագացին է) հրեշտակաց 9 դասերի մեջ առաջին քահանայապետությունը՝ սերովբեներ-քերովբեներ-աթոռներ, անդրանցական ոլորտում խորհրդաբանորեն ակնարկում է Սուրբ Երրորդության երեք Անձերը և եկեղեցական նվիրապետության երեք հիմնական աստիճանները։
6․ Ով է հիմնադրել Հռոմի առաելական աթոռը
Պետրոս առաքյալը
7․ Ինչ է նշանակում (Պապ)
Պապ, այսինքն՝ տիեզերական (համաշխարհային) եկեղեցու ղեկավար:
8․ Ով է ղեկավարում հունական եկեղեցին:
Հռոմի պապը
9․ Թվարկեք ձեզ հայտնի արևելյան եկեղեցիներ։
Հայկական, եգիպտական, հունական և ասորական