Posted in Պատմություն

Բյուզանդիան Հայկական (Մակեդոնական) հարստության օրոք

1. Ինչ տարածքներ կորցրեց Բյուզանդիան արաբների դեմ մղվող պատերազամների հետևանքով
Բյուզանդիան արաբների հետ պատերազմում կորցրեց Ասորիքը, Պաղեստինը և Փոքր Ասիայի արևելքը: 
2. Ով էր Հայկական-Մակենդոնական արքայատոհմի հիմնադիրը:Ինչպես նա հասավ կայսերական աստիճանի

Հայկական (Մակեդոնական) արքայատոհմի հիմնադիրը  Վասիլ (Բարսեղ) 1-ինն էր (867–1056): Նա իրեն համարում էր հայ Արշակունիների ժառանգը: Վասիլը ծնվել էր Մակեդոնիայում՝ չքավոր գյուղացու ընտանիքում: Մանուկ հասակում
գերվել էր բուլղարների կողմից և երկար ժամանակ ապրել գերության մեջ: Շուտով Վասիլը դառնում է համակառավարիչ՝ Միքայել III կայսեր հետ: Այնուհետև տապալելով նրան՝ դառնում է կայսր: Ահա այսպես նա հասավ կայսերական աստիճանի։
3. Փաստերով հիմնավորեք,որ Հայկական արքայատոհմի օրոք Բյուզանդիան կրկին հզորացել էր:

Վասիլ I–ը մտցրեց գահաժառանգման նոր կարգ, որի շնորհիվ միայն իշխող
արքայատոհմի ներկայացուցիչները կարող էին կայսր դառնալ: Նրա օրոք Բյուզանդիան վերականգնեց իր տիրապետությունը Միջերկրական և Սև ծովերի ավազաններում:
Նրա հաջորդ Լևոն VI-ը Իմաստասերը կազմեց օրենքների նոր ժողովածու, որը բաղկացած էր 60 գրքերից: Հայկական արքայատոհմի կառավարման տարիներին կայսրությանը հաջողվեց իրեն միացնել Բուլղարական թագավորությունը, Ասորիքը, Հյուսիսային Միջագետքի և Հայաստանի զգալի մասը:
4. Ինչով էր հայտնի Կոստանդին 7-րդ Ծիրանածին կայսրը

Մշակույթի ու գիտության հովանավոր էր Կոստանդին VII Ծիրանածին կայսրը: Նա մի շարք գիտական աշխատությունների հեղինակ է: Դրանք արժեքավոր տեղեկություններ են պարունակում կայսրության կառավարման կարգի վերաբերյալ:
5. Որն է բյուզանդկան էպոսը և ինչի հետ է կապված նրա ստեղծումը: Այս առումով կարող ենք այն համեմատել հայկական էպոսի հետ:

ոեմում փառաբանվում են Վասիլ Դիգենիս Ակրիտասի («Երկածին սահմանապահի») սխրանքները։ «Դիգենիս Ակրիտաս»-ն սկսվում Է համառոտ նախերգանքով, ուր ասվում է, թե երգվելու են Վասիլ Դիգենիս Ակրիտասի քաջագործությունները, այն հերոսի, որն իրեն ենթարկեց ամբողջ Ասորիքը, Բաբելոնը, Խարսիանոն, գրավեց Հայաստանը, Կապադովկիան, Ամորիոնը, Իկոնիոնը, Անկյուրան և Զմյուռնիան։ Հայկական էպոսի հերոսը նույնպես ուժեղ, հզոր, դյուցազուն էր։
6. Երբ է բացվել Կոստանդուպոլսի համալսարանը

Կոստանդնուպոլսի համալսարանը բացվեց 1045 թ․
7. Ովքեր էին սելջուկները և պեչենեգները:

Սելջուկներիը Մանազկերտի ճակատամարտում հաղթեցին Բյուզանդական զորքին և ստեղծեցին իրենց պետությունը՝ Իկոնիայի սուլթանությունը։ Պեչենեգները ասպատակում էին Բալկանյան թերակղզին։ Սելջուկները հարձակվում էին Բյուզանդիայի վրա Ասիական կողմից։ Իսկ պեչենեգները Բյուզանդիայի վրա հարձակվում էին եվրոպական կողմից։
8. Երբ է տեղի ունեցել Մանազկերտի ճակատամարտը։ Ինչ հետևանքներ ունեցավ այն:

1071 թվականին տեղի է ունեցել Մանազկերտի ճակատամարտը Անազկերտ քաղաքի մոտ։ Մանազկերտի ճակատամարտում բյուզանդական զորքը պարտվեց սելջուկներին։
9. Որ արքայատոհմին անցավ գահը ծանր վիճակում:

Գահը իր շանր վիճակում անցավ Կոմնենոսներին։