Գրաբար հատվածները դարձնել աշխարահաբար, ուշադրություն դարձնել գրությանն ու արտասանությանը։ (բառարանի օգնությամբ)
Ճանաչել զիմաստութիւն եւ զխրատ, իմանալ զբանս հանճարոյ։ (Սող․ առակներ)
Ճանաչել իմաստությունը և խրատը, իմանալ հանճարի գործերը։
ԱՌԱՋԱԴՐԱՆՔՆԵՐ
Նախադասաթյունն աշխարհաբար գրիր, քանի ձևով կարող ես։
Ա) Դուք էք լոյս աշխարհի։ (Մատթէոս Ե, 14)
Դուք եք լույսն աշխարհի։
Բ) Ոչ յագեսցիակնտեսանելով, եւոչլցցիունկնլսելով։ (ԺողովողԱ, 8)
Աչքը տեսնելով չի հագենալու, և ականջը լսելով չի լցվելու։
ոչ յագեսցի – չհագենա, չի հագենա, չպիտի հագենա, չի հագենալու
ակն – աչք(ը)
ոչ լցցի չլցվի, չի լցվի, չպիտի լցվի, չի լցվելու
Գ) Գովեսցէզքեզընկերնեւմի՛քոբերան, օտարն, եւմ՛իքոշրթունք։ (Առակք ԻԷ, 2)
Թող քեզ քո ընկերը գովի, և ոչ թե դու քո բերանով, օտարը, և ոչ թե քո շրթունքով։
գովեսցէ — գովի, թող գովի, կգովի, պիտի գովի, գովելու է
զքեզ — քեզ
եւ մի՛ — և ոչ, ոչ թե
Դ) Որհատուցանէչարփոխանակբարւոյ, չարիտանէնորամիպակասեսցէ։
(Աոակք ԺԷ, 13)
Ով բարու փոխարեն չարով է հատուցում, նրա տնից չարը չի պակասի։
որ — ով, ով որ
հատուցանէ — հատուցում է, տալիս է
փոխանակ բարւոյ — բարու փոխարեն
ի տանէ նորա — նրա տանից
մի պակասեսցէ — չպակասի, չի պակասի, չպիտի պակասի. չի պակասելու
Ե) Որտայպատասխանիբանմինչեւլուեալիցէինչ` անզգամութիւնէնմաեւնախատինք։ (Առակք ԺԸ, 13)
Ով պատասխան է տալիս մինչև ինչ-որ բան լսելը, անխոհեմ է, և նրան նախատում են։
տայ — տալիս է
պատասխանի — պատասխան
լուեալ — լսած
իցէ — լինի, կլինի, պիտի լինի
ինչ — ինչ-որ բան, մի բան
անզգամութիւն — անմտություն, անխոհեմություն
նմա — նրան
Նախադասությունը բառացի աշխարհաբա՛ր դարձրու, հետո խմբագրի՛ր (այնպես արա, որ ճիշտ ու գեղեցիկ լինի)։ Ինչպե՞ս ես հասկանում այս խրատը։
Զ) Ընկալարուքզխրատ` եւմի՛զարծաթ, եւզգիտութիւն` քանզոսկիընտիր։Լաւէիմաստութիւն, քանզականսպատուականս։ (Առակք Ը, 10-11)
Վերցրեք խրատը և ոչ թե արծաթը, և ընտրեք գիտությունը, և ոչ թե ոսկին։ Լավ է իմաստություն ունենալ, քան թանկարժեք քարեր։
Ավելի լավ է խելացի և իմաստուն լինել, քան անխելք և հարուստ։
ընկալարուք — ընկալեցեք, վերցրեք
ակն — ակ, թանկարժեք քար
զականս պատուականս — պատվական քարեր(ը)
է) Լե՛րիրաւախոհընդոսոխիքում։ (Մատթէոս Ե, 25)
Եղիր արդարամիտ նաև քո թշնամու դեմ։
լե՛ր — եղի՛ր
ընդ ոսոխի քում — քո ոսոխի հետ, քո ոսոխի հանդեպ
Ը) Ոչհացիւմիայնկեցցէմարդ, այլամենայնբանիւ, որելանէիբերանոյԱստուծոյ։ (ՄատթեոսԴ, 4)
Միայն հացով մարդ չի ապրի, այլ ամեն մի բանով, որն ելնում է Աստծո բերանից։
ոչ կեցցէ — չապրի, չի ապրի, չպիտի ապրի, չի ապրելու
ամենայն — ամեն, ամեն մի
բանիւ — խոսքով
ելանէ — ելնում է
ի բերանոյ — բերանից
1. Գրաբա՛ր դարձրու այս նախադասությունը.
Բարու փոխարեն չարով մի՛ հատուցիր (մի՛հատուցաներ), չարը տանիցդ (իտանէքումմէ) չի պակասի։
Փոխանակ բարւոյ չար մի՝ հատուցաներ, չար ի տանէ քումմէ չի պակասեսցէ։
2․ Իրավախոհ բառի արմատներով քեզ ծանոթ բառեր գրի՛ր։
Իրավախոհ բառի իմաստը բացատրի՛ր:
Իրավաբան, իրավագետ, իրավունք, խորհել, խորհուրդ։ Իրավախոհ բառը նշանակում է արդհար մտածող։
3․ Լրացրո՛ւ նախադասաթյունը.
Խրատը, գիտությունն ու իմաստությունն ավելի լավ են, քան արծաթը, ոսկին ու թանկագին քարերը։

